«Բացարձակ հավասարության մասին խոսք չի կարող լինել, բայց վերջին ամիսներին իրավիճակն էապես փոխվել է։ Կարող ենք ֆիքսել, որ արտոնյալներ ՔԿՀ-ներում այն ծավալով որ կար առաջ, չկա։ Բայց ասել, որ մենք խնդիրը լուծել ենք, սխալ կլինի։ Դա ենթամշակույթ է և հնարավոր չէ երեք ամսում կամ նույնիսկ 2 տարում արմատախիլ անել»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «զոն նայողներին», ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Անդրադառնալով վերջերս ՔԿՀ-ներում տեղի ուենցած բունտերին, նախարարը նշեց. «Թող այնպիսի տպավորություն չստացվի, որ այն պետք է կրկնվի։ Որևէ նման խնդիր, կամ կրկնվելու վտանգ չկա»։
ArmDaily.am-ի այն հարցին, թե այդ բունտերն արդյոք խրախուսվում էին արտաքին աշխարհի կողմից և այդտեղ քաղաքական հետք կար, Բադասյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ որոշակի ուժեր կուզենային դիվիդենտներ շահել ցանկացած բանից, որը կարող է վնասել կառավարությանը։ Նման տեղեկություններ ունեինք, բայց դրանք նպատակին չեն ծառայելու։ Անիմաստ զբաղմունք է»։
Մանրամասները՝ տեսանյութում
