Քաղաքական կյանքը covid 19-ի օրերին․ Ուժ, որ դեռ չստեղծված, ներկայացված է խորհրդարանում «Պահպանելով ավանդույթները». 1995 թվականից ի վեր ՀՀ Սահմանադրությունը փոխվել է 3 անգամ Բոլոր խնդիրները փորձ է արվում լուծել ոստիկանության միջոցով՝ սկսած Սահմանադրությունը մեկնաբանելուց, մինչև պարետի որոշումն իրացնելուց․ Ռուբեն Մելիքյան Ինչով է աջակցում պետությունը տան պայմաններում բուժվող կորոնավիրուսով վարակվածներին և որ դեպքում է պացինտը սեփական գրպանից վճարում դեղերի համար Փաշինյանի վարկանիշը 85 տոկոս չի կարող լինել, պետք է նկարել՝ նկարել են տվել, ամեն մեկը փող է աշխատում իր իմացած ձևով․ Արմեն Բադալյան Հարցումները որոշակի պատկեր կարող են ցույց տալ և լինել օգտակար քաղաքական ուժերի համար. Անի Սամսոնյան Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Սամվել Կարապետյանի աղջկա ինսթագրամը Կառավարությունը պատրաստվում է երեքշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրել. հրատապ նախագծեր կան 2 բնակարան, առանձնատուն, ավտոտնակ, 13մլն դրամ. Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը Արսեն Թորոսյանը վկա է Աբրահամյանի դեմ հարուցված քրգործում, սակայն պարգեւատրում է նրան. խոսնակը մեկնաբանում է
Երևան, 05.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ովքե՞ր կարող են օգտվել պետպատվերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ

ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տեսակների)

1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում

7. Մինչև 7 տարեկան երեխաներ

8. Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան

9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան

10. 12 տարեկան երեխաներ` ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայությունների մասով, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների մասով։

11. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան

12. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ

13. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ

14. Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան

15. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ

16. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)

17. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ

18. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ

19. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

20. Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք

21. Բռնադատվածներ

22. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

23. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք

24. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները

25. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):

Կ Ա Ր Գ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները`

1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների արժեքի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող լրիվ փոխհատուցում.

2) պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում`առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների արժեքի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մասնակի փոխհատուցում.

3) պատվիրատու՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գնման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմին.

4) համավճար՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց քաղաքացիների կողմից կատարվող լրավճար՝ պատվիրատուի կողմից սահմանված գների և կազմակերպության կողմից նույն ծառայության համար հաշվարկված իրական ծախսերի (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ) տարբերության կամ հաստատագրված գումարի չափով.

5) բժշկատնտեսագիտական չափորոշիչ (ստանդարտ)՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայության կանխարգելիչ և բուժական (կլինիկական) բնութագրիչները սահմանող, ինչպես նաև տվյալ ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը որոշելու համար անհրաժեշտ տնտեսագիտական ցուցանիշները սահմանող որակի չափորոշիչ.

6) սահմանափակված բյուջեի սկզբունք՝ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման սկզբունք, որի դեպքում փաստացի կատարված աշխատանքների դիմաց հատկացվող ֆինանսավորման գումարը չի կարող գերազանցել պատվիրատուի և կազմակերպության միջև կնքված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված տարեկան գումարը.

7) միջին գին՝ մասնագիտացված և նեղ մասնագիտացված նույն տեսակի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բաժանմունքներում (ծառայություններում, կաբինետներում և այլն) ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների համար սահմանված միասնական միջին գին.

8) բժշկական օգնության բարդության և ծախսատարության գործակից (այսուհետ՝ բարդության գործակից)՝բժշկական օգնության և սպասարկման առանձին ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսերի (աշխատավարձ, դեղեր և բժշկական նշանակության պարագաներ, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և այլն) և նույն ծառայությունը մատուցող բաժանմունքների (ծառայությունների, կաբինետների և այլնի) բուժման միջին գներում ներառված նույն ծախսերի հարաբերակցությունն արտահայտող գործակից.

9) փաստացի կատարված աշխատանքներ՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրերով նախատեսված, պատվիրատուին բժշկական կազմակերպությունների կողմից էլեկտրոնային առողջապահական համակարգով ներկայացված հաշվետվություններում նշված բժշկական օգնության և սպասարկման ծավալը.

10) տարածաշրջանային համահարթեցում՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի բժշկական կազմակերպություններում բնակչության համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հավասար պայմանների ապահովման նպատակով կազմակերպությունների պայմանագրային գումարների միջև առկա անհամամասնությունների աստիճանական վերացում.

11) գրանցված բնակիչների թվաքանակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ պայմանագրային հիմունքներով գրանցված և էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա բնակիչների թվաքանակ։

12) էլեկտրոնային առողջապահության համակարգ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի նիստի N 43 արձանագրության համաձայն ներդրված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարվող էլեկտրոնային համակարգ:

3. Անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում և ֆինանսավորվում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում:

4. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման հիմնական սկզբունքներն են`

1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով՝ փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի կամ նրա կողմից լիազորված մարմնի միջև (այսուհետ` պատվիրատու) կնքված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված գումարը.

2) կազմակերպությունների պայմանագրային գումարները` հիվանդանոցային բժշկական օգնության մասով, որոշվում են՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման` նախորդ տարում փաստացի կատարված աշխատանքների ծավալ չունեցող և առաջին անգամ պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների համար՝ կանխատեսվող հիվանդների հաշվարկային թվաքանակի և մեկ հիվանդի բուժման միջին գնի արտադրյալով: Նույն կազմակերպությունների` հաջորդող տարիների, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցած կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են նախորդ տարում փաստացի ֆինանսավորված գումարի, գների բարձրացման և դեպքերի ավելացման նպատակով նախատեսված գումարի հանրագումարով, ընդ որում`

ա. պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման գների բարձրացման նպատակով նախատեսված լրացուցիչ գումարները կազմակերպություններին բաշխվում են դեպքերի քանակի համար և գների աճով՝ հաշվարկված գումարի համամասնությամբ,

բ. հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքերի ավելացման նպատակով նախատեսված լրացուցիչ գումարները կազմակերպություններին բաշխվում են սույն կարգի V գլխում սահմանված կարգով.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերում նախորդ տարվա նկատմամբ գումարների նվազեցման դեպքում` նույն ծրագրով բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները նվազեցվում են`

ա. կազմակերպությունների` նախորդ տարվա ֆինանսավորված դեպքերը կրճատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դեպքերի կրճատման համամասնությամբ,

բ. գների նվազեցման դեպքում պայմանագրային գումարները որոշվում են սույն կարգի համաձայն հաստատված նոր գներով.

4) պայմանագրային ծավալները հաշվարկվում են` հիմք ընդունելով պատվիրատուին ներկայացված նախորդ տարվա փաստացի ցուցանիշները: Նախորդ ժամանակահատվածի փաստացի դեպքերի կառուցվածքում ավելացումները և պակասեցումները կատարվում են`

ա. կազմակերպության օպտիմալացման և (կամ) նոր ծառայությունների կազմակերպման նպատակով կառուցվածքի և հզորությունների ավելացման (պակասեցման) դեպքում փոփոխությունը կատարվում է ծառայության նախորդ ժամանակահատվածի փաստացի միջին ծանրաբեռնվածության չափով,

բ. պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում և հիվանդությունների ցանկերում` սահմանված կարգով փոփոխությունների կատարման դեպքում` փոփոխության ենթարկված խմբերի և բուժօգնության տեսակների գծով` նախորդ ժամանակահատվածի փաստացի դեպքերի համամասնությամբ,

գ. պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում և հիվանդությունների ցանկերում կատարված փոփոխությունները տարածվում են միայն ֆինանսավորման ընդունված դեպքերի վրա: Կազմակերպության կողմից կատարված, սակայն պայմանագրային գումարների գերազանցման պատճառով ֆինանսավորման չընդունված` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ենթակա դեպքերը պայմանագրային գումարի հաշվարկման համար բազային ծավալում ընդգրկելու վերաբերյալ հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) կողմից սահմանված կարգով,

դ. կազմակերպությունում իրականացվող շինարարական աշխատանքների, վթարների վերացման և այլ պատճառներով բժշկական օգնության մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցման դեպքում` դեպքերը պակասեցվում են չգործարկվող ծառայությունների միջին ծանրաբեռնվածության չափով, ընդ որում, հզորությունների վերագործարկումից հետո պայմանագրային գումարները հաշվարկվում են նոր հզորությունների` նախորդ ժամանակահատվածի փաստացի միջին ծանրաբեռնվածության չափով,

ե. բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի և նախարարի կողմից սահմանված կարգով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար տրված թույլտվությունների դադարեցման դեպքում` նախորդ ժամանակահատվածի փաստացի միջին ծանրաբեռնվածությամբ կանխատեսվող թերակատարումների չափով,

զ. պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպության կողմից նախորդ տարում կատարված աշխատանքներում պատվիրատուի կողմից հայտնաբերված չհիմնավորված ծավալները (եթե դրանք հաշվի են առնված պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք հանդիսացող ցուցանիշներում) կարող են հաշվի առնվել հայտնաբերման տարվան հաջորդող տարվա պայմանագրային գումարների հաշվարկման ժամանակ,

է. պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում սույն կետում նշված կարգով ճշտված դեպքերի քանակը: Պայմանագրերի կնքումից հետո պայմանագրային դեպքերի թվաքանակում փոփոխություններ առաջանալու դեպքում պայմանագրային գումարներում կատարվում են համապատասխան վերահաշվարկներ,

ը. առողջապահության համակարգում բարեփոխումների իրականացման նպատակով բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ու բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընդգրկված հիվանդությունների ցանկում փոփոխությունների կատարման դեպքում` պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք հանդիսացող պայմանագրային դեպքերի թվաքանակում նախարարի կողմից սահմանվող կարգով փոփոխությունների կատարման միջոցով.

5) պայմանագրային գումարները հաստատվում են սույն կարգի V գլխի համաձայն հաշվարկված` սահմանափակված բյուջեի ծավալների չափով: (նախադասությունը հանվել է 28.12.17 N 1691-Ն) Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հիվանդանոցային տվյալ ծրագրին հատկացված միջոցների սահմաններում կազմակերպությունների պայմանագրային գումարներում վերաբաշխումները կատարվում են սույն կարգի համաձայն.

6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերում նախորդ տարվա նկատմամբ դեպքերի ավելացման համար նախատեսված գումարները կարող են կազմակերպություններին հատկացվել տվյալ տարվա ընթացքում` ելնելով փաստացի բուժօգնության ծավալներից.

7) հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բժշկական օգնություն տրամադրող, տվյալ տարածաշրջանում իրենց կողմից մատուցվող ծառայությունների առումով այլընտրանք չունեցող կազմակերպություններում և հատուկ նշանակության կազմակերպություններում (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը), ելնելով տնտեսական ու տարածքային առանձնահատկություններից, նախարարի կողմից սույն կարգի համաձայն կարող են սահմանվել բժշկական օգնության և սպասարկման անհատական գներ, ֆինանսավորման պայմաններ, հիվանդությունների և վիճակների ցանկ: Ընդ որում, պայմանագրային գումարները կարող են սահմանվել առանձնացված՝ «Դեղերի, բժշկական նշանակության առարկաների և սննդի ծախսեր»-ի և «Այլ ծախսեր»-ի գծով: «Այլ ծախսեր»-ի գծով տարեկան պայմանագրային գումարները որոշվում են առանձին կազմակերպությունների պահպանման համար անհրաժեշտ գումարի չափով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է հաստատագրված, բժշկական օգնության և սպասարկման տարեկան պայմանագրային գումարների համամասնությամբ: «Դեղերի, բժշկական նշանակության առարկաների և սննդի ծախսեր»-ի գծով տարեկան պայմանագրային գումարները որոշվում են սույն կարգի V գլխով սահմանված կարգով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ տեսակի համար հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.

8) հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատում է նախարարը։

5. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման հիմնական սկզբունքներն են`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պայմանագրային ծավալների հաշվարկներն իրականացվում են հետևյալ սկզբունքներով՝

ա. ըստ մարդաշնչի հաշվարկվող ծրագրերի համար՝ գրանցված բնակիչների թվաքանակի և մեկ բնակչի համար հաստատված տարեկան նորմատիվի միջոցով,

բ. այլ (ըստ մարդաշնչի չհաշվարկվող) ծրագրերի համար` ելնելով նախորդ տարիների փաստացի աշխատանքների ծավալներից և կիրառելով սույն կարգում նշված առանձնահատկությունները.

2) պայմանագրային գումարների հաշվարկման համար ըստ կազմակերպությունների գրանցված բնակիչների թվի վերաբերյալ տվյալների համար հիմք է ընդունվում էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա՝ գրանցված բնակիչների թիվը.

3) առանձին նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ, շտապ բժշկական օգնության ծառայություններ, հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ծառայություններ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների առանձին տեսակներ իրականացնող արտահիվանդանոցային կազմակերպությունների սպասարկման տարածքների առանձնահատկությունները բժշկական օգնության և սպասարկման տվյալ ծառայությունների համար հաստատվում են նախարարի կողմից.

4) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.17 N 1691-Ն)

5) բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով կամ առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և առանձին հիվանդություններով տառապող անձանց.

6) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով հիվանդանոցային կազմակերպություն ուղեգրման կարգը սահմանում է նախարարը.

7) պայմանագրերի կնքման պահին արտահիվանդանոցային բուժօգնության ծրագրերի բյուջետային ծախսերի հաշվարկման համար հիմք ընդունված` գրանցված բնակչության թվաքանակի փոփոխության դեպքում նախարարի կողմից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, կատարվում է նորմատիվների և միջինացված գների վերահաշվարկ՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրերի գծով նախատեսված միջոցների սահմաններում և ելնելով գրանցված բնակչության թվաքանակից:

(5-րդ կետը փոփ., խմբ. 28.12.17 N 1691-Ն)

6. Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի միջև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համաչափ տարածաշրջանային բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում բնակվող բնակչության թվաքանակը, վերակառուցված և բժշկական սարքավորումներով վերազինված բժշկական կազմակերպությունների առկայությունը, ընդհանուր հիվանդացության մակարդակը, ինչպես նաև Երևանից հեռավորությունը՝ սույն կարգի V գլխում սահմանված կարգով կազմակերպությունների՝ ընթացիկ տարվա սկզբում հաշվարկված տարեկան սահմանափակված բյուջեի ծավալներում նախարարի կողմից կարող են կատարվել մինչև 20 տոկոսի չափով ավելացումներ և նվազեցումներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրերով նախատեսված միջոցների սահմաններում:

(6-րդ կետը լրաց., փոփ. 28.12.17 N 1691-Ն)

7. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ըստ առանձին կատեգորիաների աշխատողների աշխատանքի վարձատրության միջոցների ձևավորման ընդհանուր սկզբունքները և կողմնորոշիչ չափաքանակները սահմանվում են նախարարի կողմից` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրի դրույթների համաձայն:

8. Կազմակերպությունը ֆինանսավորվում է պատվիրատուի կողմից` բյուջեների կատարման կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակներում առանձին ծրագրերով նախատեսվում է կանխավճար՝ առավելագույնը պայմանագրային գումարի 13 տոկոսի չափով: Սկսած տվյալ տարվա մարտ ամսվանից՝ բժշկական կազմակերպությունները ֆինանսավորվում են նախորդ հաշվետու ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքների ծավալի չափով, սակայն ոչ ավելի, քան պայմանագրերով սահմանված ֆինանսավորման չափաքանակները: Ելնելով բժշկական կազմակերպության ֆինանսական վիճակից և կանխատեսվող ծախսերի կարևորությունից` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում ներառված ծրագրերի կատարման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված եռամսյակային համամասնությունների շրջանակներում պատվիրատուն առանձին կազմակերպությունների համար սահմանված կարգով հաշվարկված տարեկան պայմանագրային գումարների շրջանակներում կարող է հաստատել ֆինանսավորման անհատական համամասնություններ:

(8-րդ կետը խմբ. 28.12.17 N 1691-Ն)

9. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար ուղեգիր կարող է տրամադրվել Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված պոլիկլինիկական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություններում (այսուհետ` հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպություններ) մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների (այսուհետ` ուղեգրող հանձնաժողով) կողմից: Երևան քաղաքում հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպությունների և ուղեգրող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:

(9-րդ կետը խմբ. 28.12.17 N 1691-Ն)

9.1. Ուղեգրող հանձնաժողովի ձևավորման և գործունեության աշխատակարգը հաստատում է հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպության հիմնադրի անունից հանդես եկող մարմնի ղեկավարը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը՝ նախարարի անհատական հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի հիման վրա, որով առնվազն պետք է ներկայացվեն քաղաքացիների դիմումների ընդունման, հերթագրման, քննարկման, որոշումների ընդունման, ինչպես նաև ուղեգրի տրամադրման, դիմումի մերժման, քաղաքացիներին իրազեկման հիմքերը և ընթացակարգերը։ Նախարարը մեթոդական ուղեցույցն ընդունում (փոփոխում) է` նախապես այն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ կարծիքի:

(9.1-ին կետը լրաց. 28.12.17 N 1691-Ն)

9.2. Ուղեգրող հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետության կողմից երաշխավորված անվճար ու արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում:

(9.2-րդ կետը լրաց. 28.12.17 N 1691-Ն)

9.3. Նախարարը հաստատում է յուրաքանչյուր տարվա համար ուղեգրող հանձնաժողովին տրամադրվող քվոտաների քանակը (տարբերակված՝ ըստ հիվանդանոցային բժշկական օգնության ծառայությունների և հատուկ ու դժվարամատչելի հետազոտությունների) և առավելագույն գումարի չափաքանակը` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Հիվանդանոցային ծառայություններ» խմբի 0,75 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 300,0 մլն դրամը: Ընդ որում, ուղեգրող հանձնաժողովի կողմից ուղեգրերը տրամադրվում են հաստատված քվոտաների քանակի շրջանակներում, սակայն ոչ ավելի, քան յուրաքանչյուր ուղեգրող հանձնաժողովի համար հաստատված առավելագույն գումարը: Նախարարը քվոտաների 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամը, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ձևավորել հանձնաժողով, որի ձևավորման կարգը, կազմն ու գործունեության ընթացակարգը հաստատում է նախարարը: Ուղեգրող հանձնաժողովին տրամադրված քվոտայի սպառման դեպքում, սույն կետում նշված գումարի չափաքանակի շրջանակներում, տվյալ տարվա համար ուղեգրող հանձնաժողովը լրացուցիչ քվոտավորվում է նախարարի կողմից: Հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպությունները, Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում քվոտաների և դրանց շրջանակներում տրամադրված ուղեգրերի վերաբերյալ հաշվետվություն:

(9.3-րդ կետը լրաց. 28.12.17 N 1691-Ն)

9.4. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ուղեգրեր տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից նախարարին կարող են ներկայացվել միջնորդագրեր, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը տրամադրում է ուղեգիր:

(9.4-րդ կետը լրաց. 28.12.17 N 1691-Ն)

9.5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով ֆինանսավորվող «Բժշկասոցիալական վերականգնողական ծառայություններ» և «Հոգեկան առողջության վերականգնողական ծառայություններ» ծրագրերի շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում կարող է տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղեգրով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծված մշտական գործող հանձնաժողովի որոշումների հիման վրա:

(9.5-րդ կետը լրաց. 28.12.17 N 1691-Ն)

10. Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը սահմանում է նախարարը: Կազմակերպությունը բժշկական օգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության և պայմանագրային գումարների ձևավորման նպատակով պատվիրատուին` վերջինիս կողմից սահմանված կարգով և ձևերով ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա կառուցվածքի ու մասնագիտական ներուժի մասին:

II. ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԾԱՎԱԼՆԵՐԸ

11. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչությանը հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով:

12. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակները`

1) բնակչության բոլոր խմբերին անվճար տրամադրվում են հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները՝ նախարարի կողմից սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկի համաձայն`

ա. վերակենդանացման միջոցառումներ,

բ. տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

գ. հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

դ. աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

ե. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ,

զ. ծննդօգնություն,

է. 0-7 տարեկան երեխաների բժշկական օգնության ծառայություններ,

ը. հեմոդիալիզի ծառայություններ.

2) բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց, սույն կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակներից ու ծառայություններից բացի, անվճար տրամադրվում են նաև հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մնացած տեսակներն ու ծառայությունները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծառայությունների.

3) բնակչության բոլոր խմբերին անվճար տրամադրվում է պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում (բացառությամբ ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների)՝ նախարարի կողմից սահմանված ծառայությունների փաթեթների շրջանակներում.

4) (ենթակետն ուժը կորցրել է 10.09.15 N 1019-Ն)

5) բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց (բացառությամբ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01-35.99 անապահովության միավոր ունեցող նպաստառուների) անվճար տրամադրվում են նաև պետության կողմից երաշխավորված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ.

6) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ` համաձայն N 8 հավելվածի.

7) 12 տարեկան երեխաներին տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ` համաձայն N 9 հավելվածի:

(12-րդ կետը փոփ. 10.09.15 N 1019-Ն, խմբ. 28.12.17 N 1691-Ն, փոփ., լրաց. 29.03.18 N 355-Ն)

13. Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակները`

1) բնակչության բոլոր խմբերին (բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց՝ բացառությամբ որոշման N 3 հավելվածով նախատեսված համավճարի փորձարարական ծրագրերի) արտոնյալ պայմաններով, նախարարի կողմից սահմանված կարգով տրամադրվում են բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները՝

ա. անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ,

բ. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

գ. ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

դ. գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

ե. (պարբերությունն ուժը կորցրել է 10.09.15 N 1019-Ն)

զ. (պարբերությունն ուժը կորցրել է 10.09.15 N 1019-Ն)

2) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց արտոնյալ պայմաններով տրամադրվում են պետության կողմից երաշխավորված ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ` համաձայն N 8 հավելվածի։

(13-րդ կետը փոփ. 10.09.15 N 1019-Ն, լրաց. 29.03.18 N 355-Ն)

14. Կազմակերպությունների պայմանագրային գումարների ամսական համամասնությունների գերազանցման դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է հերթագրման եղանակով, իսկ հերթագրումից դուրս (արտահերթ) բժշկական օգնությունը կարող է կազմակերպվել որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով:

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

15. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրերի գծով նախատեսված միջոցների սահմաններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման գները և նորմատիվները, ապահովագրական գումարը և ապահովագրավճարը հաստատվում են նախարարի կողմից՝ գների մշակման և այդ գործընթացի համակարգման նպատակով նախարարի կողմից ստեղծվող գնագոյացման մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ՝ գնագոյացման հանձնաժողով) կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

(15-րդ կետը լրաց., փոփ. 28.12.17 N 1691-Ն)

16. Գնագոյացման հանձնաժողովի կողմից` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման գների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են՝ հիմք ընդունելով նախարարի կողմից հաստատված բժշկատնտեսագիտական չափորոշիչները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված հաշվարկները և տվյալ ծառայությունների միջին շուկայական գները: Ապահովագրական գումարների և ապահովագրավճարների հաստատման համար հիմք են տվյալ ծրագրերի (ծառայությունների) համար իրականացված ակտուարական հաշվարկները:

(16-րդ կետը լրաց. 28.12.17 N 1691-Ն)

17. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկատնտեսագիտական չափորոշիչների հիման վրա սահմանվող ծառայությունների գների համար գնագոյացման հանձնաժողովին ներկայացվող հաշվարկը պետք է ներառի ծառայության որակյալ մատուցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը (ինքնարժեքը): Ինքնարժեքի կազմում արտացոլվում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները, դեղերի, բժշկական նշանակության պարագաների և այլ նյութերի արժեքը, բժշկական սարքավորումների, շենքերի, շինությունների և այլ հիմնական միջոցների մաշվածքը (ամորտիզացիան), ինչպես նաև կոմունալ և վերադիր ծախսերը:

(17-րդ կետը փոփ. 28.12.17 N 1691-Ն)

18. Հիվանդանոցային առանձին հիվանդության տեսակների գները հաշվարկվում են բյուջետային հայտերում տվյալ բաժանմունքում և (կամ) ծառայությունում բուժման մեկ օրվա միջին արժեքի, հիվանդության տվյալ տեսակի բուժման տևողության և տվյալ հիվանդության բարդության գործակցի արտադրյալով: Հիվանդանոցային բաժանմունքներում միջին գները հաշվարկվում են՝ բյուջետային հայտերում տվյալ բաժանմունքում և (կամ) ծառայությունում բուժման մեկ օրվա միջին արժեքի և տվյալ բաժանմունքում և (կամ) ծառայությունում բուժման միջին տևողության արտադրյալով:

(18-րդ կետը փոփ. 28.12.17 N 1691-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 28.12.17 N 1691-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 28.12.17 N 1691-Ն)

21. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերի բյուջետային հայտերում ներառված միջին գների և նորմատիվների, ինչպես նաև տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում նախարարը որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատում է հետևյալ գները`

1) անվճար և արտոնյալ հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու հիվանդությունների բուժման գներ՝ մասնագիտացված և նեղ մասնագիտացված ծառայությունների տարբերակմամբ: Այն դեպքում, երբ բաժանմունքում և (կամ) ծառայությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման մի մասի համար հաստատված չեն բուժօգնության տեսակների և (կամ) հիվանդությունների համար նախատեսված գները, դրանց ֆինանսավորումն իրականացվում է տվյալ բաժանմունքի և (կամ) ծառայության միջին գների չափով.

2) բաժանմունքների (ծառայությունների) միջին գներ՝ լիարժեք բժշկական օգնության, ցերեկային ստացիոնարի պայմաններում բժշկական օգնության և կարճաժամկետ բժշկական օգնության տեսակների համար բյուջետային հայտերում տվյալ ծրագրի համար հաշվարկված ընդհանուր ծախսերի և կանխատեսվող դեպքերի ընդհանուր թվաքանակի միջոցով հաշվարկվում են հիվանդանոցային բաժանմունքների և ծառայությունների միջին գները, որը համարվում է բաժանմունքի (ծառայության) ֆինանսավորման մեկ դեպքի միջին գինը.

3) ոչ վիրահատական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մեկ հիվանդ/օրվա գներ՝ ոչ վիրահատական բժշկական օգնության և սպասարկման տեսակների հիվանդանոցային բժշկական օգնության փոխհատուցումը, նախարարի կողմից սահմանված դեպքերում, կարող է կատարվել նաև հիվանդի կողմից բուժման ընթացքում անցկացված փաստացի հիվանդ/օրերի դիմաց փոխհատուցմամբ, սակայն ոչ ավելի, քան հիվանդի բուժման ամբողջ գինը.

4) ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության ծառայությունների պայմանագրային գումարների հաշվարկման և ֆինանսավորման միասնական նորմատիվներ ու գներ, որոնք կիրառվում են նույն ծառայությունն իրականացնող միևնույն մակարդակի բոլոր կազմակերպությունների համար.

5) ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության ծառայությունների պայմանագրային գումարների հաշվարկման ու ֆինանսավորման տարածաշրջանային և կազմակերպությունների անհատական նորմատիվներ ու գներ, որոնք կարող են կիրառվել հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բուժօգնություն տրամադրող, այլընտրանք չունեցող և հատուկ նշանակության կազմակերպություններում, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

6) լեռնային, բարձրլեռնային, բնակլիմայական և տարածաշրջանային այլ առանձնահատկություններ ունեցող կազմակերպությունների լրացուցիչ ծախսերի փոխհատուցման նպատակով բժշկական օգնության և սպասարկման տեսակնե

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՍՊԸ-ի տնօրենի Mitcubishi Pajero-ն և հրուշակագործի Opel-ը. կա վիրավոր Հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ. Մասիս Մայիլյան Պարզվել է «Մեգամոլ»-ի դիմաց վրաերթի հետեւանքով մահացածի եւ վիրավորի ինքնությունը. նրանք ամուսիններ են Կորոնավիրուսից մահացավ մեր սիրելի Ֆելիքս Հայրապետյանը. Դավիթ Սանասարյան Խոշոր հրդեհ Երեւանում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Հունիսի 6-ին ամենամեծ քննությունն է մաթեմատիկայից. կմասնակցի 5412 դիմորդ Quarantine hotel sex scandal linked to coronavirus outbreak in Australian city of Melbourne (WP) Աճառյան փողոցում բախվել են «Օպելն» ու «Մերսեդեսը». վերջինիս 26-ամյա ուղեւորուհին հոսպիտալացվել է Արարատի մարզի 18 համայնքներում թվով 39 հակակարկտային կայանքներով վնասազերծվել է 2 կարկտավտանգավոր ամպ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցեր` Մարտունիում և Վարդենիսում․ դիտարկված 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժեղ քամին և պտտահողմը տապալել են հաստաբուն ծառեր, էլեկտրասյուներ ու վնասել ջերմոցներ COVID-ի դեմ արդյունավետ դեղամիջոցն է գտնվել. որոշ երկրներում նկատվում է վիրուսի նոր պիկ Երեւանյան բնակարանում գազի բալոնը միացրել ու չեն կարողանում անջատել.Հրդեհ է բռնկվել Քաղաքական կյանքը covid 19-ի օրերին․ Ուժ, որ դեռ չստեղծված, ներկայացված է խորհրդարանում МИД отверг обвинения США в нарушении Конвенции о биологическом оружии (WP) Արտակարգ դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին. նա նամակ է թողել Աշխատում ենք հիմնականում շաբաթ-կիրակի օրերին. եթե առաջ աշխատում էր 30-40 աշխատակից, հիմա աշխատում է 5-6 աշխատող Ռինդ գյուղում այրվել է 120 հակ անասնակեր. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ «Պահպանելով ավանդույթները». 1995 թվականից ի վեր ՀՀ Սահմանադրությունը փոխվել է 3 անգամ Խոշոր ավտովթար Տավուշում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրևը բնության պարգև է. Գագիկ Սուրենյան Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք. Արցախի նախագահը լուսանկարներ է հրապարակել Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ Ծնվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդին. ինչպես է զույգը անվանակոչել երեխային (լուսանկար) Բոլոր խնդիրները փորձ է արվում լուծել ոստիկանության միջոցով՝ սկսած Սահմանադրությունը մեկնաբանելուց, մինչև պարետի որոշումն իրացնելուց․ Ռուբեն Մելիքյան «Հայրս բացառիկ մարդ էր». Կորոնավիրուսից մահացել է Ֆելիքս Հայրապետյանը ԲԴԽ–ն՝ կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին Ինչով է աջակցում պետությունը տան պայմաններում բուժվող կորոնավիրուսով վարակվածներին և որ դեպքում է պացինտը սեփական գրպանից վճարում դեղերի համար Թուրքիայում գործարանում պայթյունի հետեւանքով 4 մարդ Է զոհվել, վիրավորվել՝ 114-ը (տեսանյութ) Ես մարդ եմ, ով այս ընթացքում հասցրեց վարակվել ու լավանալ. Հովհաննես Դավթյանը նոր «Stand Up»-ում անդրադառնում է իր՝ կորոնավիրուսով վարակվելուն (տեսանյութ) Վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է Հայտնի են Գերմանիայում կորոնավիրուսից ցածր մահացության պատճառները Փաշինյանի վարկանիշը 85 տոկոս չի կարող լինել, պետք է նկարել՝ նկարել են տվել, ամեն մեկը փող է աշխատում իր իմացած ձևով․ Արմեն Բադալյան Գանձաքար գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է. «փայծաղի պատռվածք» ստացած երիտասարդն ի վիճակի չէ խոսել Հարցումները որոշակի պատկեր կարող են ցույց տալ և լինել օգտակար քաղաքական ուժերի համար. Անի Սամսոնյան Արցախի իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը. Մնացականյան Հուլիսի 4․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. մեկ օրում իրավախախտման 3028 դեպք Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Սամվել Կարապետյանի աղջկա ինսթագրամը Արարատի մարզում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան (լուսանկար) Կառավարությունը պատրաստվում է երեքշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրել. հրատապ նախագծեր կան ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության. Ղազինյան Բա դուք թուրքից ինչո՞վ եք տարբերվում. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Արմեն Աշոտյան Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել Պաշտպանության բանակում Власти Сингапура приготовились к крупнейшей в истории страны вспышке лихорадки (WP) 2 բնակարան, առանձնատուն, ավտոտնակ, 13մլն դրամ. Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը Ամենալավ ծննդյան օրը հենց այսպես է լինում. Գոհար Ավետիսյանը նշում է 27-ամյակը Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Մոսկվա-Երևան չվերթի տոմսեր արժեքի վերաբերյալ Մարտունու ԲԿ-ի նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին 28 տարի առաջ Ադրբեջանի զինված կազմավորումները հարձակվեցին Մարտակերտի վրա՝ կիրառելով ծանր հրետանի և ավիացիա․ ԱՀ ԱԳՆ
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՍՊԸ-ի տնօրենի Mitcubishi Pajero-ն և հրուշակագործի Opel-ը. կա վիրավոր Հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ. Մասիս Մայիլյան Պարզվել է «Մեգամոլ»-ի դիմաց վրաերթի հետեւանքով մահացածի եւ վիրավորի ինքնությունը. նրանք ամուսիններ են Կորոնավիրուսից մահացավ մեր սիրելի Ֆելիքս Հայրապետյանը. Դավիթ Սանասարյան Խոշոր հրդեհ Երեւանում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Հունիսի 6-ին ամենամեծ քննությունն է մաթեմատիկայից. կմասնակցի 5412 դիմորդ Quarantine hotel sex scandal linked to coronavirus outbreak in Australian city of Melbourne (WP) Աճառյան փողոցում բախվել են «Օպելն» ու «Մերսեդեսը». վերջինիս 26-ամյա ուղեւորուհին հոսպիտալացվել է Արարատի մարզի 18 համայնքներում թվով 39 հակակարկտային կայանքներով վնասազերծվել է 2 կարկտավտանգավոր ամպ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցեր` Մարտունիում և Վարդենիսում․ դիտարկված 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. ուժեղ քամին և պտտահողմը տապալել են հաստաբուն ծառեր, էլեկտրասյուներ ու վնասել ջերմոցներ COVID-ի դեմ արդյունավետ դեղամիջոցն է գտնվել. որոշ երկրներում նկատվում է վիրուսի նոր պիկ Երեւանյան բնակարանում գազի բալոնը միացրել ու չեն կարողանում անջատել.Հրդեհ է բռնկվել Քաղաքական կյանքը covid 19-ի օրերին․ Ուժ, որ դեռ չստեղծված, ներկայացված է խորհրդարանում МИД отверг обвинения США в нарушении Конвенции о биологическом оружии (WP) Արտակարգ դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին. նա նամակ է թողել Աշխատում ենք հիմնականում շաբաթ-կիրակի օրերին. եթե առաջ աշխատում էր 30-40 աշխատակից, հիմա աշխատում է 5-6 աշխատող Ռինդ գյուղում այրվել է 120 հակ անասնակեր. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ «Պահպանելով ավանդույթները». 1995 թվականից ի վեր ՀՀ Սահմանադրությունը փոխվել է 3 անգամ Խոշոր ավտովթար Տավուշում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրևը բնության պարգև է. Գագիկ Սուրենյան Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք. Արցախի նախագահը լուսանկարներ է հրապարակել Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի թեմի առաջնորդի հետ Ծնվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի որդին. ինչպես է զույգը անվանակոչել երեխային (լուսանկար) Բոլոր խնդիրները փորձ է արվում լուծել ոստիկանության միջոցով՝ սկսած Սահմանադրությունը մեկնաբանելուց, մինչև պարետի որոշումն իրացնելուց․ Ռուբեն Մելիքյան «Հայրս բացառիկ մարդ էր». Կորոնավիրուսից մահացել է Ֆելիքս Հայրապետյանը ԲԴԽ–ն՝ կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին Ինչով է աջակցում պետությունը տան պայմաններում բուժվող կորոնավիրուսով վարակվածներին և որ դեպքում է պացինտը սեփական գրպանից վճարում դեղերի համար Թուրքիայում գործարանում պայթյունի հետեւանքով 4 մարդ Է զոհվել, վիրավորվել՝ 114-ը (տեսանյութ) Ես մարդ եմ, ով այս ընթացքում հասցրեց վարակվել ու լավանալ. Հովհաննես Դավթյանը նոր «Stand Up»-ում անդրադառնում է իր՝ կորոնավիրուսով վարակվելուն (տեսանյութ) Վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է Հայտնի են Գերմանիայում կորոնավիրուսից ցածր մահացության պատճառները Փաշինյանի վարկանիշը 85 տոկոս չի կարող լինել, պետք է նկարել՝ նկարել են տվել, ամեն մեկը փող է աշխատում իր իմացած ձևով․ Արմեն Բադալյան Գանձաքար գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է. «փայծաղի պատռվածք» ստացած երիտասարդն ի վիճակի չէ խոսել Հարցումները որոշակի պատկեր կարող են ցույց տալ և լինել օգտակար քաղաքական ուժերի համար. Անի Սամսոնյան Արցախի իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը. Մնացականյան Հուլիսի 4․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. մեկ օրում իրավախախտման 3028 դեպք Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Սամվել Կարապետյանի աղջկա ինսթագրամը Արարատի մարզում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան (լուսանկար) Կառավարությունը պատրաստվում է երեքշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրել. հրատապ նախագծեր կան ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության. Ղազինյան Բա դուք թուրքից ինչո՞վ եք տարբերվում. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Արմեն Աշոտյան Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել Պաշտպանության բանակում Власти Сингапура приготовились к крупнейшей в истории страны вспышке лихорадки (WP) 2 բնակարան, առանձնատուն, ավտոտնակ, 13մլն դրամ. Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը Ամենալավ ծննդյան օրը հենց այսպես է լինում. Գոհար Ավետիսյանը նշում է 27-ամյակը Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Մոսկվա-Երևան չվերթի տոմսեր արժեքի վերաբերյալ Մարտունու ԲԿ-ի նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին 28 տարի առաջ Ադրբեջանի զինված կազմավորումները հարձակվեցին Մարտակերտի վրա՝ կիրառելով ծանր հրետանի և ավիացիա․ ԱՀ ԱԳՆ
Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ