Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում Փաշինյանը հիշեց Ջրաշեն համայնքում տեղի ունեցած մի դեպք , երբ ներկա է եղել մի քանի բնակարանների բնակարանամուտի արարողության, քաղաքացիներից մեկի նոր տանը նկատել է ժանգոտած հին մեքենայի մասունքներ՝ հարցնելով, թե ինչու է այս հին, ժանգոտ մասունքները պահում նոր տանը, տան տերն ասել է, թե իր հին մեքենայի մասունքներն են, որի հետ շատ կապված է ինքը։
Փաշինյանն այս պատմությունը հիշելուց հետո նշեց, որ ինքը կհամարի, որ ՀՀ-ում հեղափոխություն է տեղի ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ-ն կազատվի ժանգոտ «բուտկաներից» և ժանգոտ մեքենաների «կուզովներից».«Սա շատ կարևոր բան է, թե մենք այս հոգեբանությունն ինչպես ենք ընկալում։ Չնայած ես էլ եմ էդպիսի մեքենա ունեցել, դժվար է ազատվելը, հասկանում եմ, բայց որոշումները պետք է կայացնել։ Որովհետև, ի վերջո, հուշերը մեզ հետ են և դրանք ֆիզիկական կերպար չունեն, ընդհակառակը, ֆիզիկական կերպարը մթագնում է մեր հուշերը, ոչ թե՝ լավացնում»։
