Քո իրավունքը. ժառանգություն՝ ըստ կտակի Իշխանությունը Բելառուսում անցնելու է արտաքին որևէ ազդեցիկ կենտրոնի, մեծ հավանականությամբ Ռուսաստանի ձեռքը. քաղաքագետ Եղեք Մանեի պես, որ հեռանալիս ափսոսանք հայտնեն դիմադիր, թե ընդդիմադիր Փաշինյանն ու Մնացականյանը շատ ավելի վստահ ու համոզիչ կերևային «HARDtalk»-ում, եթե խորհրդակցեին ինձ հետ. Մարկ Գրիգորյան Նրա հեռանալը մենք համարում ենք մեծ կորուստ, մենք միշտ սպասելու ենք տիկին Թանդիլյանին. Անի Սամսոնյան Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել. հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն Էկոնոմիկայի նախարարը մոռացել էր իր մամուլի ասուլիսին ներկայանալ դիմակով (տեսանյութ) Կորոնավիրուսային հիվանդության 276 նոր դեպք և 267 առողջացած. կա 5 մահ Ղարաբաղը, ձերբակալություններն ու կորոնավիրուսը. Փաշինյանի հարցազրույցը HARDtalk հաղորդմանը Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը և դուրս գալիս ԼՀԿ կառավարման խորհրդից
Երևան, 15.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման. ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի Փարիզում տրվել է ընդունելություն

Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտությանը:

Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Արդեն ավանդույթ է դարձել, որ օտարերկրյա այցերը պարտադիր ուղեկցվում են համայնքի ներկայացուցչների հետ հանդիպումներով, ավելի նեղ, ընդլայնված կազմերով: Սա կարևոր արձանագրում է և արտահայտում է այն նոր քաղաքականությունը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարում է Հայաստան-Սփյուռք հարաբերություների տիրույթում, դրա իմաստը` համահայկականության հաստատումը որպես առաջնահերթություն արձանագրելն է:

Եվ ուզում եմ արձանագրել, որ այդ նոր քաղաքականության իմաստը ճիշտ նույն կերպ ընկալված է նաև միջազգային գործընկերների կողմից, երեկ և այսօր զրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ և այդ երկու հանդիպումների ընթացքում էլ Ֆրանսիայի նախագահը հատուկ անդրադարձ է ունեցել ֆրանսիայի հայ համայնքին:

Եվ սա ինձ առանձնապես ուրախացնում է այն փաստով, որ օրինակ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի կառավարությանը, Հայաստանը և Սփյուռքը դիտարկում է որպես մեկ ամբողջություն: Եվ մեր շփումներում իմ բարեկամը` էմանուելը, անընդհատ ուզում է ընդգծել, թե ինչքան կարևոր, ազդեցիկ է Ֆրանսիայի հայ համանքը և ինչպիսի մեծ դերակատարում ունի Ֆրանսիայի հանրային կյանքում, բոլոր ոլորտներում: Եվ ինձ համար մեծ պատիվ է, երբ նա անուններով, ազգանուններով հիշում է մի շարք մարդկանց, ովքեր այսօրվա երեկոյին ներկա են:

Այս ֆոնին մնացած հարցերը կարծես ինքնաբերաբար են լուծվում, Ֆրանսիայի հայության մասին խոսակցությունից հետո արդեն ակնհայտ է, եթե իրենք հարց ունեն մեզ հետ` այն պետք է անպայման լուծենք և եթե մենք ունենք հարց իրենց հետ` այդ հարցը անպայման պետք է լուծվի: Եվ ուզում եմ անկեղծ ասել, որ երեկ և այսօր մեր զրույցների ընթացքում պայմանավորվեցինք, որ մեր օրակարգի բոլոր հարցերը արագ լուծում կստանան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ հնարավորության համար, որովհետև ձեր ներկայությունը, հեղինակությունը, հանգամանքն է, որ բոլոր հարցերին լուծումներ է տալիս և ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեր և Ֆրանսիայի համար այդպիսի ուժեղ թիկունք եք ստեղծել: Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը պետք է լուծենք, որովհետև դրանք շատ կարևոր են բոլորիս համար:

Իրականում համահայակականության գաղափարը շատ կարևոր է մեզ համար, որի հիմնական գաղափարը հետևյալն է. չկա սահման Հայաստանի և Սփյուռքի միջև, մենք մի ամբողջություն ենք և երբ հանդես ենք գալիս այդպես` բոլոր հարցերն այլ պատկեր են ստանում և բոլոր հարցերը դառնում են լուծելի:

Մեր կառավարության նպատակն այսպիսի իրավիճակ ստեղծելն է. Հայաստանի Հանրապետությունն ամբողջ հայության ներկայացուցիչն է և սա այն վճռական գործոնն է, որ պետք է թույլ տա իրական փոփոխություններ մտցնել մեր երկրի, ժողովրդի պատմական ճակատագրի մեջ, այդ ճակատագիրը հանել այն արատավոր ցիկլից, երբ մեր բախտը բերում է և աշխարհաքաղաքական հանգամանքները նպաստվոր են` ունենում ենք պետականություն, իսկ երբ այն փոխվում է` մենք կորցնում ենք այդ ամենը: Մեր խնդիրն է` դուրս գալ այդ ցիկլից և կարող եմ վստահ ասել, որ այսօր մենք քայլ առ քայլ դուրս ենք գալիս այդ ցիկլից:

Եվ հիմա պետք է տեղյակ պահեմ ձեզ. այս մեկուկես տարվա գործունեությունից հետո կարող եմ ասել, արձանագրել, որ մենք արդեն շոշափելի հաջողություններ ունենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Լեռնային Ղարաբաղի հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք և բովանդակություն, որն ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի իրական ասելիքի և բովանդակության հետ: Իմ համար վարչապետի կարգավիճակում ամենամեծ զարմանքն այն է, որ միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակության մասին պատկերացումը և դա համատարած ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Եվ կարող եմ ասել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աշխատում էինք ԼՂ հարցի իրական բովանադակությունը, այն, որ մենք մեր ներսում կրում ենք, դնել որպես արձանագրում միջազգային հանրության սեղանին: Մինչև բոլորովին վերջերս տպավորություն էր, որ այդ խոսակցության մեջ միայնակ ենք, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ մեր ասելիքը ընկալվում, հասկացվում է միջազգային հանրության կողմից, և ես սա համարում եմ հաջողություն:

Այսօր կարող եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ի վերջո, ավելի խորությամբ են ընկալում և ընդունում մեր դիրքորոշումները. նրանց համար կարծես մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի են, և այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջին նյուանսը նույնական լինի, կամ առնվազն այնքան նույնական չեն եղել, որքան այսօր:

Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ և մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են:

Ուզում եմ արձանագրել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բոլորդ էլ ականատես եք եղել. որոշակի հոռետեսական գնահատումներ են հնչել, օրինակ, հայ-ռուսական հարաբերություններում: Կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների, բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ որ ՌԴ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը:

Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել և այսօր էլ չունենք: Հայ-վրացական հարաբերությունները, թույլ տվեք պնդել, երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: Իրանի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, ԱՄՆ-ի հետ մենք մեկնարկել ենք ռազմավարական երկխոսություն և կան բոլոր նշաններն արձանագրելու, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման»:

Անդրադառնալով ներհայաստանյան իրականությանը` վարչապետը նշել է, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդի իշխանությունը Հայաստանում այլընտրանք չունեն: «Միջազգային շատ հարթակներում, այսօր էլ գործընկերներիս ելույթները լսելիս արձանագրում էի, որ նրանք խոսում էին իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Ես այդ ելույթները լսելով, ինքս իմ ներսում խոսում էի, որ մեզ այդ ճանապարհը չի կարող հետաքրքիր լինել, որովհետև մենք պետք է խոսենք ոչ թե կոռուպցիան նվազեցնելու, այլ այն արմատախիլ անելու մասին:

Եվ մենք հստակ գնում ենք այդ ճանապարհով ու որևէ նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա չի կարող հույս ունենալ որ կարող է դուրս մնալ այս տրամաբանությունից: Մեր կուսակցական փակ ժողովներում մի քանի անգամ այս քննարկումն ունեցել ենք և ասել. Հայաստանից կամ ժողովրդից մի կոպեկ գողացողն ուղիղ անձնական թշնամի է մեզ համար: Մնացածն արդեն բանավեճ է Հայաստանի ապագայի մասին և ես համոզված եմ, որ այն գնալով ավելի ու ավելի բովանդակային կդառնա:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր բանավիճում են մեզ հետ, քննադատում, որովհետև դրանով հնարավորություն են տալիս մեզ սրբագրել մեր սխալները: Մենք այսպես ենք ընկալում մեր անելիքն առաջիկայում:

Ես չեմ կարող երաշխավորել, որ մեր կառավարությունը, անձամբ ես կլինենք անսխալական, բայց կարող եմ երաշխավորել, որ մեր ժողովուրդը կունենա հնարավորություն` ուղղել մեր սխալներն այն ժամանակ, երբ կհամարի, որ մենք սպառել ենք մեր սխալներն ուղղելու հնարավորությունները: Որովհետև մենք այսօր հանդես ենք գալիս որպես ՀՀ կառավարություն, որպես ՀՀ իշխանություն, բայց ուզում եմ արձանագրել, որ ՀՀ –ում իշխանությունը պատկանում է ՀՀ հպարտ քաղաքացուն և մենք մեզ ընկալում ենք որպես քաղաքացուն, երկրին ծառայություն մատուցող: Ուզում եմ հավաստիացնել, որ այդ ծառայությունը կմատուցենք մեր կարողությունների առավելագույն ուժերով: Մնացածն արդեն քաղաքացիների գնահատման խնդիրն է:

Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում, կեցցե՛ սփյուռքը, որոնց երեխաները ապրելու են և այսօր էլ ապրում են Հայաստանում: Համոզված եմ, որ բոլորդ ապրում եք Հայաստանով, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է ընդունելության մասնակիցների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում կրթության ոլորտի զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացումներին և այլ թեմաների:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Շաքի գյուղի մոտակայքում հայտնաբերվել է սմերչ տեսակի հրթիռ 4-1. «Բարսելոնան» խոշոր հաշվով պարտվում է «Բավարիային» Умерла певица Валентина Легкоступова (WP) Մենք հայրիկի հետ քեզ շատ ենք սիրում. Գոհար Ավետիսյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել «Գանձասար-Կապան»-ը նոր ֆուտբոլիստ ունի. նա բրազիլացի է Արփի Գաբրիելյանը որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արգելապատնեշին 30-ամյա տղամարդը կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել է 7.500.000 դրամ. նա բերման է ենթարկվել Ռոմանոս Պետրոսյանը այցելել է Գագիկ Սուրենյանի ղեկավարած ՊՈԱԿ Беларусь вернула задержанных 32 россиян. Их называли сотрудниками "ЧВК Вагнера" (WP) Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. Զբոսաշրջության կոմիտե Գերագույն հոգեւոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ԿԳՄՍՆ-ի կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ Փոխնախարար. Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին է «Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 13-ից 14-ը (տեսանյութ) Էլմար Մամեդյարովին արգելել են լքել Ադրբեջանը Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել դատական ակտն ամբողջությամբ. ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող Սուրեն Պապիկյանը կմեկնի արձակուրդ. նրան կփոխարինի Վաչե Տերտերյանը Քո իրավունքը. ժառանգություն՝ ըստ կտակի Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ Խստացված ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում շարունակվել են Սևանի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերում վերանորոգվում է քաղաքն ու մայրուղին իրար կապող ճանապարհը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Արտակ Գասպարյանն այլեւս ՀՀ վարչապետի խորհրդականը չէ Տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վերահաշվարկը. ամփոփվել են արդյունքները «23-րդ միջոցառումը մասնակի լուծում է․ հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը դեռ առկա է». Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա Премьер Белоруссии пришел на бастующий Минский тракторный завод и обидел рабочих (WP) Խմելու ջուրը կհասնի Գառնիի 800 տնտեսությունների. ՀՏԶՀ Իշխանությունը Բելառուսում անցնելու է արտաքին որևէ ազդեցիկ կենտրոնի, մեծ հավանականությամբ Ռուսաստանի ձեռքը. քաղաքագետ Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները կպարգեւատրվեն. Նիկոլ Փաշինյան ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին նախապես թեստավորելը անիրագործելի է․ Տիգրան Մուկուչյան Հակահամաճարակային կանոնները խախտելու համար քանի՞ պաշտոնյա է տուգանվել Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ Եղեք Մանեի պես, որ հեռանալիս ափսոսանք հայտնեն դիմադիր, թե ընդդիմադիր ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան ՔՏՀԱՏՄ-ի կողմից արձանագրված խախտումների հիմքով՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տրանսպորտային միջոցների գործունեություն Открыт неизвестный принцип эволюции (WP) Էդմոն Մարուքյանը դիմել է Սուրեն Պապիկյանին՝ Ամբերդ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ ԼՀԿ-ի պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին Բա խի՞ մեր տան դեմը ասֆալտ չեք անում. սեւանցի փոքրիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ազգային Բժշկական Պալատը դիմել է ՀՀ վարչապետին, պարետին և Առողջապահության նախարարին Փաշինյանն ու Մնացականյանը շատ ավելի վստահ ու համոզիչ կերևային «HARDtalk»-ում, եթե խորհրդակցեին ինձ հետ. Մարկ Գրիգորյան Ոստիկանները բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր (տեսանյութ) Պարետը սահմանել է դեպքերը, երբ կարելի է դիմակ չկրել ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա. «Լիդիան Արմենիա» Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ BBC HardTalk հաղորդման մասին Տեղի է ունեցել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում Լուկաշենկոն՝ 80,1%, Տիխանովսկայան՝ 10,1%․ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սեւան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը. ուղիղ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ