Այսօր PAN.am լրատվական կայքը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի թրեյլերով։ Ֆեյսբուքյան մեկնաբանությունների մեջ կարող ենք նկատել Նոր Նորք վարչական շրջանի էջի կողմից գրված մեկնաբանություն.«Զզվելի ա»։
Մեկնաբանությունից կարելի է հասկանալ, որ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորը շփոթել և իր սեփական էջով մեկնաբանություն գրելու փոխարեն գրել է վարչական շրջանի էջով։
Վարչական շրջանի ղեկավարությունը պետք է ուշադիր լինի անփութություններին, քանի որ թեկուզ այսպիսի փոքրիկ կիքսերը վատ հետք են թողնում նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի վրա։
Հետևեք մեզ Telegram-ում
