Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց կտա Հանրայինին «Վերջին ուսուցիչը», «Քաոս», «Գիքորը». հայ գրողների ստեղծագործություններ, որոնք էկրանավորվել են «Ներեցեք, ես բաղնիքից նոր եմ դուրս եկել». Փաշինյանը Երևանի բնակիչներին գրքեր նվիրեց և նվեր ստացավ (տեսանյութ) 2020-ին ամենից շատ գնաճը տեղի է ունեցել ոգելից խմիչքների շուկայում. Բաբկեն Պիպոյան Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23 Նախ թող բառը փոխեն, պարսկական անունով փառատոն չանեն. Կարեն Գևորգյանը՝ յարխուշտայի փառատոնի մասին Ինձ և տղայիս վրա էլ են շները հարձակվել. ավագանու անդամը՝ Երևանում շների թվի կտրուկ ավելացման մասին Ինչ անել, երբ շունը կծել է ձեզ. խորհուրդ է տալիս բժիշկը Նիկոլ Փաշինյանն արտասանում է Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը (տեսանյութ) Էլ ինչ լոռեցի, որ Թումանյան չկարդա. պատգամավորները Թումանյան են արտասանում (տեսանյութ)
Երևան, 20.Փետրվարի.2020,
00
:
00

Մտավորականի գործն է դիմել վարչապետին՝ խնդրելով նրբանկատություն ցուցաբերել մտքերի արտահայտման ձևի ընտրության մեջ

ArmDaily.am-ի զրուցակիցն է Տիկնիկային թատրոնի տնօրեն և ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

-Պոլսում, երիտթուրքերը հայերին իրենց բնօրրանում բնաջնջելու դիվային ծրագիրն իրագործելու համար նախ զինաթափ արեցին բանակում ծառայող հայերին` կտրելով պաշտպանող ձեռքը, ապա՝ ձեռնամուխ եղան հայ ազգի ուղեղի՝ մտավորականության ոչնչացմանը: Այսօր՝ մեկ դար անց, մեր ազգին հաջողվե՞լ է վերականգնել այդ կորուստը և ովքե՞ր են մեր մտքի ճարտարապետները:

-Մտավորականությունը չի ստեղծվում մեկ օրվա ընթացքում: Դա երկար գործընթաց է: Կտրելը հեշտ է, վերականգնելը՝ դժվար: Ոչ միայն Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց մտավորականությունը, այլև Բոլշեվիկյան Ռուսաստանը: Շատ կարևոր է հասկանալ, թե մտավորականություն ասելով ինչ նկատի ունենք: Ցավոք սրտի, վերջին տասնամյակներում մտավորականություն ասելով նկատի ենք ունենում միայն արվեստի գործիչներին: Իրականում դա այդպես չէ: Մտավորական նշանակում է անձնավորություն, որն առաջին հերթին ապրում է ամեն օր սեփական անձը կատարելագործելով, որն իր առջև մշտապես ունի կարմիր գծեր, որոնք չի կարելի անցնել, որն իրեն չի հեռացնում իր երկրի, ազգի ճակատագրից և իր ժողովրդի հետ կիսում է ամեն ինչ և՝ ուրախություն և՝ դժբախտություն, մարդ, որը երբևէ չի ներկայացնում մեղադրանք որևէ մեկին՝ բացի իր անձից և շատ անկեղծ է սեփական ժողովրդի հետ: Իմ կարծիքով, մտավորականությունը որպես հավաքական հասկացություն հորինված տերմին է: Մտավորականը դա անհատ է, եզակի է և երբևիցե հնարավոր չէ մեկ մտավորականին համեմատել մեկ այլ մտավորականի հետ։ Կարևոր է հասկանալ, որ մտավորականությանը խորթ է հոտի զգացողությունը: Նրանք չեն սիրում խմբով հանդես գալ: Մտավորականը նա է, որը չի վախենում իր վրա վերցնել միայնակ ձայնը բարձրացնելու պատասխանատվություն՝ առանց սպասելու արդյոք կմիանա՞ն իրեն ժողովրդի լայն շերտերը, թե՝ ոչ: Մտավորականը խոսում է, որովհետև չի կարող լռել: Ինչով առաջնորդվում է մտավորականը՝ տեղավորվում է մեկ նախադասության մեջ՝ երբևէ մասնակիցը չլինել անարդար և չար գործի՝ անգամ լռությամբ: Ստեղծել մտավորական հնարավոր չէ: Մտավորականը պետք է ինքնուրույն կայանա և դրա հնարավորությունըկարող է ստեղծել միմիայն ինքնիշխան պետությունը, որովհետև մտավորականը առաջին հերթին մտահոգված է պետականության գաղափարով: Պետականությունը լավագույն պաշտպանն է ազգի, ժողովրդի և անհատի: Առանց պետականության դժվար է պատկերացնել այդ պաշտպանությունը և մեր պատմության դառը էջերը դրա լավագույն ապացույցն են: Ունեցել ենք հրաշալի մտավորականներ, արվեստագետներ, փայլուն զինվորականներ, արհեստավորներ, գիտնականներ, այսուհանդերձ ենթարկվել ենք ցեղասպանության, որովհետև պետություն չունեինք և սեփական անվտանգությունը միշտ կապում էինք ուրիշ երկրի հետ: Նույնը շարունակվում է այսօր: Մենք փշալարով կապված ենք այլ երկրի հետ, սակայն պետք է ազատվել այդ փշալարից, բայց այնպես, որ չվնասվենք: Ոչ ոք մեր անվտանգությամբ այնքան մտահոգված չէ, քան մենք ինքներս և ոչ մեկից չենք կարող մեր նկատմամբ ազնվություն պահանջել, ինչպես նաև ոչ մեկից չենք կարող պահանջել, որ իր ազգային և պետական շահերը ստորադասի մեր պետական և ազգային շահերից: Աշխարհի, այլ երկրների հանդեպ հաճախակի լսվող դժգոհությունը, որ անտարբեր են մեր հանդեպ, կարծում եմ շատ միամիտ է հնչում: Պետք է լինել ամուր, կայուն, վստահ և անել ամեն անհրաժեշտը, որ պետությունը լինի ամուր, որպեսզի քո պաշտպանը լինես միայն դու:

-Պետություն, մտավորականություն և ժողովուրդ. այսօր նշվածներից որն ի՞նչ դիրքավորում և դերակատարում ունի այս եռանկյան մեջ և իրականում ով ու՞մ է ծառայում:

-Երկրի իշխանությունը և ընդդիմությունը երբեք չպետք է փորձեն իրենց ենթարկել մտավորականներին: Մտավորականը պետք է շատ զգույշ լինի պետության հետ իր հարաբերությունների մեջ: Մեր ժողովուրդն իր մտավորականությանը ներկայացնում է շատ բարձր պահանջներ, ինչը շատ լավ է: Հաճախ հնչում են հարցադրումներ՝ իսկ ո՞ւր են մեր մտավորականները, արդյոք սա մտավորականի խո՞սք է, արդյոք սա մտավորականի պահվա՞ծք է: Ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի մտավորականից և այդ սպասելիքները հաճախ քաղաքական բնույթ ունեն, ինչն անթույլատրելի է: Մտավորականը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում նա կտուժի որպես մտավորական: Կարևոր է, որ մտավորականը հասկանա, որ ինքը պատասխանատու է միայն իր խղճի առջև: Սա կարևոր է այն առումով, որ կարող են լինել պահեր, երբ հասարակության խոշոր զանգվածներ շատ դառը խոսքեր և քննադատություններ հնչեցնեն նրա հասցեին: Սակայն մտավորականն իրավունք չունի զբաղվել պոպուլիզմով և որևէ մեկին հաճոյանալ: Երբեք պետք չէ վախենալ քարկոծումներից, որովհետև, վերջ ի վերջո, ժողովուրդը մտավորականից պահանջում է ոչ թե իր հայացքներին համապատասխան հայացքներ ներկայացնել, այլ լինել անկեղծ: Այս առումով, անկեղծությունը պետք է լինի այդ եռանկյան ՝ պետություն, մտավորականություն և ժողովուրդ հիմնաքարը: Որպեսզի պետությունը կարողանա կայանալ՝ այս երեքի միջև հարաբերությունները պետք է լինեն շատ անկեղծ: Սակայն սա չի ենթադրում, որ նրանք պետք է միշտ ամեն հարցում լինեն համաձայն, բայց հարցերի լուծման կարող են հասնել միայն անկեղծության շնորհիվ:

-Մշակույթ նշանակում է մշակել, կերտել, խնամել,դաստիարակել: Դեռևս հին հռոմեացի հռետոր Ցիցերոնը առաջադրել էր (cultura animi)-հոգու մշակում հասկացությունը: Նա նկատի ուներ հոգու զարգացումը, որն օգնում էր մարդկանց հաղթահարել բարբարոսությունը և դառնալ լիարժեք քաղաքացիներ: Ինչպե՞ս եք գնահատում մեր ազգի հոգու զարգացվածությունը և արդյո՞ք հաղթահարել ենք բարբարոսությունից դեպի քաղաքակրթություն անցման շեմը, եթե հաշվի առնենք, թե ինչպես ենք վերաբերում բնությանը, կենդանիներին և, առհասարակ, մեզ շրջապատող միջավայրին:

-Սա ճանապարհ է, որով մենք գնում ենք և սա անընդհատ ընթացող գործընթաց է: Իհարկե, կան փոփոխություններ: Ես դա նկատում եմ հանդիսատեսից, այն երեխաների պահվածքից, որոնք գալիս են թատրոն: Նրանք շատ ավելի կիրթ են: 21-րդ դարում, մարդկության գիտակից հատվածը հասկացել է մի շատ կարևոր բան՝ մոլորակը մեր ընդանուր տունն է և մենք պատասխանատու ենք նրա համար:Փրկել այս մոլորակը մենք կարող ենք միայն համատեղ ուժերի և ջանքերի գործադրման միջոցով: Այնպես չէ, որ Ավստրիալիայի հրդեհները մեզ չեն անհանգստացնում կամ Ֆրանսիայում չեն զգացվելու հայաստանյան հանքարդյունաբերության հետևանքները: Մենք բնության զավակն ենք և բնությունը մեր օրգանական միջավայրն է, այս իմաստով՝ առանց բնության մենք չենք կարող գոյատևել: Եթե մենք էգոիստաբար չենք մտածում միայն մեր և մեր սերնդի մասին, այլ եկող սերունդների մասին ևս, թե ինչ ենք ուզում թողնել նրանց, ապա մենք այսօր արդեն պետք է զբաղվենք բնության պահպանմամբ: Բնությունն այնքան իդեալական է, որ նրա մեջ չկա գեթ մեկ ավելորդ բան, որ կարելի է ոչնչացնել: Բնությունը դրախտ է, որը մեզ տրված է այս մոլորակի մոդելով, և մենք ունենք ընտրության հնարավորություն՝ պահպանել այս դրախտը, թե վերածել այն դժոխքի: Ցավոք, այս առումով, տեսնում ենք, թե մարդկությունն իր գործողություններով ինչպես է բնությունը վերածում դժոխքի: Շատ կարևոր հատկություն է մաքրությունը՝ առանց որի հնարավոր չէ կառուցել քաղաքակիրթ կյանք Հնարավոր չէ լինել հոգով մաքուր և ապրել «խոզի» կյանքով: Մաքրությունը դուրս է գալիս մարդու հոգուց և իր շուրջ ստեղծում է համապատասխան միջավայր: Այսպիսով, եթե ցանկանում ենք երկիր մոլորակը պահել՝ անպայման պետք է պահպանել մաքրություն ամեն առումով:

-Մեր երկրի առաջնորդներից ոչ մեկ երբևէ այնքան հանրային չի եղել, որքան այսօր Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք նա իր բառաֆոնդով օրինակ չի ծառայում հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդների համար, եթե նկատենք, որ բոլորն իրար հորդորում կամ հոխորտում են «հանգիստ նստել տեղները»: Արդյոք սա խոսքի նոր մշակույթի ձևավորման ցուցիչ չէ՞:

-Դուք բարձրացնում եք սեփական օրինակի հարց, հատկապես մի մարդու, որն ունի շատ մեծ լսարան և այդ լսարանի մեծ մասը նրան տալիս է իր հավանությունը: Դա շատ պարտավորեցնող է: Ես իմ առաջին մասնագիտությամբ մանկավարժ եմ և մանկավարժության միայն մեկ մեթոդ գիտեմ. Դա սեփական օրինակն է: Պետք է լինել շատ զգույշ: Այն, ինչ մարդ իրեն կարող է իրեն թույլ տալ իր նեղ շրջապատում, չի կարող դա կիրառել լայն շրջանակների համար, հակառակ դեպքում կարող է բացասական հետևանքներ ունենալ: Շատ ավելի լավ կլինի, եթե երկրպագուները փորձեն վերցնել գեղեցիկ արտահայտություններն ու խոսքերը, որոնք իրեն թույլ է տալիս երկրի առաջնորդը, այլ ոչ թե սպառնալիքները և վիրավորանքները: Այս պարագայում, մտավորականի գործն է ժպիտով և հանգիստ դիմել վարչապետին՝ ասելով. «Սիրելի վարչապետ, ես համաձայն եմ ձեր հազար ու մի մտքի հետ, բայց, խնդրում եմ, նրբանկատություն ցուցաբերեք ձեր մտքերի արտահայտման ձևի ընտրության մեջ»:

Իզաբելա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Օրվա աստղագուշակ Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երեւանում Լարսի ճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար «Յարս ինձ չասաց դեղ տամ վերքիդ». Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ. Փաշինյան Հայաստանի 9 բնակավայրերում ձյուն է տեղում. Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է США хотят установить гиперзвуковые ракеты на подлодках к 2028 году (WP) «Ժամանակ». «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Շվեյցարիայում «Հրապարակ». ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. Իսկ ինչի՞ն է կողմ «Փաստ». «Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ «Փաստ». Գագիկ Ասլանյանը հերքում է. դատախազություն դիմում չի ուղարկել «Ժամանակ». Խստացվում է հսկողությունը բարեգործական կազմակերպությունների նկատմամբ «Ժողովուրդ». Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ «Ժողովուրդ». Նոր կարգ. ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո «Հրապարակ». Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են «Փաստ». Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց կտա Հանրայինին «Ժողովուրդ». «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու Էս ուրախ լուսանկարը երկու օրվա մեջ դարձավ պատմություն. Քրիստ Մանարյանը՝ հոր մահվան մասին «Հրապարակ». Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. Հաղթողները կպարգեւատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել Լույս չի լինի Մահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը Առավոտյան նստում եմ ավտոմեքենաս, վարելու ընթացքում տարօրինակ ձայներ եմ լսում. անբարոյական, այլասերվածներին ո՞վ է պատժելու. Լիլիթ Կուջոյան Էրեբունի վարչական շրջանի «ԱՅՈ»-ի գլխավոր շտաբի ղեկավարումը վստահվել է ինձ. Արմեն Փամբուխչյան «Վերջին ուսուցիչը», «Քաոս», «Գիքորը». հայ գրողների ստեղծագործություններ, որոնք էկրանավորվել են Ո՞րն է պատգամավորների կարդացած վերջին գիրքը. ովքեր են ընդունել Վահե Էնֆիաջյանի մարտահրավերը Արցախի եւ Հայաստանի գլխավոր դատախազները քննարկել են Արցախում անցկացվող ընտրությունների հսկողության առնչվող հարցերը Ձնահյուսի տակ մնացած զինվորներին նախագահը հետմահու պարգեւատրել է (ֆոտո) Մերձավոր Արևելքում սրընթաց զարգացումներ են, որոնցում բախվել են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը. Վարդան Ոսկանյան Հա, սիրում եմ հայերեն բառերի հոմանիշներ կարդալ. ոչ մեկին չեմ նվիրելու. Լենա Նազարյան Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց «Վեստ Արմենիայից» В Иране от коронавируса погибли два человека (WP) «Ներեցեք, ես բաղնիքից նոր եմ դուրս եկել». Փաշինյանը Երևանի բնակիչներին գրքեր նվիրեց և նվեր ստացավ (տեսանյութ) Գերմանացիներին օրենսդրորեն կթույլատրեն գիշերները գոռալ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ Թիվ 47 երթուղայինում գրպանահատությունը կատարել էին 21 եւ 60 տարեկան երկու կին Կառավարությունը հավանություն կտա Հայաստանի և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին hամաձայնագրին Ֆրանսիայում հինգ տարով որակազրկել են ֆուտբոլիստին, որը կծել է մրցակցի առնանդամը Որն է Ալեն Սիմոնյանի կարդացած վերջին գիրքը. նա ընդունել է Վահե Էնֆիաջյանի մարտահրավերը Վարդուհի Վարդանյանի որդին` Ռուբենը, սիրելիի հետ նոր լուսանկարներ է հրապարակել 2020-ին ամենից շատ գնաճը տեղի է ունեցել ոգելից խմիչքների շուկայում. Բաբկեն Պիպոյան «Դու աղբ ես, հայ չես». հայ տղան Ռուսաստանում լկտիորեն վիրավորում է ռուսի հետ հանդիպող հայուհուն (տեսանյութ) В США застрелили 20-летнего рэпера Pop Smoke (WP) Ջրային կոմիտեին գումար կհատկացվի Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները. ՊՆ Բակո Սահակյանը հանդիպել է Արթուր Դավթյանի հետ Նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը. Նելլի Դուրյան Զինկոմիսարիատի պաշտոնյան կաշառքի դիմաց օգնել է զորակոչիկներին՝ ազատվել ծառայությունից (տեսանյութ) Туристка сделала временную татуировку и осталась с химическим ожогом (WP) Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23 ԿԳՄՍ նախարարն անցորդներին գրքեր է նվիրել

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ