Եթե ԿԸՀ-ն մերժի, կքննարկենք ՍԴ դիմելու հարցը. Դավիթ Խաժակյան Արդյոք ճի՞շտ է Իսրայելի ու Հայաստանի կորոնավիրուսի թվերը համեմատելը Լարված վիճակ Եղեգնուտում. գյուղացիները փակել են համայնքապետարանի մուտքը (տեսանյութ) Մեր ասածն ուժի մեջ է. Գևորգ Գորգիսյանը՝ հուլիսի 7-ին ՍԴ նիստից հետո ՍԴ դիմելու մասին Մոտ ապագայում 4 նոր լաբորատորիա ենք բացելու. հնարավոր է ունենանք մինչև 4 հազար թեստ. Թորոսյան Ամեն դեպքում մենք նման արձանագրված դեպք չունենք. Թորոսյանը՝ կրկնակի վարակվելու հավանականության մասին ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կհրավիրի. ԼՀԿ-ն կմասնակցի, իսկ ԲՀԿ-ն դեռևս որոշում չունի Թող պարետը մեզանից վախենա. տրանսգենդեր մարմնավաճառներն, ովքեր հրաժարվում էին դիմակ կրելուց, բերվել են ոստիկանության բաժին (տեսանյութ) ՍԴ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով Մահվան 12 դեպք. ամենաերիտասարդը՝ 54-ամյա կին է, ամենատարեցը՝ 85-ամյա տղամարդ
Երևան, 07.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը՝ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատող. fip.am

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Fip.am-ը գրում է. «2007 թվականից Հայաստանում կառուցվել են ֆուտբոլային ակադեմիաներ, որոնցից առաջինն Ավանի ֆուտբոլի ակադեմիան էր։ Վերջին 12 տարում կառուցվել է 4 ակադեմիա, դրանց կառուցումը հիմնականում ֆինանսավորվում էր Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի և Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից։ Հայաստանում կառուցված բոլոր 4 ֆուտբոլային ակադեմիաների շինարար կազմակերպությունը մեկն է ու պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։

Ավանի ֆուտբոլային ակադեմիա

Այսպես, 2010 թվականի սեպտեմբերի 1-ին՝ եռամյա շինարարական աշխատանքների ավարտից հետո, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի բացումը։ Այն ունի արհեստական ու բնական խոտածածկով 11 խաղադաշտ, մարզադահլիճ, թենիսի 4 խաղադաշտ, խոշոր վարչական շենք, բիլիարդի, սեղանի թենիսի սրահներ, ֆիթնես կենտրոն, 49 համարից բաղկացած հյուրանոց, բաց ու փակ լողավազաններ և այլն։ Այստեղ մարզվում են ֆուտբոլային ակումբներ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականները։ Ակադեմիայի ընդհանուր հողատարածքը 11.6 հեկտար է։ Ինչպես երևում է անշարժ գույքի կադաստրի փաստաթղթերից, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ՝ 2003 թվականից հողամասն ամբողջությամբ անհատույց օգտագործման է հանձնվել ՀՖՖ-ին։ Ավելի ուշ Երևանի հաջորդ քաղաքապետը՝ Երվանդ Զախարյանը, նույն սկզբունքով հարակից շրջանի որոշ հողեր ևս տրամադրել է ֆեդերացիային։ Հողերը տրամադրվել են ֆուտբոլի մարզադպրոց կառուցելու համար։

Սակայն ինչպես երևում է կադաստրի փաստաթղթերից, կառուցումից 2 ամիս անց ակադեմիայի որոշ հատվածներ 8 միլիոն դոլարով գրավադրվել են «Հայբիզնեսբանկում»։ Ըստ վարկային պայմանագրի՝ գրավադրվել են ակադեմիայի գլխավոր մասնաշենքը, լողավազանները, մարզասրահը, սրճարանը, ավտոտնակները և այլն։ 2 տարի անց ՀՖՖ-ն կատարել է պարտավորություններն ու գույքը դուրս է եկել գրավից։ Մինչդեռ, նշված գույքը ֆեդերացիային հանձնելու 2002-ին կնքված պայմանագրի 5.6 կետով արգելվում էր, որ ֆեդերացիան ինքնակամ, անհատույց իր իրավունքը լրիվ կամ մասնակի երրորդ կողմին փոխանցի կամ գրավադրումներ կատարի։

2015-ի դրությամբ ակադեմիայի կադաստրային արժեքը կազմել է ավելի քան 706 միլիոն դրամ։ Փաստաթղթերից պարզ չէ, թե որքան գումար է վճարվել շինարար կազմակերպությանը, սակայն առկա փաստաթղթերում երևում է, որ որպես շինարար հանդես է եկել մեկ կազմակերպություն՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն։ Ընկերության բաժնեմասերի 99 տոկոսի սեփականատերը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը հասնում է մոտ 168 միլիոն դրամի։

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա

2011-ին Գյումրիում մեկնարկեցին ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքները։ Ծրագրի համար ֆուտբոլի ֆեդերացիային հատկացվեց 8 հեկտար հողամաս՝ ծայրամասային Մուշ թաղամասում։ 2014-ին ակադեմիան հանձնվեց շահագործման. այն ունի 2 արհեստական և 6 բնական խոտածածկով խաղադաշտեր, վարչական շենք։ Հողամասը պատկանել է Գյումրի համայնքին և 2015-ին նվիրատվության պայմանագրի հիման վրա անցել է ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզահամալիրի կառուցման համար։ 2016-ի դրությամբ կառուցված շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է ավելի քան 35 միլիոն դրամ, իսկ հողամասինը՝ 40 միլիոն դրամ։ Ակադեմիայի վարչական հատվածի մակերեսը հասնում է մոտավորապես 1500 քմ-ի։ Ըստ «Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ կառուցապատումը կրկին իրականացվել է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից։ 2017 թվականին ակադեմիան անհատույց օգտագործման է հանձնվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբին՝ 5 տարի ժամկետով։

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիային վերաբերող փաստաթղթային փաթեթում տեղեկություններ չկան մարզադաշտերի, դրանց քանակի և վարչական շենքից բացի ակադեմիայի այլ ենթակառուցվածքների վերաբերյալ։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա

2016-ին Վանաձորում բացվեց ֆուտբոլային ակադեմիա։ 4.4 հեկտար զբաղեցնող տարածքում կառուցված են 1 արհեստական և 3 բնական խոտածածկով մարզադաշտեր։ Տարածքն ի սկզբանե պատկանել է Վանաձոր համայնքին, ապա փոխանցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որն էլ, իր հերթին, ակադեմիան հանձնել է անհատույց օգտագործման «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ին։ Կադաստրի փաստաթղթերից երևում է, որ այս ակադեմիայի կառուցապատողը ևս Հայրապետյանի «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն է։ Հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 8-րդ հոդվածի առաջին կետին՝ (տեղեկատվությունը կարող է չտրամադրվել, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք)՝ ֆեդերացիան Fip.am-ին մերժեց տրամադրել Վանաձորի ակադեմիայի կառուցապատողի հետ կնքած պայմանագիրն ու տեղեկություններ գնման գործընթացի վերաբերյալ։

2017-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսեց վերակառուցել Վանաձորի քաղաքային մարզադաշտը։ Կառուցապատող ընկերությունը դարձյալ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն է։ Նախատեսվում էր, որ արդեն այս աշնանը «Լոռի» ֆուտբոլային ակումբն իր վանաձորյան հանդիպումները կանցկացներ նոր մարզադաշտում, որը, սակայն, դեռ պատրաստ չէ։

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա

2015-ին Էջմիածնում սկսվեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները։ Երկու տարի անց կայացավ ակադեմիայի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ Սերժ Սարգսյանի ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին։ Ակադեմիան կառուցվել է ավելի քան 5.5 հեկտար հողամասի վրա։ Այն պատկանել է Էջմիածին համայնքին և 2016-ին նվիրատվության պայմանագրով հողամասը փոխանցվել է կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը, որը հետագայում այն փոխանցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ կառուցապատման համար։

Ակադեմիան, ըստ հատակագծի, ունի 4 մարզադաշտ, վարչական շենք, լողավազան, տրիբունա։ Ինչպես Հայաստանում բոլոր ֆուտբոլային ակադեմիաների դեպքում, այստեղ ևս կառուցումն իրականացվել է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ընկերության կողմից։ Ուշագրավ է, որ կառուցապատման ավարտական ակտը Էջմիածնի քաղաքապետարան ներկայացվել է 2018-ի վերջին։

Արմավիրի մարզում ֆեդերացիան վերակառուցում է նաև Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտը։ Այս աշխատանքը ևս կատարում է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն։ Նախատեսվում է, որ մարզադաշտի բացումը կկայանա հաջորդ տարի։

ՀՖՖ-ն լռում է

Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի՝ 2003-2018 թվականներին։ Թե ինչպե՞ս է նրան պատկանող ընկերությունը ստացել բոլոր ակադեմիաների կառուցման պատվերը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մանրամասնում։ Fip.am-ին չհաջողվեց ֆեդերացիայից ստանալ մրցույթի առկայության մասին վկայող որևէ փաստաթուղթ։ Հարցին, թե արդյո՞ք «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն ընտրվել է մրցույթի արդյունքում, թե՞ ոչ, ՀՖՖ-ից պատասխանեցին, որ «Ավանի, Վանաձորի, Գյումրիի, Վաղարշապատի ակադեմիաները կառուցվել են բացառապես միջազգային կազմակերպությունների աջակցության հաշվին, իսկ գնումը՝ օրենքով սահմանված գնման գործընթացով»։

Երկրորդ հարցմամբ «Փաստերի ստուգման հարթակը» ֆեդերացիայից խնդրել էր տեղեկացնել, թե ո՞ր կազմակերպությունն է կառուցել Ավանի ֆուտբոլի ակադեմիան և որքա՞ն գումար է տրամադրվել։ Այս անգամ պատասխանեցին, որ ֆեդերացիայում ակադեմիայի կառուցապատողների մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Մեկ այլ հարցմամբ՝ խնդրել էինք մեզ տրամադրել ՀՖՖ-ի և կառուցապատող ընկերությունների միջև կնքված պայմանագրերը։ ՀՖՖ-ի կողմից պայմանագրերն այդպես էլ չտրամադրվեցին, և պատասխան հարցման մեջ ֆեդերացիան այս տեղեկությունը չտրամադրելու համար վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ համարելով հայցված տեղեկությունը պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք։

Որքա՞ն է արժեցել ակադեմիաների կառուցումը

Մինչդեռ բաց աղբյուրներում ակադեմիաների կառուցման որոշ տվյալներ պարզ են դառնում։ Ըստ այդմ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման վրա ծախսվել է 12 միլիոն դոլար, որից 7.5 միլիոնը հատկացրել է ՈՒԵՖԱ-ն, 400.000 դոլար՝ ՖԻՖԱ-ն, մնացած 4 միլիոն դոլարը տրամադրվել է ՀՖՖ-ի կողմից։

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրն արժեցել է 900 միլիոն դրամ, որից 250 միլիոն դրամը տրամադրել է ՈՒԵՖԱ-ն, 180 միլիոն՝ ՖԻՖԱ-ն, ևս 400 միլիոնը՝ ֆուտբոլի ֆեդերացիան։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրն արժեցել է 1.1 միլիարդ դրամ։ Դրա ֆինանսավորման առյուծի բաժինը՝ 982 միլիոն դրամը, կատարվել է ֆեդերացիայի կողմից, իսկ մնացածը՝ ՈՒԵՖԱ-ի։ Նույնքան գումար ծախսվել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման վրա. եթե Երևանի, Վանաձորի, Վաղարշապատի ակադեմիաների կառուցման ընթացքում ծրագրի մեջ ներառվել է նաև տրիբունաների կառուցումը, Գյումրիի ակադեմիայի դեպքում այն բացակայում է։

Այսպիսով, թեև պարզ չէ, թե որքան գումար է Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը ստացել ակադեմիաների կառուցման համար, սակայն ակնհայտ է, որ այս գործարքները կնքվել են շահերի բախմամբ, քանի որ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի հետ պայմանագրերը ստորագրվել են այն ժամանակ, երբ Հայրապետյանը զբաղեցնում էր ՀՖՖ նախագահի պաշտոնը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մեկ օրում 60 հանցագործություն. Անձի առեւանգումը, սեքսուալ գործողության հարկադրում, մարդու թրաֆիքինգ Կասեցվել է «Չանախ» ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը . ՍԱՏՄ ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը Ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա քաղաքացին մահացել է Հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ. Եղանակը Հայաստանում Տնտեսական գործունեության տեսակներից մինչև պետության կողմից ոչ բավարար իրազեկումներ. 8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ-ի դիտարկման արդյունքները Նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին Հետաքրքիր է, երբ փակված է քիթը, մարդու բնավորությունն ասես թաքնված լինի. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Տանձուտ համայնքում սկսվել է ջրամատակարարման ցանցի կառուցումը. Մարզպետարան Արթուր Դավթյանը այցելել է Արցախի գլխավոր դատախազություն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են. Փաշինյանի նոր որոշումը Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով. քաղաքապետարան Փաշինյան Նիկոլի փլուզվող իշխանության միակ հույսն Արտակարգ դրության անընդհատ երկարաձգումն ու «Գելափի» սոցհարցումների կեղծ արդյունքներն են. Խաչիկ Ասրյան Փաշինյանը Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամասում է. ուղիղ Ինչու է ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը նվազել կորոնավիրուսի շրջանում. ազգագրագետը մեկնաբանում է ՔՏՀԱ տեսչական մարմինը Վարդենիսում իրականացվող ապօրինի շինաշխատանքների գործով դիմել է Դատախազություն Քարդաշյանը կարող է օգնել, բայց Քանյե Ուեսթի նախագահ դառնալու շանսերը զրոյական են. Սուրեն Սարգսյան Հակոբ Արշակյանը ողջունել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ-2020» միջոցառման մասնակիցներին Եթե ԿԸՀ-ն մերժի, կքննարկենք ՍԴ դիմելու հարցը. Դավիթ Խաժակյան Արդեն տեղորոշվել և կազմվել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն արագիլների աղտոտման աղբյուրներ. նախարարություն Пашинян и Алиев всё бегут и бегут по замкнутому кругу (WP) Արդյոք ճի՞շտ է Իսրայելի ու Հայաստանի կորոնավիրուսի թվերը համեմատելը Եղեգնուտի նախկին համայնքապետի լիազորությունները վերականգնվել են դատական կարգով․ մարզպետարանի պարզաբանումը Լարված վիճակ Եղեգնուտում. գյուղացիները փակել են համայնքապետարանի մուտքը (տեսանյութ) ՀՀ վերաքննիչ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը. Ծառուկյանը դատարան չի եկել Մեր ասածն ուժի մեջ է. Գևորգ Գորգիսյանը՝ հուլիսի 7-ին ՍԴ նիստից հետո ՍԴ դիմելու մասին Հուլիսի 8-ին կպայթեցվի «Ձյունիկ սառնարանի» շենքը. կսահմանափակվի երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Արցախի նախագահի հետ Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 1 դեպք, ընդհանուր թիվը հասել է 136-ի Գողացել են նախկին նախարարի և նրա որդու հեծանիվները Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ես ասել եմ, որ անհրաժեշտ է կրել բժշկական դիմակներ այն ժամանակ, երբ դա հնարավոր է. Թորոսյան Նախագիծը պետք է ԿԳՄՍ նախարարության կողմից հետ կանչվի. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Ավելի ակտիվ լինում է հանգստյան օրերին, քան՝ աշխատանքային, բոլոր հյուրանոցներում գործում են զեղչեր. ինչպես է Ջերմուկում իրավիճակը կորոնավիրուսի օրերին Պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ հայտնաբերված երբևէ ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են. Թորոսյան Մտածում ենք արտակարգ դրությունից դուրս նույն կանոնները պահպանելու իրավական ռեժիմ ունենալու մասին. նախարար «Роскосмос» подтвердил задержание за госизмену советника гендиректора (WP) Անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը. ոստիկանություն Մոտ ապագայում 4 նոր լաբորատորիա ենք բացելու. հնարավոր է ունենանք մինչև 4 հազար թեստ. Թորոսյան Չինաստանում և Մոնղոլիայում բուբոնային ժանտախտի դեպքեր են գրանցվել. Արդյոք մեզ սպառնում է նոր համաճարակ Արցախում ախտահանվել են բոլոր կոնտակտավորների տները ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ. նախարար ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են 11 օր առաջ կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Ամեն դեպքում մենք նման արձանագրված դեպք չունենք. Թորոսյանը՝ կրկնակի վարակվելու հավանականության մասին Սիրտն ու լյարդը տարբեր ֆունկցիաներ են իրականացնում, բայց երկուսի նպատակն էլ մեկն է. Գոգյանը՝ հայագիտական առարկաների մասին ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կհրավիրի. ԼՀԿ-ն կմասնակցի, իսկ ԲՀԿ-ն դեռևս որոշում չունի Թող պարետը մեզանից վախենա. տրանսգենդեր մարմնավաճառներն, ովքեր հրաժարվում էին դիմակ կրելուց, բերվել են ոստիկանության բաժին (տեսանյութ) Դեռ անսովոր է առանց լրագրողների ասուլիսներ տալը. Արսեն Թորոսյան