ՀԴՄ նոր խմբաքանակը՝ շուրջ 200 ՀԴՄ պետք է Հայաստան ներմուծվեր մինչև սեպտեմբեր, սակայն թերևս մինչև հոկտեմբերի վերջ կլինի։ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ ՀԴՄ-ների շուկայի ազատականացման ջատագովները թերևս չէին պատկերացնում, որ միայն ներմուծելով ու արտադրելով չէ, բազմաֆունկցիոնալ պահանջներ կան, որ պետք է բավարարվի, ոչ ոք չէր պլանավորել, որ պետք է ժամանակին կարողանան ներմուծել։
«Կարծում եմ, մինչև տարեվերջ 5 ընկերություն կա, որոնց վրա մենք կարող ենք հույս դնել, որ նրանք կկարողանան իրականացնել իրենց բիզնես մտադրությունները։ Առհասարակ, հաջորդ տարիներին 14 ընկերություն կա, որոնք կներմուծեն նոր ՀԴՄ-ներ»,-ասաց Անանյանը։
Հետևեք մեզ Telegram-ում
