«Մել» ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում։ Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը, ֆիլմը բաղկացած է 28 րոպեից, թրեյլերը՝ 3։ Հրապարակման աղբյուրը «Socialmedia.am»-ն է։
Վերջին օրերին լայնորեն քննարկվում է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմը։ Ֆիլմի թեման սիրող զույգի պատմությունն է, ու այդ ենթատեքստում սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու պայքարը:
Ֆիլմի նկարահանման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառանալով «Մել» ֆիլմի համար պետական բյուջեից հատկացմանն ու առհասարակ Մելինե Դալուզյանի անվան շուրջ պտտվող քննարկումներին, ասել էր, որ ծանրամարտիկն իր պաշտպանության ներքո է։
Հետևեք մեզ Telegram-ում
