Խնդրում եմ մեկնաբանության ստանալ տիկին Աննա Վարդապետյանից։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով փոխնախարար Աննա Վարդապետյանի հրաժարականին։
«Աննա Վարդապետյանը շատ լավ մարդ է և լավ պրոֆեսիոնալ է, նայեք Արդարադատության նախարարության հաղորդագրությունը»,-ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե ինչպիսի կառուցվածքային փոփոխությունների մասին է նշվել ավելի վաղ, Գրիգորյանն ասաց. «Կառուցվածքային փոփոխությունները ենթադրում են նաև որոշակի գործառույթային փոփոխություններ, ինչը կհստակեցվի։ Վարդապետյանի փոխարեն նոր փոխնախարար չենք ընդունել, բայց կարծում եմ՝ կունենանք։ Կառուցվածքային փոփոխություն ասելով մի հասկացեք միայն կրճատում։ Դրանք տարբեր են լինում՝ այդ թվում նաև վերակազմակերպման ձևերով»։
Մանրամասները տեսանյութում
