Թաքնված թանգարանի հետքերով (լուսանկարներ) Ֆաբերլիկի գովազդները ջնջում եմ, որովհետև ինքս Օրիֆլեյմից եմ. «Ցանցահենը»՝ Օֆելի Մինասյան Տիբեթում կարկանդակներ են թխում և բաժանում անցորդներին. հետաքրքիր փաստեր Ամանորի մասին Խորհուրդներ սեքսոլոգից. Սեռական խանգարումները կանանց շրջանում (18+) Արձագանքում է շրջապատի խնդիրներին, սակայն ներքուստ երբեմն ունենում է ինքնավստահության պակաս. Սուրեն Պապիկյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար) Ոչինչ չի փոխվել, փոխվել են դեմքերը և տարիքային նկարագիրը. կառավարման փորձագետ Ովքե՞ր եւ ինչո՞ւ են դիմում բախտագուշակի Արցախում եթե որևէ մեկը ուզում է վարկ ստանալ, դրա համար թույլտվությունը ստանում է անձամբ Արայիկ Հարությունյանից. Արամ Թադևոսյան Հինգ երկրներ, որտեղ Ամանորը չեն նշում հունվարի 1-ին ՀՖՖ երկու փոխնախագահները պառակտեցին գործկոմը. Մենուա Մեհրաբյան (տեսանյութ)
Երևան, 16.Դեկտեմբերի.2019,
00
:
00

Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության. Փաշինյանը՝ «WCIT-2019»-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է.

«Տեղեկատվական տեխնոլո¬գիա¬ների 23-րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր,

ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում՝ համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով։

Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, եւ ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխու-թյունից հետո։

Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն։

Քաղաքական հեղափոխությունից հետո այժմ մենք գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջա¬փուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետև մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, անհատական նախաձեռնությունը, որը նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով, իր անձնական նպատակներով և ամբիցիաներով։

Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է գրանցում, այս տարի ունենք տուրիզմի շուրջ 13 տոկոս աճ, տպավորիչ աճ է գրանցում նաեւ տեխնոլոգիական ապրանքների արտահանումը. առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 34.4 տոկոսով:

Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու¬թյունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորա¬րարա¬կան առաջատար երկրներից մեկն աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն։

Այս նպատակը մեզ հասանելի եւ իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են։

1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանն ստեղծեց կերոսինային լամպը՝ այսպիսով նոր ուժ հաղորդելով տեխնոլոգիական լուսավորության դարաշրջանին, հեղափոխություն իրականացնելով մարդկանց առօրյա կյանքում։

1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սերոբյանն ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը, եւ այդ կանաչը մինչեւ հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն։

1911 թվականին մեր հայրենակից Գաբրիել Կազանչյանն ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ բոլորիս հայտնի ֆենը։

1916 թվականին մեր հայրենակից Ստեփան Ստեփանյանն ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը։

1930-ականներին մեր հայրենա¬կից Հովհաննես Ադամյանը ձեւակերպեց եւ ստեղծեց այն ալգորիթմը, տեխնոլոգիան, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը։ Ժամանա¬կա¬կից աշխարհը դժվար է պատկերացնել առանց գունավոր հեռուստացույցի, դոլարի կանաչի, ֆենի, կամ մեխանիկական բետոնախառնիչի։

1931 թվականին, մեր հայրենակից Ասատուր Սաֆարյանն ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանց¬ման տուփը՝ նոր հեռա¬նկարներ բացելով ավտոմոբիլա¬շինության հետագա զարգացման համար։

1939 թվականին մեր հայրենակից Լյութեր Գեւորգ Սիմիջյանն ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է ժամանակակից աշխարհում, որքան դոլարը, որքան ֆենը, որքան բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը, ավտոմատ փոխանցումատուփով ավտոմեքենան։

1960-ականներին մեր հայրենակից Միքայել Տեր-Պողոսյանը դարձավ տոմոգրաֆիայի հիմնադիր¬ներից մեկը, որը հեղափոխական նշանակության նորարարություն էր առողջապահության ոլորտում։

1970-ականներին մեր հայրենակից Ռայմոնտ Տամատյանն ստեղծեց մագնիսական ռեզոնանսային սկանա¬վորման սարքը, որը մի նոր հեղափոխություն դարձավ առողջապահության ոլորտում։

Այս երկու հայտնագործություն¬ները միլիոնավոր, հարյուր միլիոնավոր կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում, բարելավել են հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքի որակը։

1995 թվականին մեր հայրենակից Էմիկ Ավակյանն ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ինքնագնաց սայլակը՝ փոխելով հաշմանդամություն ունեցող միլիոնավոր մարդկանց կյանքը։

2006 թվականին մեր հայրենակից Յուրի Օգանիսյանը հայտնաբերեց Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը, որը հենց գիտնականի պատվին կոչվում է ogannesson:

Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել՝ հիշատակելով աշխարհահռչակ «Միգ» ինքնաթիռ¬ների հեղինակ Արտյոմ Միկոյանին, ամերիկյան բանակում օգտագործվող հակագազերի հեղինակ Արթուր Բլբուլյանին, պլաստիկ վիրաբուժու¬թյան համահիմնադիրներից մեկին՝ Վարազդատ Կազանջյանին, ժամանա¬կակից միալծակ ծորակի հեղինակ Ալեքս Մանուկյանին։

Այս ամենը եւ այն փաստը, որ խորհրդային առաջին համակարգիչը՝ «Նաիրի» անունով ստեղծվել է Հայաստանում, այն փաստը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ գործուն մասնակցություն են ունեցել խորհրդային եւ ամերիկյան տիեզերա¬կան ծրագրերում, այն փաստը, որ այսօր էլ համաշխարհային տեխնոլոգիական, նորարարության ոլորտում մեր շատ հայրենակիցներ լրջագույն հաջողություններ են գրանցում, մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանն իսկապես դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարեւոր կետերից մեկն աշխարհում, կարևոր կենտրոններից մեկն աշխարհում։

Այս նպատակով մենք ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչեւ 2023 թվականն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը տասը տոկոս եկամտային հարկ։ Որպես արդյունք՝ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին յոթ տարում աճել է շուրջ հինգ անգամ եւ ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում։

Մենք խնդիր ենք դրել լրջորեն զարգացնել կրթությունը՝ սկսած նախակրթարաններից մինչեւ մագիստրա¬տուրա եւ ասպիրանտուրա եւ ասում ենք, որ մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ՝ այն տրամաբանությամբ, որ մեր երկրում մարդը երբեք ու երբեք չպետք է դադարի սովորել եւ մեր բոլորի՝ սկսած վարչապետից ավարտած համակարգչային օպերատորով, կրթական ցենզը, պրոֆեսիոնալ մակարդակն ամեն հաջորդ օր պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ կոնգրեսի սիրելի մասնակիցներ,

մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար։

Ինչպես երկար տարիներ, աշխարհի տարբեր երկրներ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, բազմաթիվ այլ երկրներ սեփական տաղանդը զարգացնելու եւ դրսեւորելու, կրթություն ստանալու եւ հայտնագործություններ անելու հնարավորություն են տվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր բազմաթիվ հայրենակիցների, որոնց մի մասին ես հիշատակեցի որպես համաշխարհային նշանակության նորարարությունների հեղինակների, այնպես էլ հիմա՝ ազատ եւ զարգացող ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը դառնում է ավելի ու ավելի գրավիչ երկիր տեխնոլոգիական, կրթական, նորարարական ներդրումների, գործունեության եւ կրթության համար։

Մենք ընդամենն ամիսներ առաջ ստեղծել ենք նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի ոլորտով հետաքրքրված բոլոր մասնագետները, սկսնակները, ներդրողներն ու գործընկերներն իմանան, նրանց համար կոնկրետ լինի, թե Հայաստանում որն է իրենց հասցեն։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակյանն այս համաժողովը Հայաստանում անցկացնելու ամենամեծ ջատագովներից մեկն էր, եւ ես հույս ունեմ, որ այս հիրավի հիշարժան իրադարձությունը շատ բան կփոխի տեխնոլոգիական աշխարհի եւ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։

Եվ մեզ բոլորիս, սիրելի ներկաներ, հաջողություններ եմ մաղթում բարձր տեխնոլոգիաների միջոցով աշխարհն ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող դարձնելու գործում։

Հարգելի հյուրեր,

Տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արեւահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին ու կոնյակը վայելելու այս բացառիկ հնարավորությունը։

Եվ, իհարկե, հայկական աշունը, որը տաք ու հյուրընկալ է, ինչպես միշտ։ Հույս ունեմ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանը վայելելու ժամանակ է թողել մեր բոլոր հյուրերի համար։

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Հետևեք մեզ Telegram-ում
Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ներկա են գտնվել է հայտնի պրոդյուսերի 50-ամյա հոբելյանին (լուսանկարներ) Օրվա կադր 2020 թ. հունվարի 1-ից կսահմանվի հատուկ հարկ, իսկ 2023 թվականից վաճառքը կարգելվի. ցտեսություն, պոլիէթիլեն Սևան, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում Эрдоган пригрозил США признать геноцид индейцев (WP) 61-ամյա Մադոննան 26-ամյա նոր զուգընկեր ունի. զույգին լուսանկարել են հյուրանոցի պատշգամբում գրկախառնված Արտակարգ դեպք Երեւանում. 7 անգամ կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա Մահացել է Սերժ Ջիլավյանը Թաքնված թանգարանի հետքերով (լուսանկարներ) Ֆաբերլիկի գովազդները ջնջում եմ, որովհետև ինքս Օրիֆլեյմից եմ. «Ցանցահենը»՝ Օֆելի Մինասյան Տիբեթում կարկանդակներ են թխում և բաժանում անցորդներին. հետաքրքիր փաստեր Ամանորի մասին Բանգլադեշի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ Է զոհվել Նոր մանրամասներ` Երևանում 3 պատանիներին դանակահարության դեպքի վերաբերյալ. հայտնի է կասկածյալի ինքնությունը Անհամեստություն չլինի, բայց հեղափոխությունը փրկեց Արցախը. Դանիել Իոաննիսյան В Париже в возрасте 79 лет умерла муза Годара - Анна Карина (WP) Խորհուրդներ սեքսոլոգից. Սեռական խանգարումները կանանց շրջանում (18+) Արմեն Սարգսյանը Դոհայում է․ նա հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրենի հետ Արձագանքում է շրջապատի խնդիրներին, սակայն ներքուստ երբեմն ունենում է ինքնավստահության պակաս. Սուրեն Պապիկյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար) Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան (լուսանկար) Ոչինչ չի փոխվել, փոխվել են դեմքերը և տարիքային նկարագիրը. կառավարման փորձագետ Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի Mercedes-ը Ովքե՞ր եւ ինչո՞ւ են դիմում բախտագուշակի Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով․ անունը արդեն հայտնի է Трамп раскритиковал Fox News за интервью с экс-главой ФБР (WP) Այսօր արդեն 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված թափառող կենդանի կա. Հակոբ Կարապետյան (տեսանյութ) Ինչի վրա են ծախսվելու «Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքված գումարները Ինչո՞ւ չեն մեղադրում շուրջ 80 միլիարդ դրամի ծրագրեր իրագործելու մեջ. Արա Վարդանյան Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան (լուսանկարներ) Արցախում եթե որևէ մեկը ուզում է վարկ ստանալ, դրա համար թույլտվությունը ստանում է անձամբ Արայիկ Հարությունյանից. Արամ Թադևոսյան В Кремле рассказали, кто прервал тет-а-тет Путина с Зеленским (WP) Եկեք հայհոյելուց առաջ մի երկու անգամ ուշադիր կարդանք, թե ինչ է ասել Պոլսո նորընտիր պատրիարքը. Հակոբ Կարապետյան 2020 թ.-ից կմեծանան հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունները Պոլսո Հայոց նորընտիր պատրիարքը քննադատել է Ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը հարսանիքից անմիջապես հետո մեկնել են մեղրամսի (լուսանկարներ) Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում Արմեն Սարգսյանը Կատարում է. ինչ են քննարկել ՀՀ նախագահն ու Կատարի փոխվարչապետը Հինգ երկրներ, որտեղ Ամանորը չեն նշում հունվարի 1-ին На Филиппинах произошло сильное землетрясение (WP) Հայաստանյան քաղաքական համակարգում ձևավորվող նոր ուղղությունն այնպիսի նվեր է իշխանությանը, ինչպիսին տրոյական ձին էր. Խաժակյան Խաղահրապարակը քանդվում է մարզպետի հովանավորությա՞մբ. Լոռու մարզպետի արձագանքը՝ Գուրգեն Հարությունյանի գրառմանը Շատ կարեւոր ինստիտուտ է կայանում. երկրի ղեկավարի տիկնոջ գործունեություն. Նիկոլ Փաշինյան Կոնֆեդերացիայի սկզբունքով Հայաստանի եւ Արցախի միավորումը լայն հեռանկարներ կբացի. Արման Նավասարդյան (տեսանյութ) 23-ամյա ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին.վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Եվրոպական հանձնաժողովը ուժեղացված հսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի նկատմամբ. Երվանդ Վարոսյան Ինչ է այսօր պատրաստել Աննա Հակոբյանը (լուսանկար) Facebook запустит программу против дезинформации в Украине (WP) Հավաքվել է ավելի քան 700 միլիոն դրամ, որը Քրիստին Սիմոնը խոստացել է կրկնպատակել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Դեկտեմբերի 17-ից լրիվ դառնում ենք Բաղդադ. Գագիկ Սուրենյան