Նոր հրաժարականներ Կադաստրում. տեղակալի հրաժարականի դիմումին ընթացք չի տրվել Ի՞նչ է սպասվում ՀԽ-ին. Ստեփան Սաֆարյանը իր՝ նախագահ դառնալու լուրերի մասին Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել քրեակատարողական հիմնարկների 46 աշխատակիցները Ինչո՞ւ են բեռանափոխադրում իրականացնող ընկերությունները բարձրացրել գները Բոլոր տեսակի ֆիլմերն էլ կարող են գոյություն ունենալ. Միրզոյանը՝ «Մել» ֆիլմի մասին (տեսանյութ) Այստեղ ոչ թե իմ մասնակցության հարցն էր, այլ Ազգային ժողովի նախագահի. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ե՞րբ ԱԺ օրակարգ կբերվի ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնող նախագիծը Երիտասարդները կառավարության շենքի առաջ Արայիկ Հարությունյանի համար աթոռ էին բերել (տեսանյութ) Ես նույնիսկ չեմ հանդիպել վարչապետի հետ, ոչ մի համաձայնություն չի եղել նրա հետ. Արման Բաբաջանյան (տեսանյութ) «Դոպինգով մեդալ բերած տռանսը՝ կառավարության հովանու ներքո». նախկին փոխթաղապետը կրկին «անհետացել» է ֆեյսբուքյան հերթական գրառումից հետո
Երևան, 15.Նոյեմբերի.2019,
00
:
00

Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը՝ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատող. fip.am

Fip.am-ը գրում է. «2007 թվականից Հայաստանում կառուցվել են ֆուտբոլային ակադեմիաներ, որոնցից առաջինն Ավանի ֆուտբոլի ակադեմիան էր։ Վերջին 12 տարում կառուցվել է 4 ակադեմիա, դրանց կառուցումը հիմնականում ֆինանսավորվում էր Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի և Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից։ Հայաստանում կառուցված բոլոր 4 ֆուտբոլային ակադեմիաների շինարար կազմակերպությունը մեկն է ու պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին։

Ավանի ֆուտբոլային ակադեմիա

Այսպես, 2010 թվականի սեպտեմբերի 1-ին՝ եռամյա շինարարական աշխատանքների ավարտից հետո, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի բացումը։ Այն ունի արհեստական ու բնական խոտածածկով 11 խաղադաշտ, մարզադահլիճ, թենիսի 4 խաղադաշտ, խոշոր վարչական շենք, բիլիարդի, սեղանի թենիսի սրահներ, ֆիթնես կենտրոն, 49 համարից բաղկացած հյուրանոց, բաց ու փակ լողավազաններ և այլն։ Այստեղ մարզվում են ֆուտբոլային ակումբներ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականները։ Ակադեմիայի ընդհանուր հողատարածքը 11.6 հեկտար է։ Ինչպես երևում է անշարժ գույքի կադաստրի փաստաթղթերից, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ՝ 2003 թվականից հողամասն ամբողջությամբ անհատույց օգտագործման է հանձնվել ՀՖՖ-ին։ Ավելի ուշ Երևանի հաջորդ քաղաքապետը՝ Երվանդ Զախարյանը, նույն սկզբունքով հարակից շրջանի որոշ հողեր ևս տրամադրել է ֆեդերացիային։ Հողերը տրամադրվել են ֆուտբոլի մարզադպրոց կառուցելու համար։

Սակայն ինչպես երևում է կադաստրի փաստաթղթերից, կառուցումից 2 ամիս անց ակադեմիայի որոշ հատվածներ 8 միլիոն դոլարով գրավադրվել են «Հայբիզնեսբանկում»։ Ըստ վարկային պայմանագրի՝ գրավադրվել են ակադեմիայի գլխավոր մասնաշենքը, լողավազանները, մարզասրահը, սրճարանը, ավտոտնակները և այլն։ 2 տարի անց ՀՖՖ-ն կատարել է պարտավորություններն ու գույքը դուրս է եկել գրավից։ Մինչդեռ, նշված գույքը ֆեդերացիային հանձնելու 2002-ին կնքված պայմանագրի 5.6 կետով արգելվում էր, որ ֆեդերացիան ինքնակամ, անհատույց իր իրավունքը լրիվ կամ մասնակի երրորդ կողմին փոխանցի կամ գրավադրումներ կատարի։

2015-ի դրությամբ ակադեմիայի կադաստրային արժեքը կազմել է ավելի քան 706 միլիոն դրամ։ Փաստաթղթերից պարզ չէ, թե որքան գումար է վճարվել շինարար կազմակերպությանը, սակայն առկա փաստաթղթերում երևում է, որ որպես շինարար հանդես է եկել մեկ կազմակերպություն՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն։ Ընկերության բաժնեմասերի 99 տոկոսի սեփականատերը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը հասնում է մոտ 168 միլիոն դրամի։

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիա

2011-ին Գյումրիում մեկնարկեցին ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքները։ Ծրագրի համար ֆուտբոլի ֆեդերացիային հատկացվեց 8 հեկտար հողամաս՝ ծայրամասային Մուշ թաղամասում։ 2014-ին ակադեմիան հանձնվեց շահագործման. այն ունի 2 արհեստական և 6 բնական խոտածածկով խաղադաշտեր, վարչական շենք։ Հողամասը պատկանել է Գյումրի համայնքին և 2015-ին նվիրատվության պայմանագրի հիման վրա անցել է ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզահամալիրի կառուցման համար։ 2016-ի դրությամբ կառուցված շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է ավելի քան 35 միլիոն դրամ, իսկ հողամասինը՝ 40 միլիոն դրամ։ Ակադեմիայի վարչական հատվածի մակերեսը հասնում է մոտավորապես 1500 քմ-ի։ Ըստ «Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ կառուցապատումը կրկին իրականացվել է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից։ 2017 թվականին ակադեմիան անհատույց օգտագործման է հանձնվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբին՝ 5 տարի ժամկետով։

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիային վերաբերող փաստաթղթային փաթեթում տեղեկություններ չկան մարզադաշտերի, դրանց քանակի և վարչական շենքից բացի ակադեմիայի այլ ենթակառուցվածքների վերաբերյալ։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա

2016-ին Վանաձորում բացվեց ֆուտբոլային ակադեմիա։ 4.4 հեկտար զբաղեցնող տարածքում կառուցված են 1 արհեստական և 3 բնական խոտածածկով մարզադաշտեր։ Տարածքն ի սկզբանե պատկանել է Վանաձոր համայնքին, ապա փոխանցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որն էլ, իր հերթին, ակադեմիան հանձնել է անհատույց օգտագործման «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ին։ Կադաստրի փաստաթղթերից երևում է, որ այս ակադեմիայի կառուցապատողը ևս Հայրապետյանի «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն է։ Հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» 8-րդ հոդվածի առաջին կետին՝ (տեղեկատվությունը կարող է չտրամադրվել, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք)՝ ֆեդերացիան Fip.am-ին մերժեց տրամադրել Վանաձորի ակադեմիայի կառուցապատողի հետ կնքած պայմանագիրն ու տեղեկություններ գնման գործընթացի վերաբերյալ։

2017-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսեց վերակառուցել Վանաձորի քաղաքային մարզադաշտը։ Կառուցապատող ընկերությունը դարձյալ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն է։ Նախատեսվում էր, որ արդեն այս աշնանը «Լոռի» ֆուտբոլային ակումբն իր վանաձորյան հանդիպումները կանցկացներ նոր մարզադաշտում, որը, սակայն, դեռ պատրաստ չէ։

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա

2015-ին Էջմիածնում սկսվեցին Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները։ Երկու տարի անց կայացավ ակադեմիայի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը՝ Սերժ Սարգսյանի ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին։ Ակադեմիան կառուցվել է ավելի քան 5.5 հեկտար հողամասի վրա։ Այն պատկանել է Էջմիածին համայնքին և 2016-ին նվիրատվության պայմանագրով հողամասը փոխանցվել է կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը, որը հետագայում այն փոխանցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ կառուցապատման համար։

Ակադեմիան, ըստ հատակագծի, ունի 4 մարզադաշտ, վարչական շենք, լողավազան, տրիբունա։ Ինչպես Հայաստանում բոլոր ֆուտբոլային ակադեմիաների դեպքում, այստեղ ևս կառուցումն իրականացվել է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ընկերության կողմից։ Ուշագրավ է, որ կառուցապատման ավարտական ակտը Էջմիածնի քաղաքապետարան ներկայացվել է 2018-ի վերջին։

Արմավիրի մարզում ֆեդերացիան վերակառուցում է նաև Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտը։ Այս աշխատանքը ևս կատարում է «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն։ Նախատեսվում է, որ մարզադաշտի բացումը կկայանա հաջորդ տարի։

ՀՖՖ-ն լռում է

Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի՝ 2003-2018 թվականներին։ Թե ինչպե՞ս է նրան պատկանող ընկերությունը ստացել բոլոր ակադեմիաների կառուցման պատվերը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մանրամասնում։ Fip.am-ին չհաջողվեց ֆեդերացիայից ստանալ մրցույթի առկայության մասին վկայող որևէ փաստաթուղթ։ Հարցին, թե արդյո՞ք «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ն ընտրվել է մրցույթի արդյունքում, թե՞ ոչ, ՀՖՖ-ից պատասխանեցին, որ «Ավանի, Վանաձորի, Գյումրիի, Վաղարշապատի ակադեմիաները կառուցվել են բացառապես միջազգային կազմակերպությունների աջակցության հաշվին, իսկ գնումը՝ օրենքով սահմանված գնման գործընթացով»։

Երկրորդ հարցմամբ «Փաստերի ստուգման հարթակը» ֆեդերացիայից խնդրել էր տեղեկացնել, թե ո՞ր կազմակերպությունն է կառուցել Ավանի ֆուտբոլի ակադեմիան և որքա՞ն գումար է տրամադրվել։ Այս անգամ պատասխանեցին, որ ֆեդերացիայում ակադեմիայի կառուցապատողների մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Մեկ այլ հարցմամբ՝ խնդրել էինք մեզ տրամադրել ՀՖՖ-ի և կառուցապատող ընկերությունների միջև կնքված պայմանագրերը։ ՀՖՖ-ի կողմից պայմանագրերն այդպես էլ չտրամադրվեցին, և պատասխան հարցման մեջ ֆեդերացիան այս տեղեկությունը չտրամադրելու համար վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ համարելով հայցված տեղեկությունը պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք։

Որքա՞ն է արժեցել ակադեմիաների կառուցումը

Մինչդեռ բաց աղբյուրներում ակադեմիաների կառուցման որոշ տվյալներ պարզ են դառնում։ Ըստ այդմ՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման վրա ծախսվել է 12 միլիոն դոլար, որից 7.5 միլիոնը հատկացրել է ՈՒԵՖԱ-ն, 400.000 դոլար՝ ՖԻՖԱ-ն, մնացած 4 միլիոն դոլարը տրամադրվել է ՀՖՖ-ի կողմից։

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրն արժեցել է 900 միլիոն դրամ, որից 250 միլիոն դրամը տրամադրել է ՈՒԵՖԱ-ն, 180 միլիոն՝ ՖԻՖԱ-ն, ևս 400 միլիոնը՝ ֆուտբոլի ֆեդերացիան։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրն արժեցել է 1.1 միլիարդ դրամ։ Դրա ֆինանսավորման առյուծի բաժինը՝ 982 միլիոն դրամը, կատարվել է ֆեդերացիայի կողմից, իսկ մնացածը՝ ՈՒԵՖԱ-ի։ Նույնքան գումար ծախսվել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման վրա. եթե Երևանի, Վանաձորի, Վաղարշապատի ակադեմիաների կառուցման ընթացքում ծրագրի մեջ ներառվել է նաև տրիբունաների կառուցումը, Գյումրիի ակադեմիայի դեպքում այն բացակայում է։

Այսպիսով, թեև պարզ չէ, թե որքան գումար է Ռուբեն Հայրապետյանի ընկերությունը ստացել ակադեմիաների կառուցման համար, սակայն ակնհայտ է, որ այս գործարքները կնքվել են շահերի բախմամբ, քանի որ «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի հետ պայմանագրերը ստորագրվել են այն ժամանակ, երբ Հայրապետյանը զբաղեցնում էր ՀՖՖ նախագահի պաշտոնը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Вновь ночная мгла политического кризиса над Грузией (WP) Մել Դալուզյանը ջնջել է ֆեյսբուքի իր էջը «Ժամանակ». Աշոտ Ղուլյանը կառաջադրվի նախագահի թեկնածու. Նա իր հաշվարկներն ունի Չնայած կիրառված «վետո»-ին, բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի. Սուրեն Սարգսյան «Ժողովուրդ».Կարող եմ նույնիսկ իմ երգերը տեղադրել, էքստազի մեջ ընկնեն.Գևորգ Պետրոսյանը թուրք երգիչ Իբրահիմի երկրպագուն է «Ժամանակ». Շինարարությունը սառեցված է. Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար «Ժամանակ». ՀՅԴ-ում հակասություններն էլ ավելի են սրվել. Համակարգողը Հրանտ Մարգարյանն է «Ժողովուրդ». Պլան Գ՝ Հրայր Թովմասյանին ուղարկել թոշակի «Հրապարակ». Ինչ է կատարվում «Իմ քայլը» խմբակցությունում. «Մենք ոչ մի բան չենք տապալել» «Իրատես». Ծանր կացության մեջ են. Իշխող թիմի անդամները գայթակղիչ առաջարկներ են ստանում նախկիններից «Փաստ». Իսկ ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն. եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն հայտնի «գործիքները» «Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. Փաշինյանը խիստ հրահանգ է տվել «Հրապարակ». Եթե Վիտալի Բալասանյանը հաղթի, իշխանությունն ինչպե՞ս կաշխատի նրա հետ «Իրատես». Իշխանությունները կրկին սպառնում են «պառկըցնել ասֆալտին» «Ժամանակ». Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին. Փաշինյանը դիմել է Պուտինին «Հրապարակ». Փաշինյանն ասել է Արցախում իր թեկնածուի անունը «Փաստ». Ե՞րբ կբարձրանա գազի գինը. կարող է դա տեղի ունենա տարեվերջին Լույս չի լինի Վրաստանում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում. Իվանիշվիլին կարողացավ էնպես անել, որ միմյանց ատող քաղաքական ուժերը համախմբվեցին. Նորո Գասպարյան 40-ամյա տղամարդը ինտերնետային չաթերով ծանոթացել է հայ և ռուս աղջիկների հետ ու իր կնոջ ներկայությամբ նրանց ցուցադրել իր սեռական օրգանները Մոսկվայում գնդակահարած հայազգի չեմպիոնի սպանությունը կապում են «օրենքով գող» Անդիկի սպանության հետ. մանրամասներ Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանություն բացել Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողի Մանկատանը երեխայի տակդիրը փոխելուց աղոթքի նման ասում էին. «Գնալու ես ԱՄՆ կամ Իտալիա». Մարինա Ադուլյան Այս արև օրերը վայելելու ենք ևս 10 օր, բայց արդեն հեչ հետաքրքիր չէ. Սուրենյան Նախարարը կիսվել է օգտատերերի կողմից արված լուսանկարով Գանձագողերը կոտրել են Խոսրովի արգելոցի խաչքարերը Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում կամավոր կերպով հանձնվել են նռնակներ և հրացան (տեսանյութ) Ռուսաստանը ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ Բրա՛վո Մաեստրո. ինչպես է Տիգրան Մանսուրյանը պարում Արամ MP3-ի երգի ներքո (տեսանյութ) Թումանյանի բաժնի ոստիկանները հայտնաբերել են պատժի կրումից խուսափող հետախուզվողի Бердымухамедов рассказал, за что в мире уважают Туркмению (WP) Կառավարությունը հաստատել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Արժեթղթերի շուկայի հետ կապված դեռ խնդիրներ կան.Նիկոլ Փաշինյան Արմեն Ջիգարխանյանին կրկին հիվանդանոց են տեղափոխել Նոր հրաժարականներ Կադաստրում. տեղակալի հրաժարականի դիմումին ընթացք չի տրվել Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ․Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը՝ Փաշինյանի հայտարարության մասին Մամ, դու էլ երգիր. Մարիամ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել տարեդարձից ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Крушение MH17: следствие установило связи между Москвой и лидерами ДНР (WP) Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել Բժիշկները պատմել են, որ քաղցկեղի վաղ ախտանշանները հիշեցնում են ծերացման գործընթացը Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ. ԿԳՄՍ նախարարություն Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար Պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ (տեսանյութ)