Ալիկ Պետրոսյանը քիչ առաջ կալանավորվել է Ես էլ դասախոս եմ, կոչ եմ անում դասախոսներին՝ կաշառք վերցրեք․ Միքայել Հայրապետյան Առաջին անգամ քննարկումն իշխանության հետ չստացվեց, կստացվի՞ հաջորդ անգամ․ Արմեն Բադալյանը՝ «Վերնատան» համաժողովի մասին Երիտասարդ տղա եմ, երրորդ տեղն էլ լինի՝ կաշխատեմ. Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի աշխատակազմի ծառայության պետ Օրվա կադր. Բակո Սահակյանը Գանձասարի վանական համալիրի սեղանատանը Բա ցիկլոններին ով փռեց ասֆալտին, որ 2 ամիսա վախում են գան Հայաստան. Սուրենյան Պետք չէ՝ ամեն ինչի էդքան լուրջ ու ներվային վերաբերվենք․ Պետրոս Ղազարյանը՝ Հանրայինի ֆեյսբուքյան էջում հրապարակված ծաղրանկարի մասին Հանրայինը ոնց կար իշխանական լրատվագործիք, այդպես էլ մնացել է. օգտատերերը քննարկում են ընդդիմադիրների ծաղրանկարը (լուսանկարներ) Ասում էինք՝ գնում ենք մարտավարության, բայց իրականում գնում էինք ձմերուկ ուտելու. Շարքային Տիգրան Ուլիխանյան Եթե ՍԴ անդամները չգնան կենսաթոշակի՝ ուրեմն ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման մյուս տարբերակները կդրվեն «շրջանառության» մեջ․ Արուսյակ Ջուլհակյան
Երևան, 16.Նոյեմբերի.2019,
00
:
00

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:

Շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողներին կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի և մասնագիտական տոնի առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Վարչապետին ենթակա մարմինների հարգելի ղեկավարներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,
Հատուկ քննչական ծառայության հարգելի պետ,
Մարդու իրավունքների պաշտպան,
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,
Բելառուսի Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,
Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ,
Հարգելի հյուրեր,

շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ և ուզում եմ արձանագրել, որ այս դահլիճում ամեն անգամ, երբ տեղի է ունենում խոսակցություն՝ տոնական կամ աշխատանքային առիթներով, ի վերջո, այդ ողջ խոսակցության համատեքստը, ենթատեքստը, բովանդակությունը կապվում է արդարության հետ, արդարադատության հետ, որը չափազանց կարևոր է մեր երկրի համար։

Ընդհանրապես, երբ մենք վերլուծել ենք և վերլուծում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ գտած երևի ամենացավալի երևույթը՝ արտագաղթը, շատ լուրջ վելուծություններ կան, որ արտագաղթը չի կապվում ուղղակի սոցիալական իրավիճակի հետ: Ես համաձայն եմ այդ վերլուծության հետ, որ շատ դեպքերում մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ միայն և ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան անարդարության մթնոլորտի պատճառով, որքան այն պատճառով, որ իրենք իրենց սեփական հայրենիքում պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև իրավունքի տեսակետից, արժանապատվության տեսակետից, ընդհանրապես քաղաքացիական համակեցության կանոններին իրենց հասանելիության տեսակետից:

Եվ ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն և ընդհանրապես իրավապահ մարմինները այս հիմնական առաքելությունն ունեն՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ, արդարության զգացում և մթնոլորտ հաստատել: Եվ այս կապակցությամբ կարծում եմ, որ Քննչական կոմիտեի աշխատանքի համատեքստում այդ արդարության զգացումը պետք է հիմնված լինի երեք, եթե կարելի է ասել, հավատների վրա:

Առաջինը Քննչական կոմիտեի աշխատողների և, իհարկե, քննիչների ղեկավար կազմի անկեղծ հավատն է օրինականության, օրենքի գերակայության և արդարության սկզբունքների նկատմամբ, որովհետև եթե քննիչը և Քննչական կոմիտեն ընդհանուր առմամբ անկեղծորեն հավատացած չլինի և նվիրված չլինի այս արժեքներին, օրենքի և օրինականության մասին խոսակցություններն իմաստ չեն ունենա։

Երկրորդը յուրաքանչյուր քննիչի հավատն է սեփական առաքելության նկատմամբ, և քննիչի աշխատանքը ոչ թե ուղղակի զբաղմունք է, այլ առաքելություն, և դա երկրում, Հայաստանում և ընդհանրապես աշխարհում արդարություն հաստատելու առաքելությամբ առաջ շարժվելու ընդունակությունն է:

Երրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատն է ընդհանրապես իրավապահ մարմինների, և մասնավորապես Քննչական կոմիտեի, նրա յուրաքանչյուր քննիչի, նրա ղեկավարության և ընդհանրապես այդ մարմնի գործունեության նկատմամբ:

Տոնական այս օրն ուզում եմ հենց Քննչական կոմիտեին, նրա բոլոր աշխատողներին մաղթել, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի համակվեն այս երեք հավատներով, իրենք իրենց մեջ կարողանան պահպանել, ամրացնել, ստեղծել այդ հավատը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատ ներշնչել իրենց գործունեության և իրենց առաքելության նկատմամբ: Եվ ահա աշխատանքային մոտեցման այս կերպն է, որ շղթայական արդյունքներ կբերի մեր երկրին, մեր հայրենիքին, և նրա երկարաժամկետ, կայուն զարգացման հիմքը և անկյունաքարը կդնի:

Հայաստանի Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ քննչական մարմինն է, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95 տոկոսը: Վերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի: Եվ, իհարկե, զուգահեռ մենք քննարկում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի Քննչական կոմիտեի, քննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետ, այդ թվում՝ որոշակի կառուցակարգային նախնական որոշումներ ենք կայացրել, որոնք մեր համոզմամբ ավելի արդյունավետ են դարձնելու Քննչական կոմիտեի աշխատանքը, յուրաքանչյուր քննիչի աշխատանքը:

Իհարկե, մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ ինչպես Քննչական կոմիտեն պետք է կարողանա ապահովել երկրի իրավական անվտանգությունը կամ դրա մի շատ զգալի մասը, այնպես էլ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը հետևողականորեն առաջ տանի Քննչական կոմիտեի աշխատողների և ընդհանրապես իրավապահ համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը, որպեսզի նրանք քայլ առ քայլ համապատասխան լինեն այն պահանջներին և պայմաններին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության հանրությունը և ժողովուրդն առաջադրում են Քննչական կոմիտեին և ընդհանրապես իրավապահ մարմիններին:

Հարգելի ներկաներ,
Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ,

կրկին ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ այս մասնագիտական տոնի առիթով: Ուզում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքների անդամներին, ովքեր հանդուրժում են ձեր ծանրաբեռնված, երբեմն շուրջօրյա աշխատանքը: Այսօր Քննչական կոմիտեի քննիչները, նաև Հատուկ քննչական ծառայության քննիչները, մեր երկրի բոլոր քննիչներն աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում: Իհարկե, այս աշխատանքային պայմանների ծանրությունն առաջին հերթին զգում են նրանց ընտանիքի անդամները, այս տոնը, կարծում եմ, առաջին հերթին պետք է վերաբերի նրանց, և նրանց պիտի շնորհավորենք այսօրվա տոնի կապակցությամբ, չնայած այս շնորհավորանքի մեջ հասկանալի դառնության էլեմենտներ նույնպես կարող են լինել:

Բայց ուզում եմ ասել հետևյալը. եթե մենք այս ծանրաբեռնված աշխատանքն ի վիճակի լինենք տանել մինչև վերջ, այդ աշխատանքի մեջ լինենք սկզբունքային և արդարության, օրինականության, օրենքի գերակայության սկզբունքներին հավատարիմ, անպայման այդ աշխատանքը ետ է վերադառնալու շատ կոնկրետ արդյունքով։ Այդ արդյունքն ազատ և երջանիկ և հզոր այն հայրենիքն է, որում ապրելու են մեր և ձեր սերունդները: Սա ամենամեծ առաքելությունն է, որին կարելի է ծառայել անհոգնել։ Մաղթում եմ ձեզ մեծ ուժ, եռանդ, մաղթում եմ, որ երբեք չհոգնեք հայրենիքին և ժողովրդին ծառայելուց:

Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը»։

Ելույթով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Քննչական կոմիտեի ծառայողներին պետական պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանը, Արսեն Այվազյանը և Արտակ Կրկյաշարյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։ Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը և ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հովհաննես Համբարյանն արժանացել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերի:

Հետևեք մեզ Telegram-ում
Ինչպես է վթարի ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն» (տեսանյութ). Shamshyan.com Ալիկ Պետրոսյանը քիչ առաջ կալանավորվել է Ես էլ դասախոս եմ, կոչ եմ անում դասախոսներին՝ կաշառք վերցրեք․ Միքայել Հայրապետյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը պարտվեց և զրկվեց ուղեգրից Առաջին անգամ քննարկումն իշխանության հետ չստացվեց, կստացվի՞ հաջորդ անգամ․ Արմեն Բադալյանը՝ «Վերնատան» համաժողովի մասին Ազատազրկվել եմ «Հրայր Թովմասյանի սանիկը» հոդվածով. Արսեն Բաբայան 37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել (լուսանկարներ) Քեզ հետ ենք, Վենետիկ. Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել հեղեղից տուժածներին Երիտասարդ տղա եմ, երրորդ տեղն էլ լինի՝ կաշխատեմ. Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի աշխատակազմի ծառայության պետ В Турции заявили о предстоящем визите Путина в середине января (WP) Նախարարներն ու պատգամավորները՝ Հայաստան-Հունաստան խաղին (լուսանկար) Օրվա կադր. Բակո Սահակյանը Գանձասարի վանական համալիրի սեղանատանը Ավանդույթը շարունակում ենք Ցոյի սիրահարներով. պատգամավորի և Արարատ Միրզոյանի սելֆին Բա ցիկլոններին ով փռեց ասֆալտին, որ 2 ամիսա վախում են գան Հայաստան. Սուրենյան Հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ Վարչապետն ընդունել է Դարիգա Նազարբաևային Պետք չէ՝ ամեն ինչի էդքան լուրջ ու ներվային վերաբերվենք․ Պետրոս Ղազարյանը՝ Հանրայինի ֆեյսբուքյան էջում հրապարակված ծաղրանկարի մասին Հայաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը. ուղիղ Հանրայինը ոնց կար իշխանական լրատվագործիք, այդպես էլ մնացել է. օգտատերերը քննարկում են ընդդիմադիրների ծաղրանկարը (լուսանկարներ) «Երկու ժամ ա քեզ եմ սպասում, արա». Դուբայի «արքայազնի» պրանկը (տեսանյութ) Անտառահատման դեմ Տավուշի ոստիկանների պայքարը․ տնկվել է 1000 ծառ «Пусть говорит, говорит, говорит»: Как спасти детей от суицида (WP) Կառավարության հերթական խայտառակ որոշման մասին, որի պատճառով հարկատուներս 905,906,351 դրամ ենք կորցնելու. Էդմոն Մարուքյան Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հունաստանի դեմ Ասում էինք՝ գնում ենք մարտավարության, բայց իրականում գնում էինք ձմերուկ ուտելու. Շարքային Տիգրան Ուլիխանյան Վարչապետի մոտ քննարկվել է ՀՀ թվային օրակարգի իրականացման ընթացքը Եթե ՍԴ անդամները չգնան կենսաթոշակի՝ ուրեմն ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման մյուս տարբերակները կդրվեն «շրջանառության» մեջ․ Արուսյակ Ջուլհակյան Դաշնակցական երիտասարդների նստացույցը շարունակվում է երգ ու պարով, մոտեցել են նաև ԲՀԿ պատգամավորները․ ուղիղ Հրաշքների սպասել պետք չէ. մեկնաբանը՝ Հայաստան-Հունաստան խաղի մասին Ձեր դեպքում ոչ թե «Վերնատուն», այլ քաղաքական հասարակաց տուն. համացանցում քննարկում են Վազգեն Մանուկյանի համաժողովը Չէի ասի, թե պատգամավորները շատ են բացակայում նիստերից. Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ) Լոռու մարզի բնակչի «հերոսությունները» բացահայտվել են. բազմադրվագ քրգործ եւ մեղադրանքներ Նիդերլանդների խորհրդարանում բան ու գործ չունե՞ն՝ նստած հետևում են Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մեր քննարկումներին․ Արա Պապյան Իրենց իրավունքն է, թող պահանջեն. Սիսակ Գաբրիելյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործությունմ որից 2-ը՝ նախկինում կատարված Բյուջեի օրենքում պետք է հստակեցում լինի. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Բյուջեն անսահմանափակ չէ, հնարավոր չէ ամեն ինչ միաժամանակ անել. Վարազդատ Կարապետյան (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է օծանելիքի երևանյան խանութ-սրահից արված կողոպուտը. որոնվում է տեսանյութում պատկերված տղամարդը (տեսանյութ) Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից, երկուսը ստացել խիստ նկատողություն (տեսանյութ) Արցախի թեկնածուի հարցում Արարատ Միրզոյանը հաղթեց Արմեն Գրիգորյանին Դուք՝ հարգելի հայեր, երբեք սպորտ չեք սիրել, ձևեր մի թափեք խնդրում եմ. Գևորգ Ղազարյան Աննա Հակոբյանը սիրելի հյուրի նվիրած վերարկուի հետ կրում է «դուխով» պայուսակ (լուսանկարներ) Երևանի արագ սննդի կետերից մեկի սնունդի պատճառո՞վ է կինը մահացել. հիվանդանոցը և նախարարությունը պարզաբանում են Փաշինյանի ամփոփիչ խոսքը ԱԺ-ում՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ. ուղիղ Швейцария хранит запас кофе на случай войны. И не может от него отказаться (WP) Ամբողջ ազգով ա-երով գրող Մարինե Պետրոսյան ենք դառնում, վարչապետից մինչեւ Պողոս. Միքայել Հայրապետյան Կարդալով զարգացման ծրագրի որոշ հոդվածներ, հասկանում եմ, որ հույսներս պետք է դնենք Աստծու վրա. Թեհմինա Վարդանյան ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով Բռնության կամ մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ մինչ այս պահը հաղորդում չի ստացվել. Ոստիկանությունը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին