Պարտված թեկնածուն չի շնորհավորել, բայց իզուր, ես լինեի կշնորհավորեի, ճակատն էլ կպաչեի. Թլիկ համայնքում հաղթած թեկնածու Ովքե՞ր են Շրջակա միջավայրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Էրիկ Գրիգորյանի աշխատակազմը Շան տեղ մի դիր, մեր զրուցակիցը իրենց շեֆն ա ու փեսան. Ֆեյսբուքում քննարկում են Սերժ Սարգսյանի մասին Ալեն Սիմոնյանի գրառումը Էթիկետ. կանոններ, որոնց պետք է հետևել ռեստորանում Քոչարյանի ներկայությամբ են թիկնապահները ուղեկցել կամ տարել Պողոս Պողոսյանին. Սաքունցը՝ Պողոս Պողոսյանի գործի վերաբացման մասին Ներկա, նախկին իշխանությունները անգամ չեն կարող մեկ րոպե լռությամբ հարգել մահացածի հիշատակը Որ փուլում է Եղվարդի ծննդատան փակման հարցը Անբարոյական եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ) Տպավորություն էր, որ դա անզգույշ սպանություն էր. Պողոս Պողոսյանի իրավահաջորդների փաստաբանն այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է Հետախուզման մեջ գտնվող մի շարք նախկին պաշտոնյաներ չեն կարողացել մասնակցել Կուտոյանի հոգեհանգստին
Երևան, 21.Հունվարի.2020,
00
:
00

Սորոս vs Թրամփ. գաղափարական պայքա՞ր թե՞ իշխանության պարզ ձգտում

ACAS-ը նոր վերլուծականը Ջորջ Սորոսի, իր գործունեության և Դոնալդ Թրամփի հետ պայքարի մասին։

Բարեգործ, բիզնեսմեն թե՞ պետությունների պառակտիչ․ այս և այլ շատ բնորոշումներով է հաճախ նկարագրվում Ջորջ Սորոսը։ Աշխարհի բազմաթիվ երկրներում քաղաքական իրականության վրա իր ուրույն ազդեցությունն ու իր գործունեության նկատմամբ այդ երկրների ներսում մտահոգություն առաջացնող կերպար է Ջորջ Սորոսը։ Վերջինս հայտնի է իր Բաց հասարակության հիմնադրամների գործունեությամբ, որոնց միջոցով տարբեր երկրներ ֆինանսական մեծ հոսքեր են գնում։ Այս հիմնադրամները գործում են ավելի քան 120 երկրներում, և մինչ օրս ծախսվել է $15․2 միլիարդ, իսկ անձամբ Ջորջ Սորոսը ընդհանուր առմամբ ծախսել է ավելի քան $32 միլիարդ։ Բնական հարց է ծագում, թե ինչ նպատակ է հետապնդում այս մեծահարուստ հրեան։ Լինելով լիբերալ գաղափարախոսության կրող՝ վերջինս երիտասարդ տարիքից ջանք չի խնայել ֆինանսավորելու լիբերալ արժեքները “փակ հասարակություններում”, մասնավորապես նախկին սոցիալիստական և արևելյան Եվրոպայի երկրներում։ Իր գաղափարական ոգեշնչումը ստացել է Կառլ Պոպպերի «Բաց հասարակությունն ու իր թշնամիները» դասական դարձած գրքից, որն ըստ իր խոսքերի «Խորը ազդեցություն է ունեցել» իր վրա։
Ջորջ Սորոսի համար մարդկային գոյության նպատակը այնպիսի աշխարհի ստեղծումն է, որը կազմված է ոչ թե ինքնիշխան պետություններից, այլ գլոբալ հասարակությունից, որի անդամները ազատության, հավասարության և բարգավաճման հավասար շահեր ունենալու գիտակցում ունեն։ Նրա կարծիքով նման բաց հասարակության ստեղծումը միակ ճանապարհն է, որով մարդկությունը կարող է հաղթահարել այնպիսի գոյութենական մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները և միջուկային զենքի տարածումը։

Ջորջ Սորոսի գործունեությունը տարբեր երկրներում հանգեցնում է նրան, որ այդ երկրներում ընդունվում են վերջինիս գործունեությունը սահմանափակող և արգելող օրենսդրական ակտեր, իսկ հենց Սորոսի կերպարը դեմոնիզացվում է պետական մակարդակով։ Դիտարկենք այն երկրները, որտեղ առկա է այս միտումը։ Նախ, սկսենք Հունգարիայից՝ Ջորջ Սորոսի ծննդավայրից։ Հունգարիայում Բաց հասարակության հիմնադրամը իր գործունեությունը սկսել է դեռ 1984թ․։ Սակայն Հունգարիայի ներկայիս վարչապետը բացասական է վերաբերվում Ջորջ Սորոսի գործունեությանը իր երկրում, չնայած այն հանգամանքին, որ 1989թ․ վերջինս Սորոսի տրամադրած կրթաթոշակով սովորել է Օքսֆորդի համալսարանում։ Այնուհետև Հունգարիայի ընդդիմության մեջ լինելով՝ իր ընհատակյա հիմնադրամը՝ «Századvég», գումար է ստացել Սորոսի կողմից, որն օգտագործել է գնելու պատճենահանող սարք քննադատական թերթեր թողարկելու համար։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին վաչապետ Օրբանը սկսեց Սորոսի դեմ ուղղված արշավներ իրականացնել։ Հունիսին Հունգարիան ընդունեց մի օրենսդրական նախաձեռնություն «Կանգնեցնել Սորոսին» օրենք անվամբ։ Օրբանն անձամբ էր մշակել այդ օրենսդրական նախագիծը, որով «առանց փաստաթղթերի ներգաղթյալների խթանմանն ու աջակցությանն արգելող» նոր քրեական հանցանք ստեղծվեց։ Այս նոր օրենքով ներգաղթյալներին ֆինանսական օգնություն տրամադրելու կամ ապաստարան ստանալու գործընթացների մասին տեղեկություն տրամադրելու պարագայում սպառնում է 12-ամսյա բանտարկություն։ Հատկանշական է, որ վարչապետ Օրբանը ներգաղթին նպաստելը համարում է ազգային անվտանգության համար սպառնալիք, իսկ Ջորջ Սորոսին՝ այդ սպառնալիքի գլխավոր ֆինանսավորողը։ Սորոսն իսկապես օգնություն է տրամադրել իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներգաղթի հարցերով։ «Կանգնեցնել Սորոսին» օրենքն ընդունվել է հենց Ներգաղթյալների համաշխարհային օրը, վարչապետ Օրբանի՝ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույց ունենալուց հինգ օր հետո։

Դեռ ավելին, 2018թ․ ընտրություններից հետո Սորոսի կողմից ֆինանսավորվող Բաց հասարակություն հիմնադրամը Բուդապեշտից տեղափոխվել է Բեռլին՝ խուսափելով Օրբանի կառավարության հետապնդումներից։ Հունգարիայում Սորոսի դեմ ուղղված ակցիաներն ուղեկցվեցին ամբողջ երկրով պաստառների տարածմամբ, որի վրա գրված էր «Չպետք է թույլ տանք, որ վերջում ծիծաղի Սորոսը»։ Հունգարիայում Իսրայելի դեսպանը անդրադառնալով պաստառին և գրությանը հայտարարություն է տարածել, որով ասում է․ «դա վատ հիշողություններ է առաջացնում, ինչպես նաև ատելություն ու վախ տարածում»։ Այս հաղորդագրությանն անմիջապես հաջորդել է Իսրայելի արտգործնախարարության պարզաբանումը, որտեղ նշել են, որ «Իսրայելը դատապարտում է հակասեմիտական ցանկացած արտահայտություն՝ արված ցանկացած երկրում։ Սա է Հունգարիայում Իսրայելի դեսպանի տարածած հայտարարության ամբողջ իմաստը։ Հայտարարությունը որևէ կերպ ուղղված չէ այն քննադատության ապալեգիտիմացմանը, որն ուղղված էր Ջորջ Սորոսի դեմ, ով Իսրայելի՝ դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարությանը նսեմացնում է՝ ֆինանսավորելով հրեական պետությանը վարկաբեկող կազմակերպություններին»։

Սորոսի գործունեությունը ծափերով չեն ընդունում նաև Իսրայելում, չնայած վերջինիս հրեական ծագմանը։ Պատճառներից մեկն այն է, որ Սորոսը խստորեն քննադատել է Իսրայելի և ԱՄՆ-ի՝ պաղեստինցիների դեմ ուղղված քաղաքականությունը, հատկապես Համասի կողմից պաղեստինյան կառավարությանը մասնակից դառնալու մերժումը։ 2007թ․-ին «New York Review of Books»-ում քննադատել է ԱՄՆ-ին նրա համար, որ վերջինս չի ընդունում «ժողովրդավական կարգերով ընտրված Համասի կառավարությանը»։ Բաց հասարակության հիմնադրամը ֆինանսավորում է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Al-Haq», «Al-Mezan», «Palestinian Centre for Human Rights», այդ թվում նաև իսրայելական ՀԿ-ներ, ինչպիսիք են «Yesh Din», «Breaking the Silence» և «Adalah»: Այս խմբերն ակտիվ մասնակցում են Դուրբանի ռազմավարությանը, որով Իսրայելին փորձում էին ներկայացնել որպես «ռասիստ և ռասսայական խտրականություն տարածող երկիր», որն պատերազմական հանցանքներ է իրականացնում։ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների թվին են նաև պատկանում այնպիսինները, որոնք միջազգային բոյկոտներ, սանկցիաներ են իրականացրել Իսրայելի դեմ, այդ թվում Իսրայելի պաշտոնյաների վրա հարձակումներ գործելու նպատակով միջազգային դատական հայցեր են ներկայացրել։ Այս կազմակերպություններից «AL-Haq»-ն ու Մարդու իրավունքների պաղեստինյան կենտրոնը կապեր ունեն Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի հետ՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Կանադայի կողմից ճանաչված որպես ահաբեկչական կազմակերպություն։ Նույնիսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի որդին՝ Յաիր Նետանյահուն, թվիթերյան իր էջում նշել է․ «Սորոսը աշխարհում համար առաջին հակաիսրայելամետ և հակահրեական դերակատարն է»։

Մեկ այլ երկրում՝ Ռուսաստանում Ջորջ Սորոսի գործունեությունը ոչ թե պարզապես սահմանափակվեց այլ փաստացիորեն արգելվեց։ 2015թ-ից Բաց հասարակություն հիմնադրամի աջակցության ինստիտուտը և Բաց հասարակության հիմնադրամը ընդգրկվեցին միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական այն կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը անցանկալի է Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Օրենսդրության համաձայն «Անցանկալի կազմակերպություններին» արգելվում է ստեղծել կառույցներ, տարածել սեփական տեղեկատվական նյութերը, դրամական միջոցների կամ վարկային կամ ոչ վարկային ֆինանսական կառույցների միջոցով իր ունեցվածքով գործարքներ իրականացնել ՌԴ-ի տարածքում։

Հաջորդ երկիրը, որտեղ Ջորջ Սորոսի գործունեությունը դատապարտվում է, Թուրքիան է։ Նախագահ Էրդողանը, խոսելով Սորոսի մասին նշել է․ «Այն մարդը (Կավալա), ով ֆինանսավորել է ահաբեկիչներին Գեզիի դեպքերի ժամանակ (2013թ. Գեզի այգու հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք Էրդողանի 15 տարվա կառավարման ընթացքում առաջացած ամենից մեծ քաղաքական մարտահրավերներից էին), բանտարկված է։ Իսկ ո՞վ է կանգնած նրա ետևում։ Բոլորին քաջ ծանոթ հունգարացի հրեա Սորոսը։ Նա մի մարդ է, ով մարդկանց է նշանակում պետությունները մասնատելու և քայքայելու համար։ Նա շատ գումար ունի և ծառայեցնում է այն հենց այս ճանապարհով»։ Բաց հասարակություն հիմնադրամը որոշեց դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայում 2018թ․՝ ըստ պաշտոնական հաղորդագրության հանդիպելով թշնամական վերաբերմունք ունեցող քաղաքական համակարգի և մի շարք անհիմն մեղադրանքների։

Սորոսի գործունեությունը արգելված է նաև Թուրքիայի դաշնակից Ադրբեջանում։ 2003թ․ Սորոսը ոգևորված խոսում էր Ադրբեջանի մասին՝ ասելով, որ վերջինս մեծ հնարավորություն ունի միանալու աշխարհի նավթարտադրող առաջնորդներին իր «թափանցիկության ձգտման շնորհիվ»։ Իսկ 2005թ․-ից նա արդեն առավել քննադատորեն էր մոտենում Ադրբեջանին, մասնավորապես Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին «Financial Times»-ում տպագրած իր հոդվածում կոչ էր անում Ադրբեջանին վերացնել տեղական ընտրություններում դիտորդների օտարերկրյա ֆինանսավորման վրա դրված արգելքը։ Հարաբերությունները շարունակում էին մնալ լարված և Բաց հասարակության հիմնադրամը 2010թ-ին սահմանափակեց Բաքվի իր գրասենյակի գործունեությունը, իսկ 2014թ-ին պաշտոնապես դադարեցրեց։ Այնուամենայնիվ, հետաքրքրական է, որ անգամ այս իրադարձություններից հետո 2015թ. հունվարի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ջորջ Սորոսը հանդիպում ունեցան Դավոսում՝ կարծիքներ փոխանակելով Ադրբեջանում ընթացող իրադարձությունների մասին։ Հանդիպումից ամիսներ անց, երբ հրապարկվեց «OCCRP»-ի կողմից հետաքննական զեկույցն առ այն, որ Ադրեջանի էլիտան ծախսել է մոտ $2․8 միլիարդ՝ ազդեցություն ունենալու Եվրոպայի օրենսդիրների վրա, Ալիևը իր մամլո խոսնակի միջոցով մեղադրեց դրանում Ջորջ Սորոսին և հայկական լոբբինգին, մասնավորապես նշելով, որ «Ջորջ Սորոսի արարքները պետք է ուսումնասիրվեն… հայկական լոբբին, որն աշխատում է նրա հետ միասին՝ վարում է կեղտոտ քարոզարշավ ընդդեմ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների»։

Եթե Ջորջ Սորոսի նպատակներից թերևս ամենագլխավորը լիբերալ արժեքների տարածումն է, ապա ներկայիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանողական արժեքների կրող է և հարում է պահպանողական Հանրապետական կուսակցությանը։ Թրամփը և իր շրջապատը հաճախ վատաբանում են Սորոսին՝ անվանելով «չար ոգի»։ Կոնսպիրոլոգիական տեսաբանները և սպիտակ նացիոնալիստները Սորոսին դիտարկում են «հմուտ նենգափոխիչ», և նախագահ Թրամփը հաճախ ակնարկում է նույն գաղափարները՝ անգամ չփորձելով բացառել, որ Մեքսիկայից եկող ներգաղթյալների քարավանները ֆինանսավորովում են հենց նրա կողմից։ Թրամփի թշնամանքը Սորոսի նկատմամբ նկատելի է թե՛ իր ելույթներից, թե թվիթերում արված հայտարարություններից։ Օրինակ, վերջերս Սպիտակ տան իր ելույթներից մեկի ժամանակ քննադատելով գլոբալիստներին (հենց այս գաղափարախոսության ակտիվ պաշտպանն է հանդիսանում Ջորջ Սորոսը)` դահլիճից լսվեց «Սորոս» բացականչությունը, անգամ հանդիսականներից մեկը կոչ արեց «բանտարկել» նրան, որից հետո նախագահ Թրամփը նույնությամբ կրկնեց այդ բացականչությունը՝ շեշտելով «բանտարկել նրան»։ Հաճախ Թրամփը իր դեմ արշավների հիմքում մատնանշում է Սորոսի ֆինանսավորումը։ Մասնավորապես անդրադառնալով իր կողմից Գերագույն դատարան առաջադրված Բրեթ Քեվենոյի դեմ բողոքողներին՝ նա նշել է, որ «Ամենաբարձր ճչացողները վարձու պրոֆեսիոնալներն են, որոնք նպատակ ունեն Սենատորին վարկաբեկել։ Բացի այդ նայեք այն բոլոր պրոֆեսիոնալ կերպով արված նույնանման նշաններին։ Վճարված Սորոսի և ուրիշների կողմից և համար․․․ »։

Կրտսեր Դոնալդ Թրամփը ետ չմնալով հորից՝ իր թվիթերյան էջում տարածել է (retweet) գրառումներ, որոնցում մասնավորապես նշում էր․ «Սորոսի նպատակը ԱՄՆ սահմանադրական հանրապետությունը տապալելն է․․․»։ «Ջորջ Սորոսը նացիստ է, ով մատնեց իր եղբայրակից հրեաներին, որ նրանք սպանվեն գերմանական համակենտրոնացման ճամբարներում և գողացավ նրանց հարստությունը»։ Իսկ Թրամփի իրավաբան Ռուդի Ջուլիանին տարածել է իր թվիթերյան էջում մի գրառում, որտեղ Սորոսին կոչում էին հակաքրիստոս։

Թրամփի և հանրապետականների հետ թշնամանքի ամենագլխավոր պատճառներից մեկն այն է, որ Ջորջ Սորոսն ակտիվորեն ֆինանասավորում է դեմոկրատ թեկնածուներին ցանկացած ընտրության ժամանակ։ Հատկանշական է, որ 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ Ջորջ Սորոսը դեմոկրատներին տրամադրել է $20 միլիոն։ Վերջինիս նպատակը 2016թ ընտրություններում Դոնալդ Թրամփին պարտության մատնելն էր։ 2015-2016թթ․-ին միայն Հիլարի Քլինթոնի քարոզարշավի համար տրամադրել է ավելի քան $12 միլիոն («Hillary Action Fund» (PAC), «Hillary for America», «Hillary Victory Fund»- $867,200 2015-2016, «Priorities USA Action» (the largest Democratic Party super PAC)- $9.5 միլիոն, 2015-2016, «American Bridge 21st Century» (PAC)- $2 միլիոն): Ջորջ Սորոսի այս կատաղի պայքարը Թրամփի դեմ նմանվում է այն նույն պայքարին, որը նա տանում էր 2004թ նախագահական ընտրությունների ժամանակ՝ փորձելով թույլ չտալ, որ Ջորջ Ու․ Բուշը վերընտրվի։ Նա այդ ժամանակ դեռ աննախադեպ համարվող $27 միլիոն աջակցություն տրամադրեց նախագահի դեմոկրատ թեկնածուներին։

Դոլանդ Թրամփին պարտության մատնելն այնքան կարևոր էր Ջորջ Սորոսի համար, որ վերջինս անգամ ֆինանսավորել է հանրապետական կուսակցության 2016թ. Նախագահի այն թեկնածուներին, որոնք պայքարում էին Դոնալդ Թրամփի դեմ։ Ընդհանուր առմամբ, Սորոսի կողմից հիմնադրված ընկերությունը տրամադրել է $36800 աջակցություն հանրապետական թեկնածուներին։ Թեև այս գումարը շատ չնչին է համեմատած դեմոկրատներին տրամադրված միլիոնների հետ, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ Սորոսը փորձում է արդեն իսկ մուտք գործել հանրապետական կուսակցության ներս և այդպիսով հակաթրամփական տրամադրություններ առաջացնել։ Հանրապետական թեկնածուներից ամենից շատ գումար ստացել է Փոլ Ռայանը՝ $10800: Չնայած Ջորջ Սորոսի բոլոր ջանքերին, Դոնալդ Թրամփն այնուամենայնիվ դարձավ ԱՄՆ նախագահ, բայց վերջինիս վարչակազմը Սորոսը բնութագրում է որպես «վտանգ ամբողջ աշխարհի համար, որը բացառապես ժամանակավոր բնույթ է կրում»

Ընդհանուր առմամբ Ջորջ Սորոսը դեմոկրատական կուսակցության և նրա ներկայացուցիչների լրջագույն աջակիցն է, ինչը ևս մեկ անգամ հաստատվեց 2018թ. միջանկյալ ընտրությունների ժամանակ։ Ֆինանսավորում ստացած թեկնածուների թվում են՝ Ջինա Օրթիզ (Gina Ortiz), Թիմ Քեյն (Tim Kaine), Թինա Սմիթ (Tina Smith), Քլեր Մքքասքիլ (Claire McCaskill), Հայդի Հայթքեմփ (Heidi Hetkamp), Ջոն Թեսթեր (Jon Tester), Շերադ Բրաուն (Sherrod Brown), Թեմի Բոլդուին (Tammy Baldwin), Փերի Գերշոն (Perry Gershon), Ջեքի Ռոուզեն (Jacky Rosen), Քրիսթեն Սինեմա (Kristen Sinema), Բիլ Նելսոն (Bill Nelson), Ջո Դոնելի (Joe Donelly), Էնդի Քիմ (Andy Kim) և այլն։ Սա միայն փոքր հատվածն է այն դեմոկրատ թեկնածուների, որոնք հազարավոր դոլարների ֆինանսավորում են ստացել Սորոսի և իր ընտանիքի անդամների կողմից։ Թեկնածուների մեծ մասը հաղթանակ տարան ընտրության ընթացքում և այժմ Կոնգրեսի անդամներ են։ Իր նախընտրական քարոզարշավի համար ֆինսավորում ստացած կոնգրեսականներից առանձնանում է այսպես կոչված դեմոկրատական ջոկատի անդամ (Squad)՝ Իլհան Օմարը (ստացել է $2700): Վերջինս դեմոկրատական կուսակցության՝ Թրամփին ամենաակտիվ քննադատողներից է, որն արժանացել է Թրամփի չափից մեծ «ուշադրության» և Թրամփն անգամ կոչ է արել իրեն վերադառնալ իր հայրենիք (Սոմալի), Իլհանն իր հերթին Թրամփին բնորոշել է որպես «ֆաշիստ»

Հատկանշական է, որ 2020թ. դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուներից շատերը ևս ֆինանսավորում են ստացել Ջորջ Սորոսից Կոնգրեսի ընտրություններում իրենց քարոզարշավների համար։ Նրանց թվում են Էլիզաբեթ Ուորենը, Քորի Բուքերը, Քրիսթան Ջիլիբրենդը, Քամալա Հարիսը, Էմի Քլոբուչարը, Բետո Օ’ռուրկ, Թիմ Ռայն։ Սորոսը շարունակում է մեծածավալ գումարներ փոխանցել դեմոկրատամետ քաղաքական գործողության հանձնաժողովներին (PAC) («Priorities USA Action»- $5 միլիոն, 2018, «American Bridge 21st Century»-380,000, 2018), իսկ 2020թ. ընտրություններում ակտիվ մասնակցության իր մտադրության մասին է վկայում իր հիմնադրած «Ժողովրդավարություն քաղաքական գործողության հանձնաժողով»-ը («Democracy PAC»), որին տրամադրվել է շուրջ $5․1 միլիոն: Այս $5․1 միլիոն աջակցությունը դեռևս 2020թ․ ընտրությունների համար մի անձի կողմից տրամադրված ամենամեծ ֆինանսավորումն է։

Բացի ԱՄՆ ընտրություններում տարբեր թեկանածուներին ֆիանանսավորելուց, ԱՄՆ ներքաղաքական կյանքում իր դերակատարությունը Ջորջ Սորոսն ապահովում է իր Բաց հասարակություն հիմնադրամի միջոցով, որի բյուջեից ամենամեծ հատկացումները գնում են հենց ԱՄՆ-ին (2019թ- $109.8 միլիոն):

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Ջորջ Սորոսը չի գործում ԱՄՆ կառավարության անունից, այլ ունի աշխարհը կառուցելու սեփական տեսլականը՝ հիմնված իր լիբերալ գաղափարների վրա։ Ուստի, ԱՄՆ-ն, լինելով աշխարհում առաջատար գերտերություն, Ջորջ Սորոսի համար առանձնահատուկ կարևորություն ունի, և այնտեղ իր գաղափարներին առավել մոտ կամ իր կողմից կառավարելի նախագահի թեկնածուի հաղթանակին հասնելու համար և իր գլխավոր գաղափարական թշնամու դեմ պայքարում նա չի խնայի և առավելագույնս կօգտագործի իր միջոցները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Լույս չի լինի Ծիլքար գյուղում տուն է այրվել. ընտանիքի 9 անդամներով հայտնվել են բաց երկնքի տակ Բաղդադում հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու մոտ բողոքի ցույցեր են ընթանում. Կարեն Հովհաննիսյան Մարիա Գևորգյանը դարձավ շախմատի կանանց Հայաստանի չեմպիոն Ողբերգական դեպք` Կոտայքում. Volkswagen Touareg-ում հայտնաբերվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակցի դին Պորոշենկոն ինքնակամ ներկայցել է հարցաքննության՝ 27 անգամ անտեսելով ներկայանալու մասին ծանուցումները «Կիսաքաղց երկրում էս եվրապեյսկի զամաշկեքը միգուցե թարգեի՞ք, աբեր». Սամսոն Գրիգորյան Հանրային խորհրդի անդամներից այսօրվա վերջին հանդիպումը Արշակ Սադոյանի հետ էր. Ստյոպա Սաֆարյան Պարտված թեկնածուն չի շնորհավորել, բայց իզուր, ես լինեի կշնորհավորեի, ճակատն էլ կպաչեի. Թլիկ համայնքում հաղթած թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ Կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը. Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Ջիգարխանյանի ընկերը պատմել է վերջինիս ինքնազգացողության մասին Ստեղծվել է աշխատանքային խումբ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով Տղամարդուց փող շորթած կինը մեքենայով հանդերձ բերման է ենթարկվել (տեսանյութ) Нефть взлетела (WP) Ովքե՞ր են Շրջակա միջավայրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Էրիկ Գրիգորյանի աշխատակազմը Սրանք այն «գներն» են, որոնք տարբեր ժամանակներ Հայաստանը վճարել է՝ «էժան» գազի դիմաց. Բաբկեն Թունյան ՃՈ-ն հունվարի 13-ից 19-ը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 131 մեքենա Հրազդանի քաղաքապետը 537 մլն դրամանոց հողատարածքն օտարել է 24 մլն դրամով. գործն ուղարկվել է ՔԿ (տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է ողբերգական ավտովթարի պահը, երբ մեքենան մեջտեղից կիսվել էր, 18-ամյա 2 երիտասարդ տղաներ մահացել էին (տեսանյութ) Ի՞նչն է ստիպել կառավարությանը նոր տեղակալի պաշտոն ավելացնել դատախազությունում. Էդմոն Մարուքյան Արագածոտնի մարզում 24 տոննա ցորենով բարձված КамАЗ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է Изменение Конституции: Путин строит новую страну (WP) Այդ վարժեցրած շնիկներին ես չեմ արձագանքելու, բայց իրենց «պապաների» համար թեժ ա լինելու. Ալեն Սիմոնյան Շան տեղ մի դիր, մեր զրուցակիցը իրենց շեֆն ա ու փեսան. Ֆեյսբուքում քննարկում են Սերժ Սարգսյանի մասին Ալեն Սիմոնյանի գրառումը Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերում. Լենա Նազարյան Հայտնի է Արցախում համապետական ընտրությունների օրը Հավանաբար հոսանքի կարճ միացում է եղել. ԱԻՆ-ը՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի մասին Էթիկետ. կանոններ, որոնց պետք է հետևել ռեստորանում Վաղ թե ուշ այս սպանդանոցները կենտրոնանալու են օլիգարխների ձեռքում. Հրանտ Բագրատյան Քոչարյանի ներկայությամբ են թիկնապահները ուղեկցել կամ տարել Պողոս Պողոսյանին. Սաքունցը՝ Պողոս Պողոսյանի գործի վերաբացման մասին Ռամզան Կադիրովը ՝ իր հնարավոր հրաժարականի մասին Иран проиграл (WP) Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր մնաց դու. Արմեն Աշոտյանը՝ Հրաչյա Հակոբյանին Ներկա, նախկին իշխանությունները անգամ չեն կարող մեկ րոպե լռությամբ հարգել մահացածի հիշատակը Որ փուլում է Եղվարդի ծննդատան փակման հարցը Ի դեպ. Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիաների մասին Սյունիքի մարզի ճանապարհներին մերկասառույց է. Գորիսում եւ Սոթք-Քարվաճառ հատվածում մառախուղ է Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք. ԱԱԾ В российском хостеле люди насмерть обварились кипятком (WP) Անբարոյական եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ) Պոլսո պատրիարքարանը հայտարարություն է տարածել Հրանտ Դինքի եւ Սեւակ Բալըքչըի սպանության գործերով դատավարությունների մասին Տպավորություն էր, որ դա անզգույշ սպանություն էր. Պողոս Պողոսյանի իրավահաջորդների փաստաբանն այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել Մեքսիկայում աշխատանքներ են տարվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Ադոլֆո Տոռես Ռամիրեսը՝ Արարատ Միրզոյանին Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահման տանող միջպետական ճանապարհը Отказ принца Гарри и Меган Маркл от королевских полномочий сочли катастрофой (WP) Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես և ամեն ինչ կարգավորվի. Մակունց BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տալիս Ջենիֆեր Լոպեսը կինոդերասանների գիլդիայի միջոցառմանը եղել է միլիոնավոր դոլարների արժողությամբ զարդերով (լուսանկարներ)