Armdaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի ժամանակ բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանի հետ խոսում ենք հասարակությանը հուզող կարևոր թեմաներից: Այս շաբաթ զրուցել ենք առնանդամի չափսի, և դրա՝ սեքսի որակի վրա թողած ազդեցության մասին։
Առնանդամի չափը՝ ինքնավստահության պատճառ
Առնանդամի չափից դժգոհ է տղամարդկանց մեծամասնությունը, և այն մեծացնելու մոլուցքը շատ տղամարդկանց մոտ առաջնային է։ Առնանդամի մեծացման ցանկանում են դիմել նաև այն տղամարդիկ, ովքեր ունեն մեծ չափի սեռական օրգան։ Դարեր շարունակ առնանդամի մեծ չափը համարվել է տղամարդկության նշան, դա են վկայում նաև հնադարյան քանդակները, որտեղ տղամարդիկ պատկերված են հսկայական առնանդամով։ Առնանդամի մեծացման պահանջարկը այնքան մեծ է, որ օր օրի նոր մեթոդներ են մշակում, իսկ երբեմն էլ աստղաբաշխական թվերով արդյունք չունեցող քսուկներ են վաճառում։ Հայաստանում նույնպես օնլայն հարթակում վաճառում են քսուկներ, որոնք ոչ մի ապացուցողական հիմք չունեն և իրենցից միայն անիմաստ ծախս են ներկայացնում։
Առնանդամի մեծացման տարբերակները, լավ և վատ կողմերը
Առնանդամի մեծացման եղանակներից էր դարեր շարունակ օգտագործվող մեթոդներից Ջելքինգը, որը մերսման տեսակ է։ Սակայն այսօր այն նույնպես համարվում է ոչ արդյունավետ և նույնիսկ վնասող մեթոդ։ Առնանդամի մեծացման միակ ռեալ տարբերակը վիրահատական միջամտությունն է և ֆիլլերների ներարկումները, որոնք կարող են հաստացնել սեռական օրգանը։ Բժիշկները մեծացնելուց առաջ խորհուրդ են տալիս մտածել, գնահատել ռիսկերը, նոր գնալ այդ մեթոդին։ Տղամարդիկ դիմում են մեծացման եղանակներին հույս ունենալով, որ կինը գոհ կլինի, սակայն հաճախ մեծացումից հետո զույգը բաժանվում է։
Ինչպես է անդրադառնում առնանդամի չափը սեքսի վրա
Սեքսի որակի վրա, որպես կանոն առնանդամի չափը մեծ ազդեցություն չունի, եթե իհարկե առնանդամը միկրո չափի չէ։ Միջինում առնանդամի չափը 13 սմ է, որը բավական է կնոջը օրգազմի հասնելու և որակով հարաբերություն ունենալու համար։ Իհարկե, կախված ռասսայից առնանդամի չափը փոփոխական է։ Օրինակ, այն ամենամեծն է աֆրոամերիկացիների մոտ, և ամենափոքրը՝ ասիացիների։
Ավելի շատ կարևոր է առնանդամի հաստությունը, ոչ թե երկարությունը։ Ծննդաբերած կամ այն կանայք, ում մոտ հեշտոցի մկանները մարզված չեն, ավելի հեշտ են օրգազմի հասնում հաստ առնանդամով, իսկ այն կանայք ովքեր ունեն զարգացած մկանային համակարգ, հեշտոցի մկանները տոնուսի մեջ են, բավականին հեշտ բավարարվածության են հասնում նույնիսկ ոչ հաստ առնանդամից։ Մեծ կամ հաստ առնանդամը նույնիսկ հարաբերությունների ժամանակ ցավի ու դիսկոնֆորտի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Թերևս առնանդամի հետ կապված միջամտություններից առաջ պետք է լավ մտածել, անցնել համապատասխան խորհրդատվություն։
