Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատված Հրանտ Աբաջյանը Հերմինե Նաղդալյանի որդին է Ձևավորված ընդդիմություն հիմա չկա. Արծրուն Պեպանյան (տեսանյութ) Ո՞վ է ոստիկանության Աշտարակի բաժնի նորանշանակ պետը Ի՞ նչ հայկական բրենդի գործվածքից է կարված Աննա Հակոբյանի պիջակը և որքա՞ն արժե այն Ամանորը՝ գեղեցիկ կրծքով կամ եթե ավելի զբաղված եք, քան վարչապետը. Մարքեթինգ, level god Կոռուպցիայի մասին հայտարարությունը ծիծաղելի է. «Իմ քայլ»-ի ավագանու անդամը՝ Հայկ Մարությանի կոռուպցիայի մեջ լինելու հայտարարության մասին Ինչպես են գնահատում քաղաքացիները կոռուպցիայի դեմ պայքարը. հարցում (տեսանյութ) Ովքե՞ր են Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Դավիթ Տոնոյանի աշխատակազմը Ինչ վտանգներ են պարունակում Իրանի բախումները ՔԿՀ երկու պետերի տեղակալների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առնչությամբ կատարվում է ծառայողական քննություն
Երևան, 19.Նոյեմբերի.2019,
00
:
00

Առողջապահության նախարարության աշխատակիցներին պարգևատրելու ֆոնդը 50 մլն-ով ավելանալու է

Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է նաև 2019թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ 

Նախագծով մասնավորապես նախատեսվում է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող առանձին ծրագրերի և միջոցառումների գծով նախատեսված ծախսերից կրճատվող միջոցներից 50.0 մլն դրամը՝ նախարարության աշխատակիցներին պարգևատրելու նպատակով, ուղղել 1126 ծրագրի «Առողջապահության ոլորտի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» 11001 միջոցառման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին:

Այդ կապակցությամբ հայտնում են, որ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար վարձատրության քաղաքականության հարցում կիրառվել է միասնական սկզբունք և նախատեսվել է պարգևատրման ֆոնդ՝ պահպանման ծախսերում հաշվարկված աշխատավարձի գծով նախատեսված միջոցների 30 տոկոսի չափով, ներառյալ քաղաքացիական և պետական ծառայողների պարգևատրման գումարը, ուստի վերոնշված գումարի վերաբաշխումը գտնում ենք ոչ նպատակահարմար, հաշվի առնելով, որ այն հակասում է 2019 թվականի պետական բյուջեում նախատեսված միասնական քաղաքականությանը:  

ՀՀ կառավարության 15/06/2018թ. թիվ 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 38 րդ կետի համաձայն՝ եթե ԲԳԿ-ի կամ ԲՍԿ-ի համար տվյալ տարվա բյուջեով կամ նախահաշվով նախատեսված որևէ ծախսային ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով բյուջետային հատկացումների միայն մի մասն է նախատեսված գնումների իրականացման համար, իսկ մյուս մասն ուղղվելու է գնում չհանդիսացող ծախսերի (այսուհետ՝ ԳՉԾ) ֆինանսավորմանը, ապա այդ ծախսերի գծով հրապարակվող գնումների պլաններում ԳՉԾ-ները չեն ներառվում:
Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ նախագծին կից հավելված 6-ով ներկայացված գնումների պլանից անհրաժեշտ է հանել 99600000-1 ԳՄԱ կոդով «Գնում չհանդիսացող ծախսեր» տողերը:

Նախագծի հավելված 6-ում ներառված 85121100-1 ԳՄԱ կոդով «Բժշկական ծառայություններ» գնման առարկայի մասով նախատեսվում է նվազեցնել 25,000.0 հազար ՀՀ դրամ, իսկ 85111120-1 ԳՄԱ կոդով «Հիվանդանոցների կողմից մատուցվող բժշկական ծառայություններ» գնման առարկայի մասով՝ 2,000.0 հազար ՀՀ դրամ, այնինչ էլեկտրոնային գնումների՝ armeps/ppcm համակարգում 85121100-1 ԳՄԱ կոդով տողում ֆինանսական միջոցների առկա մնացորդը բավարար չէ, իսկ 85111120-1 ԳՄԱ կոդով տողում՝ առկա չէ մնացորդ, ինչով պայմանավորված՝ հնարավոր չէ այդ նվազեցումներն իրականացնել:

Մասնավորապես.

1.«Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է նվազեցնել 242.0 մլն դրամով: Տնտեսումը հիմնականում պայմանավորված է.

ա) ընտանեկան բժիշկների կողմից նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրման դեպքերի նախատեսածից շուրջ 40% ցածր մակարդակով,
բ) ընտանեկան բժիշկների կողմից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման շուրջ 20% ցածր մակարդակով,
գ) անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի փաստացի կատարած ծախսերի նախատեսվածից մոտ 23% ցածր մակարդակով:

2.«Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկենտոնուրիայի և լսողության խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սկրինինգի անցկացում» միջոցառման համար հատկացրած միջոցները առաջարկվում է նվազեցնել 25.2 մլն դրամով: Նշված սկրինինգային ծրագրերը իրականացվում են նորածիններին և թերակատարումը պայմանավորված է ծնունդների փաստացի թվաքանակի նվազմամբ: Կանխատեսվում է նախատեսածից մոտ 10,000 դեպքի նվազում:

3. «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» միջոցառման համար նախատեսած միջոցներից առաջարկվում է նվազեցնել 1,363.2 հազ. դրամով, որը պայմանավորված է 12 տարեկան երեխաների` նախատեսած և փաստացի թվաքանակի տարբերությամբ:

4.«Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսած միջոցները առաջարկվում է նվազեցնել 1.7 մլն դրամով: Կանխատեսվում է մինչև տարվա վերջ մեկ դեպքի արձանագրում, որը կանխավճարով հատկացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:

5. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսած միջոցներից առաջարկվում է նվազեցնել 1,024.0 մլն դրամով: Կանխատեսվող թերակատարումը պայմանավորված է պետական պատվերի շրջանակներում բժշկական օբնության և սպասարկման իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված որոշ շահառուների խմբերի ցածր դիմելիության հետ, որի արդյունքում մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ կանխատեսվում է շուրջ 10,150 դեպքերի նվազում:

6.«Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման միջոցները առաջարկվում է նվազեցնել 55.0 մլն դրամով: Տնտեսումը պայմանավորված է ծրագրում ներառված կազմակերպությունների հիվանդանոցային ծառայություններում իրականացվող բարեփոխումների հետ, որի արդյունքում շարունակական նվազում է հիվանդանոցային ծառայությունների ծավալները: Մինչև տարեվերջ կանխատեսվում է նախատեսածից մոտ 150 դեպքի նվազում:

7.«Հրատապ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների (ներառյալ բժշկական սարքեր, սարքավորումներ, դեղեր և բժշկական օգնության օժանդակ ծառայություններ) տրամադրում» միջոցառման շրջանակներում նախատեսվում էր շահառուներին տրամադրել բժշկական օգնության օժանդակ ծառայություններ, ինչպես նաև դեղեր, բժշկական նշանակության ապրանքներ` ԱՆ նախարարի կողմից սահմանված կարգով: Իրավական հիմքի բացակայության հետևանքով նախատեսվում է ամբողջությամբ նվազեցնել և գումարները ուղղել առավել կարևոր և անհետաձգելի համարվող բժշկական օգնության ծառայությունների մատուցմանը:

8. «Իմունականխարգելման ազգային ծրագիր» միջոցառման գծով նախատեսված միջոցներն առաջարկվում է նվազեցնել 27.5 մլն դրամով: Նվազեցումը պայմանավորված է մենինգակոկային պատվաստանյութի 2019 թվականի փաստացի պահանջարկի վերանայման անհրաժեշտությամբ։

9. «Առողջ ապրելակերպի խթանման և հանրային իրազեկման ծառայություններ» միջոցառմամբ նախատեսված ծառայությունների` թերթերում հայտարարությունների տպագրման ծառայությունների, տպագրական աշխատանքների գնման պահանջի բացակայության և/կամ գնումների արդյունքում առաջացած տնտեսումների հաշվին, նախատեսվում է ծրագրի գումարը 9.8 մլն դրամով նվազեցնել:

10. «Խորհրդատվական, մասնագիտական աջակցություն և հետազոտություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է նվազեցնել 3.1 մլն դրամով, որը պայմանավորված է տպագրման ծառայությունների գնման պահանջի բացակայությամբ:
11. «Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում» միջոցառմամբ նախատեսվում է մոտ 25.0 մլն դրամի թերակատարում, որը պայմանավորված է ուղեգրվող բժիշկներին մարզային առողջապահական կազմակերպություններում գործուղման նպատակով վճարված ծախսերով, մասնավորապես գործուղման տևողությամբ և միջին աշխատավարձերով: Միաժամանակ, այս միջոցառումն սկսվել է իրականացվել ընթացիկ տարվա մայիս ամսից` կապված իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտության հետ:
Վերոնշյալ միջոցառումների իրականացման համար նախատեսած միջոցների կանխատեսվող թերակատարումների շրջանակներում առաջարկվում է փոխհատուցել առողջապահական գերակայություններ հանդիսացող առանձին միջոցառումներով կանխատեսվող գերակատարումները: Գերակատարումները հիմնականում պայմանավորված են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով տվյալ ծրագրերի իրականացման համար նախատեսված դեպքերի թվաքանակների և 2019 թվականի տարեկան արդյունքներով կանխատեսվող փաստացի դեպքերի թվաքանակների տարբերությամբ, ինչպես նաև առողջապահության նախարարության բնականոն գործունեության ապահովմամբ:

Ներքոհիշյալ ծրագրերի մասով առաջարկվում է.

1.«Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 80.0 մլն դրամով: Գերակատարումները պայմանավորված են ծրագրային հեմոդիալիզի ծառայության մեջ նախատեսածից շուրջ 28 պացիենտով (4400 սեանս) ավելի ներգրավելու հետ, ինչպես նաև ծառայության հասանելիության և մատչելիության, հեմոդիալիզային ծառայություն ստացող հիվանդների ապրելիության ցուցանիշների շարունակական բարելավումով:
2.«Շտապ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսվող միջոցները առաջարկվում է ավելացնել 145.0 մլն դրամով: Գերակատարումները պայմանավորված են պետական բյուջեով ծառայության համար նախատեսված կանչերի թվաքանակի գերակատարմամբ, ինչպես նաև ընթացիկ տարում իրականացված միջոցառումների արդյունքում մի շարք կազմակերպություններում շտապ օգնության հերթափոխ իրականացնող բրիգադների թվի ավելացմամբ, ինչը նպաստել է ծառայության հասանելիության մակարդակի բարձրացմանը և կանչերի ուշացումով սպասարկման դեպքերի նվազմանը: Մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված կանչերի համեմատ կանխատեսվում է շուրջ 20 հազար կանչի գերակատարում:
3.«Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 25.0 մլն դրամով: Գերակատարումները պայմանավորված են պետական բյուջեով ծառայության համար նախատեսված դեպքերի թվաքանակի գերակատարմամբ: Մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ կանխատեսվում է շուրջ 1,300 դեպքի գերակատարում:

4.«Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 35.0 մլն դրամով: Գերակատարումները պայմանավորված են պետական բյուջեով ծառայության համար նախատեսված դեպքերի թվաքանակի գերակատարմամբ: Մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ կանխատեսվում է շուրջ 18,500 դեպքի գերակատարում:

5. «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 1,363.2 հազ. դրամով: Գերակատարումները պայմանավորված են պետական բյուջեով ծառայության համար նախատեսված դեպքերի թվաքանակի գերակատարմամբ շուրջ 450 դեպքով:
6.«Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 80.0 մլն դրամով: Գերակատարումները պայմանավորված են պետական բյուջեով ծառայության համար նախատեսված դեպքերի թվաքանակի գերակատարմամբ: Մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ կանխատեսվում է շուրջ 700 դեպքի գերակատարում:

7.«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 250.0 մլն դրամով: Պետական բյուջեով ծառայության համար նախատեսված դեպքերի թվաքանակի գերակատարումները պայմանավորված են ուռուցքաբանական հիվանդությունների վիրահատական և ճառագայթային (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը) բժշկական օգնության ծառայությունների ամբողջովին պետական պատվերով իրականացնելու (համավճարային սկզունքը հանվել է) հետ: Գերակատարումները պայմանավորված են պետական բյուջեով ծառայության համար նախատեսված դեպքերի թվաքանակի գերակատարմամբ: Մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ կանխատեսվում է շուրջ 1,200 դեպքի գերակատարում:

8. «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 470.0 մլն դրամով: Գերակատարումները պայմանավորված են ընթացիկ տարում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունների աշխարհագրության ընդլայնմամբ և շահառուների դիմելիության ավելացմամբ: Մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ կանխատեսվում է շուրջ 3,000 դեպքի գերակատարում:

9.«Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 25.0 մլն դրամով: Գերակատարումները պայմանավորված են ծրագրի շրջանակներում շահառուների թվի ավելացմամբ (շուրջ 200,000), որի արդյունքում մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված դեպքերի համեմատ կանխատեսվում է շուրջ 175 դեպքի գերակատարում:
10.«Գինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսվող միջոցները առաջարկվում է ավելացնել 15.0 մլն դրամով: Ծրագրի շրջանակներում գերակատարումները պայմանավորված են մատուցվող ծառայությունների գների 60% աճով:

11. «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման համար նախատեսվող միջոցները առաջարկվում է ավելացնել 208.0 մլն դրամով: Պետական բյուջեով ծառայության համար նախատեսված դեպքերի թվաքանակի գերակատարումները պայմանավորված է.
 «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ենթածրագրի շրջանակում դիմելիության աճով, որի արդյունքում կանխատեսվում է դեպքերի շուրջ 100-ով ավելացում,
 «Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժում» ենթածրագրի շրշանակում կանխատեսվում է շուրջ 80 դեպքի աճ,
 «Անհետաձգելի բժշկական օգնություն» ենթածրագրի շրշանակում կանխատեսվում է շուրջ 570 դեպքի աճ:
12. «Հոգեկան հիվանդների բժշկական օգնության և խնամքի ծառայություններ» միջոցառման համար նախատեսվող միջոցները առաջարկվում է ավելացնել 15.0 մլն դրամով: Կանխատեսվող գերակատարումը պայմանավորված է դիմելիության աճով, կանխատեսվում է շուրջ 38 դեպքի աճ:
13. «Դատաբժշկական և գենետիկ ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 81 մլն դրամով, ինչը պայմանավորված է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 8 ամիսների ընթացքում ՀՀ իրավապահ համակարգի և ուժային կառույցների կողմից նշանակվող և փաստացի կատարված փորձաքննությունների աճով: Մասնավորապես, 2018 թվականի վերջինիս կողմից դատագենետիկական և քիմիկոտոքսիկոլոգիական փորձաքննությունների իրականացման համար ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, արդյունքում 2019 թվականի բարձրացել է կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների որակը, որն էլ իր հերթին հանգեցրել է փորձաքննությունների քանակի զգալի ավելացմանը:
14. «Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացվման,մաքսազերծման և բաշխման ծառայություններ» միջոցառման համար նախատեսված միջոցներն առաջարկվում է ավելացնել 26.5 մլն դրամով, ինչը պայմանավորված է «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) կողմից առաջացած ծախերի գերակատարումով: Մասնավորապես, 6.4 մլն դրամի դեֆիցիտը պայմանավորված է ՊՈԱԿ-ում կատարվող «Դեղերի և բժշկական նշանակության ապրանքների միասնական լոգիստիկ կառավարման տեղեկատվական համակարգ (ԴԼԿՏՀ)» ծրագրի նախապատրաստական և շինարարական աշխատանքներով, իսկ 20.1 մլն դրամը` ՊՈԱԿ-ում ԱԱՀ-ի գծով առաջացած հարկային պարտավորությամբ: Հարկային պարտավորությունն առաջացել է համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի, քանի որ ՊՈԱԿ-ի գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը:
15. «Առողջապահության ոլորտի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» միջոցառման համար նախատեսվում է ավելացնել 52.0 մլն դրամով` ծախսերի հետևյալ հոդվածներով.
 «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով, մասնավորապես գազի բաշխման գծով, առաջացած գերածախսը փոխհատուցելու համար,
 «Ապահովագրական ծախսեր» հոդվածի պայմանավորված է գերակատարմամբ: Մասնավորապես, ՀՀ կառավարության 17.05.18թ. թիվ 575-Ա որոշմամբ թվով 2 տրանսպորտային միջոցներ հանձնվել են Առողջապահության նախարարությանը, որոնց ապահովագրության ժամկետը լրացել է և պետք է ձեռքբերել փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ, որոնց համար 2019 թվականին գումարներ չեն նախատեսվել,
 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով ավելացումը պայմանավորված է տարեվերջին ԱՆ աշխատակիցներին տրամադրվող պարգևատրման ֆոնդի ավելացման անհրաժեշտությամբ:
16. «Առողջապահության նախարարության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել համակարգչային սերվերներ: Առողջապահության նախարարության համակարգչային բազան նոր գերհզոր սերվերներով վերազինելու նպատակով, Առողջապահության նախարարությունը իրականացրել է «ՀՀ ԱՆ ԳՀԱՊՁԲ-2019/20» ծածկագրով գնման ընթացակարգ` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան, արդյունքում 2019 թվականի օգոստոսի 9-ին «ԼանԱր Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր` 5,970,000 ՀՀ դրամ պայմանագրային գումարով: Ներկայումս, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ գնման պայմանագրի համար նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ` այն պայմանագիրը ուժի մեջ մտցնելու նպատակով` առաջացած թերակատարումների հաշվին:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք միջոցառումների շրջանակներում իրականացված գնահատումների և փաստացի կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ միջոցառումների գծով առկա են թերակատարումներ, իսկ մի շարք, հատկապես հիվանդանոցային և առողջապահական հարակից ծառայությունների մասով, առկա են գերակատարումներ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն որոշումով նախատեսվում է միջծրագրային վերաբաշխումների միջոցով միջոցառումների ընդհանուր միջոցները վերաբաշխել առավել հրատապ, առաջնահերթ համարվող ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական աշխատակիցների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության, ինչպես նաև առողջապահության նախարարության բնականոն գործունեության ապահովում:

Հետևեք մեզ Telegram-ում
Որպես անվտանգ երկիր մենք հայտնվել ենք թոփ տասնյակում՝ «Gallup»-ի հարցումներով. Արմեն Գրիգորյան Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատված Հրանտ Աբաջյանը Հերմինե Նաղդալյանի որդին է Սարհատ Պետրոսյանի կողմից Ավետիք Էլոյանին զրպարտելու կապակցությամբ հայց է ներկայացվել դատարան Իտալիան երկու րոպեում երկու գոլ խփեց Ձևավորված ընդդիմություն հիմա չկա. Արծրուն Պեպանյան (տեսանյութ) Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է Մելի ֆիլմից բացի մի հատ էլ է սեռական փոքրամասնությունների մոտիվներով ստեղծագործություն ստեղծվում. Նիկոլայ Թորոսյան Հաքերները WhatsApp-ի օգնությամբ հեռախոսը կոտրելու միջոց են գտել Ո՞վ է ոստիկանության Աշտարակի բաժնի նորանշանակ պետը Трампу понравилось предложение выступить перед законодателями в рамках дела об импичменте (WP) Իտալիա – Հայաստան․ մեկնարկային կազմերը հայտնի են «Զզվելի ա». Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունը՝ «Մել» ֆիլմի թրեյլերի վերաբերյալ Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտել են ոսկյա զարդերի գողությունը Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը (լուսանկարներ) Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին Полиция подтвердила исчезновение редактора "Интерфакса" (WP) Երևանի քաղաքապետարանը մի շարք բնակարաններ է աճուրդի հանել. ցանկ Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան 16 տարի առաջ այս օրն ԱՄՆ-ն թույլատրեց նույնասեռականների ամուսնությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ Ի՞ նչ հայկական բրենդի գործվածքից է կարված Աննա Հակոբյանի պիջակը և որքա՞ն արժե այն Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ամանորը՝ գեղեցիկ կրծքով կամ եթե ավելի զբաղված եք, քան վարչապետը. Մարքեթինգ, level god Доверяют, но не симпатизируют. О чем говорит изменение рейтинга Путина (WP) «Արմավիր» ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպան եղած երիտասարդի մահվան կապակցությամբ ՄԻՊ–ը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակել. Shamshyan.com Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից Կոռուպցիայի մասին հայտարարությունը ծիծաղելի է. «Իմ քայլ»-ի ավագանու անդամը՝ Հայկ Մարությանի կոռուպցիայի մեջ լինելու հայտարարության մասին Ինչպես են գնահատում քաղաքացիները կոռուպցիայի դեմ պայքարը. հարցում (տեսանյութ) Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նրան անդամահատել են Միայն այս տարվա առաջին եռամսյակում մարմնական վնասվածք ստացած անձանց թիվը Հայաստանում կազմել է 1400. Գևորգ Դանիելյան Ովքե՞ր են Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Դավիթ Տոնոյանի աշխատակազմը Эксперты назвали самые опасные страны для туристов в 2020 году (WP) Փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի ժամանակ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել. ՔԿ Ինչ վտանգներ են պարունակում Իրանի բախումները ՔԿՀ երկու պետերի տեղակալների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առնչությամբ կատարվում է ծառայողական քննություն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հետևել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին Սերժ Սարգսյանն անպայման պետք է խոսի. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Վլադիմիր Կարապետյանը՝ Մովսես Հակոբյանին ու նրա տեղակալներին պաշտոնից ազատելու մասին Ի դեպ․ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին Արցախում հետախուզվողին գտել են Երեւանում Արամ Կարախանյանը հրաժարակա՞ն է տվել США, Россия и Турция вместе разрушают НАТО? (WP) Կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն Կրթության եւ գիտության ոլորտում գնալու ենք վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների. վարչապետ Երկրում ստեղծված իրավիճակից ելքը չի գտնվել հեղափոխությամբ․ Արծրուն Պեպանյան 18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին (տեսանյութ) Հայտնիներից ովքե՞ր են շնորհավորել Միհրանին և Արփիին (լուսանկարներ) Վազգեն Մանուկյանի համարձակությունից ենք ուզում, մեկ էլ` հաշիվը