Բրեգովիչի ամանորյա համերգի հոնորարը 65 հազար եվրո է. Տիգրան Վիրաբյան Չռաֆինացված ձեթ՝ Արցախից ԱՄՆ. Արտադրված է Արցախում (տեսանյութ) Եթե ես լինեի՝ կալանքների դեմ պրակտիկայի գումարների չափերը անընդհատ կբարձրացնեի. Արա Ղազարյան Սա հերթական ուշացած որոշումն է. Արա Ղազարյանը՝ «Աղայանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ դատավճռի մասին Սարսանգ ՀԷԿ. Արցախն էլեկտրաէներգիայով ապահովող հիմնական հիդրոէլետրակայան (տեսանյութ) Օրվա կադր. ձմեռ ա, ձյուն չկա Գյումրին քաղաք է, ուրդեղ կռնան համ խելռցնեն, համ սայլուգցնեն. Արսեն Վարդանյան (տեսանյութ) Ինչո՞ւ են քաղաքում վերջին օրերին խցանումներն ավելացել Վարորդների բարձրացրած խնդիրն այն է, որ նույն գումարով ավելի շատ էին նախկինում երթևեկում, քան հիմա. Տիգրան Քեյան Պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեխայի է սպասում. նա որդի կունենա
Երևան, 11.Դեկտեմբերի.2019,
00
:
00

Առաջարկվող նորմը հակասում է Սահմանադրությանը և ընդունվելու դեպքում կլինի անվավեր. Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ դատավորների վաղ թոշակի գնալու մասին

ArmDaily.am-ի հարցազրույցը Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ։

-ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորների բարեվարքության ստուգմանն ուղղված նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի դատավոր դառնալու տարիքային շեմը պետք է դարձնել 25, աշխատանքային փորձն էլ 3 տարի, ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր է 25 տարեկանում դատավոր աշխատել:

-Ես իմ տարբեր հարցազրույցներում դատավորի պաշտոն զբաղեցնող անձի հատկանիշների մասին խոսել եմ։ Իմ կարծիքով՝ դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, որն ունի հրաշալի իրավաբանական գիտելիքներ, և որի արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա:
Առաջին պահանջը նշանակում է, որ դատավորը պետք է ստացած լինի հրաշալի իրավաբանական կրթություն և կարողանա ճիշտ մեկնաբանել ու ճիշտ կիրառել գործող օրենքները:
Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի անկախ ու համարձակ մարդ, որը կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ՝ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի աշխարհում ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը:
Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, այն է՝ հրաշալի իրավաբանական գիտելիքներ և ներքին անկախություն, ապա մոռացեք արդարադատության մասին: Ու տարիքը նշված հատկանիշները ձեռք բերելու համար ունի միայն սահմանափակ նշանակություն։
Բնականաբար հնարավոր չէ 18 տարեկան մարդուց ակնկալել հրաշալի իրավաբանական գիտելիքներ, որովհետև դրանք ձեռք բերելու համար մարդը պիտի ստանա լավ իրավաբանական կրթություն։ Իսկ դրա համար շատ երկար ժամանակ է պետք։ Քանի որ ես ինքս 40 սեմեստրից ավելի (20 տարի) իրավաբանական կրթություն եմ ստացել տարբեր երկրներում ու տարբեր համալասարաններում, ուստի իմ անձնական փորձի հիման վրա կարող եմ ասել, որ  միայն մեկ հայկական համալսարան ավարտելով սկզբունքորեն հնարավոր չէ ձեռք բերել հրաշալի իրավաբանական գիտելիքներ։ Գուցե միայն մեկ հայկական համալսարանական իրավաբանական կրթությունը բավարարի վարչական մարմիններում կամ մասնավոր ընկերություններում իրավաբանական աշխատանք կատարելու համար, բայց դատավորի աշխատանքի համար, իմ խորին համոզմամբ, դա բավարար չէ։ Այս տեսանկյունից սկզբունքորեն անհնար է 25 տարեկանում բավարարել հրաշալի իրավաբանական գիտելիքների նախապայմանը։
Բայց քանի որ 25 տարեկան հասակը դատավորի պաշտոն զբաղեցնելու միայն նվազագույն շեմն է, ու միայն 25 տարվա նախապայմանը բավարարելը դեռ բավարար չէ դատավոր դառնալու համար, ուստի ըստ էության ես այդ հարցում առանձնապես լուրջ պրոբլեմ չեմ տեսնում։ Ինձ համար կարևոր է, որ դատավորի պաշտոն զբաղեցնի միայն իմ նշած երկու նախապայմանները բավարարող անձը։ Եթե ինչ-որ մեկը կկարողանա այդ նախապայմանները բավարարել 25 տարեկան հասակում, ապա պիտի կարողանա դառնալ դատավոր։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում։

-Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեման նույնպես քննարկվում է, արդյոք սա Վահե Գրիգորյանի ցանկության իրականացումը չէ՞:

-Չգիտեմ, թե ում ցանկության իրականացումն է, ու դա ամենևին կարևոր չէ։ Կարևոր է, թե արդյոք նախագիծն օրենք դառնալու դեպքում կհամապատասխանի Սահմանադրությանը։ Ձեւական oրենքների գնահատման միակ մասշտաբը բնականաբար Սահմանադրությունն է, որովհետև խորհրդարանական օրենսդիրը կաշկանդված է միայն Սահմանադրությամբ, ի տարբերություն գործադիր և դատական իշխանությունների, որոնք կաշկանդված են ոչ միայն Սահմանադրությամբ, այլ նաև խորհրդարանի օրենքներով։ Խորհրդարանն ինքն իր օրենքով բնականաբար կաշկանդված չէ, այլ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել այն։
Գրեթե բոլոր ձևական օրենքներն օրենք են միաժամանակ նաև նյութական իմաստով, քանի որ բովանդակում են ընդհանուր և վերացական իրավակարգավորումներ, այսինքն՝ իրավանորմեր։ Հետևաբար, օրենքի պարտադիր երկու հատկանիշներն են դրա ընդհանրությունն ու վերացականությունը։
Օրենքի ընդհանուր բնույթը նշանակում է, որ իրավակարգավորումը պիտի գործի բոլոր անձանց համար հավասար։ Օրենքի վերացականությունը նշանակում է, որ իրավակարգավորումը պիտի գործի բոլոր համանման դեպքերի համար։
Օրենքների կարգավորումների միջոցով պետք է նույն կերպ լուծվեն անորոշ թվով իրավիճակներ։ Օրենքի բովանդակությունն ու իմաստը պետք է նույնը լինեն անորոշ թվով հասցեատերերի համար, որի միջոցով խոչընդոտվում է որոշակի անհատների կամ խմբերի նախապատվություն տալը կամ նրանց անբարենպաստ վիճակի մեջ դնելը։ Այդ պատճառով յուրաքանչյուր օրենքի նախապայմանն է, որ այն կարգավորի անորոշ թվով դեպքեր (= լինի վերացական) և ուղղված լինի անորոշ թվով հասցեատերերի (= լինի ընդհանուր)։
Օրենքների ընդհանուր և վերացական բնույթն ունի նաև երեք այլ գործառույթներ։ Նախ՝ այն ապահովում է հավասար վերաբերմունք բոլորի հանդեպ (ՀՀ Սահմ․ 28-րդ հոդ․)։ Այնուհետև այն ծառայում է քաղաքացիների վստահության պաշտպանությանը։ Քաղաքացիները կարող են վստահել այն բանին, որ նմանատիպ դեպքերի վերաբերյալ կընդունվեն նույն որոշումները։ Եվ վերջապես, օրենքների ընդհանուր բնույթն արդարության կարևոր չափանիշ է։ Այս գաղափարը հանդիպում է արդեն Աստվածաշնչում այսպես կոչված Ոսկե Կանոնի տեսքով։ Ոսկե Կանոնը ձևակերպված է Տոբիթի գրքում 4, 17 («Քո հացից կը տաս քաղցածներին, քո հագուստներից՝ մերկերին. եւ ինչ կ՚աւելանայ քեզ պէտք եղածից, ողորմութիւն կ՚անես»), Ղուկասի Ավետարանում 6, 31 («Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց») և Մատթէոսի Ավետարանում 7, 12 («Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»)։ Օրենքների ընդհանուր գործողությունն իր թերևս ամենահռչակավոր ձևակերպումն է ստացել Իմանուիլ Կանտի (1724-1804) կատեգորիկ իմպերատիվում՝
«Handle nur nach derjenigen Maxime, durch die du zugleich wollen kannst, daß sie ein allgemeines Gesetz werde» (Kant, Grundlegung zur Metaphysik der Sitten, 2012, S. 421.)․ [«Վարվիր միայն այնպիսի վարքականոնի համաձայն, որով ղեկավարվելով դու միաժամանակ կարող ես ցանկանալ, որ այն դառնա ընդհանուր օրենք»։]
Հետևաբար, հավասարության, արդարության և վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքների ուժով արգելված են առանձին դեպք կարգավորող օրենքները (գերմ․ Verbot des Einzelfallgesetzes
Եթե վերը նշավածի լուսի ներքո գնահատենք ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու մասին իրավակարգավորումը, ըստ որի՝ սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած դատավորները նախագիծն օրենք դառնալուց հետո կշարունակեն ստանալ իրենց այժմյան աշխատավարձը, հետո կստանան համապատասխան թոշակ և այլն, ապա ակնհայտ է դառնում, որ այդ կարգավորումը չի վերաբերում անորոշ թվով դեպքերի և անորոշ թվով անձանց։ Այդ իրավակարգավորումն ընդհանուր ու վերացական չէ, որովհետև արդեն իսկ անհատապես հայտնի են այն անձինք, որոնց վրա կարող է տարածվել այդ կարգավորումը, ու նաև, թե քանի նման դեպք է կարգավորվելու օրենքով։ Սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարականի դիմում կարող են ներկայացնել Սահմանադրական դատարանի խիստ որոշակի, արդեն իսկ անհատապես հայտնի դատավորները։ Ուստի առաջարկվող իրավակարգավորումը չունի օրենքի երկու պարտադիր հատկանիշները, որի պատճառով էլ այն ընդունվելու դեպքում կլինի հակասահմանադրական ու անվավեր։
Այն պաշտոնական պատճառաբանությունը (ես լսել եմ արդարադատության փոխնախարարի պարզաբանումներն այս հարցի վերաբերյալ), թե նորմը պարտադրանք չէ, այլ գործում է կամավորության սկզբունքով, ոչինչ չի փոխում այն հարցում, որ առաջարկվող կարգավորումը վերացական ու ընդհանուր չէ։ Այլ գնահատական կունենայինք, եթե նորմը որևէ ժամկետային սահմանափակում չպարունակեր ու տարածվեր նաև ՍԴ ապագա դատավորների կողմից հրաժարական ներկայացնելու դեպքերի վրա։ Առանց ժամկետային սահմանափակման կարգավորման դեպքում դրանով կարգավորվող դեպքերը կլինեին անորոշ թվով, որովհետև հնարավոր չէ կանխատեսել, թե ապագայում քանի դատավոր կուզենա օգտվել այդ արտոնությունից, ու նաև անորոշ կլիներ այն դատավորների շրջանակը, որոնք կուզենան հրաժարականի դիմում ներկայացնել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե ապագայում կոնկրետ ովքեր են դառնալու ՍԴ դատավոր։
Ասվածն անշուշտ ամենևին չի նշանակում, թե նման վերացական ու ընդհանուր կարգավորումն արդեն կլիներ սահմանադրական, որովհետև այդ դեպքում ծագում են ուրիշ հարցեր, մասնավորապես, թե որքանով է արդար հրաժարական տված դատավորին շարունակել վճարել իր աշխատավարձը, կամ ինչու միայն ՍԴ դատավորները պիտի օգտվեն այդ արտոնությունից, բայց ոչ մյուս դատավորները, և այլն, որոնց ես հիմա չեմ անդրադառնա։ Վերևում ներկայացված վերլուծությունը միայն հիմնավորում է առաջարկվող կարգավորման հակասահմանադրականությունը վերացական ու ընդհանուր բնույթ չունենալու հիմքով։ Այսպիսով, առաջարկվող նորմը հակասում է Սահմանադրությանը և ընդունվելու դեպքում կլինի անվավեր։

-ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների դեմ վարույթ հարուցելը որքանով կնպաստի անկախ դատարանների գործունեությանը,արդյոք սա միջամտություն չէ դատավորի աշխատանքին։

-Դատավորին իր կայացրած դատական ակտերի պատճառով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նա տարրական կերպով խախտած լինի նյութական կամ դատավարական իրավունքը։ Դա կարող է տեղի ունենալ ինչպես գործի փաստական հանգամանքներն աղավաղելու, այնպես էլ իրավանորմերը սխալ կիրառելու միջոցով, ընդ որում ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի առնչությամբ։ Պատասխանատվության նախապայմանն այն է, որ դատավորը ծանրակշիռ կերպով գիտակցաբար հեռացած լինի օրենքից ու իրավունքից, այսինքն՝ օբյեկտիվորեն խախտած լինի գործող նորմերը և կայացրած լինի այնպիսի որոշում, որն օբյեկտիվորեն հակասում է գործող իրավունքին։ Սխալ իրավակիրառումը կարող է դառնալ դատավորի պատասխանատվության հիմք, եթե դատավորի որոշումը բացարձակապես անընդունելի է։ Ընդունելի է դատավորի այն որոշումը, որի օգտին դեռ կարելի է իրավական առումով քննարկման արժանի փաստարկներ բերել։ Այդ պատճառով անգամ վերադաս դատական ատյանների որոշումներից շեղումը դեռ դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմք չէ։ Դատավորն օգտվում է անկախության երաշխիքից նաև ընդդեմ հենց դատական իշխանության, այնպես որ նա իրավունք ունի շեղվելու վերադաս դատարանների դիրքորոշումներից, առաջ քաշելու իր սեփական դիրքորոշումը և փոխելու մինչ այդ գործող դատական պրակտիկան կամ հրաժարվելու դրանից։ Դա բառացիորեն ամրագրված է ՀՀ Դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասում։ Դատավորի պատասխանատվության հիմք կարող է դառնալ նաև հայեցողության չարաշահումը, օրինակ՝ պատժատեսակն ու պատժաչափն ընտրելիս։
Դատավորի պատասխանատվության հարցի վերաբերյալ գիտության մեջ առաջ են քաշվում հիմնականում երեք տեսություններ՝ օբյեկտիվ տեսությունը, սուբյեկտիվ տեսությունը և ծառայողական պարտականությունների խախտման տեսությունը, որոնց ես այստեղ չեմ անդրադառնա։ Դատավորի պատասխանատվության համար անհրաժեշտ է արդարադատության դեմ ուղղված տարրական խախտում, որն առկա է միայն այն դեպքում, երբ դատավորը գիտակցաբար ու լրջագույն կերպով խախտում է գործող օրենքը և որոշում ընդունելիս ղեկավարվում է այնպիսի մասշտաբներով, որոնք օրենքում ոչ մի կերպ արտահայտված չեն։ Ասվածի հետևանքն այն է, որ գործող նորմերի խախտումը միայն այն ժամանակ կարող է հիմք ծառայել դատավորի պատասխանատվության համար, երբ դատավորի վարքը միաժամանակ կարելի է գնահատել իբրև ոտնձգություն իրավունքի հիմնարար սկզբունքների և ամբողջ իրավակարգի դեմ։ Եվ հակառակը, դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել, երբ նա թեև դիտավորյալ խախտել է օրենքի նորմերը, բայց որոշում ընդունելիս ղեկավարվել է կոնկրետ գործով ձևական կամ նյութական արդարություն ապահովելու ձգտմամբ, և նրա նպատակները չեն կարող գնահատվել իբրև կամայական ու իրավունքի անտեսում։
Հետևաբար, Եվր․ դատարանի կողմից Կոնվենցիայի խախտում արձանագրելը կարող է ընդամենն առիթ լինել ստուգելու, թե արդյոք դատավորի կայացրած որոշման մեջ առկա է վերը նշված խախտումը, և ոչ ավելին։ Նույն կերպ՝ այդպիսի առիթ կարող են լինել ցանկացած վերադաս դատարանի կամ Սահմանադրական դատարանի կողմից արձանագրված խախտումները։ Ուստի դրանց հիման վրա դատավորի դեմ վարույթ հարուցելը միջամտություն չէ նրա անկախության նկատմամբ, եթե ողջամիտ կասկածներ կան նրա կողմից վերը նշված հատկանիշներով խախտում թույլ տալու վերաբերյալ։ Դատավորի անկախությունը կխախտվի, եթե նա հարուցված վարույթի արդյուքում ենթարկվի պատասխանատվության զուտ այն պատճառով, որ գործող օրենքը կիրառել է այլ մեկնաբանությամբ, քան վերադաս դատարանները։

-Նախագծով սահմանվում է նաև, որ եթե դատավորի լիազորությունները դադարում կամ դադարեցվում են դիտավորյալ հանցանք կատարելու համար մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հիմքերով , ապա նա զրկվում է դատավորի համար նախատեսված կենսաթոշակից և այլ սոցիալական երաշխիքներից: Արդյոք այս կետի ավելացումը կնպաստի բարեվարքության ստուգման ավելի արդյունավետ լինելուն:

-Այն, որ հանցագործություն կատարած և դրա համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված դատավորը զրկվում է դատավորի կենսաթոշակից ու այլ սոցիալական երաշխիքներից, ես արդար եմ համարում։ Դատավորն այն մարդն է, որը պիտի պաշտպանի օրենքը, այլ ոչ թե խախտի։ Դատավորի կողմից հանցագործություն կատարելը կրկնակի հիասթափեցնող է։ Գերմանիայում, օրինակ, անարդար դատական ակտ կայացնելու համար քրեական պատասխանատվության ենթարկված դատավորը ոչ միայն ազատվում է իր պաշտոնից, այլ պարտադիր կերպով զրկվում է նաև իր փաստաբանական արտոնագրից։ Այսինքն՝ նա սկզբունքորեն չի կարող այլևս աշխատել իրավունքի ոլորտում։

Ինգա Մարտինյան

Հետևեք մեզ Telegram-ում
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին Эрдоган заявил о присутствии ЧВК Вагнера в Ливии и готовности ввести туда турецкие войска, чтобы уберечь Триполи от падения (WP) Ովքե՞ր են Փաշինյանի հանձնարարած երգի հեղինակները Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Տուրիստական կազմակերպության ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Սա պետական մտածողություն չունեցող մարդկանց խումբ է՝ վերից վար. Կարինե Աճեմյան "Для них гендер - то же, что трансгендер": интервью с Юлией Цветковой, которую оштрафовали за гей-пропаганду (WP) Նախագահը ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ է նշանակել Երես ունենար, հոկտեմբերի 2-ից չէր խոսի. Արմեն Աշոտյանը՝ Ալեն Սիմոնյանին SAS Supermarkets այսուհետ ձեզ մոտ չեմ մտնի. Դինգո թիմի հիմնադիր. լուսանկար ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է. պատգամավոր Կոնֆեդերացիայի սկզբունքով Հայաստանի եւ Արցախի միավորումը լայն հեռանկարներ կբացի. Արման Նավասարդյան В мировой торговле теперь кто сильнее, тот и прав. Стараниями Трампа поддерживать порядок ВТО некому (WP) ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձինք ձերբակալվել են Ադրբեջանի եւ Հայաստանի բասկետբոլի թիմերը հայտնվել են նույն խմբում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարել է Լեմկինի անվան կրթաթոշակային ծրագրի մեկնարկը Перестрелки в Джерси-Сити: 4 погибших, среди них - офицер полиции (WP) Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ․ ՊԵԿ Հայտնի է Լուժկովի հուղարկավորության օրը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել և բարեմաղթել է նորընտիր պատրիարքին Ազգային Ժողովը քաղաքական առումով ի սկզբանե մեռելածին էր.Աշոտյան Երևանում Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի կապել են ՌԴ մեկ այլ քաղաքացու, դանակահարել ու պահանջել խոշոր չափի գումար Ինչպես է թագավորական ընտանիքը նշում Սուրբ Ծնունդը Եթե հետախուզում ես հայտարարում որդու նկատմամբ, ապա ինչպե՞ս ես հոր առաջ սահման բացում, որ գա. փաստաբանը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Как Лавров и Трамп закрылись от прессы Переговоры в Овальном кабинете оградили от российского вмешательства (WP) Հյուսիս-հարավի փողն էլ իսպանացիները չեն տալիս տարի ու կես ա, դրա համար էլ չենք կարողանում աշխատավարձ տալ ժողովրդին. «Նաիրիշին»-ի տնօրեն Հայաստանի եւ Արցախի միացման գաղափարը ֆեդերատիվ սկզբունքների հիման վրա. Հյուրը՝ Արման Նավասարդյան Ինչ են ՀՀԿ-ական պատգամավորներն ասել Ալեն Սիմոնյանին. նա գաղտնիք բացեց. տեսանյութ 18 հոգի գտնվում են գործուղման մեջ և քաղաքական կտակ են թողնում. ինչպես է ԲՀԿ-ն գնահատում 2019-ի աշխատանքները. տեսանյութ Մի թողեք ձեր սիրելիներին. Լիլիթ Բաբասյանը հաստատում է ամուսնալուծության լուրերը.տեսանյութ Դա ինձ այնքան է հետաքրքրում, ինչքան թռչնագրիպը կարող էր հուզել Մովսես Խորենացուն.Գևորգ Պետրոսյան. տեսանյութ «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում արձանագրվել է 2 միլիարդ դրամի խախտումներ.ՊՎԾ Ասում եք՝ մանիպուլյացիա ենք անում, բա ի՞նչ անենք. Գևորգ Պետրոսյանի ելույթը ծիծաղեցրեց պատգամավորներին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ էր Մանիպուլյացիայով մի՛ զբաղվեք. Մակունցը՝ ԲՀԿ-ին. տեսանյութ Բրեգովիչի ամանորյա համերգի հոնորարը 65 հազար եվրո է. Տիգրան Վիրաբյան Չռաֆինացված ձեթ՝ Արցախից ԱՄՆ. Արտադրված է Արցախում (տեսանյութ) Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Պոլսի Հայոց պատրիարք դեռ չի ընտրվել Հայաստանում գիտությունը կթուլանա՝ հօգուտ գիտության կոմիտեի նախագահի կոռուպցիոն շահերի. Իոաննիսյան Պոլսի Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Հույս ունեմ, որ ՍԴ անդամները չեն տրվի այս էժանագին «գայթակղությանը». Ավետիք Չալաբյան Հանրապետության Հրապարակում կայանալիք Ամանորյա միջոցառումների մասին.Փաշինյան Այսօր Տանգոյի միջազգային օրն է Երևանի շենքերից մեկում գիշերը այրվել են էլեկտրական հաշվիչներ ԱԺ-ն շարունակում է քառօրյան. ՈՒՂԻՂ Օրվա աստղագուշակ Հավին դաժանորեն սպանելու համար ուկրաինացուն 5 տարվա ազատազրկման են դատապարտել Հիմա դուք դա կարող եք անել, հետո ուշ կլինի․ Հովհաննես Ազոյանը` ՔՊ-ին