Ճապոնական Toyota ավտոմոբիլաշինական կորպորացիան հետ է կանչում Land Cruiser Prado մակնիշի 1153 ավտոմեքենա, որոնք վաճառվել են 2019 թվականի մարտի 12-ից մինչեւ ապրիլի 18-ը: Այս մասին հայտնում է Life.ru-ն։
«Դիզելային շարժիչով (GD մոդել) տրանսպորտային միջոցների հետկանչի պատճառը վառելիքային խողովակի ոչ ճիշտ ձգման հավանականությունն է, որը բարձր ճնշման վառելիքային պոմպը միացնում է վառելիքային ռամպայի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Դա նշանակում է, որ մեքենայի շահագործման ժամանակ նման վիճակում թրթռման ազդեցության տակ հնարավոր է խողովակի ձգման թուլացում, ինչը կարող է հանգեցնել վառելիքի արտահոսքի և շարժիչի կանգի: Սա, համապատասխանաբար, լրջորեն մեծացնում է վտանգը արտակարգ իրավիճակում։
Նշենք, որ բոլոր այն ավտոմեքենաները, որոնք հետ են կանչվել, կանցնեն ստուգում եւ անհրաժեշտության դեպքում կփոխարինվեն դետալները։ Ընդ որում, բոլոր վերանորոգման աշխատանքները կիրականացվեն անվճար։
