Նոր հրաժարականներ Կադաստրում. տեղակալի հրաժարականի դիմումին ընթացք չի տրվել Ի՞նչ է սպասվում ՀԽ-ին. Ստեփան Սաֆարյանը իր՝ նախագահ դառնալու լուրերի մասին Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել քրեակատարողական հիմնարկների 46 աշխատակիցները Ինչո՞ւ են բեռանափոխադրում իրականացնող ընկերությունները բարձրացրել գները Բոլոր տեսակի ֆիլմերն էլ կարող են գոյություն ունենալ. Միրզոյանը՝ «Մել» ֆիլմի մասին (տեսանյութ) Այստեղ ոչ թե իմ մասնակցության հարցն էր, այլ Ազգային ժողովի նախագահի. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ե՞րբ ԱԺ օրակարգ կբերվի ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնող նախագիծը Երիտասարդները կառավարության շենքի առաջ Արայիկ Հարությունյանի համար աթոռ էին բերել (տեսանյութ) Ես նույնիսկ չեմ հանդիպել վարչապետի հետ, ոչ մի համաձայնություն չի եղել նրա հետ. Արման Բաբաջանյան (տեսանյութ) «Դոպինգով մեդալ բերած տռանսը՝ կառավարության հովանու ներքո». նախկին փոխթաղապետը կրկին «անհետացել» է ֆեյսբուքյան հերթական գրառումից հետո
Երևան, 15.Նոյեմբերի.2019,
00
:
00

Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների փոշիացում Սեւանում իշխանի պաշարների վերականգնմանն ոլորտում. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի եւ վերջինիս կողմից հիմնադրված «Սեւանի իշխան» եւ «Սեւան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը:

Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնադրամի եւ ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների եւ սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջով։

Մասնավորապես, «Սեւանի իշխան» ՓԲ ընկերության կողմից կնքված պայմանագրով 2015թ. նոյեմբեր ամսին մատակարարվել է 180 մլն դրամի 200.000 հատ մանրաձուկ, որը, սակայն, մնացել է մատակարարման վայրում՝ Գյումրիում, մանրաձկան գործարանը եւ ցանցավանդակային տնտեսությունները դեռեւս շահագործման համար պատրաստ չլինելու պատճառով:

Արդյունքում՝ մատակարար ՍՊԸ-ի հետ կնքվել է պահատվության պայմանագիր, եւ վերջինիս վճարվել է հավելյալ եւս 151.2 մլն դրամ, իսկ ձեռք բերված 200.000 հատ մանրաձկից կենդանի է մնացել միայն 99.772-ը՝ ինչի արդյունքում մանրաձկան մեկ կգ-ի ինքնարժեքը կազմել է 13.896 դրամ՝ կողմերի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված 5.000 դրամի փոխարեն։

Բացի այդ, 2014-2017թթ. ընթացքում մատակարարվող մանրաձկների համար դուրս գրված հարկային հաշիվների, տեղափոխման փաստաթղթերի, տեղափոխող տրանսպորտային միջոցի երթուղային թերթիկների, մատակարար ընկերության մանրաձկան ելքի եւ մուտքի գրանցամատյանի տվյալների համեմատությամբ պարզվել է, որ 68.3 մլն դրամի մանրաձկան տեղափոխման երթուղային թերթիկներ եւ 273.1 մլն դրամի մանրաձկան ելքագրման վերաբերյալ տեղեկատվությունն առկա չէ, իսկ հաշվապահական փաստաթղթերի համաձայն՝ ցանցավանդակային տնտեսություն տեղափոխված մանրաձկան քանակը 32612 կգ-ով (291.9 մլն դրամ արժեքով) ավելի է, քան փաստացի ափից 8 կմ հեռավորության վրա նավով ցանցավանդակներ տեղափոխած՝ հանձնման-ընդունման ակտերով ներկայացված ծավալները։

2016թ. դեկտեմբերին «Սեւան ակվա» ՓԲԸ եւ ուկրաինական ընկերության միջեւ կնքվել է 319 հազ. ԱՄՆ դոլար (154.7 մլն դրամ) արժեքով կատամարանի կառուցման պայմանագիր, մինչդեռ նախապես գնման հայտով հաստատվել է գնման գործընթացի իրականացում, ինչի արդյունքում վճարումներն իրականացվել են առանց ապրանքն ընդունելու։ Բացի այդ, համաձայնագրերով պայմանագրի գինը դարձել է 470 հազ. ԱՄՆ դոլար, իսկ մատակարարման ժամկետը 3 անգամ երկարացվել է՝ 180 օրից դառնալով 555 օր եւ վերջնաժամկետը սահմանվել է 17.03.2019թ.-ը։

Պարզվել է, որ տեխնիկական բնութագրերի փոփոխությունների, կատամարան ջրի մեջ իջեցնելու եւ ՀՀ տեղափոխելու համար ուկրաինական ընկերությանը անհիմն վճարվել է ընդհանուր 110 հազար ԱՄՆ դոլար (53.3 մլն դրամ), այն դեպքում, երբ մատակարարը վերոգրյալ ծախսերը պետք է հոգար ընդհանուր պայմանագրային արժեքի շրջանակներում։

Ընդ որում, ուկրաինական ընկերությանը 234 մլն դրամ վճարելու պայմաններում՝ կատամարանը 17.03.2019թ.-ին չի տեղափոխվել ՀՀ տարածք, իսկ ՓԲ ընկերության ծառայողների կողմից որեւէ միջոց չի ձեռնարկվել, կամ գումարները հետ ստանալու, կամ կատամարանը փաստացի ստանալու ուղղությամբ։

Պարզվել է նաեւ, որ 2017թ. ապրիլ ամսին ցանցավանդակների վնասման պատճառով «Սեւան ակվա» ՓԲ ընկերությունն ունեցել է 425 մլն դրամ կենսաբանական ակտիվների (ձկան փախուստ) եւ 97 մլն դրամի հիմնական միջոցների (պանտոնի եւ ցանցավանդակի դետալների) կորուստ։

ՓԲ ընկերության ներկայացրած տեղեկության համաձայն՝ ձմռան ամիսներին Սեւանա լիճը սառել է, ուժեղ քամու պատճառով սառցաշերտի տեղաշարժման արդյունքում ցանցավանդակները վնասվել են եւ տեղի է ունեցել ձկների զանգվածային փախուստ։ Մինչդեռ, ցանցավանդակային ձկնարդյունաբերության ոլորտում լճի սառցակալումը համարվում է կանխատեսելի ռիսկ, եւ «Սեւանի իշխանի ցանցավանդակային տնտեսության համար սարքավորումների եւ գույքի» ինժիներատեխնիկական բնութագրում նշվել են հստակ ուղեցույցներ եւ սառցակալման դեպքում գործողությունների հաջորդականություն: Սակայն ՓԲ ընկերության պատասխանատուների կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։

Պարզվել է նաեւ, որ Կարճաղբյուր համայնքում վերամշակման գործարանի կառուցման նպատակով «Սեւանի իշխան» ՓԲԸ եւ մեկ այլ ընկերության միջեւ կնքված պայմանագրով ծախսվել է ավելի քան 733 մլն. դրամ, սակայն աշխատանքներն ավարտին չեն հասցվել, եւ 2016թ.-ից ի վեր գործարանի շենքը գտնվում է կիսակառույց վիճակում ու որեւէ նպատակով չի օգտագործվել։

«Սեւանի իշխան» ՓԲ ընկերության խորհրդի որոշմամբ՝ որպես գովազդային արշավի բաղկացուցիչ մաս հիմնվել եւ 2015թ. նոյեմբերից 2017թ. մարտ ամիսը Երեւան քաղաքի Սարյան փողոցում գործել է «Պեպո» խանութ-խորտկարանը, որի գործունեության համար ընդհանուր առմամբ կատարվել են 129.6 մլն դրամի ծախսեր: Մինչդեռ գործունեության ամբողջ ընթացքում հաշվեգրվել է ընդամենը 32.3 մլն դրամի եկամուտ։

Պարզվել են առերեւույթ հանցավոր այլ չարաշահումներ եւս։ Ընդհանուր առմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը պարունակում են տվյալներ «Սեւանի իշխան» եւ «Սեւան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ եւ իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու՝ ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետեւանքներ առաջացնելու վերաբերյալ։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:

Հետևեք մեզ Telegram-ում
ԱՄՆ Սենատում կասեցված բանաձեւն այլ բանաձեւ է եւ ոչ մի կապ չունի պատմություն դարձած բանաձեւի հետ․ Էդմոն Մարուքյան Вновь ночная мгла политического кризиса над Грузией (WP) Մել Դալուզյանը ջնջել է ֆեյսբուքի իր էջը «Ժամանակ». Աշոտ Ղուլյանը կառաջադրվի նախագահի թեկնածու. Նա իր հաշվարկներն ունի Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի. Սուրեն Սարգսյան «Ժողովուրդ».Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն.Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է «Ժամանակ». Շինարարությունը սառեցված է. Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար «Ժամանակ». ՀՅԴ-ում հակասություններն էլ ավելի են սրվել. Համակարգողը Հրանտ Մարգարյանն է «Ժողովուրդ». Պլան Գ՝ Հրայր Թովմասյանին ուղարկել թոշակի «Հրապարակ». Ինչ է կատարվում «Իմ քայլը» խմբակցությունում. «Մենք ոչ մի բան չենք տապալել» «Իրատես». Ծանր կացության մեջ են. Իշխող թիմի անդամները գայթակղիչ առաջարկներ են ստանում նախկիններից «Փաստ». Իսկ ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն. եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն հայտնի «գործիքները» «Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. Փաշինյանը խիստ հրահանգ է տվել «Հրապարակ». Եթե Վիտալի Բալասանյանը հաղթի, իշխանությունն ինչպե՞ս կաշխատի նրա հետ «Իրատես». Իշխանությունները կրկին սպառնում են «պառկըցնել ասֆալտին» «Ժամանակ». Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին. Փաշինյանը դիմել է Պուտինին «Հրապարակ». Փաշինյանն ասել է Արցախում իր թեկնածուի անունը «Փաստ». Ե՞րբ կբարձրանա գազի գինը. կարող է դա տեղի ունենա տարեվերջին Լույս չի լինի Վրաստանում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում. Իվանիշվիլին կարողացավ էնպես անել, որ միմյանց ատող քաղաքական ուժերը համախմբվեցին. Նորո Գասպարյան 40-ամյա տղամարդը ինտերնետային չաթերով ծանոթացել է հայ և ռուս աղջիկների հետ ու իր կնոջ ներկայությամբ նրանց ցուցադրել իր սեռական օրգանները Մոսկվայում գնդակահարած հայազգի չեմպիոնի սպանությունը կապում են «օրենքով գող» Անդիկի սպանության հետ. մանրամասներ Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանություն բացել Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողի Մանկատանը երեխայի տակդիրը փոխելուց աղոթքի նման ասում էին. «Գնալու ես ԱՄՆ կամ Իտալիա». Մարինա Ադուլյան Այս արև օրերը վայելելու ենք ևս 10 օր, բայց արդեն հեչ հետաքրքիր չէ. Սուրենյան Նախարարը կիսվել է օգտատերերի կողմից արված լուսանկարով Գանձագողերը կոտրել են Խոսրովի արգելոցի խաչքարերը Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում կամավոր կերպով հանձնվել են նռնակներ և հրացան (տեսանյութ) Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ Բրա՛վո Մաեստրո. ինչպես է Տիգրան Մանսուրյանը պարում Արամ MP3-ի երգի ներքո (տեսանյութ) Թումանյանի բաժնի ոստիկանները հայտնաբերել են պատժի կրումից խուսափող հետախուզվողի Бердымухамедов рассказал, за что в мире уважают Туркмению (WP) Կառավարությունը հաստատել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Արժեթղթերի շուկայի հետ կապված դեռ խնդիրներ կան.Նիկոլ Փաշինյան Արմեն Ջիգարխանյանին կրկին հիվանդանոց են տեղափոխել Նոր հրաժարականներ Կադաստրում. տեղակալի հրաժարականի դիմումին ընթացք չի տրվել Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ․Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը՝ Փաշինյանի հայտարարության մասին Մամ, դու էլ երգիր. Մարիամ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել տարեդարձից ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Крушение MH17: следствие установило связи между Москвой и лидерами ДНР (WP) Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել Բժիշկները պատմել են, որ քաղցկեղի վաղ ախտանշանները հիշեցնում են ծերացման գործընթացը Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ. ԿԳՄՍ նախարարություն Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար Պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն