Մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում վաշտի ներդաշնակումն ու զինծառայողների մասնագիտական հմտություններն ամրապնդելու և կատարելագործելու նպատակով նոյեմբերի 11-ից 12-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորավարժությունն անցկացվել է «Վաշտը պաշտպանությունից հարձակման անցնելիս» թեմայով։
Հետևեք մեզ Telegram-ում
