Հատուկ առանձին զորամաս պետք է լինի, ուր կտեղափոխվեն այն անձինք, ովքեր փորձում են հեղինակություն դառնալ, այդտեղ ամեն ինչ կընկնի իր տեղը․ Սամվել Բաբայան Արայիկ Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում․ ԲԴԽ-ն հրապարակել է որոշումը «ԱՅՈ»-ի դրամահավաքի ժամանակ Սուրեն Պապիկյանը ծրարով գումա՞րն է փոխանցել «Գարուն»-ի ներկայացուցիչներին Ով է նա. հոպարս ա, մեծամիտ ու լավ մասնագետ. քաղաքացիները՝ Արսեն Թորոսյանի մասին (տեսանյութ) Կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիները սկսել են չեղարկել իրենց չվերթները Քարտեզ. Կորոնավիրուսի քարտեզով հնարավոր է հետևել ամբողջ աշխարհում վիրուսի մասին բոլոր նորություններին Ովքեր են իրավապահ համակարգի դավաճանները. Փաշինյանի հայտարարության հետքերով Որպեսզի դա շղթայական ռեակցիա չլինի, մենք հարկ ենք համարել պարոն Զուրաբյանի դեմ դատական հայց ներկայացնել. Սամսոնյան Աստղիկ Բ/Կ-ում մահացած Իրանի քաղաքացու մոտ կորոնավիրուսը դեռեւս հաստատված չէ Ինչո՞ւ է ՔՊ կայքում հին տեղեկություններ զետեղված
Երևան, 28.Փետրվարի.2020,
00
:
00

Տեառնընդառաջը տոնել փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին. նշանվածների՞, թե՞ նորապսակների տոն

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տեառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տեառնընդառաջի տոնը:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը:

Տեառնընդառաջը տոնել փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին։ Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծո սիրո հուրն ենք խնդրում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում:

Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսզի լուսավորի սրբերին և բարեպաշտներին, իսկ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի»:
Վառվող մոմերը տուն տանելը և Եկեղեցու բակում վառվող խարույկն ըստ էության որևէ կապ չունեն մեր հեռավոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:

Ժողովրդի մոտ ձևավորված այն հակասությունը, թե ե՞րբ է հարկավոր նշել Տեառնընդառաջը, բացատրվում է հետևյալ կերպ. փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն, Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ։

Տեառնընդառաջը՝ նշանվածների թե՞ նորապսակների տոն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

Աղբյուրը՝ qahana.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հատուկ առանձին զորամաս պետք է լինի, ուր կտեղափոխվեն այն անձինք, ովքեր փորձում են հեղինակություն դառնալ, այդտեղ ամեն ինչ կընկնի իր տեղը․ Սամվել Բաբայան 110 ժամանակակից տրոլեյբուսներ՝ շուտով մայրաքաղաքում Названо самое популярное приложение в мире (WP) Ալկոհոլի ազդեցութան տակ նստել է ուրիշի մեքենան՝ դառնալով 4 մարդու մահվան պատճառ Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը. ԱԳՆ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է Իրան-Հայաստան ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը Ադրբեջանցիները լրացնում են դատարկ տեղը․ Սուրեն Սարգսյանը՝ միջազգային մամուլում Խոջալուի դեպքերի առնչությամբ հակահայկական քարոզչության մասին Հպարտ անձնագրի ներսի էջերից մեկը, ուր յուրանքանչյուր ոք կարող է լրացնել իր տվյալները. Նիկոլ Փաշինյան Ստեփանավանում 35–ամյա տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել ЕС введет новые санкции против Турции за бурение шельфа у Кипра (WP) «Այո»-ի բուկլետը. ներսի էջերը շատ ավելի հետաքրքիր են. Նիկոլ Փաշինյան 4-րդ զորամիավորումում անցկացվել են երկօրյա հավաքներ Պետական կառավարման համակարգի դիմադրության պերճախոս վկայություն էր Մարիա Ղանաղունյանի պատմությունը. Փաշինյան (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 82 հանցագործություն. ընտանեկան բռնության 4 դեպք է եղել 31-ամյա դուստրը գողացել էր թոշակառու հոր խնայողությունը՝ 4 հազար դոլար եւ 600 հազար դրամ Ովքեր վստահաբար խոսում են այս տեսակի մարդու վրա իբր ներգործելու «փաստերի» մասին, պարզապես լավ չեն ճանաչում. Գևորգ Դանիելյան Առկա է ամուր հիմք հարաբերությունների հետագա զարգացման համար. Կանադայի դեսպանը՝ Տիգրան Ավինյանին Российский рынок обвалился максимально за два года (WP) Բագարանի բնակիչը հայտնաբերել է սահմանախախտի․ ԱԱԾ-ն նրան պարգևատրել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից Արայիկ Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում․ ԲԴԽ-ն հրապարակել է որոշումը Երեւանում ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի աշխատակիցը Հրդեհ հայ-վրացական սահմանի մոտ Հռոմի պապն իրեն վատ է զգացել՝ նախօրեին կորոնավիրուսով մարդկանց աջակցություն հայտնելուց հետո. նա չի մասնակցել պատարագին (լուսանկարներ) «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմ թոքաբորբից մահացածը ՀՀ քաղաքացի է. նա վարակված չի եղել կորոնավիրուսով Հայաստանի ՄԻՊ-ն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը В Греции от сезонного гриппа умерли 77 человек (WP) «ԱՅՈ»-ի դրամահավաքի ժամանակ Սուրեն Պապիկյանը ծրարով գումա՞րն է փոխանցել «Գարուն»-ի ներկայացուցիչներին «Աստղիկ» ԲԿ-ում Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել Տավուշում 2019-ին ապօրինի անտառահատումների գործերով 3.8 անգամ ավելացել է հասցված վնասի վերականգնման ցուցանիշը Ով է նա. հոպարս ա, մեծամիտ ու լավ մասնագետ. քաղաքացիները՝ Արսեն Թորոսյանի մասին (տեսանյութ) Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Սիրտը վատացավ ու չկարողացան փրկել. ինչից է մահացել Սամվել Կարապետյանը Առաջիկայում կձևավորվի համագործակցության նոր օրակարգ. ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է GIZ-ի պատվիրակությանը ՍԴ դատավորներից որևէ մեկը չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար Երեւանի բնակիչը Քուվեյթում բնակվող իր ծանոթից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի գումար. նրան մեղադրանք է առաջադրվել Ի դեպ. ՍԴ դատավորների վաղաժամ թոշակավորվելու ժամկետի ավարտի մասին Dolce & Gabbana позвали на показ девушку из Таджикистана (WP) Կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիները սկսել են չեղարկել իրենց չվերթները Քարտեզ. Կորոնավիրուսի քարտեզով հնարավոր է հետևել ամբողջ աշխարհում վիրուսի մասին բոլոր նորություններին Ովքեր են իրավապահ համակարգի դավաճանները. Փաշինյանի հայտարարության հետքերով Հայաստանը խորությամբ սիրող ևս մի հայորդի կորցրեցինք. Դավիթ Սանասարյան Օրենքները չեն լինում լավը, կամ վատը, օրենքները լինում են կատարման ենթակա. Երվանդ Վարոսյան Հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա. Ստանիսլավ Զասը՝ Արցախի խնդրի մասին Բերդիմուհամեդովն արգելել Է Թուրքմենստանում կորոնավիրուսի տարածումը Վիճաբանություն եղբայրների միջև. փոքր եղբայրը դանակահարել է մեծին, հարվածել է ազդրին, քթին Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր և կնոջ հետ. Սուրեն Պապիկյան Կորոնավիրուսը հասավ Հայաստանի սահմանին նաև Թուրքիայի կողմից. Նաիրի Հոխիկյան Թուրքիայում Ադրբեջանի դրոշն օգտագործում են որպես աղբի պարկ. Կարեն Հովհաննիսյան Օրվա կադր. Դիմակներ, հատը՝ 300դր