Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղի 12-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել է մոտ 600 հակ կուտակած անասնակեր:
Հետևեք մեզ Telegram-ում
