Դպրոցների տնօրենի ընտրությունները միշտ եղել են խնդիր. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) Հեռավար ուսուցման կազմակերպումը անհրաժեշտություն է դառնում. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքը այդ ամենի մասին լռի. Հրայր Թովմասյան Կարծում եմ` ԲՀԿ-ին ձայն տվող մարդիկ սխալվել են. իմքայլական պատգամավոր (տեսանյութ) Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու. դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու. Հրայր Թովմասյան (տեսանյութ) ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում (տեսանյութ) Հրայր Թովմասյանի տունը խուզարկելու դատարանի որոշմանը քրեաիրավական գնահատական կտրվի. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան խնջույքին հարսը երգել է, որդիներն էլ ՝ ասմունքել (տեսանյութ) Այս օրենքն ընդունելով կպաշտպանենք բոլոր ազնիվ քաղաքացիներին. պատգամավոր (տեսանյութ) Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. պաշտպան
Երևան, 24.Հունվարի.2020,
00
:
00

Երևանին խոմ բան չի՞ էղել․ իրական պատմություն երկրաշարժից փրկված Գյումրու Պոլիտեխնիկի ուսանողներ Արուսի ու Աշոտի մասին

Աշոտի ժամացույցը նորից ծնգաց... Փոշոտված «Casio»-ի էկրանը ճապոնական ճշգրթությամբ ցույց էր տալիս, որ դրսում արդեն դեկտեմբերի 9-ի ուղիղ կեսգիշերն է: Արդեն երրորդ գիշերն էր, որ ժամացույցի գիշերային ազդանշանից հետո, Աշոտը մտածում էր, - Տեսնիս վսյո ժե ո՞վ խփեց... Թուրքիան, թե՞ Ամերիկան...

Երկու տարի ծառայելով Աֆղանստանի անապատներում, կատարելով «սովետական մեծ եղբոր առաքելությունը» և հազար ու մի ռմբակոծություններից ողջ դուրս եկած Աշոտը, հիմա Լենինականի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսումնական մասնաշենքերից մեկի փլատակների տակ պարկած այդպես էլ չէր կարող հասկանալ, «տեսնես վսյո ժե ո՞վ խփեց... Թուրքիան, թե՞ Ամերիկան...»:

Աշոտի մտքով չէր էլ անցնում, որ տեղի ունեցածը երկրաշարժ էր... Արհավիրք... Երկրորդ հարվածից հետո, երբ շենքը նստեց, Աշոտը փորձում էր նախ չխեղդվել ջարդ ու փշուր լինող շենքի փոշուց, մի ձեռքով պահելով գլուխը, իսկ մյուսով փակելով բերանը, սակայն հայտնվելով գետնին, նա չհասցրեց աջ ձեռքը մարմնին մոտ պահել և մի մեծ բետոնի կտոր ճզմեց այն հատակին... Չնայած այդ պահին հասկանալ, թե որն էր հատակը, իսկ որը առաստաղը արդեն հնարավոր չէր.. Մութ էր... Փոշի... Աշոտի ոռնոցը միախառնվեց միանգամից իր մի քանի համակուրսեցու ոռնոցի հետ... Ժամեր անց, երբ Աշոտը սկսեց քիչ-քիչ համակերպվել բետոնե սալիկի տակ գտնվող փշրված ձեռքի ցավի հետ, նա իրեն բռնեց այն մտքի վրա, որ էլ ձայներ չի լսում... Ոչ գոռոց... ոչ հոգոց... ոչ շնչառություն... Աշոտը ձախ ձեռքով ձգվեց դեպի տաբատի աջ գրպանը... Դժվարությամբ դուրս բերեց «Zippo» կրակայրիչը... Թե «Casio» ժամացույցը և թե «Zippo» կրակայրիչը իրեն էին հասել Աֆղանստանից: Արագ լքելով աուլներից մեկը, ամերիկացի հատուկ ջոկատայինները բազմաթիվ անձնական իրեր էին թողել այնտեղ... «Casio»-ն ու «Zippo»-ն Աշոտի միակ լավ հիշողություններն էին Աֆղանստանից....

Չորրոդ անգամից կրակայրիչը նոր վառվեց: Աֆղանստանից հետո Աշոտը դարձել էր չոր... Անզգամ աչքերը, որոնք երկու տարվա ընթացքում տեսել էին բազմաթիվ մահեր, հիմա մի պահ անշարժացան... Երբ կրակայրիչի քարը սկսեց ճտճտալ, Աշոտը նոր ուշքի եկավ... Ինստիտուտի 19-ը հոգանոց խմբից ոչ մեկ կենդանի չէր... Համենայն դեպս նրանք, ում հնարավոր եղավ տեսնել փլատակների տակ, որոնք փլվելուց իրար կպնելով յուրահատուկ եռանկյունաձև օդային բարձիկ էին ստեղծել...

- Մենակ Երևանին բան էղած չէղնի... Մենակ Երևանին բան էղած չէղնի...

Աշոտը ինքն էլ չհասկացավ, թե ինչպես սա կրկնելով քնեց... Ցրտի, թե փոշու պատճառով նա քնի մեջ անկանոն շարժվեց ու փշրված ձեռքի ցավից գոռալով արթնացավ...

- Վա՜խ, ես քու մամադ...
- Մամա՜... Մամա՜... Մամաաաա՜...

Աշոտը չէր կարող այս ձայնը չճանաչել... Իրենց խմբի Արուսիկն էր գոռում: Այն Արուսիկը, որը ուրախ երգում էր խմբի բոլոր քեֆերի ժամանակ ու որի ձայնը շփոթել հնարավոր չէր... Այն Արուսիկը, որը պատրաստվում էր հունվարի վերջ ամուսնանալ և բոլորի գլոխը տարել էր այդ թեմայի շուրջ...

- Արուս, Արուս հանգստացի, Արուսիկ ջան հանգստացի...

Աշոտը նորից վառեց կրակայրիչը և տեսավ կիսախելագարված, փոշոտ և ջարդված քթի արյունը բերանի շուրջ չորացած Արուսիկին:

- Աշո՞տ... Աշոտ ըսիգ ի՞նչ էր... Ի՞նչ է էղել... Մենք հըմի ու՞ր ենք... Աշոտ խոսա, Աշոտ խոսա քեզի կսեմ...

Երբ Արուսը սողալով մոտեցավ իրեն, Աշոտը հանգցրեց կրակայրիչը և ձախ ձեռքով գրկեց նրա գլուխը... Արուսը լացում էր, իսկ Աշոտը Արուսի մարմնի ցնցումների պատճառով ժամանակ առ ժամանակ ուշագնաց էր լինում, քանի-որ փլատակի տակ գտնվող աջ ձեռքը անդադար շարժումից անմարդկային ցավ էր տալիս.. Հետո նորից ուշքի գալով, ուղղակի շոյում էր Արուսի գլուխը և չխանգարում նրան աչքերից սփռել արցունքների մի քանի տարվա նորման...

Նրանք իրենք էլ չհասկացան, թե ինչպես այդպես գրկախառնված քնեցին... Դեկտեմբերի 7-ի, լույս 8-ի կեսգիշերին փոշոտված «Casio»-ն ծնգաց առաջին անգամ... Նրանք միանգամից բացեցին աչքերը... Երկուսով... Ցուրտ էր, դեկտեմբերյան լենինականյան ցուրտ գիշեր... Աշոտը չսպասելով Արուսի նորից սկսվող հիստերիկ նոպային, արագ ներկայացրեց իր պատկերացումը տեղի ունեցածի վերաբերյալ, դարձյալ շեշտելով «մնագը հասկընանք վսյո ժե ո՞վ խփեց... Թուրքիան, թե՞ Ամերիկան...»:

- Աշ, իսկ կարո՞ղ է երկրաշարժ էր...
- Եսիմ...,- Աշոտը հանկարծակիի եկավ,- ըսպես երկրաշարժեր կեղնի՞ն... Եթե նույնիսկ երկրաշարժել էր, ուրեմն Աստծո պատիժն էր... Իսկ թե ինչի համար, գիդե մենակ ինքը...
- Մենակ թե Էրևանին բան էղած չեղնի, Աշ... Կպատկերացնե՞ս ինչ կեղնի մեր հալը...
- Հա, - չոր վերջացրեց խոսակցությունը Աշոտը...

Լուսադեմին ցուրտը սաստկացավ: Արուսը սկսեց դողացնել ու ավելի մոտ հպվել Աշոտին: Արուսը լենինականյան ձմռանը ոչ բնորոշ էր հագնվել: Թեթև «դռապից» ուսանողական «վեռխ ու յուբկա», զուգագուլպաներ ու «սկոռոխոդ սապոգներ»: Արուսի դողը գնալով սաստկանում էր: Աշոտը ձեռքը դնելով նրա ճակատին, հասկացավ, որ ջերմում է:

- Արուս, Արուս հլը զարթնի... Թե ըսա ձմեռը Լեննագան ո՞վ կալգոտկով դասի գուկա, օր դու էս էգել, այ աղչի, սառիս, չոմալակ կկպնիս...
- Հա, ցուրդ է, Աշ...,- ասաց Արուսը, անհուսալիությունից փորձելով արագ ավարտել խոսակցությունը և այլևս չցնցվել...
- Սպասե, սպասե քեզի բան սեմ, ես չեմ կըռնա, օգնե ընձի...
- Ի՞նչով օգնեմ, Աշ...
- Քանդե շալվարս ու հան հագիցս...

Արուսը անսպասելիությունից վեր թռավ...

- Այ աղջի, ի՞նչ է աղոթած օչխարի պես դեմքիս կնայես, քեզի կսեմ քանդե շալվարըս ու հան հագիցս, ես չեմ կռնա մենակով, տեսնիսկը աջ ձեռքս անշարժե...
- Է՞ Ի՞նչղ թե հան շալվարս հագիցս, խոմ դու սայլուգ չէ՞ս Աշ, էս ի՞նչ կխոսաս...
- Սայլուգը դու էս, այ աղջի, ես տակից վայեննի փոխան եմ հագած, բանակից մնացած խասյաթ է, իսկ շալվարս հաստ «դռապից» է, օգնե հանենք շալվարս, քաշե հագդ... Ոտներդ օր տաք էղնի, էլ չես դողծընե... Մե քիչմ էլ օր դիմանանք, հաստատ մեզի գուկան կհանեն...
- Աշ...,- անսպասելիությունից Արուսը պապանձվեց:

Աշոտը Աֆղանստանում ծառայած տղա լինելով, դժվարությամբ էր ինտեգրվում ինստիտուտում իրենց խմբի կյանքին և մեծ մասը նրան համարում էին «կանտուժեննի բռի չոբան»: Նա հազվադեպ էր խոսում, ուր մնաց տղամարդկային հոգատարության դրսևորումներ նրանից ակնկալելը մի ուրիշ ճոխություն էր:

- Աշ, չէ լավ, ամոթ է:
- Աղջի, ամոթ կեղնի էն ժամանակ, օր ես տաք հագած ու թևըս փշրած սաղ մնամ, իսկ դու մոդայի զոհ էրթաս: Ընձի հեչ մարդ չի հասկընա, օր հեդո ըսեմ Արուսը մեռավ ոչ թե պանելի ուդառից, այլ «Բուռդա մոդեն» ժուռնալի պատճառով...

Նրանց ծիծաղը չէր դադարում երկար ժամանակ: Հետո, երբ հանգստացան, Աշոտը ևս մեկ անգամ պնդեց իր առաջարկը և Արուսը 5 րոպե անց տղամարդու «դռապից» տաք տաբատը հագին փորձում էր հարմարվել փլատակների հատիկներով շաղաղված հատակին ու քնել...

Աշոտը արդեն չէր մրսում... Միակ բանը, որ հիմա նրան անհանգստացնում էր, դա ձեռքի բթացող ցավն էր: Նա հասկանում էր, որ եթե նույնիսկ ողջ մնա, ձեռքը կորցնելու է:

Դեկտեմբերի 7-ից 9-ը ընկած ժամանակահատվածում Աշոտի և Արուսի հայրերը, իրենց ողջ մնացած տղամարդ հարազատների և մնացած ուսանողների ծնողների հետ հերթապահում էին Լենինականի Պոլիտեխնիկական ինստիտուտի փլատակների մոտ: Եթե ամսի 7-ին կամ 8-ին նրանք դեռ հույս ունեին նրանց ողջ գտնել, հիմա ուղղակի սպասում էին ծանր տեխնիկայի ժամանմանը, որ գոնե դիակները կարողանան հանել ու հողին հանձնել:

... Երբ վերևի փլատակներից փոշի լցվեց Աշոտի ու Արուսի վրա, Արուսը գոռալով մի կողմ ցատկեց: Էլեկտրական «զուբիլը» փոքր ծակ բացեց վերևից, որի մեջից ցերեկային լույսի շող թափանցեց դեպի ներս... Լսվեց շան հաչոց և գետինը ճանգռելու ձայներ...

- <Здесь есть живые?>, - գոռացին վերևից...
- Есть, есть... Ашот Григорян и Арусяк Степанян, третьекурсники, - գոռաց Աշոտը և ուրախ դեմքը շրջեց դեպի Արուսը: Արուսի դունչը դողում էր... Նա չէր հավատում, որ փրկությունը մոտ է...

Դրսում արագ տարածվեց, որ ողջ մարդկանց են գտել, Աշոտ Գրիգորյանին ու Արուս Ստեպանյանին և եթե նրանց ծնողները չհավատալով այդ երջանկությանը վազում էին դեպի փորված անցքը, որպեսզի օգնեն նրանց դուրս բերել, մյուսների ծնողները թևաթափ եղած ուղղակի մի կերպ նստեցին սառը գետնին... Ի՞նչ տարբերություն, թե դիկաները ե՞րբ կհանեն...

- Առաջինը դու գնա, Արուս, իմ գործըս դժվար է, հըլը բդի ձեռքս ազատեն...
- Չէ Աշ, ես քեզի չեմ թողնի...
- Այ աղջի, գնա, քեզի կսեմ, քեզնից հեդո էլ ընձի կհանեն, խոմ չե՞ն թողնի ստեղ չիր դառնամ...
- Արու՜ս... Արու՜ս ջան, բալա...,- լսվեց Արուսի հոր ձայնը,- Հըլը մոտ արի ազիզ ջան, մեռնիմ քեզի մոտ արի, արի վեր, տուր ձեռքդ ցավըդ տանիմ, տուր...

Աշոտը տեսնում էր, թե ինչպես մեկ մարդու մարմնի չափով բացված անցքից քաշեցին և դուրս հանեցին Արուսին ու ինչպես ներս թռան 2 ռուս տղամարդիկ, գոռալով, որ իրենց փոխանցեն զանազան գործիքներ...

- Վերջ Արուս բալա, վերջ ցավըտ տանիմ, պրծավ, սաղ պրծավ...

Արուսի հայրը գրկել էր դստերը և թույլ չէր տալիս, որ աղջկան ձեռքից տանեն ոչ բժիշկները, ոչ հարազատները:

- Պա ջան, ես լավ եմ, լավ, ընդեղ Աշոտին է պետք օգնել, Աշոտը լավ չէ...
- Հլը սպասե տեսնիմ ինչղե՞ս, օր լավ ես, - հայրը մի պահ հետ հրեց Արուսին ու սկսեց ոտքից գլուխ ուսումնասիրել ու հանկարծ.... Հանկարծ նկատեց, որ Արուսի հագին տղամարդու տաբատ է... «դռապից»...
- Աղջի Արու՞ս... Կսես լա՞վ ես... Էս ի՞նչ շալվար է հագդ...
- Պա ջան Աշոտինն է... Ինքը ստիպեց, օր օգնեմ հագից հանեմ...
- Ի՞նչղ թե ստիպեց շալվարը հագից հանել, - Արուսի հայրը ընդհատեց նրան: Քիչ առաջ սեփական աղջկան թաղել պատրաստվող և կենդանի հայտնաբերած, երջանկությունից քիչ մնա խելագարված տղամարու ներսում սկսեց արթնանալ ԼԵՆՆԱԳԱՆՑԻՆ... ԳՅՈՒՄՐԵՑԻ ՏՂԱՄԱՐԴԸ, ըստ որի, աղետի հանգամանքներից օգտվելով, պատվազրկել են իր աղջկան...
- Կսես Աշոտը լավ չէ՞... Տո աչքիս շատ էլ լավ է Աշոտը, ես իրա ծնողը...

Արուսի հայրը պոկվեց դեպի այն անցքը, որտեղից արդեն հանում էին Աշոտին, որը փշրված ձեռքի ցավին հազիվ էր դիմանում...

- Ժողովուրդ, խոմ Երևանին բան չի՞ էղել, - հասցրեց հարցնել Աշոտը ու...
- Տո սև Էրևան կբերեմ գլխիդ, օռաշ լագոդ... Էդ ու՞մ աղջկա պատվի հեդ ես խաղցել...

Աշոտը չհասկացավ, թե ո՞վ է այդ մարդը, որը արջի նման հարձագվել է իր պատգարակի վրա և անդադար ապտակում է իրեն: Այդ ամենին վրա հասավ Աշոտի հայրը ու բարեկամները, դրան խառնվեցին Արուսի հարազատները ու դեռ ժամեր առաջ իրենց երեխաներին հուղարկավորել պատրաստվող անձինք սկսեցին անմարդկային մի կռիվ ենթադրյալ պատվազրկության թեմայով...

Վրա հասած զինվորականները Արուսին և բարեկամներին տարան ոստիկանական վրաններից մեկը, որտեղ Արուսը հանգիստ պատմեց, թե ինչու է Աշոտի «դռապից» տաբատը հայտնվել իր հագին: Հայրը ամոթից գետինն էր մտնում:

Աշոտին այդ ընթացքում ուղղաթիռով տեղափոխում էին Երևան, որտեղից հաջորդ օրը ինքնաթիռող տեղափոխեցին Մոսկվա, քանի-որ ձեռքի նման վիրահատություններ անում էին միայն Մոսկվայում:

Մոսկվայում 3 շաբաթվա ընթացքում 3 վիրահատությունից հետո, Աշոտին տեղափոխում էին պալատ, երբ միջանցքում նա նկատեց Արուսին, նրա հորը և մի տարեց կնոջ: Երբ անվասայլակը մոտեցավ նրանց, առաջինը խոսեց Արուսի հայրը...

- Տղես, կներես ընձի, ապուշիս... Եթե նույնիսկ չընդունես ներողությունըս, կհասկընամ, բայց...
- Բայց իմացի բալա, օր 7-ը Սուրբ եմ գնացել ու քեզի համար մոմ վառել, օր մինուճար թոռիս կյանքն ես փրկել... Քրիստոսից խնդրել եմ քեզի առողջություն տա, իմ կյանքիցս էլ վերցնե ու քեզի բաշխե....

Արուսի տատի խոսքերը ու մեծական մաղթանքները հուզեցին Աշոտին: Արուսը ժպտաց և գրկախառնվեց նրան, իսկ հետո նրա ծնկներին դրեց մի պայուսակ, որի մեջ թարմ մանդարիններ էին և տաբատ... Հենց այն «դռապից» տաբատը...

Հ.Գ. Այս իրական պատմության հերոսների անունները փոխել եմ: Հետագայում Աշոտը դարձավ Արուսի հարսանիքի քավորը: Արուսը 4 հղիություններից հետո 4 աղջիկ էր ունեցել: 5-րդը վերջապես տղա ունեցավ ու անունը դրեց Աշոտ: Աշոտը նույնպես ընտանիք ունի և տղա ու աղջիկ: Կռահեք աղջկա անունը...Արուս:

Հ.Գ.2. Երկրաշարժից հետո մենք հասկացանք ամենագլխավորը: Դժվարը ապրելն է: Կարևորը միշտ ապրելու իմաստ ու ուժ ունենալն է: Ու եթե մեռնել, ապա հանուն մյուսին կյանք տալու ու ապրեցնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մեկ տարում ՍԴ 1 դատավոր ընտրեցին, պատկերացնո՞ւմ եք երկրի վիճակը, որ 7 դատավոր հրաժարական տա. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Կարո Փայլանն առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի Հուսով եմ՝ Մարուքյանին մի օր կհաջողվի հաղթահարել իր ինքնության ճգնաժամը և ի վերջո դառնալ բովանդակային ընդդիմություն. Ռուբինյան Հոլոքոսթի 5-րդ համաժողովին Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել Մայք Փենսի, արքայազն Չարլզի, Էմանուել Մակրոնի հետ Աղջիկը ընկել է իններորդ հարկից, հետո վեր կացել եւ գնացել (տեսանյութ) «Երեւան-2800» արծաթե հուշադրամը զբաղեցրել է III տեղը Ալեն Սիմոնյանը կոպտորեն խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները. Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ Эйфелеву башню закрыли из-за забастовки (WP) Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը ազատ կարձակվի․ պաշտպան Դպրոցների տնօրենի ընտրությունները միշտ եղել են խնդիր. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) Արթուր Վանեցյանի պաշտպանի էլեկտրոնային փոստը «կոտրել» են. Լուսինե Սահակյանը Արսեն Թորոսյանը 3 օրով մեկնում է Շվեյցարիա. Նա կմասնակցի պացիենտի անվտանգությանը նվիրված գագաթաժողովին Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում Արման Սարգսյանի հրամաններով Երեւանի եւ մարզերի մի շարք ոստիկանապետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից Սպանություն՝ վրեժի չնչին շարժառիթով. Մանրամասներ՝ Մուշեղ Ղևոնդյանի սպանության դեպքից (տեսանյութ) Երեւանի համայնքային նոր հիմնարկի ողջ տեխնիկան՝ 29 մեքենա, գիշերն աշխատել է քաղաքի ողջ տարածքում. Կամո Արեյան Հեռավար ուսուցման կազմակերպումը անհրաժեշտություն է դառնում. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ) Ատրճանակ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են կամավոր հանձնվել (տեսանյութ) 1 քառակուսի մետրը՝ ամսական 4,5 դրամով. ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն (մաս 3). «Հետք» Ղազախստանում բողոքում են մեքենաների սեփականատերերը. չեն ցանկանում հարկեր եւ տուրքեր վճարել (տեսանյութ) Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքը այդ ամենի մասին լռի. Հրայր Թովմասյան Մալաթիա-Սեբաստիան Շենգավիթին կապող նոր ճանապարհի շինարարությունը ձմռանը չի դադարել Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել Կարծում եմ` ԲՀԿ-ին ձայն տվող մարդիկ սխալվել են. իմքայլական պատգամավոր (տեսանյութ) Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու. դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու. Հրայր Թովմասյան (տեսանյութ) В Гонконге с подозрением на заражение коронавирусом (WP) ՀՔԾ քննիչները ոչինչ չեն հայտնաբերել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում (տեսանյութ) Համայնքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարում Երեւանում նախատեսվում է տեղադրել 500 նոր վերելակ. Մարության Հրայր Թովմասյանի տունը խուզարկելու դատարանի որոշմանը քրեաիրավական գնահատական կտրվի. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով. դատախազություն Երեւանի մոլերից գողություն է կատարել շուրջ 360 մարդ. տնտեսվարողներին պատճառվել է 22.6 մլն դրամ. ՔԿ Սամվել Կարապետյանի կնոջ ծննդյան խնջույքին հարսը երգել է, որդիներն էլ ՝ ասմունքել (տեսանյութ) Հայտնի է դարձել Android 11-ի թողարկման ամսաթիվը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի. Աշոտյան Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց. նրա վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան Փաստաբանը տեսանյութ է հրապարակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից (տեսանյութ) Այս օրենքն ընդունելով կպաշտպանենք բոլոր ազնիվ քաղաքացիներին. պատգամավոր (տեսանյութ) Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում. պաշտպան Стало известно об особом отношении к Месси на тренировках (WP) Երևանում թալանել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը՝ տանելով ոսկյա զարդեր, բրենդային կանացի ժամացույցներ և գումար ՀՔԾ-ն պարզաբանում է տվել Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սովորող և աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու նախագծին «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին Քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը. պաշտպանը՝ Հրայր Թովմասյանի տան խուզարկության մասին (տեսանյութ) Միքայել Զոլյանը՝ աստղադիտարանների մասին (տեսանյութ) Германия снова выделит миллионы евро блокадникам Ленинграда (WP) Նոր սկանդալ է հասունանում. ղազախ ավտոներկրողները դատի կտա՞ն հայ ավտոներկրողներին Երևանը ունի նոր ոստիկանապետ. նա «Կոմիսար Կատանին» է Շիրակում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. Գտել են դանակներ, թմրամիջոցներ, հոգեներգործում հաբեր