Կարիերա, սեռափոխություն, դանակահարություն․ Ամեն ինչ Մել Դալուզյանի մասին Նման բառամթերքով հանդես եկողները ոչ թե ընդդիմադիրներն են, այլ նախկին իշխանությունների մնացուկները․ Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ) Վիտալի Բալասանյանն ինչ ասում է Սերժ Սարգսյանի ասածն է. Տիգրան Գրիգորյան Երբ դուք հրաժարական տաք, իսկ ես դառնամ ՍԴ դատավոր՝ կհամարվե՞մ չեզոք․ Սիսակ Գաբրիելյանը՝ Ալվինա Գյուլումյանին Իշխանությունը նախընտրեց այն սկզբունքը, որը կար Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից. Նարինե Դիլբարյան (տեսանյութ) Դատական իշխանության վարկանիշը բարձրացնելու համար առաջինը հենց քաղաքական իշխանությունը պետք է որոշակի զսպվածություն դրսևորի․ ՍԴ անդամ Այն կարծիքը, որ հիմա ուսանողները ձգտում չունեն, այդքան էլ ճիշտ չէ. քաղաքացիները՝ ուսանողների մասին (տեսանյութ) Հայաստանում առավել բարձր կրթվածություն ունեցող մարդիկ ավելի քիչ են վստահում դատական համակարգին․ Դանիել Իոաննիսյան Ինքը քնած ժամանակ կաթ է ուտում, ես չէի տեսել նման բան․ Վահրամ Սահակյանը` նորածին դստեր մասին (տեսանյութ) 4 առանձնատուն, 1 բնակարան, 1 ամառանոց, 2 մեքենա, 250 հազար դոլար. Վահագն Վերմիշյանի ահռելի ունեցվածքը
Երևան, 17.Նոյեմբերի.2019,
00
:
00

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական երաժշտության վարպետի կինոերաժշտությունը ներկայացնող ստեղծագործությունները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակակից արվեստի և երաժշտության ամենախոշոր դեմքերից է: «Բայց սովորաբար մենք արձանագրում ենք կայացած փաստը, որովհետև այն ավելի տեսանելի է և ավելի ընկալելի ու երբեմն չենք նկատում ճանապարհը, որն իրականում ավելի կարևոր է:

Հունվարի 27-ին, երբ առիթ ունեցա այցելելու մաեստրոյին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առթիվ և որոշ ժամանակ անցկացնելու նրա ընտանեկան միջավայրում, ինձ համար բացահայտեցի նոր Տիգրան Մանսուրյանի, որովհետև հասկացա, որ այն ընկալումը, որ սովորաբար ունենում են մարդիկ և վստահաբար ունեն նաև Տիգրան Մանսուրյանի դեպքում, որոշակի վերանայման կարիք ունի, որովհետև համոզված եմ՝ բազմաթիվ երաժիշտներ, արվեստագետներ, ուղղակի մարդիկ տեսնելով և նայելով Տիգրան Մանսուրյանին, ասում են՝ ահա բախտավոր մարդ, ահա հաջողված մարդ, ահա հաջողված կյանքի մի պատմություն, ահա այսպիսի երջանիկ աստղի ներքո ծնված մի անհատականություն:

Իրականում, սակայն, սա ոչ թե բախտի նվերն է մարդուն, այլ մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ, որովհետև մարդ, ով ծնվել է Լիբանանում որպես գաղթական և լավ կյանքի հույսով հայտնվել Խորհրդային Հայաստանում, հայտնվել մի ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում, ծայրահեղ ծանր պայմաններում և ահա այդ կետից կարողացել է բարձրանալ դեպի ստեղծագործական փառքի երկնակամար:

Այս պատմությունն է ինձ համար ահա ավելի կարևոր, որովհետև երբ մաեստրոն այդ օրը պատմում էր իր պատմությունները, այդպես լինում է Հայաստանի ընտանիքների 90 տոկոսում, հարազատներն ասում են՝ լավ, այդ դժվար պատմությունների, դժվարությունների, խնդիրների մասին պետք չէ պատմել և այլն, ես ասում էի՝ ոչ, հակառակը, դա է պետք պատմել՝ ցույց տալու համար մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ: Որովհետև այդ պատմությունն ինձ համար կարևոր է ոչ թե Տիգրան Մանսուրյանին բնորոշելու, այլ կարևոր է ուրիշներին, մանավանդ այսօր ցույց տալու համար, որ ահա կա սեփական հուսահատությունը, սեփական անօգնականությունը, սեփական փակուղու զգացողությունը հաղթահարելու ճանապարհ, և մարդը բավարար չափով ուժեղ է ինքն իր ճակատագրին, ուրիշների կողմից իրեն պարտադրված ճակատագիրը հաղթահարելու համար, ինքն իրեն հաղթահարելու համար, պարտության դատավճիռը հաղթահարելու և հաղթելու համար:

Հենց այս պատճառով է Տիգրան Մանսուրյանի կերպարն ինձ համար կարևոր, որովհետև ես գիտեմ, որ նրա կերպարն ուրիշներին պետք է օգնի և քաջալերի հաղթահարել սեփական հուհասատությունը և վստահություն ստանալ սեփական ուժերի նկատմամբ: Ինքս միշտ մտածել եմ, որ գոնե կինոերաժշտության բնագավառում մաեստրոյի գլուխգործոցը «Կտոր մը երկինք»-ն է, և ես հասկացա, որ իմ ոչ մասնագիտական կարծիքը գուցե կիսում են նաև մասնագետները, ես դա կռահեցի նաև համերգի երաժշտությունների հաջորդականությունից:

Եվ ահա այդ փաստը, կարծում եմ, գալիս է լրացնելու իմ ասածը, որովհետև, այո, այդ գլուխգործոցը նույնպես ցույց է տալիս մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ, մարդու ազատագրումն իրեն պարտադրված պայմաններից, մարդու ուժը, մարդու կամքը, մարդու հզորությունը, և կարծում եմ, որ Տիգրան Մանսուրյանի երաժշտության հզորությունը հենց դրա մեջ է: Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը տալիս է ուժ, լավատեսություն, միասնականության զգացողություն, որովհետև մենք, գուցե օրվա ընթացքում տարբեր տեղեր գտնվելով, տարբեր զգացողություններ ենք ունենում՝ երբեմն պոզիտիվ, երբեմն նեգատիվ, բայց երբ մենք հավաքված ենք այս դահլիճում և հնչում է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը՝ մենք բոլորս միավորված ենք նույն զգացողությամբ, այդ ստեղծագործությամբ, այդ հանճարի, այդ տաղանդի, հրճվանքի զգացողությամբ:

Մաեստրո՛, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել երկար տարիներ արդեն սերունդներին պարգևած այդ միասնության, միասնականության զգացողության առաջ և ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր կյանքի առաջ, Ձեր անցած ճանապարհի առաջ և Ձեր այսօրվա կերպարի առաջ, անառարկելի հեղինակություն, անառարկելի բարոյականություն և անառարկելի հարգանք, խոնարհվում եմ Ձեր առաջ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանը բարձր, արժանի և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: «Եվ այսպիսի դահլիճն իսկապես երազանքների դահլիճ է: Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում մշակութային բոլոր իրադարձությունների բոլոր դահլիճները լինեն այսպիսին, այսպես լեցուն, այսպես միասնական և այսպես գնահատող՝ արվեստը, մշակույթը, այն արվեստը և մշակույթը, որը մենք հիրավի կարող ենք անվանել ազգային արժեք, պետական արժեք, որը մեզ դեռ շատ երկար պետք է ուղեկցի: Հատուկ շնորհակալություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և, իհարկե, շնորհակալություն բոլոր ներկաներին, ովքեր ճշգրիտ արձանագրել են, որ այսօր այս ժամին գտնվելու ամենալավ տեղն այս դահլիճն է՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ընկերակցությամբ»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում
В Праге около 300 тысяч человек вышли на антиправительственную демонстрацию (WP) Միխայիլ Գալուստյանը տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ) Reebok-ը վերադարձրել է իր հին լոգոն Արամ MP3-ին նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Մեգան Մարքլը և արքայազն Հարրին իրենց որդու նոր լուսանկարն են հրապարակել Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդում իր անդամակցությունը Жители Киева перекрыли дорогу из-за отсутствия отопления (WP) Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են.ԱՎԾ տվյալներ Սիրուշոն շնորհավորել է Լևոն Քոչարյանի ծննդյան օրը Նոր-Հաճնում բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նիկոլ ջան, տղաս, հասարակության մեջ կա հատված, որը Ձեզ ուզում է միշտ տեսնել չբարկացած ու չնեղացած. Անահիտ Բախշյան Раскрыта просьба Шумахера (WP) Անհրաժեշտություն կար պոպուլիզմով զբաղվելու ու հասարակության աչքին հերթական «թոզ փչելու». ավագանու անդամ Դավիթ Տոնոյանն այցելել և շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին Իտալիայում վայրի վարազները կոկաին են գողացել եւ նետել անտառը Հարցրու հոգեբանին. ինչո՞ւ են մարդիկ խուսափում ներողություն խնդրել Կարիերա, սեռափոխություն, դանակահարություն․ Ամեն ինչ Մել Դալուզյանի մասին Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է Դատախազությունը` Արթուր Բաղդասարյանի կողմից ապօրինաբար գույք ձեռք բերելու լուրի մասին Քննարկվել են Հայաստանի ու Հնդկաստանի միջև համագործակցության և փորձի փոխանակման հարցեր.ՊԵԿ Շատ կարեւոր հանդիպումներ ունեցանք ԱՄՆ սենատորների հետ. Մարուքյան Նման բառամթերքով հանդես եկողները ոչ թե ընդդիմադիրներն են, այլ նախկին իշխանությունների մնացուկները․ Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ) "Желтые жилеты" отмечают 1-ю годовщину (WP) Վիտալի Բալասանյանն ինչ ասում է Սերժ Սարգսյանի ասածն է. Տիգրան Գրիգորյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Այսօր տնկեցինք շուրջ 600 ծառ. Սուրեն Պապիկյան Ոչ բոլորը կարող են ասել՝ նախկինում «ղալլաթ» եմ արել, հիմա պատրաստ եմ նորմալ աշխատել ․ ԲԴԽ անդամ Հանձնաժողովը գտնում է, որ Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններ ունեն սեքսիստական բնույթ. ՀԽ Գողություն՝ «Զվարթնոց»-ի ավտոկայանատեղիում.երկու օր անց ոստիկանները բռնել էին կասկածյալին Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել. տեղումներ չեն սպասվում Երեւանում նորոգվում են ստորգետնյա անցումները (տեսանյութ) Հայ-ռուսական հարաբերություններում որակական փոփոխություններ են տեղի ունենում. Արման Նավասարդյան ԿԳՄՍՆ-ն՝ Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի մասին Շաբաթ օրը անցկացնում ենք Վանաձորում. Արսեն Թորոսյան «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը. Pastinfo.am Արցախի ոստիկանությունում իրականացվել է ՔՊ կառավարման մարմինների եւ ուժերի ստուգում Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միությունը միացել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին Դիտավորությո՞ւն, թե՞ անզգուշություն․ Արմավիր քաղաքի խոշոր հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել․ նոր լուսանկաներ դեպքի վայրից Երբ դուք հրաժարական տաք, իսկ ես դառնամ ՍԴ դատավոր՝ կհամարվե՞մ չեզոք․ Սիսակ Գաբրիելյանը՝ Ալվինա Գյուլումյանին Удержит ли на сей раз власть Иванишвили? (WP) Սերը Վիկտորիան է. Ալեն Սիմոնյանը նոր լուսանկարներ է հրապարակել դստեր հետ Աշունը նախագահական նստավայրի այգում. նոր լուսանկարներ՝ Արմեն Սարգսյանից Իշխանությունը նախընտրեց այն սկզբունքը, որը կար Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից. Նարինե Դիլբարյան (տեսանյութ) «Զվարթնոց»-ի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղեւորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով Թունավորում՝ շմոլ գազից. Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4 բնակիչներ բուժօգնության են դիմել Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ Դատական իշխանության վարկանիշը բարձրացնելու համար առաջինը հենց քաղաքական իշխանությունը պետք է որոշակի զսպվածություն դրսևորի․ ՍԴ անդամ Այն կարծիքը, որ հիմա ուսանողները ձգտում չունեն, այդքան էլ ճիշտ չէ. քաղաքացիները՝ ուսանողների մասին (տեսանյութ) Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Շաբաթ առավոտը սկսում ենք ծառ տնկելով. Դավիթ Խուդաթյան