Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:
ArmDaily.am-ի հետ զրույցում դպրոցի աշխատակիցը հայտնեց, որ այս պահին դպրոցում ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացնում. «Մինչև հիմա ոչինչ չեն գտել, երևի կեղծ ահազանգ է եղել։ Ժամը 14։20-ից դպրոցում մարդ չկա, դասերը դադարեցվել են»։
Աշխատակիցը դժվարացավ պատասխանել, թե ով կարող է լինել ահազանգի հեղինակը։
Հարցին՝ նախկինում նման դեպք եղե՞լ է նախկինում՝ նա պատասխանեց. «Ոչ, երկար տարիներ եմ ես այստեղ աշխատում, նման դեպք չեմ հիշում, որ եղած լինի»։
Հետևեք մեզ Telegram-ում
