Հնարավոր է՝ ավելանա իմ անձի կամ մասնագիտական գործունեության քննադատության դոզան. Շաթիրյան ՀԾԿՀ-ն վաղը կքննարկի ջրի սակագնի հարցը, ՀԷՑ-ին ու ԲԷՑ-ին նախազգուշացում կտա Վրաստանում իրավիճակը լարված է, ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ. վրացագետ Վատ նախադրյալներով է սկսում աշխատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. Սիրանույշ Սահակյան ՀՀԿ-ականներ, ԲՀԿ-ականներ և անկուսակցականներ. ովքե՞ր են ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուները Ինչպես է 100 դրամ կաշառք վերցրել, միանգամից բոլորին է սիրահարվել, 3000 դրամով՝ տուն վերանորոգել. Տարոն Սիմոնյանի՝ «Առաջին անգամը» Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Առավել արդյունավետ կլիներ, որ ռազմական տեսուչը հաշվետու լիներ վարչապետին, ոչ թե դառնար ՊՆ ենթակա մարմին. ռազմական փորձագետ Բան չի փոխվել կամ լավին լավ ասենք Վերացնել «գիշերօթիկի սան» հասկացությունը եւ խաչ քաշել այդ երեխաների ապագայի վրա, սա՞ է Ձեր ուզածը
Երևան, 20.Նոյեմբերի.2019,
00
:
00

Առաջարկվող նորմը հակասում է Սահմանադրությանը և ընդունվելու դեպքում կլինի անվավեր. Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ դատավորների վաղ թոշակի գնալու մասին

ArmDaily.am-ի հարցազրույցը Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ։

-ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորների բարեվարքության ստուգմանն ուղղված նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի դատավոր դառնալու տարիքային շեմը պետք է դարձնել 25, աշխատանքային փորձն էլ 3 տարի, ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր է 25 տարեկանում դատավոր աշխատել:

-Ես իմ տարբեր հարցազրույցներում դատավորի պաշտոն զբաղեցնող անձի հատկանիշների մասին խոսել եմ։ Իմ կարծիքով՝ դատավորի պաշտոն պետք է զբաղեցնի միայն այն մարդը, որն ունի հրաշալի իրավաբանական գիտելիքներ, և որի արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա:
Առաջին պահանջը նշանակում է, որ դատավորը պետք է ստացած լինի հրաշալի իրավաբանական կրթություն և կարողանա ճիշտ մեկնաբանել ու ճիշտ կիրառել գործող օրենքները:
Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի անկախ ու համարձակ մարդ, որը կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ և կայացնել արդար վճիռ՝ նույնիսկ պաշտոնազրկվելու և հետապնդումների ենթարկվելու սպառնալիքի տակ: Պարզ ասած՝ արդարությունը պետք է դատավորի համար լինի աշխարհում ամենաթանկ արժեքը, որին հասնելու համար նա պատրաստ է զոհելու ցանկացած բան, այդ թվում՝ իր բարեկեցությունն ու աշխատանքը:
Եթե արդարադատություն իրականացնող անձը չունի այս երկու հատկանիշները միաժամանակ, այն է՝ հրաշալի իրավաբանական գիտելիքներ և ներքին անկախություն, ապա մոռացեք արդարադատության մասին: Ու տարիքը նշված հատկանիշները ձեռք բերելու համար ունի միայն սահմանափակ նշանակություն։
Բնականաբար հնարավոր չէ 18 տարեկան մարդուց ակնկալել հրաշալի իրավաբանական գիտելիքներ, որովհետև դրանք ձեռք բերելու համար մարդը պիտի ստանա լավ իրավաբանական կրթություն։ Իսկ դրա համար շատ երկար ժամանակ է պետք։ Քանի որ ես ինքս 40 սեմեստրից ավելի (20 տարի) իրավաբանական կրթություն եմ ստացել տարբեր երկրներում ու տարբեր համալասարաններում, ուստի իմ անձնական փորձի հիման վրա կարող եմ ասել, որ  միայն մեկ հայկական համալսարան ավարտելով սկզբունքորեն հնարավոր չէ ձեռք բերել հրաշալի իրավաբանական գիտելիքներ։ Գուցե միայն մեկ հայկական համալսարանական իրավաբանական կրթությունը բավարարի վարչական մարմիններում կամ մասնավոր ընկերություններում իրավաբանական աշխատանք կատարելու համար, բայց դատավորի աշխատանքի համար, իմ խորին համոզմամբ, դա բավարար չէ։ Այս տեսանկյունից սկզբունքորեն անհնար է 25 տարեկանում բավարարել հրաշալի իրավաբանական գիտելիքների նախապայմանը։
Բայց քանի որ 25 տարեկան հասակը դատավորի պաշտոն զբաղեցնելու միայն նվազագույն շեմն է, ու միայն 25 տարվա նախապայմանը բավարարելը դեռ բավարար չէ դատավոր դառնալու համար, ուստի ըստ էության ես այդ հարցում առանձնապես լուրջ պրոբլեմ չեմ տեսնում։ Ինձ համար կարևոր է, որ դատավորի պաշտոն զբաղեցնի միայն իմ նշած երկու նախապայմանները բավարարող անձը։ Եթե ինչ-որ մեկը կկարողանա այդ նախապայմանները բավարարել 25 տարեկան հասակում, ապա պիտի կարողանա դառնալ դատավոր։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում։

-Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու սխեման նույնպես քննարկվում է, արդյոք սա Վահե Գրիգորյանի ցանկության իրականացումը չէ՞:

-Չգիտեմ, թե ում ցանկության իրականացումն է, ու դա ամենևին կարևոր չէ։ Կարևոր է, թե արդյոք նախագիծն օրենք դառնալու դեպքում կհամապատասխանի Սահմանադրությանը։ Ձեւական oրենքների գնահատման միակ մասշտաբը բնականաբար Սահմանադրությունն է, որովհետև խորհրդարանական օրենսդիրը կաշկանդված է միայն Սահմանադրությամբ, ի տարբերություն գործադիր և դատական իշխանությունների, որոնք կաշկանդված են ոչ միայն Սահմանադրությամբ, այլ նաև խորհրդարանի օրենքներով։ Խորհրդարանն ինքն իր օրենքով բնականաբար կաշկանդված չէ, այլ կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել այն։
Գրեթե բոլոր ձևական օրենքներն օրենք են միաժամանակ նաև նյութական իմաստով, քանի որ բովանդակում են ընդհանուր և վերացական իրավակարգավորումներ, այսինքն՝ իրավանորմեր։ Հետևաբար, օրենքի պարտադիր երկու հատկանիշներն են դրա ընդհանրությունն ու վերացականությունը։
Օրենքի ընդհանուր բնույթը նշանակում է, որ իրավակարգավորումը պիտի գործի բոլոր անձանց համար հավասար։ Օրենքի վերացականությունը նշանակում է, որ իրավակարգավորումը պիտի գործի բոլոր համանման դեպքերի համար։
Օրենքների կարգավորումների միջոցով պետք է նույն կերպ լուծվեն անորոշ թվով իրավիճակներ։ Օրենքի բովանդակությունն ու իմաստը պետք է նույնը լինեն անորոշ թվով հասցեատերերի համար, որի միջոցով խոչընդոտվում է որոշակի անհատների կամ խմբերի նախապատվություն տալը կամ նրանց անբարենպաստ վիճակի մեջ դնելը։ Այդ պատճառով յուրաքանչյուր օրենքի նախապայմանն է, որ այն կարգավորի անորոշ թվով դեպքեր (= լինի վերացական) և ուղղված լինի անորոշ թվով հասցեատերերի (= լինի ընդհանուր)։
Օրենքների ընդհանուր և վերացական բնույթն ունի նաև երեք այլ գործառույթներ։ Նախ՝ այն ապահովում է հավասար վերաբերմունք բոլորի հանդեպ (ՀՀ Սահմ․ 28-րդ հոդ․)։ Այնուհետև այն ծառայում է քաղաքացիների վստահության պաշտպանությանը։ Քաղաքացիները կարող են վստահել այն բանին, որ նմանատիպ դեպքերի վերաբերյալ կընդունվեն նույն որոշումները։ Եվ վերջապես, օրենքների ընդհանուր բնույթն արդարության կարևոր չափանիշ է։ Այս գաղափարը հանդիպում է արդեն Աստվածաշնչում այսպես կոչված Ոսկե Կանոնի տեսքով։ Ոսկե Կանոնը ձևակերպված է Տոբիթի գրքում 4, 17 («Քո հացից կը տաս քաղցածներին, քո հագուստներից՝ մերկերին. եւ ինչ կ՚աւելանայ քեզ պէտք եղածից, ողորմութիւն կ՚անես»), Ղուկասի Ավետարանում 6, 31 («Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց») և Մատթէոսի Ավետարանում 7, 12 («Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»)։ Օրենքների ընդհանուր գործողությունն իր թերևս ամենահռչակավոր ձևակերպումն է ստացել Իմանուիլ Կանտի (1724-1804) կատեգորիկ իմպերատիվում՝
«Handle nur nach derjenigen Maxime, durch die du zugleich wollen kannst, daß sie ein allgemeines Gesetz werde» (Kant, Grundlegung zur Metaphysik der Sitten, 2012, S. 421.)․ [«Վարվիր միայն այնպիսի վարքականոնի համաձայն, որով ղեկավարվելով դու միաժամանակ կարող ես ցանկանալ, որ այն դառնա ընդհանուր օրենք»։]
Հետևաբար, հավասարության, արդարության և վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքների ուժով արգելված են առանձին դեպք կարգավորող օրենքները (գերմ․ Verbot des Einzelfallgesetzes
Եթե վերը նշավածի լուսի ներքո գնահատենք ՍԴ դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու մասին իրավակարգավորումը, ըստ որի՝ սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած դատավորները նախագիծն օրենք դառնալուց հետո կշարունակեն ստանալ իրենց այժմյան աշխատավարձը, հետո կստանան համապատասխան թոշակ և այլն, ապա ակնհայտ է դառնում, որ այդ կարգավորումը չի վերաբերում անորոշ թվով դեպքերի և անորոշ թվով անձանց։ Այդ իրավակարգավորումն ընդհանուր ու վերացական չէ, որովհետև արդեն իսկ անհատապես հայտնի են այն անձինք, որոնց վրա կարող է տարածվել այդ կարգավորումը, ու նաև, թե քանի նման դեպք է կարգավորվելու օրենքով։ Սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարականի դիմում կարող են ներկայացնել Սահմանադրական դատարանի խիստ որոշակի, արդեն իսկ անհատապես հայտնի դատավորները։ Ուստի առաջարկվող իրավակարգավորումը չունի օրենքի երկու պարտադիր հատկանիշները, որի պատճառով էլ այն ընդունվելու դեպքում կլինի հակասահմանադրական ու անվավեր։
Այն պաշտոնական պատճառաբանությունը (ես լսել եմ արդարադատության փոխնախարարի պարզաբանումներն այս հարցի վերաբերյալ), թե նորմը պարտադրանք չէ, այլ գործում է կամավորության սկզբունքով, ոչինչ չի փոխում այն հարցում, որ առաջարկվող կարգավորումը վերացական ու ընդհանուր չէ։ Այլ գնահատական կունենայինք, եթե նորմը որևէ ժամկետային սահմանափակում չպարունակեր ու տարածվեր նաև ՍԴ ապագա դատավորների կողմից հրաժարական ներկայացնելու դեպքերի վրա։ Առանց ժամկետային սահմանափակման կարգավորման դեպքում դրանով կարգավորվող դեպքերը կլինեին անորոշ թվով, որովհետև հնարավոր չէ կանխատեսել, թե ապագայում քանի դատավոր կուզենա օգտվել այդ արտոնությունից, ու նաև անորոշ կլիներ այն դատավորների շրջանակը, որոնք կուզենան հրաժարականի դիմում ներկայացնել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե ապագայում կոնկրետ ովքեր են դառնալու ՍԴ դատավոր։
Ասվածն անշուշտ ամենևին չի նշանակում, թե նման վերացական ու ընդհանուր կարգավորումն արդեն կլիներ սահմանադրական, որովհետև այդ դեպքում ծագում են ուրիշ հարցեր, մասնավորապես, թե որքանով է արդար հրաժարական տված դատավորին շարունակել վճարել իր աշխատավարձը, կամ ինչու միայն ՍԴ դատավորները պիտի օգտվեն այդ արտոնությունից, բայց ոչ մյուս դատավորները, և այլն, որոնց ես հիմա չեմ անդրադառնա։ Վերևում ներկայացված վերլուծությունը միայն հիմնավորում է առաջարկվող կարգավորման հակասահմանադրականությունը վերացական ու ընդհանուր բնույթ չունենալու հիմքով։ Այսպիսով, առաջարկվող նորմը հակասում է Սահմանադրությանը և ընդունվելու դեպքում կլինի անվավեր։

-ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների դեմ վարույթ հարուցելը որքանով կնպաստի անկախ դատարանների գործունեությանը,արդյոք սա միջամտություն չէ դատավորի աշխատանքին։

-Դատավորին իր կայացրած դատական ակտերի պատճառով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նա տարրական կերպով խախտած լինի նյութական կամ դատավարական իրավունքը։ Դա կարող է տեղի ունենալ ինչպես գործի փաստական հանգամանքներն աղավաղելու, այնպես էլ իրավանորմերը սխալ կիրառելու միջոցով, ընդ որում ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի առնչությամբ։ Պատասխանատվության նախապայմանն այն է, որ դատավորը ծանրակշիռ կերպով գիտակցաբար հեռացած լինի օրենքից ու իրավունքից, այսինքն՝ օբյեկտիվորեն խախտած լինի գործող նորմերը և կայացրած լինի այնպիսի որոշում, որն օբյեկտիվորեն հակասում է գործող իրավունքին։ Սխալ իրավակիրառումը կարող է դառնալ դատավորի պատասխանատվության հիմք, եթե դատավորի որոշումը բացարձակապես անընդունելի է։ Ընդունելի է դատավորի այն որոշումը, որի օգտին դեռ կարելի է իրավական առումով քննարկման արժանի փաստարկներ բերել։ Այդ պատճառով անգամ վերադաս դատական ատյանների որոշումներից շեղումը դեռ դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմք չէ։ Դատավորն օգտվում է անկախության երաշխիքից նաև ընդդեմ հենց դատական իշխանության, այնպես որ նա իրավունք ունի շեղվելու վերադաս դատարանների դիրքորոշումներից, առաջ քաշելու իր սեփական դիրքորոշումը և փոխելու մինչ այդ գործող դատական պրակտիկան կամ հրաժարվելու դրանից։ Դա բառացիորեն ամրագրված է ՀՀ Դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասում։ Դատավորի պատասխանատվության հիմք կարող է դառնալ նաև հայեցողության չարաշահումը, օրինակ՝ պատժատեսակն ու պատժաչափն ընտրելիս։
Դատավորի պատասխանատվության հարցի վերաբերյալ գիտության մեջ առաջ են քաշվում հիմնականում երեք տեսություններ՝ օբյեկտիվ տեսությունը, սուբյեկտիվ տեսությունը և ծառայողական պարտականությունների խախտման տեսությունը, որոնց ես այստեղ չեմ անդրադառնա։ Դատավորի պատասխանատվության համար անհրաժեշտ է արդարադատության դեմ ուղղված տարրական խախտում, որն առկա է միայն այն դեպքում, երբ դատավորը գիտակցաբար ու լրջագույն կերպով խախտում է գործող օրենքը և որոշում ընդունելիս ղեկավարվում է այնպիսի մասշտաբներով, որոնք օրենքում ոչ մի կերպ արտահայտված չեն։ Ասվածի հետևանքն այն է, որ գործող նորմերի խախտումը միայն այն ժամանակ կարող է հիմք ծառայել դատավորի պատասխանատվության համար, երբ դատավորի վարքը միաժամանակ կարելի է գնահատել իբրև ոտնձգություն իրավունքի հիմնարար սկզբունքների և ամբողջ իրավակարգի դեմ։ Եվ հակառակը, դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել, երբ նա թեև դիտավորյալ խախտել է օրենքի նորմերը, բայց որոշում ընդունելիս ղեկավարվել է կոնկրետ գործով ձևական կամ նյութական արդարություն ապահովելու ձգտմամբ, և նրա նպատակները չեն կարող գնահատվել իբրև կամայական ու իրավունքի անտեսում։
Հետևաբար, Եվր․ դատարանի կողմից Կոնվենցիայի խախտում արձանագրելը կարող է ընդամենն առիթ լինել ստուգելու, թե արդյոք դատավորի կայացրած որոշման մեջ առկա է վերը նշված խախտումը, և ոչ ավելին։ Նույն կերպ՝ այդպիսի առիթ կարող են լինել ցանկացած վերադաս դատարանի կամ Սահմանադրական դատարանի կողմից արձանագրված խախտումները։ Ուստի դրանց հիման վրա դատավորի դեմ վարույթ հարուցելը միջամտություն չէ նրա անկախության նկատմամբ, եթե ողջամիտ կասկածներ կան նրա կողմից վերը նշված հատկանիշներով խախտում թույլ տալու վերաբերյալ։ Դատավորի անկախությունը կխախտվի, եթե նա հարուցված վարույթի արդյուքում ենթարկվի պատասխանատվության զուտ այն պատճառով, որ գործող օրենքը կիրառել է այլ մեկնաբանությամբ, քան վերադաս դատարանները։

-Նախագծով սահմանվում է նաև, որ եթե դատավորի լիազորությունները դադարում կամ դադարեցվում են դիտավորյալ հանցանք կատարելու համար մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հիմքերով , ապա նա զրկվում է դատավորի համար նախատեսված կենսաթոշակից և այլ սոցիալական երաշխիքներից: Արդյոք այս կետի ավելացումը կնպաստի բարեվարքության ստուգման ավելի արդյունավետ լինելուն:

-Այն, որ հանցագործություն կատարած և դրա համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված դատավորը զրկվում է դատավորի կենսաթոշակից ու այլ սոցիալական երաշխիքներից, ես արդար եմ համարում։ Դատավորն այն մարդն է, որը պիտի պաշտպանի օրենքը, այլ ոչ թե խախտի։ Դատավորի կողմից հանցագործություն կատարելը կրկնակի հիասթափեցնող է։ Գերմանիայում, օրինակ, անարդար դատական ակտ կայացնելու համար քրեական պատասխանատվության ենթարկված դատավորը ոչ միայն ազատվում է իր պաշտոնից, այլ պարտադիր կերպով զրկվում է նաև իր փաստաբանական արտոնագրից։ Այսինքն՝ նա սկզբունքորեն չի կարող այլևս աշխատել իրավունքի ոլորտում։

Ինգա Մարտինյան

Հետևեք մեզ Telegram-ում
«Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել Հնարավոր է՝ ավելանա իմ անձի կամ մասնագիտական գործունեության քննադատության դոզան. Շաթիրյան Защита сестер Хачатурян просит рассмотреть их дело в суде с участием присяжных (WP) Շատ լավ է, որ մեր վարչապետը ձգտում է պարզաբանել նման նուրբ հարցեր, սակայն դա կարելի է անել ավելի որակյալ մակարդակով. Մհեր Հակոբյան ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով ՀԾԿՀ-ն վաղը կքննարկի ջրի սակագնի հարցը, ՀԷՑ-ին ու ԲԷՑ-ին նախազգուշացում կտա ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին է փոխանցել վերջին երեք ամիսների անդամավճարները. Արմեն Ավետիսյան Пропавший редактор "Интерфакса" два дня лежала за церковью (WP) Վրաստանում իրավիճակը լարված է, ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ. վրացագետ «Երևանում ինչ-որ գազելի շոֆեր կարա սալոնից դանակ հանի ու օրը ցերեկով ուզենա իմ վիզը կտրի կնոջս աչքի առաջ». դերասանն ահազանգում է (տեսանյութ) «Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Մոսկվա Վատ նախադրյալներով է սկսում աշխատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը. Սիրանույշ Սահակյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը Швеция отказалась от обвинений против Ассанжа (WP) Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև գարուն. Փաշինյան Չհրկիզվող պահարան գողացած կինը խոստովանել է կատարածը Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Վարչապետը պատասխանել է ռուս լրագրողի՝ Գարեգին Նժդեհի մասին հարցին (տեսանյութ) ՀՀԿ-ականներ, ԲՀԿ-ականներ և անկուսակցականներ. ովքե՞ր են ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուները Պարզաբանում՝ 2020 թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման վերաբերյալ Ազգային ժողովը հավանություն է տվել աղմուկ հանած մի շարք օրինագծերի Ինչպես է 100 դրամ կաշառք վերցրել, միանգամից բոլորին է սիրահարվել, 3000 դրամով՝ տուն վերանորոգել. Տարոն Սիմոնյանի՝ «Առաջին անգամը» Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Առավել արդյունավետ կլիներ, որ ռազմական տեսուչը հաշվետու լիներ վարչապետին, ոչ թե դառնար ՊՆ ենթակա մարմին. ռազմական փորձագետ Меган Маркл названа самой влиятельной персоной в мире моды онлайн (WP) Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում երեխաների ապօրինի որդեգրման դեպքերից (տեսանյութ) ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Ապարանի համայնքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Մյուս քայլը ԿԿՀ նախագահի ընտրությունն է․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ) Ի դեպ․ Հայաստան-Իտալիա հանդիպման, աղցանի ու ապուրի մասին Ծառատունկ՝ Աբովյանի Սևան փողոցում կառուցվող պուրակում (լուսանկարներ) Բան չի փոխվել կամ լավին լավ ասենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հանրային լսումների երրորդ օրն է. ուղիղ Քրեական ենթամշակույթ կրողները կազատազրկվեն. Ռուստամ Բադասյան (տեսանյութ) Կադաստրի կոմիտեում անորոշ, լարված իրավիճակ է. ազատման դիմումները մնում են անպատասխան Վերացնել «գիշերօթիկի սան» հասկացությունը եւ խաչ քաշել այդ երեխաների ապագայի վրա, սա՞ է Ձեր ուզածը «Տղա եղեք». դերասան Գևորգ Գրիգորյանը երթ է կազմակերպում (տեսանյութ) Հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր, միջանձնային հարաբերություններից՝ 158 զինվոր. պատգամավոր (տեսանյութ) Չկա մի քրեական հեղինակություն, ով ուզենա՝ իր երեխան գնա նույն ճանապարհով. Բաբաջանյան (տեսանյութ) Ծառահատումներ Աբովյանի քաղաքապետի թույլտվությա՞մբ. քաղաքապետարանը մանրամասնում է Օրը ցերեկով ճանապարհը փակել՝ ծառահատում են իրականացնում, մեքենաներն էլ մայթերով են քշում. ահազանգ քաղաքացուց Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Անանյանը մեկնում են արձակուրդ Վեդեցիներին երեկ տհաճ անակնկալ էր սպասվում Սկանդալային Մարա Բաղդասարյանի ընկերը ոստիկանություն է դիմել Гонконг: сотня упорных студентов продолжает обороняться от полиции в Политехе (WP) «Ինտերֆաքս»- ի աշխատակցուհին կորել է՝ եկեղեցում պատարագից հետո. քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ համագումարին