Հայաստանում սուպերվարչապետական համակարգ այսօր գոյություն չունի․ ՀՀ վարչապետ Էդ նույնն է, թե մեքենան ենթարկես կապիտալ նորոգման և այդ մեքենայի անիվներից 3-ը լինեն մի տրամաչափի, 1-ը՝ այլ․ Փաշինյանը՝ ՍԴ անդամների փոփոխության մասին Երևանի ավագանու անդամներից 6-ը աշխատավարձ չի ստանում Նոր Հայաստան, հին արհեստավարժներ. Ջհանգիրյանը՝ արդար դատաքննության մարտիկ Ըստ փորձագետների՝ կրակոցը եղել է հետևի կողմից, իսկ տուժողն ասում է, որ իրեն կրակել է որովայնին․ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատաքննությունն ավարտվել է Ովքե՞ր և քանի՞ անգամ են ճանաչվել «Տարվա 10 լավագույն մարզիկ» ԱԱԾ կայքում տեղակալները միաժամանակ երկու պաշտոն են զբաղեցրել, հին տվյալները թարմացվել են մեր հրապարակումից հետո Բանակում դեպքերի ավելացումը սադրանք է՝ կազմակերպված նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից․ Աշոտ Աղաբաբյան Կենդանաբանական այգում տուբերկուլոզի հարուցիչներ կա՞ն. ե՞րբ կգործի այգին Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է
Երևան, 21.Փետրվարի.2020,
00
:
00

Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ

Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ):

Հայտարարությունում նաեւ ասվում է. «2019 թվականի հունիսի 26-ից Հայկական բնապահպանական ճակատը ՀՀ կառավարության աշխատակազմից փորձում է պարզել մի կարեւոր հարցի պատասխան` արդյոք պետական որեւէ մարմնի կողմից երբեւէ ստուգվե՞լ է Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութերի մեջ եղած բոլոր արժեքավոր տարրերի պարունակությունը։ Նաեւ խնդրել էինք տեղեկացնել, թե ո՞ր պետական կառույցի կողմից, ի՞նչ պարբերականությամբ է դա արվել, եւ ինչպե՞ս է կարելի ծանոթանալ այդ տվյալներին։

Մեր հարցումն աշխատակազմից վերահասցեագրել էին ՀՀ պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), որտեղից ստացանք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ կես էջ ծավալով պատասխանը։ Պատասխանից պարզվեց, որ ՊԵԿ-ում որոշել են ոչ թե մեր հարցերին պատասխանել, այլ իրազեկել մեզ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հանձնաժողովի խորհրդի ինչ-որ որոշման գոյության եւ դրանով սահմանված «հանքաքարեր» եզրույթի մասին։ Այնուհետեւ հղում են կատարել առաջին պարբերության մեջ գրված եւ մեր հարցադրումների հետ ընդհանրապես որեւէ առնչություն չունեցող տվյալներին ու տեղեկացրել, որ նույն ԵԱՏՄ-ի կանոնակարգերի շրջանակներում խտանյութ արտահանող ընկերությունից պահանջվում է փորձագիտական եզրակացություն ներկայացնել յուրաքանչյուր խմբաքանակի բաղադրության վերաբերյալ։

Քանի որ մեր հարցադրումներին ըստ էության պատասխան չէր տրվել ու չէին տրամադրվել պահանջված տեղեկությունները, իսկ նմանատիպ բովանդակությամբ պատասխանն ուղղակի անընդունելի է հետհեղափոխական Հայաստանում, մենք փորձեցինք վերականգնել ՀՀ քաղաքացիների՝ այս տեղեկություններն իմանալու իրավունքը։ Խնդրի առնչությամբ դիմեցինք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով քննել հարցը եւ վերականգնել մեր խախտված իրավունքները։

ՄԻՊ-ի գործողությունների արդյունքում ստացանք արդեն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ավելի լայնածավալ պատասխանը։ Սակայն այդ պատասխանը նույնպես նախորդի ոճի մեջ էր. կրկին հղումներ էին արվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, ՀՀ օրենքներին եւ ֆինանսների նախարարի 2015թ-ի մարտի 9-ի «ՀՀ տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններին մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» հրամանին։

Մինչեւ այս պատասխանի բովանդակային մասին անցնելը՝ ՊԵԿ-ին եւ այդ կառույցի նախագահին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, գոյություն է ունեցել ԵԱՏՄ-ի ստեղծումից ու վերոնշյալ հրամանից շատ առաջ, եւ մեր երկրից ավելի քան երկու տասնամյակ արտահանվել են տարբեր մետաղների խտանյութեր: Մեր հարցերը վերաբերում էին անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքին, այլ ոչ թե ԵԱՏՄ ստեղծումից հետո կատարված գործընթացներին։ Անհասկանալի է, թե մեր եւ ՄԻՊ-ի հարցադրումներին հստակ պատասխանելու փոխարեն ինչո՞ւ են հղումներ արվում 2014թ-ին ստեղծված այդ կառույցի որոշումներին, ինչպես նաեւ ֆինանսների նախարարի 2015թ-ի հրամանին։

Հիմա ըստ էության

ՊԵԿ-ի նախագահի պատասխանում հիշատակվող 2015թ-ի հրամանում նշված է, որ ՀՀ տարածքից արտահանվող մետաղների խտանյութի արտահանման համար այլ փաստաթղթերի հետ միասին մաքսային մարմիններին ներկայացվում է նաեւ դրանց փորձաքննության վերաբերյալ եզրակացություն, որում ներառվում են նաեւ հետեւյալ տեղեկությունները.

Խտանյութի դեպքում չոր քաշում գտնվող տարրերի (պայմանագրով նշված մետաղների զանգվածային տոկոսային մեծությունները (%)), իսկ համաձուլվածքների դեպքում՝ պայմանագրում նշված տարրերի զանգվածային տոկոսային մեծությունները (%):

Ստացվում է, որ մաքսային մարմիններն ունեն որոշակի տեղեկություններ խտանյութի բաղադրության մասին, որոնք ներկայացնում են արտահանող ընկերությունները՝ այն էլ միայն ընդերքօգտագործման պայմանագրերով նշված տարրերի վերաբերյալ, իսկ պետության կողմից այդ տվյալների այլընտրանքային լաբորատոր վերստուգում չի իրականացվում, քանի որ մաքսային օրենսդրության շրջանակներում այդպիսի պահանջ սահմանված չէ։ Բնականաբար խտանյութի մեջ կարող են լինել բազմաթիվ այլ թանկարժեք մետաղներ, որոնք կարող են չհայտարարագրվել եւ դուրս բերվել Հայաստանից՝ առանց որեւէ վճարի։ Բացի այդ պարզ չէ, թե որ երկրի լաբորատորիաներում են իրականացվում այդ փորձաքննությունները, հավաստագրված են արդյո՞ք դրանք, ինչպե՞ս է կանոնակարգվում այդ ամենն ու չկա արդյո՞ք շահերի բախում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նույնպես ստացել ենք հոդվածի սկզբում նշված մեր հարցադրումների պատասխանը, որի մեջ կրկին հղումներ են արվում ԵԱՏՄ տարբեր որոշումների։ Պարզվում է, որ նախարարությունը տրամադրում է մետաղների հանքանյութերի, խտանյութերի արտահանման լիցենզիաներ, բայց դրանց մեջ բոլոր արժեքավոր տարրերի պարունակության հայտարարագրման եւ պետության կողմից ստուգման պահանջ նախատեսված չէ, հետեւաբար նախարարությունն այդ մասին ոչ մի տեղեկատվություն չունեն։

Ամփոփելով այս հատվածը՝ պետք է ցավով նշենք, որ պետության կողմից չի ստուգվում ու վերահսկվում Հայաստանի արտահանման մեջ հսկայական մաս կազմող (տարեկան 500-700 միլիոն ԱՄՆ դոլար) մետաղների խտանյութի եւ համաձուլվածքների պարունակությունը։ Սա ուղղակի անթույլատրելի երեւույթ է, ու անհրաժեշտ են հրատապ օրենսդրական փոփոխություններ այս խնդիրը լուծելու համար։

Հիմա անցնենք մեր հարցման երկրորդ մասին, որը վերաբերում էր արտահանվող մետաղների խտանյութի պարունակության մասին տեղեկությունները ՀՀ քաղաքացիներին տրամադրելուն։

Ինչպես արդեն նշեցինք վերեւում՝ մաքսային մարմինները ստանում են որոշակի տեղեկություններ միայն մետաղների խտանյութի հայտարարագրված բաղադրության մասին, բայց ոչ թե սեփական ուսումնասիրությունների, այլ արտահանող ընկերությունների տրամադրած տվյալների հիման վրա։ Բայց ինչպես իր պատասխանում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ կրկին հղում անելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, այդ տեղեկություններին ծանոթանալու իրավունք ստացած պետական ծառայողներն իրավունք չունեն հրապարակելու կամ այլ անձանց փոխանցելու «պետական, առեւտրային, հարկային, բանկային եւ այլ գաղտնիքներ պարունակող տեղեկատվություն»։

Նա հղում է կատարել նաեւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ կետին, որի համաձայն պետական, բանկային, ապահովագրական, առեւտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք չեն կարող հրապարակել, օգտագործել անձնական նպատակների համար, տրամադրել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Անանյանը նաեւ կարծում է, որ մեր պահանջած տեղեկությունները կարող են պարունակել հարկային գաղտնիք եւս եւ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ մասի ա) ենթակետի համաձայն՝ կարող է տրամադրվել հարկ վճարողի համաձայնությամբ։

Ամփոփում եւ առաջարկներ

Այս ողջ պատմությունից եւ նամակագրությունից ստացվում է հետեւյալ պատկերը.

- տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից առաջ գոյություն չի ունեցել կամ մետաղների խտանյութ ընդհանրապես չի արտահանել,

- պետական մարմինները չեն ստուգում Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի եւ համաձուլվածքների պարունակությունը,

- ընդհանրապես չի վերահսկվում մեր արտահանման մեջ խոշորագույն մասնաբաժին ունեցող (30-40 տոկոս) գործընթացի այդ կարեւորագույն բաղադրիչներից մեկը,

- խտանյութի եւ համաձուլվածքների բաղադրության մասին արտահանող ընկերությունների՝ մաքսային մարմիններին ներկայացված տեղեկությունները ՊԵԿ-ի նախագահը համարում է գաղտնիք եւ որոշում է, որ Հայաստանի ընդերքի իրական սեփականատերերին՝ ՀՀ քաղաքացիներին, արգելված է այդ տեղեկատվության փոխանցումը։

Սա ուղղակի անթույլատրելի երեւույթ է, եւ կարծում ենք ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հրատապ քննարկեն այս խնդիրն ու առաջարկեն օրենսդրական լուծումներ, որոնք պետք է ապահովեն հետեւյալ նվազագույն կարգավորումները.

1) Պետությունը պետք է մշտապես իրականացնի արտահանվող մետաղների խտանյութի եւ համաձուլվածքների բաղադրության լաբորատոր վերստուգումներ՝ հայտարարագրված եւ մնացած բոլոր տարրերի իրական պարունակությունները պարզելու նպատակով։

2) Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ՀՀ քաղաքացիներին՝ որպես մեր երկրի ընդերքի իրական սեփականատերեր։

3) Այս փոփոխությունները պետք է արվեն հնարավորինս արագ ու մասնակցային գործընթացով՝ հանրային ու մասնագիտական շերտերի ակտիվ ներգրավմամբ։ Մենք որպես բնապահպանական քաղաքացիական խումբ պատրաստ ենք աջակցել դրանց իրականացմանը, եթե իհարկե, կա փոխհամաձայնություն վերը նշված սկզբունքային խնդիրների շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Դուք հիշո՞ւմ եք դեպք, որ ՀՀ-ում առնվազն 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն է գոյություն ունեցել․ Փաշինյանը՝ ատելության քարոզի մասին Հայաստանում սուպերվարչապետական համակարգ այսօր գոյություն չունի․ ՀՀ վարչապետ «Մենք թույլ ենք տվել ադրբեջանական կողմին մոտենալ…». Անժելա Էլիբեկովա Մեկին դատարանները բաց են թողնում, հանրությունը շարունակում է մտածել, որ կառավարությունը գնում է կուլիսային պայմանավորվածությունների. Նիկոլ Փաշինյան Տատյանա Բակալչուկը` ՌԴ-ի ամենահարուստ կինը Անձնակազմը չի պահպանել անձնական հիգիենայի կանոնները. նշված սանիտարահիգիենիկ խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի որևէ արտադրության հետ Ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով․Դիլիջանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին Էդ նույնն է, թե մեքենան ենթարկես կապիտալ նորոգման և այդ մեքենայի անիվներից 3-ը լինեն մի տրամաչափի, 1-ը՝ այլ․ Փաշինյանը՝ ՍԴ անդամների փոփոխության մասին Apple может позволить пользователям iOS выбирать браузеры и почтовые клиенты (WP) Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը. «Վեոլա ջուր» Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ. ուղիղ Ֆաստ ֆուդ և համբույրներ վերելակում. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Փարիզում են (լուսանկարներ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Արցախ. նախատեսված է մանրամասն աշխատանք զորամասերում Президент Грузии обвинила Россию в ведении гибридной войны (WP) Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ Սա կոպտագույն խախտում է և ուղղակի այլանդակ պահվածքի դրսևորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ. Արսեն Ջուլֆալակյան Երևանի ավագանու անդամներից 6-ը աշխատավարձ չի ստանում Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ, շնաբարո դուրսպրծուկ. Ռուբեն Մխիթարյանի նոր հիթը ծալած ունի Եվրատեսիլի բոլոր երգերը միասին Դիմակներ՝ Չինաստանին օգնելու համար. դեսպանատունն արդեն վերցրել է դրանք Բերում, գումարները փոշիացնում են, հետո էլ՝ լուծարում. Բերբերյանը՝ «Հայկական միրգ» ընկերության մասին Կենդանաբանական այգում տուբերկուլոզի հարուցիչներ չեն հայտնաբերվել․ հայտարարություն Ինչու Անդրանիկ Քոչարյանի որդին չի ծառայել բանակում (տեսանյութ) Իրանում երկու մարդ է մահացել կորոնավիրուսից Այսօր Կենտրոնական բանկը իրականացրել է 10 միլիոն դոլարի գնում․ Նիկոլ Փաշինյան В мире взлетели продажи дорогих частных самолетов (WP) Դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցումը կապ ունե՞ր վարչապետի թերթի դեմ 3 մլն դրամի տուգանք նշանակելու հետ․ ԲԴԽ-ն նիստ էր հրավիրել Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և մերժվել. Խոսնակ Նոր Հայաստան, հին արհեստավարժներ. Ջհանգիրյանը՝ արդար դատաքննության մարտիկ Ըստ փորձագետների՝ կրակոցը եղել է հետևի կողմից, իսկ տուժողն ասում է, որ իրեն կրակել է որովայնին․ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատաքննությունն ավարտվել է Հայ ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց իր միասնությունը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ու այս մարդիկ պնդում են, թե չեն կատարում քաղաքական հանձնարարություններ. Արսեն Բաբայան Ովքե՞ր և քանի՞ անգամ են ճանաչվել «Տարվա 10 լավագույն մարզիկ» ԱԱԾ կայքում տեղակալները միաժամանակ երկու պաշտոն են զբաղեցրել, հին տվյալները թարմացվել են մեր հրապարակումից հետո Армянка своровала тысячи долларов у соседки в самолете и попалась из-за походки (WP) Բանակում դեպքերի ավելացումը սադրանք է՝ կազմակերպված նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից․ Աշոտ Աղաբաբյան Ի դեպ ՀՀ եւ Արցախի ԱԽ ների առաջիկա համատեղ նիստի մասին Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել. դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է Կհնչեն բոլոր սուր հարցերը. Պետրոս Ղազարյանը՝ Փաշինյանի հետ հարցազրույցի մասին Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով. Կոտայքի մարզպետ Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու և տարածելու համար քրգործ է հարուցվել. ՀՔԾ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հայտարարություն է տարածել շների կծման դեպքերի վերաբերյալ Ես ջերմությամբ եմ հիշում մեր զրույցները. Արմեն Սարգսյանը ցավակցել է Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատաքննությունն ավարտվեց Արաբկիր համայնքի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն է կատարվել

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ