Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ` հոկտեմբերի 29-ին, Մասիս ԲԿ են տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Համլետ Ո.-ն և Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Արման Խ.-ն՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
ArmDaily.am-ի հետ զրույցում «Մասիս» ԲԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը հայտնեց, որ տղաները դուրս են գրվել հիվանդանոցից. «Վնասվածքները վտանգավոր չեն եղել։ Տղաները հաջորդ օրը դուրս են գրվել հիվանդանոցից, հիմա տանն են, վիրակապությունների կգան»։
Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են. «Հոկտեմբերի 29-ին ժամը 22.10-ին «Մասիս» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ « կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 17 և 18 տարեկան Մասիսի բնակիչ երկու երիտասարդ: Մեկնել է օպերատիվ խումբ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր»:
