Կառավարության նիստից հետո ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շաքարավազի գների նվազեցմանը՝ նշելով, որ տվյալ ապրանքատեսակի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, տատանվում է բորսայում առկա գնի շուրջ.«Ուրախալի լուր հայտնեմ. հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ։ Ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոս փոփոխություն է տեղի ունեցել։ Սակայն արտադրություն մեր երկրում չկա»:
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ինչ վերաբերում է կոնյակի շուկային, ապա այստեղ խոսքը կարող է գնալ անպարկեշտ մրցակցության դրսևորումների մասին.«Ստուգումներ ենք իրականացնելու, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի և մթերման ծավալների թվերը համընկնեն», - նշեց ՏՄՊՊՀ նախագահը։
Հետևեք մեզ Telegram-ում
