Հայկական տաղավարում այսօր հյուրընկալեցի Նորի գերազանցություններ Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊Թանիին եւ Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Առիթ ունեցա ներկայացնել հայկական տաղավարը եւ բարձրաստիճան հյուրերին նվիրեցի հայկական արտադրության Volterman խելացի դրամապանակներ»,-նշել է նա:
Ավելի վաղ նախարարը նշել էր, որ Դոհայի Qitcom Qatar It Conference and Exhibition ցուցահանդեսի հայկական տաղավարը պատրաստ է դիմավորել աշխարհի չորս կողմից ժամանած հյուրերին։
«Ավելի քան 10 հայկական ընկերություններ այսօվանից միասնական տաղավարով կմասնակցեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող այս ցուցահանդեսին։
Հուսամ կվերադառնանք պատվերներով.,-գրել էր նա:
Հետևեք մեզ Telegram-ում
