Քիչ առաջ ԱԺ-ի կայքում վերջապես տեղադրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների անունները։
Ինչպես հայտնել էինք, ԲՀԿ-ն այս պաշտոնում առաջադրել է Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը, ԼՀԿ-ն՝ Հայկուհի Հարությունյանի, Կառավարությունը՝ Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, ԲԴԽ-ն՝ Արամայիս Փաշինյանի։
Քանի որ հանձնաժողովը պետք է ձեւավորվի մինչեւ նոյեմբերի 30-ը, չի բացառվում, որ թեկնածուների ընտրությունը անցկացվի նոյեմբերի 12-ից մեկնարկող քառօրյայի շրջանակներում։ Հանձնաժողովի անդամ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։
Հետևեք մեզ Telegram-ում
