Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին եւ թագաժառանգ, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար, տնտեսական հարցերի եւ զարգացման խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահը Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքներն է հղել՝ մաղթելով Սաուդյան Արաբիայի ժողովրդին խաղաղություն եւ բարօրություն:
Հետևեք մեզ Telegram-ում
