Չեմ կարող ասել՝ այստեղ քանի հազար մարդ կարող է գալ կանգնել. ակտիվիստը ԿԲ-ից պահանջում է բոլորին 1 տարի վարկային արձակուրդ տալ (տեսանյութ) Լարված իրավիճակ Եղեգնուտ գյուղում. մոտ 200 մարդ է հավաքվել (տեսանյութ) Ոչ մի իշխանության օրոք ես ոչ մեկի հետ չեմ եղել ու չեմ էլ լինելու, թող դա իրենք հստակ արձանագրեն. Արամոն՝ իրեն հասցեագրված քննադատությունների մասին Մահվան 7 դեպք. Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ 330 նոր դեպք և 162 առողջացած. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք Կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում չի թուլացնում իր տեմպերը. առաջատար եռյակում փոփոխություն է եղել. Ռուսաստանը զիջել է իր դիրքերը Պատմական իրողության հետ ուզած-չուզած պետք է հաշվի նստեք. Վահան Արծրունին՝ «բնիկ երևանցիների» ֆլեշմոբի մասին (տեսանյութ) Եթե պետք է ընտրենք հին թալանչիների և նոր ապիկարների միջև, ապա ԼՀԿ-ն երրորդ տարբերակն է ընտրում. Գորգիսյան (տեսանյութ) Ծառուկյանը պարզապես քրեական հանցագործ է, որը փորձում է պաշտպանություն գտնել Կրեմլի որոշ շրջանակների մոտ. Արա Պապյան Ինձ համար զավեշտալի են պնդումները, թե Սահմանադրությունը չունի անմիջական գործողություն․ Էդգար Շաթիրյան
Երևան, 06.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների փոշիացում Սեւանում իշխանի պաշարների վերականգնմանն ոլորտում. հարուցվել է քրգործ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի եւ վերջինիս կողմից հիմնադրված «Սեւանի իշխան» եւ «Սեւան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը:

Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնադրամի եւ ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների եւ սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջով։

Մասնավորապես, «Սեւանի իշխան» ՓԲ ընկերության կողմից կնքված պայմանագրով 2015թ. նոյեմբեր ամսին մատակարարվել է 180 մլն դրամի 200.000 հատ մանրաձուկ, որը, սակայն, մնացել է մատակարարման վայրում՝ Գյումրիում, մանրաձկան գործարանը եւ ցանցավանդակային տնտեսությունները դեռեւս շահագործման համար պատրաստ չլինելու պատճառով:

Արդյունքում՝ մատակարար ՍՊԸ-ի հետ կնքվել է պահատվության պայմանագիր, եւ վերջինիս վճարվել է հավելյալ եւս 151.2 մլն դրամ, իսկ ձեռք բերված 200.000 հատ մանրաձկից կենդանի է մնացել միայն 99.772-ը՝ ինչի արդյունքում մանրաձկան մեկ կգ-ի ինքնարժեքը կազմել է 13.896 դրամ՝ կողմերի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված 5.000 դրամի փոխարեն։

Բացի այդ, 2014-2017թթ. ընթացքում մատակարարվող մանրաձկների համար դուրս գրված հարկային հաշիվների, տեղափոխման փաստաթղթերի, տեղափոխող տրանսպորտային միջոցի երթուղային թերթիկների, մատակարար ընկերության մանրաձկան ելքի եւ մուտքի գրանցամատյանի տվյալների համեմատությամբ պարզվել է, որ 68.3 մլն դրամի մանրաձկան տեղափոխման երթուղային թերթիկներ եւ 273.1 մլն դրամի մանրաձկան ելքագրման վերաբերյալ տեղեկատվությունն առկա չէ, իսկ հաշվապահական փաստաթղթերի համաձայն՝ ցանցավանդակային տնտեսություն տեղափոխված մանրաձկան քանակը 32612 կգ-ով (291.9 մլն դրամ արժեքով) ավելի է, քան փաստացի ափից 8 կմ հեռավորության վրա նավով ցանցավանդակներ տեղափոխած՝ հանձնման-ընդունման ակտերով ներկայացված ծավալները։

2016թ. դեկտեմբերին «Սեւան ակվա» ՓԲԸ եւ ուկրաինական ընկերության միջեւ կնքվել է 319 հազ. ԱՄՆ դոլար (154.7 մլն դրամ) արժեքով կատամարանի կառուցման պայմանագիր, մինչդեռ նախապես գնման հայտով հաստատվել է գնման գործընթացի իրականացում, ինչի արդյունքում վճարումներն իրականացվել են առանց ապրանքն ընդունելու։ Բացի այդ, համաձայնագրերով պայմանագրի գինը դարձել է 470 հազ. ԱՄՆ դոլար, իսկ մատակարարման ժամկետը 3 անգամ երկարացվել է՝ 180 օրից դառնալով 555 օր եւ վերջնաժամկետը սահմանվել է 17.03.2019թ.-ը։

Պարզվել է, որ տեխնիկական բնութագրերի փոփոխությունների, կատամարան ջրի մեջ իջեցնելու եւ ՀՀ տեղափոխելու համար ուկրաինական ընկերությանը անհիմն վճարվել է ընդհանուր 110 հազար ԱՄՆ դոլար (53.3 մլն դրամ), այն դեպքում, երբ մատակարարը վերոգրյալ ծախսերը պետք է հոգար ընդհանուր պայմանագրային արժեքի շրջանակներում։

Ընդ որում, ուկրաինական ընկերությանը 234 մլն դրամ վճարելու պայմաններում՝ կատամարանը 17.03.2019թ.-ին չի տեղափոխվել ՀՀ տարածք, իսկ ՓԲ ընկերության ծառայողների կողմից որեւէ միջոց չի ձեռնարկվել, կամ գումարները հետ ստանալու, կամ կատամարանը փաստացի ստանալու ուղղությամբ։

Պարզվել է նաեւ, որ 2017թ. ապրիլ ամսին ցանցավանդակների վնասման պատճառով «Սեւան ակվա» ՓԲ ընկերությունն ունեցել է 425 մլն դրամ կենսաբանական ակտիվների (ձկան փախուստ) եւ 97 մլն դրամի հիմնական միջոցների (պանտոնի եւ ցանցավանդակի դետալների) կորուստ։

ՓԲ ընկերության ներկայացրած տեղեկության համաձայն՝ ձմռան ամիսներին Սեւանա լիճը սառել է, ուժեղ քամու պատճառով սառցաշերտի տեղաշարժման արդյունքում ցանցավանդակները վնասվել են եւ տեղի է ունեցել ձկների զանգվածային փախուստ։ Մինչդեռ, ցանցավանդակային ձկնարդյունաբերության ոլորտում լճի սառցակալումը համարվում է կանխատեսելի ռիսկ, եւ «Սեւանի իշխանի ցանցավանդակային տնտեսության համար սարքավորումների եւ գույքի» ինժիներատեխնիկական բնութագրում նշվել են հստակ ուղեցույցներ եւ սառցակալման դեպքում գործողությունների հաջորդականություն: Սակայն ՓԲ ընկերության պատասխանատուների կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։

Պարզվել է նաեւ, որ Կարճաղբյուր համայնքում վերամշակման գործարանի կառուցման նպատակով «Սեւանի իշխան» ՓԲԸ եւ մեկ այլ ընկերության միջեւ կնքված պայմանագրով ծախսվել է ավելի քան 733 մլն. դրամ, սակայն աշխատանքներն ավարտին չեն հասցվել, եւ 2016թ.-ից ի վեր գործարանի շենքը գտնվում է կիսակառույց վիճակում ու որեւէ նպատակով չի օգտագործվել։

«Սեւանի իշխան» ՓԲ ընկերության խորհրդի որոշմամբ՝ որպես գովազդային արշավի բաղկացուցիչ մաս հիմնվել եւ 2015թ. նոյեմբերից 2017թ. մարտ ամիսը Երեւան քաղաքի Սարյան փողոցում գործել է «Պեպո» խանութ-խորտկարանը, որի գործունեության համար ընդհանուր առմամբ կատարվել են 129.6 մլն դրամի ծախսեր: Մինչդեռ գործունեության ամբողջ ընթացքում հաշվեգրվել է ընդամենը 32.3 մլն դրամի եկամուտ։

Պարզվել են առերեւույթ հանցավոր այլ չարաշահումներ եւս։ Ընդհանուր առմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը պարունակում են տվյալներ «Սեւանի իշխան» եւ «Սեւան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ եւ իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու՝ ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետեւանքներ առաջացնելու վերաբերյալ։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արմեն Սարգսյանը նոր դատավոր է նշանակել Տաքսի մեքենայից հայհոյել են ոստիկաններին, կանգնեցրելուց հետո դուրս են եկել ու հարվածներ հասցրել. Մեկ անձ ձերբակալվել է Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ռուսաստանի գլխավոր գողին «սխոդկայում» հիշեցրել են հին մեղքերը Սիսիանում մեկ դիմակն արժի 200 դրամ. ԱԺ պատգամավոր Երեւանում հայտնվել են կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում. Փաշինյանը լուսանկար է հրապարակել Взаимодействие России и Китая меняет мир к лучшему (WP) Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլի» թեկնածուի հարցը կքննարկեն հանձնաժողովում Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Ուկրաինայի նախագահի կինը բուժվել է COVID-19-ից Չեմ կարող ասել՝ այստեղ քանի հազար մարդ կարող է գալ կանգնել. ակտիվիստը ԿԲ-ից պահանջում է բոլորին 1 տարի վարկային արձակուրդ տալ (տեսանյութ) ԱՀԿ-ն դադարեցրել է COVID-19-ի դեմ երեք դեղամիջոցների փորձարկումները Լուվրը վերաբացվել է այցելուների համար Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծվել է. լրատվամիջոց Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած պայթյունին կարող էր մասնակից լինել Իսրայելը. ԶԼՄ-ներ Լարված իրավիճակ Եղեգնուտ գյուղում. մոտ 200 մարդ է հավաքվել (տեսանյութ) Ոչ մի իշխանության օրոք ես ոչ մեկի հետ չեմ եղել ու չեմ էլ լինելու, թող դա իրենք հստակ արձանագրեն. Արամոն՝ իրեն հասցեագրված քննադատությունների մասին Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի հայտնի երաժշտության հեղինակ Էնիո Մորիկոնեն Трамп заявил о снизившейся смертности от коронавируса (WP) Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը. Մակինյան Հուլիսի 8-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ 80-ամյա հոբելյանի առթիվ Մահվան 7 դեպք. Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ 330 նոր դեպք և 162 առողջացած. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք Բագրատունյաց փողոցից 20-ամյա աղջկա են բերման ենթարկել Արմավիրի ոստիկանները խանութից կատարված գողություններ են բացահայտել Ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում հանրապետության բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում. ուղիղ Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերազինման համար. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող 31-ամյա քաղաքացուն եւ դուրս բերել ջրից Արմեն Ամիրյանը այսօր կդիմի դատախազություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օրվա աստղագուշակ Կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում չի թուլացնում իր տեմպերը. առաջատար եռյակում փոփոխություն է եղել. Ռուսաստանը զիջել է իր դիրքերը Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան Հրդեհ՝ Արենի, Չիվա, Ռինդ գյուղերի միջնամասում. հրդեհը մարել է նաև գյուղերի 40 բնակիչ Այսօր ամենածանրաբեռնված օրն է. Արայիկ Հարությունյանը Կապանի դպրոցներում է (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակի կանխատեսում «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է Черчилль, Рузвельт, Колумб: какие памятники хотят снести активисты Black Lives Matter? IWP) Եղեգնաձորի ոստիկանները հաղորդումից մեկ օր անց բացահայտել են մեքենայից կատարված գողությունը Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ) ՀՀ ոստիկանության շտաբի պետը ավարտել է ծառայությունը ոստիկանությունում Լույս չի լինի Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. հրդեհաշիջմանը մասնակցել են 29 հրշեջներ եւ 40 բնակիչներ Գիտնականները ԱՀԿ-ին խնդրում են օդով կորոնավիրուսի փոխանցումը ճանաչել վարակի տարածման նշանակալի գործոն Արցախի Մարտունի քաղաքում քաղաքապետ են ընտրել. նախագահը շնորհավորել է հաղթող թեկնածուին