«Մետաքսի ճանապարհ» ֆորումին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Վրաստան։ Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական ադյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը, Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը և փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանը։
Նշենք, որ ճանապարհածախսը (այդ թվում նաև՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը) և օրապահիկի հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։ Սահմանին մեքենայի ապահովագրավճարից ենթադրվում է, որ պատվիրակությունը Վրաստան է գնալու ավտոմեքենաներով, այլ ոչ թե ինքնաթիռով։
Հավելենք, որ Տիգրան Ավինյանի, Արմեն Աբրոյանի և Բագրատ Բադալյանի գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
