Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota և 24 պարկուճ Ողբերգական վթարի վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. մանրամասներ Եթե կան փաստեր՝ խնդրում եմ ներկայացնել, խոսքերով, ցեխ շպրտելով որևէ բան անել չես կարող․ Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանին (տեսանյութ) Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ. Վանեցյանը՝ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության մասին (տեսանյութ) Ընդունող կողմը պարտավոր է ապահովել անվտանգությունը. Ալեն Սիմոնյանը՝ Միլանում տեղի ունեցած միջադեպի մասին Ո՞վ էր այսօր Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 24-ամյա երիտասարդը Ես պետք է արձագանքեի՞ ինքս իմ բացահայտմանը․ Արթուր Վանեցյանը՝ պայմանավորված խաղերին չարձագանքելու մասին (տեսանյութ) Ինչու է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը հեռացվել աշխատանքից Դա անհեթեթ է․ Արթուր Վանեցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի թևից թիմի ավագի թևնոցը հանելու մասին Լևոն Տեր-Պետրոսյա՞նն էլ է չարիք եղել․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
Երևան, 22.Նոյեմբերի.2019,
00
:
00

«Պարզաբանում». Ինչպես է կարգավորվում ֆեյք էջերի գործունեությունը

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք սոցիալական ցանցերում տարածված ֆեյք օգտատերերին։

Նախ պետք է սահմանում տանք «ֆեյք» հասկացությանը. Fake թարգմանաբար նշանակում է կեղծիք կամ կեղծել, իսկ ժամանակակից հասարակության իրականության մեջ այդ բառը օգտագործվում է բնորոշելու համար համացանցում գործող տարբեր սոցիալական կայքերում գրանցված անանուն օգտատերերի կամ այն օգտատերերի, որոնք իրենց գրանցումն տվյալ կայքում իրականացրել են՝ օգտագործելով այլ անձանց անհատականացնող տվյալներ, այլ կերպ ասած՝ գրանցվել են ուրիշի անունով, ազգանունով և այլ տվյալներով, նույնիսկ՝ օգտագործելով այլ անձանց լուսանկարները:
Բոլորովին վերջերս Հայաստանի որոշ լրատվամիջոցներ սկսեցին նյութեր հրապարակել այն մասին, թե ինչպես են քաղաքական բնույթի կեղծ տեղեկություններ տարածվում Facebook սոցիալական ցանցում ֆեյք օգտատերերի միջոցով, ինչպես են ստեղծում և վարում ֆեյք էջեր: Սակայն այդ երևույթը ոչ միայն մեր երկրի սոցիալ-քաղաքական առողջ մթնոլորտի զարգացմանն է խոչընդոտում, այլ նաև խնդիրներ է առաջ բերում այն անհատների համար, ում անձնական տվյալները օգտագործվել են ֆեյք էջեր գրանցելու նպատակով:

Եթե փորձենք իրավաբանական տեսանկյունից հստակեցնել ֆեյք էջ վարելու նպատակները, ապա կտեսնենք, որ դրանց թվում են.

1. անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելը՝ վիրավորանքի կամ զրպարտության միջոցով: Նման կերպ կարող են որակվել անվայել մեկնաբանությունների հրապարակումը, որոնք միանշանակ վիրավորում են այն անձին, որի հասցեին ուղղված են և արատավորում են այն անձի համբավը, որի անունից հրապարակվում են; կեղծ տեղեկությունների հրապարակումը թե երրորդ անձանց վերաբերյալ, թե՝ այն անձի, որի անունից վարվում է տվյալ էջը և այլն:
2. անհատի անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ տարածելը: Այս սահմանմամբ է բնութագրվում այլ անձանց պատկանող լուսանկարների, տեսանյութերի կամ խիստ անձնական և ընտանեկան բնույթի տեղեկությունների հրապարակումը, օրինակ՝ տեղեկություններ առողջական վիճակի մասին, կամ անձնական նամակագրություն և այլն:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որևիցե կերպ չեն կարգավորվում սոցիալական ցանցերում ֆեյք էջ ստեղծելու գործողությունները և այդ գործողությունների իրականացումը չի հանգեցնում պատասխանատվության ենթարկման: Սակայն պատասխանատվություն են առաջացնում այն գործողությունները, որոնք «իրական» օգտատերը իրականացնում է ֆեյք էջի միջոցով:
Մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է հետևյալը.
Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) մինչև 1 000 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել:
8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) մինչև 2 000 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել:
Փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Վերոնշյալ պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ մեկտեղ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:

Իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Մեջբերված նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ այն կիրառելի է այն պարագայում երբ պոտենցիալ պատասխանողը հայտնի է, այսինքն այն անձը, ում իրավունքները խախտվել են գիտի այն անձին, որը խախտել է իր իրավունքները: Սակայն եթե հայտնի չէ այն օգտատերը, որը արատավորել է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, վիրավորանք է հասցրել կամ զրպարտել է, ապա անհրաժեշտ է դիմել Համայնքային ոստիկանության հենակետեր կամ բաժանմունքներ և հաղորդում տալ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, որից հետո իրական օգտատիրոջ հետախուզմամբ կզբաղվեն իրավապահ մարմինները:
Անհատի անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու կամ տարածելու գործողությունները նախատեսված են քրեական օրենսգրքով և պատժվում են տուգանքով՝ 2 000 000 – 5 000 000 չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Այսպիսով տեսնում ենք, որ չնայած այն հանգամանքին որ, մեր երկրում կարգավորված չեն սոցիալական ցանցերում ակտիվության դրսևորումները, այնունայնիվ համացանցում խախտված իրավունքների պաշտպանության լծակներն առկա են:

Հարցերին պատասխանել է իրավախորհրդատու Արևիկ Սիմոնյանը

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

Փոխառությայն պայմանագրերին
բանկային գաղտնիքին

անվճար նախածննդյան հսկողությանը և ծննդաբերությանը
արտերկրից մեքենա գնելու և ներմուծելու պայմաններին
գնված ապրանքը փոխանակելու և հետ վերադարձնելու ժամկետներին ու պայմաններին
զինծառայողների իրավունքներին և երաշխիքներին
ԱՊՊԱ պայմանագրերին
տուրիստական փաթեթներ ամրագրելիս հանդիպող խնդիրներին
երեխայի ծննդյան միանվագ նպաստին
ապառիկով ապրանք ձեռք բերելու խնդիրներին և ռիսկերին
անվան փոփոխությանը
մանկապարտեզից մինչեւ բուհ ընդունվելու կարգին
գնորդի և վաճառողի իրավունքներին
վարկ ստանալու պայմաններին և ռիսկերին
ամուսնական պայմանագրերին
աշխատողների իրավունքներին
հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն
դեկրետի գումարի հաշվարկին
ժառանգության իրավունքին
ամուսնության ձեւակերպման իրավական ընթացակարգերին
վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն
ամուսնալուծության եւ ալիմենտի հարցերին
բնակարանի վարձակալության հարցին
հաշմանդամության կարգ ստանալուն
արձակուրդի իրավունքին
զագսավորվելուն, ամուսնու տանը գրանցվելուն եւ հայրություն ճանաչելուն
զինծառայությունից ազատվելուն

Հետևեք մեզ Telegram-ում
Ближний Восток: в ожидании «второго халифата» (WP) Հռոմում հանդիպում եմ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոի հետ. ՈՒՂԻՂ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն (տեսանյութ) Ինչպե՞ս ստացվեց, որ միայն հիմա է Վանեցյանը մտահոգվում այդ հիմնադրամի վտանգավոր լինելու մասին. Սարգիս Խանդանյան Հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին Генеральный прокурор Израиля решил предъявить Нетаньяху обвинения по трем делам о злоупотреблениях (WP) Բախվել են 3 ավտոմեքենա, կա տուժած Ներքին անվտանգության վարչությունում համապատասխան ստուգումներ են իրականացվում. ոստիկանությունը՝ հակագազով ու մահակով ցուցմունք կորզելու մասին Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota և 24 պարկուճ Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի Ողբերգական վթարի վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. մանրամասներ Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար El Pais: В Испании начато расследование из-за предполагаемого участия РФ в дестабилизации ситуации в Каталонии (WP) Փախստականներն ավելի շատ ձգտում են գնալ Ֆրանսիա, քան՝ Գերմանիա ՄԻՊ-ը արձագանքել է երեկվա սկանդալային տեսանյութին Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարեւոր հարցի շուրջ. Մնացական Բիչախչյան Բոցավառվող շարժիչով Boeing 777-ը թռել Է Լոս Անջելեսի վրայով Գեղամա լեռներում անհետ կորած ակտիվիստը գտնվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Ալրաղացի Լյովը ձերբակալվել է Импичмент Трампа. Что нового мы услышали на слушаниях в конгрессе (WP) Օրվա աստղագուշակ «Ժամանակ». Ալեն Սիմոնյանն ուզում է օրենքով արգելել եղեւնիների վաճառքը Ամանորին «Իրատես». Բակո Սահակյանը լռում է, որ հար­վա­ծի տակ չդ­նի իր թեկնածուին. կարող է անակնկալ լինել «Ժողովուրդ». Յուրի Խաչատուրովի որդին փոշմանել է․ նա կրկին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին «Ժողովուրդ». Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է «Ժամանակ». Գերմանիայից «դեսանտ կիջեցվի» Արցախ «Հրապարակ». Առաջիկայում օրինագիծն ընդունվելու է. ինչու նոր իշխանությունը չի նստում «ոզնու վրա» «Ժամանակ». Մարտի 1-ին Ղարաբաղից Երեւան բերված զինվորականների թվում է եղել նաեւ Սեյրան Օհանյանի որդին «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում «Հրապարակ». Նախկիններին քննադատելը իր արդյունքը տվեց. «Վեդի Ալկոն» վերակենդանանում է «Իրատես». Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը» «Ժողովուրդ». Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից «Փաստ». Քանի դեռ վարչապետն ապավինում է պոպուլիզմին, վարկանաիշը շարունակաբար անկում է գրանցելու Հուսանք՝ նաև կպարզվի, թե ովքեր են հանդես գալիս խորհրդատուների կամ մարիոնետավարների դերում. Գոռ Աբրահամյան «Հրապարակ». ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները Լույս չի լինի Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն. բլից հարցում Վանեցյանի հետ (տեսանյութ) ԱԺ-ում պատգամավոր կա, որը ժամանակ առ ժամանակ մոռանում է բերանի հատվածից դուրս եկող գոլորշին կառավարել. Արմեն Փամբուխչյան Վանեցյանն այն մասին, թե որ հարցում պետք է կանգ առնի Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ) Եթե կան փաստեր՝ խնդրում եմ ներկայացնել, խոսքերով, ցեխ շպրտելով որևէ բան անել չես կարող․ Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանին (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ՇՄԿ խորհրդակցությանը ներկայացրել է ՀՀ գիտատեխնիկական ոլորտը Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ. Վանեցյանը՝ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության մասին (տեսանյութ) Ընդունող կողմը պարտավոր է ապահովել անվտանգությունը. Ալեն Սիմոնյանը՝ Միլանում տեղի ունեցած միջադեպի մասին Ո՞վ էր այսօր Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 24-ամյա երիտասարդը Ես պետք է արձագանքեի՞ ինքս իմ բացահայտմանը․ Արթուր Վանեցյանը՝ պայմանավորված խաղերին չարձագանքելու մասին (տեսանյութ) Ինչու է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը հեռացվել աշխատանքից Ոստիկանության տարածքային բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (տեսանյութ) Սա ֆիլմ չէ. մասշտաբային ցույցեր՝ Իրանում (տեսանյութ) «Աշտարակի պոպոքը, Համայակի սապոգը». երգի պրեմիերա․Գարիկ և Սոնա՝ «Համայակ»