Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատված Հրանտ Աբաջյանը Հերմինե Նաղդալյանի որդին է Ձևավորված ընդդիմություն հիմա չկա. Արծրուն Պեպանյան (տեսանյութ) Ո՞վ է ոստիկանության Աշտարակի բաժնի նորանշանակ պետը Ի՞ նչ հայկական բրենդի գործվածքից է կարված Աննա Հակոբյանի պիջակը և որքա՞ն արժե այն Ամանորը՝ գեղեցիկ կրծքով կամ եթե ավելի զբաղված եք, քան վարչապետը. Մարքեթինգ, level god Կոռուպցիայի մասին հայտարարությունը ծիծաղելի է. «Իմ քայլ»-ի ավագանու անդամը՝ Հայկ Մարությանի կոռուպցիայի մեջ լինելու հայտարարության մասին Ինչպես են գնահատում քաղաքացիները կոռուպցիայի դեմ պայքարը. հարցում (տեսանյութ) Ովքե՞ր են Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Դավիթ Տոնոյանի աշխատակազմը Ինչ վտանգներ են պարունակում Իրանի բախումները ՔԿՀ երկու պետերի տեղակալների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առնչությամբ կատարվում է ծառայողական քննություն
Երևան, 19.Նոյեմբերի.2019,
00
:
00

WCIT 2019 շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ էր: «Infosys» ընկերությունն զբաղվում է էլեկտրոնային առևտրի և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակմամբ և խորհրդատվության տրամադրմամբ:

Կառավարության ղեկավարը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանում և կարևորել ՏՏ ոլորտի նման հեղինակավոր կազմակերպության ղեկավարի մասնակցությունը Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսին, ինչը երկկողմանի լավ հնարավորություն է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

«Infosys» կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրտին շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերի համար և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է ՏՏ ոլորտի՝ միջազգային նշանակության կարևորագույն միջոցառումը և քննարկել տեխնոլոգիական բնագավառի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Վարչապետը խոսել է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը տրվող կարևորության մասին և ընդգծել՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն և հետևողական քաղաքականություն է իրականացնում Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու, մասնավորապես, կրթական ենթակառուցվածքները զարգացնելու և տաղանդավոր մարդկանց համար համապատասխան էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ: «Մենք կրթությունը համարում ենք մեր երկրի զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը և ներկայում առաջ ենք շարժվում կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Մեր ՏՏ ոլորտը կայուն զարգանում է՝ տարեկան 20-25 տոկոսանոց աճ գրանցելով և մեծացնելով մեր երկրի գրավչությունը: Նաև հարկային լայն արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում և ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:

Վարչապետը ողջունել է «Mubadala Investment» ընկերության պատվիրակության մասնակցությունը նման կարևոր միջոցառմանը, ինչը գործընկերության հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Կառավարության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունների մասին, նշել, որ լուրջ քայլեր են իրականացվել համակարգային կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ, ինչը մեծ կարևորություն ունի ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու առումով: «Մեր ռազմավարությունն է՝ Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, որտեղ հսկայական ներուժ կա: ՏՏ ոլորտը մեր երկրում դինամիկ զարգանում է, մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը ևս հետաքրքիր է մեզ համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հոմեյդ Ալ Շիմմարին շնորհավորել է ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի համար: Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, նշել, որ «Mubadala Investment»-ը աշխարհի ավելի քան 50 երկրներում տարբեր ոլորտներում կայուն և եկամտաբեր ներդրումներ է կատարում՝ նպատակ ունենալով նպաստել ինտեգրված և դիվերսիֆիկացված միջազգային տնտեսության զարգացմանը: «Մենք լավ տպավորություն ունենք Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտից և հետաքրքրված ենք համագործակցությամբ, մասնավորապես, վենչուրային ֆոնդերի ձևավորման ոլորտում», - ասել է «Mubadala Investment» ընկերության ներկայացուցիչը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում գործընկերության հնարավորությունների մասին:

Վարչապետի հաջորդ հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ հայազգի Քեթրին Սարաֆյանի հետ էր: «Pixar Animation Studios»-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղակայված ամերիկյան կինոստուդիա է, որը գործունեություն է ծավալում համակարգչային անիմացիայի ոլորտում:

Ողջունելով Քեթրին Սարաֆյանի մասնակցությունը WCIT 2019-ին՝ վարչապետը նշել է, որ միջազգային նշանակության այս համաժողովն անցկացվում է Հայաստանի համար կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ արմատական քաղաքական փոփոխություններից հետո երկիրը թևակոխել է տնտեսական և տեխնոլոգիական փոփոխությունների շրջան: «Մեր նպատակը տեխնոլոգիական ոլորտը տնտեսության շարժիչ ուժ դարձնելն է, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը մեզ համար օգտակար կլինի: Հուսով եմ՝ Դուք կգտնեք մեր երկրում ՏՏ ոլորտում որոշակի գործունեություն ծավալելու համար հետաքրքիր հարթակներ: Ուրախ կլինենք տեսնել Ձեզ Հայաստանում ոչ միայն որպես «Pixar Animation Studios» ընկերության ներկայացուցիչ, այլև որպես մեր հայրենակից, ում ձեռքբերումներով մենք հպարտանում ենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ներկայացրել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման տեմպերը, տեխնոլոգիական ձեռնարկությունների համար ստեղծված հարկային արտոնությունները՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է այդ գործընթացը:

«Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը նշել է, որ ուրախ է արդեն 5-րդ անգամ գտնվել Հայաստանում, որտեղ վերջին անգամ եղել է 2011-ին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ՏՏ գործիքները և ձեռնարկությունները տպավորիչ զարգացում են արձանագրել, ինչը խոսում է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի մասին: «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահը տեղեկացրել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել «Pixar Animation Studios» և PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի միջև, մասնավորապես, անիմացիայով զբաղվող մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղությամբ, և «Pixar Animation Studios»-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել այդ գործակցությունը: Քեթրին Սարաֆյանը նաև ոգևորիչ է համարել վարչապետի՝ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման ելույթը և մաղթել հաջողություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ: «VWmare» ընկերությունը գործունեություն է ծավալում ծրագրային ապահովման ոլորտում, որը ներառում է հաշվարկային, ամպային, ցանցային տեխնոլոգիաները, անվտանգությունը և թվային ոլորտը: 2010 թվականից Հայաստանում գործում է նաև «VWmare» ընկերության գրասենյակը:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում՝ այս կարևոր համաժողովին: Շատ ուրախ եմ, որ ի դեմս «VWmare» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ հուսալի գործընկերներ ունեք, և մենք հպարտ ենք մեր հայրենակիցների համար, որոնք նման արդյունավետ համագործակցություն են ձևավորել Հայաստանի և Ձեր ընկերության միջև: Ակնկալում ենք Ձեր ընկերության հետագա հաջողությունները մեր երկրում: Մեր կառավարությունը ներդնում է առավելագույն ջանքերը՝ տեխնոլոգիական բնավագառը մեր երկրում առաջ մղելու համար: Կարևորագույն քայլերից է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների համար եկամտային հարկի կրճատումը, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թ. հունվարի 1-ից»,- ողջունելով հյուրին՝ նշել է հանրապետության վարչապետը: Կառավարության ղեկավարն անդրադարձել նաև մեր երկրում ՏՏ բնագավառի զարգացման տեմպերին, ներկայացրել ընթացիկ ցուցանիշները, գործադիրի կողմից ձեռնարկվող քայլերին:

«VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին նշել է, որ ուրախ է այցելել մեր երկիր և մասնակցել ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսին: Անդրադառնալով ընկերության հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ «VWmare» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ 2010 թվականին, երբ «VWmare»-ը նոր է սկսել գործունեությունը Հայաստանում, ունեցել է 16 աշխատակից, իսկ այսօր աշխատակիցների թիվը հասնում է 200-ի: Սա, Ռաջիվ Ռամասվամիի խոսքով, վկայում է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի մեծ ներուժի, տաղանդավոր մասնագետների և այս ճյուղի դինամիկ զարգացման մասին: «Մենք շատ ուրախ ենք ներդրումներ կատարել մարդկային տաղանդների ոլորտում, ինչը Հայաստանում առկա է: Միայն մեկ խնդրանք ունենք Ձեզ՝ ավելացրեք տաղանդների թիվը, ներդրում կատարեք տեխնոլոգիական կրթության ոլորտում», - ասել է «VWmare» ընկերության գործադիր տնօրենը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը, բարեփոխումների իրականացումը Հայաստանի կառավարության գերակայություններից են, և ներկայում Հայաստանն առաջ է շարժվում տաղանդավոր մարդկանց համար կրթական և մասնագիտական որակյալ էկոհամակարգ ձևավորելու ճանապարհով:

Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին և ծառայություններին:

Հետևեք մեզ Telegram-ում
Որպես անվտանգ երկիր մենք հայտնվել ենք թոփ տասնյակում՝ «Gallup»-ի հարցումներով. Արմեն Գրիգորյան Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատված Հրանտ Աբաջյանը Հերմինե Նաղդալյանի որդին է Սարհատ Պետրոսյանի կողմից Ավետիք Էլոյանին զրպարտելու կապակցությամբ հայց է ներկայացվել դատարան Իտալիան երկու րոպեում երկու գոլ խփեց Ձևավորված ընդդիմություն հիմա չկա. Արծրուն Պեպանյան (տեսանյութ) Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է Մելի ֆիլմից բացի մի հատ էլ է սեռական փոքրամասնությունների մոտիվներով ստեղծագործություն ստեղծվում. Նիկոլայ Թորոսյան Հաքերները WhatsApp-ի օգնությամբ հեռախոսը կոտրելու միջոց են գտել Ո՞վ է ոստիկանության Աշտարակի բաժնի նորանշանակ պետը Трампу понравилось предложение выступить перед законодателями в рамках дела об импичменте (WP) Իտալիա – Հայաստան․ մեկնարկային կազմերը հայտնի են «Զզվելի ա». Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունը՝ «Մել» ֆիլմի թրեյլերի վերաբերյալ Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտել են ոսկյա զարդերի գողությունը Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը (լուսանկարներ) Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին Полиция подтвердила исчезновение редактора "Интерфакса" (WP) Երևանի քաղաքապետարանը մի շարք բնակարաններ է աճուրդի հանել. ցանկ Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան 16 տարի առաջ այս օրն ԱՄՆ-ն թույլատրեց նույնասեռականների ամուսնությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ Ի՞ նչ հայկական բրենդի գործվածքից է կարված Աննա Հակոբյանի պիջակը և որքա՞ն արժե այն Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ամանորը՝ գեղեցիկ կրծքով կամ եթե ավելի զբաղված եք, քան վարչապետը. Մարքեթինգ, level god Доверяют, но не симпатизируют. О чем говорит изменение рейтинга Путина (WP) «Արմավիր» ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպան եղած երիտասարդի մահվան կապակցությամբ ՄԻՊ–ը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ Արման Սարգսյանը Ոստիկանության բաժինների նոր պետեր է նշանակել. Shamshyan.com Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից Կոռուպցիայի մասին հայտարարությունը ծիծաղելի է. «Իմ քայլ»-ի ավագանու անդամը՝ Հայկ Մարությանի կոռուպցիայի մեջ լինելու հայտարարության մասին Ինչպես են գնահատում քաղաքացիները կոռուպցիայի դեմ պայքարը. հարցում (տեսանյութ) Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նրան անդամահատել են Միայն այս տարվա առաջին եռամսյակում մարմնական վնասվածք ստացած անձանց թիվը Հայաստանում կազմել է 1400. Գևորգ Դանիելյան Ովքե՞ր են Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Դավիթ Տոնոյանի աշխատակազմը Эксперты назвали самые опасные страны для туристов в 2020 году (WP) Փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի ժամանակ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել. ՔԿ Ինչ վտանգներ են պարունակում Իրանի բախումները ՔԿՀ երկու պետերի տեղակալների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առնչությամբ կատարվում է ծառայողական քննություն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հետևել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին Սերժ Սարգսյանն անպայման պետք է խոսի. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Վլադիմիր Կարապետյանը՝ Մովսես Հակոբյանին ու նրա տեղակալներին պաշտոնից ազատելու մասին Ի դեպ․ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին Արցախում հետախուզվողին գտել են Երեւանում Արամ Կարախանյանը հրաժարակա՞ն է տվել США, Россия и Турция вместе разрушают НАТО? (WP) Կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն Կրթության եւ գիտության ոլորտում գնալու ենք վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների. վարչապետ Երկրում ստեղծված իրավիճակից ելքը չի գտնվել հեղափոխությամբ․ Արծրուն Պեպանյան 18 մարմնավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին (տեսանյութ) Հայտնիներից ովքե՞ր են շնորհավորել Միհրանին և Արփիին (լուսանկարներ) Վազգեն Մանուկյանի համարձակությունից ենք ուզում, մեկ էլ` հաշիվը