Ախալքալաքում անկարգությունները շարունակվում են. կա մեկ վիրավոր. ևս մեկ մարդ մահացել է Ախալքալաքում իրավիճակը լարված է. հրդեհվել է 4 տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում (տեսանյութ) Ռոբերտ Նազարյանի՝ հանձնաժողովի նախագահ աշխատած տարիներին կատարված փոփոխությունը ընդունվել է օրենքի տառին համապատասխան․ փաստաբան «Նորք» ինֆեկցիոնի բժիշկները մեծ գոհունակություն էին հայտնում տնօրենի մասին. Պետք է պարզաբանվի, թե ինչու է տնօրենն ազատվել. Լուսինե Բադալյան Այսպիսի տիտանական աշխատանք կատարելուց հետո, այդ մակարդակի մասնագետին տեղակալ չեն իջեցնում․ Արամ Սահակյանը՝ Մհեր Դավիդյանցի՝ աշխատանքից հեռանալու մասին Ամուլսարի քառօրյա բողոքի ակցիաները ավարտվեցին. պահապանները կշարունակեն հսկել հանքի տարածքը Կենդանի ասուլիսը շատ ավելի մեծ պատասխանատվություն է, գուցե Սերժ Սարգսյանը չի գտել համարձակություն՝ այս ձևաչափով շփվել լրագրողների հետ. Հակոբ Բադալյան Հայտնի է Ալավերդցի Վահագնի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը Սերժ Սարգսյանը խոսեց, «Նորք» ինֆեկցիոնի տնօրենն ազատվեց, Ամուլսարի տնակները տեղափոխվեցին (տեսանյութ)
Երևան, 09.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ի՞նչ է տեղի ունենում Արցախի շուրջ. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ

Շաբաթը ցանկանում եմ ավարտել՝ Արցախյան բանակցություններին հակիրճ արձագանքով։ Շատերդ հետևել եք Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպմանը, և հանդիպումից հետո տարածված կցկտուր տեղեկատվությունից և ԱԳ նախարարների իրարամերժ ելույթներից թերևս տարակուսած եք, թե դա ինչ կարող է նշանակել, և ինչ ուղղությամբ է գնալու գործընթացը։ Որպեսզի դա ավելի լավ հասկանանք, փորձենք հետևել մինչ այս բանակցությունները, վերջին երկու ամիսներին կողմերի ձեռնարկած գործողություններին։ Սկսենք Ադրբեջանից, քանի որ ցավոք նախաձեռնությունը վերջին շրջանում հայտնվել է հենց նրա ձեռքում։

Ադրբեջան
Ադրբեջանում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունը՝ դա ներքին պալատական հեղաշրջումն է, որի միջոցով նախագահ Իլհամ Ալիևը և նրա հիմնական գործընկեր (և համատեղությամբ առաջին տիկին) Մեհրիբանը երկու ամսվա ընթացքում իշխանությունը մաքրեցին դեռ հայր Ալիևից մնացած բազմաթիվ կարկառուն դեմքերից, և նույնիսկ Ադրբեջանի համար աննախադեպ գործողություն իրականացրեցին՝ ցրելով իրենից առանձնապես բան չներկայացնող, բայց կոռուպցիոն մեծ բեռ կրող խորհրդարանը։ Սա ակնհայտ քայլեր են՝ նոր քաղաքական վերնախավ ձևավորելու, և իշխանությունը անցնցում Մեհրիբանին հանձնելու ուղղությամբ, և Ադրբեջանում իրադարձությունները զարգանալու են հենց այս տրամաբանությամբ, թեև տարբեր ուժեր դեռ փորձելու են դրան խանգարել։ Ադրբեջանի գործողությունները Արցախյան հարցում պետք է դիտարկել հենց այս տրամաբանությամբ, քանի որ ցանկացած քայլ պետք է նպաստի գործող իշխանության հիմնական նպատակին՝ սահուն իշխանափոխությանը։

Այս իմաստով, Ադրբեջանի իշխանությունը մի քանի քայլ ձեռնարկեց, որոնք ընդգծված կոշտացրին նրա բանակցային դիրքորոշումը վերջին շրջանում։ Այն նախ հայտարարեց հաջորդ տարի պաշտպանական բյուջեն 22%-ով մեծացնելու մասին (մինչև 2,27 մլրդ ԱՄՆ դոլար), ընդ որում պետական բյուջեի այլ ծախսերը կրճատելու հաշվին, ինչպես նաև հայտարարեց, որ դրանից համարյա 1 մլրդը նախատեսվում է սպառազինությունների նոր մեծ խմբաքանակների գնման համար՝ հիմնականում Ռուսաստանից։

Բանակցությունների նախօրեին, Սլովակիայում Ադրբեջանի դեսպանությունը հրապարակեց երկրի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը, որով հստակ նշեց, որ բանակցությունների նպատակը հայկական զինված ուժերի դուրս բերումն է «օկուպացված» տարածքներից, իսկ Արցախի հարցի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի «տարածքային» ամբողջականության շրջանակներում և «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» շահերի հաշվառմամբ, փաստացի հետ բերելով բանակցությունները 1996 թ․ Լիսաբոնի գագաթնաժողովի տրամաբանությանը, նույնը կրկնեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրատիսլավայի գագաթնաժողովի իր ելույթում։ Դրան զուգահեռ, Ադրբեջանը մեծ ճակատով հոգեբանական գրոհ էր նախաձեռնել Հայաստանի և Արցախի վրա, օգտագործելով տարբեր պրոպագանդիսատական հնարքներ, ոմանք՝ ցավոք բավականին հաջող, դատելով Գրիբոյեդովի արձանի վրա անիմաստ ոտնձգությունից։

Հայաստան
Հայաստանը Ադրբեջանի գործողություններին մինչ այժմ պատասխանել է բավական օրիգինալ ձևով՝ նախ, Կառավարությունը ներկայացրեց 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որում պաշտպանական ծախսերը չեն ավելացվում, փաստացի այն պատճառաբանությամբ, որ դրանք արդեն ավելացվել են այս տարի, թեև նույնիսկ այդ ավելացումներով, մենք դեռ երեք անգամ զիջում ենք Ադրբեջանին, իսկ հաջորդ տարի այդ տարբերությունը էլ ավելի կմեծանա։ Ծանր սպառազինությունների գնման 2017-2019 թթ․ ծրագիրը շուտով կավարտվի, սակայն որևէ նոր ծրագրի մասին դեռևս խոսք չկա։

Մեր ԱԳ Նախարարը BBC-ին իր հայտնի հարցազրույցում համարյա ընդունեց, որ Հայաստանը ռազմական հանցագործություններ է իրականացրել Արցախյան պատերազմում, և միայն Ադրբեջանի պրովակացիոն հայտարարությունից հետո վերջապես հանդես եկավ պատասխանով, որով պահանջեց Ադրբեջանից ճանաչել Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը (ինչը երկար սպասված, բայց թերևս արդեն ուշացած քայլ է)։ Դրան ավելացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «խաղաղասիրական» գործունեությունը, որի գագաթնակետն է Մեհրիբան Ալիևայի հետ Արցախում մուղամ լսելու վերջին հրավերը (հուսով եմ, նա կհրաժարվի, և մենք կխուսափենք այդ խայտառակությունից)։ Հայաստանի իշխանությունը ակնհայտորեն անցել էր Տեր-Պետրոսյանի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» դոկտրինի իրականացմանը, հույս ունենալով, որ խաղաղասիրություն խաղալով, այն կարող է ինչ որ առավելություն ձեռք բերել բանակցային գործընթացում։ Իրական քաղաքականության տեսակետից, սա ընդամենը պատրանք է, և մինչ այժմ միայն թուլացրել է մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ։

Ռուսաստան
Ռուսաստանը առերես փորձում էր բալանսավորված դիրքորոշում պահպանել Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացում, բայց բազմաթիվ կողմնակի գործողություններից ակնհայտ է նրա շահը՝ հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղ» գործարքի, որի արդյունքում ռուսական խաղաղապահները կհայտնվեն մեր կողմից զիջվող ազատագրված տարածքներում, և Ռուսաստանը կստանա հետագա կարգավորման հիմնական բանալիները։ Այն ներկայացվում է որպես բոլորի համար շահավետ լուծում՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում վերադարձնել բնակության նախկին վայրերը պատերազմի արդյունքում տեղահանված բնակչության զգալի մասին, Արցախը (և անուղղակիորեն Հայաստանը) անվտանգության միջազգային երաշխիքներ է ստանում, երկու կողմերն էլ խուսափում են պատերազմից, իսկ Ռուսաստանը՝ որպես այդ լուծման երաշխավոր, լրացուցիչ լծակներ է ստանում բոլոր կողմերի վրա։

Դրան գումարվում է Ռուսաստանի անթաքույց շահը՝ Ադրբեջանն ավելի ներքաշել իր ազդեցության ոլորտ, մանավանդ Վրաստանում տեղի ունեցող հակառուսական իրադարձությունների և Թուրքիայի հետ Ռուսաստանի տակտիկական մերձեցման ֆոնի վրա։ Փաստացի, Ռուսաստանը առաջ է մղում այնպիսի լուծում, որը ձեռնտու է իրեն և Ադրբեջանին, սակայն մեզ համար նշանակում է անվերադարձ կորուստներ, և կախվածության ավելացում՝ նույն այդ Ռուսաստանից։

ԱՄՆ/ԵՄ
Արևմուտքի երկու հիմնական խաղացողները վերջին ամիսներին ևս տարօրինակ ձևով նախաձեռնությունը զիջել էին Ռուսաստանին։ Սա բացատրվում է ԱՄՆ ներկա վարչակազմի ընդհանուր ձգտմամբ՝ դուրս գալ Ռուսաստանի հետ տարբեր ռեգիոնալ հակամարտություններից, և սեփական ուժերը կենտրոնացնել ավելի հզոր ռազմավարական հակառակորդի՝ Չինաստանի վրա։ ԵՄ ներսում այդ մոտեցումը ևս բազմաթիվ ջատագովներ ունի, ուստի կա ընդհանուր միտում՝ Արցախյան կարգավորման հարցում առաջին ջութակը զիջել Ռուսաստանին, ինչից էլ այն ակնհայտորեն օգտվում է, պարբերաբար շեշտելով իր դերը, և վերցնելով հիմնական նախաձեռնությունը վերջին շրջանում։

Արցախ
Արցախը, փաստացի, դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Եթե նախկինում նրա ղեկավարությունը ուներ միասնական (և բավական կոշտ) դիրքորոշում, և դա զսպող գործոն էր մնացածների համար, այսօր ներքաղաքական մրցակցությունը նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խիստ բարդացրել է այդպիսի դիրքորոշման ձևավորումը, և փաստացի դյուրացրել Ադրբեջանի կողմից մեր վրա գործադրվող ճնշումը։

Եթե ամփոփենք այս ամենը, կհասկանանք, որ մենք հայտնվել ենք խիստ անբարենպաստ իրավիճակում։ Ադրբեջանի իշխանությունը հստակ հասկանում է դա՝ նա տեսնում է, որ Հայաստանի իշխանությունը Արցախյան կարգավորման հարցում չունի հստակ դիրքորոշում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բազմաթիվ հակասություններ ունեն, իսկ ԱՄՆ հետ հարաբերությունները ընդհանրապես սառել են, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև գոյություն ունեն բազմաթիվ տարաձայնություններ, և մեր երկրի ներսում էլ աճում է քաղաքական լարվածությունը։

Այս ամենը նրան հույս է տալիս, որ Հայաստանը և Արցախը ընդունակ չեն լինի հանես գալ միասնական դիրքորոշմամբ, և որ մենք չենք կարող ստանալ նաև մեր արտաքին գործընկերների շոշափելի աջակցությունը ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում, և մենակ մնալով իր ռազմական մեքենային դեմ հանդիման, այս անգամ կընկրկենք, և տանուլ կտանք այդպիսի թանկ գնով ձեռք բերած մեր ռազմական հաղթանակը։

Մենք ընդհուպ մոտեցել ենք այն սահմանագծին, որից հետո մեզ կամ սպառնում է պատերազմի վերսկսումը, կամ միակողմանի անհամաչափ զիջումները՝ այն կանխելու նպատակով։ Մենք կարող ենք սակայն խուսափել դրանից, եթե մեր հասարակության ներսում ձևավորվի առնվազն Արցախի հարցում վտանգի օրհասականության և միասնական համազգային մոտեցմամբ հանդես գալու գիտակցություն, և ներքաղաքական բոլոր հակասությունները ստորադասվեն այդ հիմնական գերակայությանը։

Հիմնական քայլը այստեղ պետք է անի գործող իշխանությունը՝ համագործակցության ձեռք մեկնելով իր քաղաքական մրցակիցներին, դադարեցնելով բաժանարար հռետորաբանությունը և նրանց տարբեր միջոցներով թիրախավորելու գործելակերպը, և մոբիլիզացնելով ողջ ազգային ներուժը՝ հակահարված տալու Ադրբեջանի աճող նկրտումներին, հակառակ դեպքում հենց ինքն է կրելու հիմնական պատասխանատվությունը հետագա բոլոր զարգացումների համար։ Ժամանակը իրականում սպառվում է, և մենք լավագույն դեպքում ունենք մինչև գարուն՝ մեր ներքին խնդիրները կարգավորելու, և արտաքին վտանգի դեմ համազգային ճակատ ձևավորելու նպատակով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մեծ երջանկություն է ունենալ Նաիրիի նման զույգ եղբայր. այսօր ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի ծննդյան օրն է Արցախում այսօր կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել Օրվա կադր. Լոսի ամենալավ «սեմուշկեն» Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ «Պահպանելով ավանդույթները». երբ է այս տարի նշվում Խաղողօրհնեքը Ջուր չի լինելու Էնդոկրինոլոգը պատմել է մրգերի վնասակար ազդեցության մասին Փրկարարները գտել են արշավախմբի 14 մոլորված անդամներին TwitTok? СМИ узнали о возможном слиянии TikTok и Twitter (WP) Սիրուշոն և Լևոն Քոչարյանը հանգստանում են Սևանում. լուսանկարներ Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 25.3 հա տարածքում բռնկված հրդեհները Բնակարան Կենտրոնում, Մադրիդում, 2 ավտոմեքենա. Ինչ ունեցվածք ունի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին. Շիրակ Թորոսյանը՝ Ախալքալակի դեպքերի մասին Ախալքալաքում անհանգիստ իրավիճակ է. Իրադրությունն այս պահին. jnews Այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք.կա 6 մահ, որից մեկը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Այստեղ քաղաքական երանգ չկա, կենցաղային հողի վրա է եղել. Ջավախք հիմնադրամի տնօրենը` Ախալքալաքի միջադեպի մասին Հեռավար կրթությունը մեր ԲՈՒՀ֊երում արդեն ցույց է տվել և շարունակում է ցույց տալ իր անարդյունավետությունը. Մարուքյան Օրվա աստղագուշակ Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 64-ամյա վարորդը Nissan բեռնատարով կողաշրջվել է Ամենաթանկ Lexus-ը վերջապես հասել է գնորդին Ինչ իրավիճակ է այս պահին Ախալքալաքում. ուղիղ Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ. news.am Հետախուզվող կինը հայտնաբերվել է եւ ստորագրությամբ ազատ արձակվել Առաջնեկին սպասող Շուշաննա Թովմասյանը կլորիկացած փորով նոր լուսանկար է հրապարակել Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր Ախալքալաքում անկարգությունները շարունակվում են. կա մեկ վիրավոր. ևս մեկ մարդ մահացել է Ջրափրկարարները Սեւանի ափից 400 մետր հեռավորությունից երիտասարդին ափ են հասցրել Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը Հայտնի է շաքարային դիաբետի եւ սրտի հիվանդությունների կանխարգելման համար նախատեսված մթերքը Ախալքալաքում իրավիճակը լարված է. հրդեհվել է 4 տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Բեյրութում ցուցարարները գրավել են Լիբանանի ԱԳ եւ էկոնոմիկայի նախարարությունների շենքերը. զինվորականները ցուցարարներին ցրելու համար կրակ են բացել Гонконг: США вводят санкции против главы автономии Кэрри Лэм из-за Китая (WP) Պտտվում է տեղեկություն, որ Ադրբեջանը գնել է Անդրկովկասյան ազդեցիկ ինտերնետ պրովայդերի բաժնեմասի 49 տոկոսը, որը նաև սնուցում է Հայաստանը ինտերնետ կապով. պատգամավոր Չարենցավան քաղաքում կասեցվել են շինանյութի խանութների և բենզինի ու գազի լցակայանների գործունեությունը Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում (տեսանյութ) Դոնի Ռոստովից Հայաստան են վերադարձել 124 քաղաքացի Պյատիգորսկում հայ վարորդի բեռնատարը վթարի է ենթարկվել (լուսանկարներ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում․վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան Բեյրութ է մեկնում առաջին ինքնաթիռը`Հայաստանի տրամադրած օգնությունով (տեսանյութ). news.am «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը (լուսանկարներ) Հայկ Մարությանը դպրոցի տնօրենների է նշանակել Ինչպես կրել դիմակներ շոգի ժամանակ. պարզ խորհուրդներ կովիդային ամռանը դիմակայելու համար Վիճաբանություն-ծեծկռտուք Էջմիածնում. գործի են դրվել փայտեր և գործիքներ. բերման ենթարկվածների մեջ է Ամբերդի գյուղապետը Глава контрразведки США: Россия в числе стран, пытающихся повлиять на выборы президента Չինաստանում պատմել են նոր մահացու վիրուսի առաջացման մասին Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 43.8 հա տարածքում բռնկված հրդեհները Հանգստություն. Գոհար Աբաջյանը հրապարակել է երեխաների և Արարատ Միրզոյանի նոր լուսանկարները Հիմնանորոգվում է Լոռի Բերդ-Լեջան 3․8 կմ ճանապարհը․ վարչապետը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել Լուսանկարը՝ իմ սեր Իննա Խոջամիրյանի. Վահե Զիրոյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ