Նոր հրաժարականներ Կադաստրում. տեղակալի հրաժարականի դիմումին ընթացք չի տրվել Ի՞նչ է սպասվում ՀԽ-ին. Ստեփան Սաֆարյանը իր՝ նախագահ դառնալու լուրերի մասին Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել քրեակատարողական հիմնարկների 46 աշխատակիցները Ինչո՞ւ են բեռանափոխադրում իրականացնող ընկերությունները բարձրացրել գները Բոլոր տեսակի ֆիլմերն էլ կարող են գոյություն ունենալ. Միրզոյանը՝ «Մել» ֆիլմի մասին (տեսանյութ) Այստեղ ոչ թե իմ մասնակցության հարցն էր, այլ Ազգային ժողովի նախագահի. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ե՞րբ ԱԺ օրակարգ կբերվի ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնող նախագիծը Երիտասարդները կառավարության շենքի առաջ Արայիկ Հարությունյանի համար աթոռ էին բերել (տեսանյութ) Ես նույնիսկ չեմ հանդիպել վարչապետի հետ, ոչ մի համաձայնություն չի եղել նրա հետ. Արման Բաբաջանյան (տեսանյութ) «Դոպինգով մեդալ բերած տռանսը՝ կառավարության հովանու ներքո». նախկին փոխթաղապետը կրկին «անհետացել» է ֆեյսբուքյան հերթական գրառումից հետո
Երևան, 14.Նոյեմբերի.2019,
00
:
00

Շնորհակալ եմ Աստծուն, որ չընտրվեցի. բլից հարցազրույց դատավոր Սիմիզար Հովսեփյանի հետ

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփանը։

Փոքր ժամանակ դո՞ւք էլ եք երազել բժիշկ դառնալ։
-Ոչ, երազել եմ դառնալ ուսուցչուհի։

Տուն-տունիկ, ցատկապարան, յոթքար, հալամուլա...ի՞նչ էիք խաղում։                               -Խաղացել եմ բոլոր բակային խաղերը, թեեւ խաղերի մեջ ճարպկությամբ աչքի չեմ ընկել։

Դպրոցում գնահատականի համար լացե՞լ եք։
-Չեմ լացել, դպրոցում լավ եմ սովորել եւ միշտ բարձր գնահատականներ եմ ստացել։

Երկրպագուներ։ Իսկական տղամարդու ձեր սահմանումը։
-Ունեցել եմ բազմաթիվ երկրպագուներ, սակայն ինչպես տղամարդու այնպես էլ կնոջ իդեալ իմ կարծիքով գոյություն չունի, յուրաքանչյուրս ունենք մեր թերությունները, եւ նաեւ հենց այդ թերություններն են մեզ տարբերում եւ յուրահատուկ դարձնում, հետեւաբար երբեւէ տղամարդու իդեալի մասին չեմ մտածել։

Ամենամեծ ձախողումը կամ պարտությունը։
-Կարծում եմ մեծ ձախողումներ եւ պարտություններ չեմ ունեցել, թեեւ կան չիրագործված երազանքներ, օրինակ՝ աղջիկ երեխա ունենալը։

Խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել։ Կա ինչ-որ բան, որ չեք կարողանում պատրատել:
-Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով սկսել եմ սիրել շուտ պատրաստվող ճաշատեսակները, թեեւ վստահ եմ, որ մտերիմներիս եթե հարցնեիք բոլորը միաբերան կասեին որ աղցաններն են մոտս շատ լավ ստացվում։ Չեմ կարողանում պատրաստել պահածոներ։

Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ...։
-Ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ ժամանակ անցկացնելը, լավ երաժշտություն լսելը։

Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
- Ամենաթանկ նվերը ստացել եմ աստծո կողմից՝ ի դեմս որդիներիս։

Նախընտրելի բրենդներ։
-Չնայած ներկայումս ամբողջ աշխարհում նկատվող բրենդամանիային՝ ես նախընտրելի բրենդ չունեմ, կարծում եմ, որ հագուստը պետք է առաջին հերթին լինի քեզ համար հարմարավետ, ինչպես նաեւ ընդգծի քո յուրահատկությունը։ Չեմ ժխտի, սակայն, որ հաճախ այդ հարմարավետությունը եւ յուրահատկությունը ավելի լավ կարողանում են ընդգծել հենց բրենդային հագուստները։

Կաշառք տվե՞լ եք որեւէ մեկին։ Իսկ ձեզ տվե՞լ, առաջարկե՞լ են։
-Կաշառք երբեւէ որեւէ մեկին չեմ առաջարկել եւ չեմ ստացել։

Ընկերուհիներ ունե՞ք։
-Ունեմ բազմաթիվ ընկերուհիներ, ուզում եմ հպարտությամբ ընդգծել որ ունեմ ինչպես մանկության ընկերուհիներ, ում հետ ընկերություն ենք անում մինչ օրս, այնպես էլ, հակառակ տարածված կարծիքի, որ մեծ տարիքում ընկերներ այլեւս ձեռք չեն բերում, ունեմ իսկապես մտերիմ ընկերուհիներ, ում հետ ծանոթացել եմ վերջին տարիներին։

Ռոմանտիկ ընթրիք։
-Ներկայումս գերադասում եմ ընտանեկան ընթրիքները։

Օրվա հարցը՝ ինչ հագնել...։
-Ինչպես նշեցի հագուստի մեջ առավելությունը տալի եմ հարմարավետությանը, սակայն փորձում եմ նույն հագուստը երկու օր անընդմեջ չկրել։

Ինչը կարող է ձեզ երջանկացնել։
-Տղաներիս հետ կապված ամեն մի հաջողությունը, անհամբեր սպասում եմ նաեւ թոռնիկիս լույս աշխարհ գալուն եւ մեծ որդուս ամուսնությանը։

Ինչու հենց Սիմիզար, քանի որ Ձեր անունը տարբերվող է, պատմութոուններ, հետաքրքիր իրավիճակներ կհիշեք՝ կապված Ձեր անվան հետ:                                                              

-Տատիկիս անունն է։ Միշտ ուսուցիչներիս կողմից անունս առաջին անգամ կարդալը առիթ էր դասարանցիներիս համար նրանց վրա ծիծաղելու, քանի որ բոլորը դժվարանում էին առաջին անգամ այն ճիշտ կարդալ, հետեւաբար երրորդ դասարանից սկսած առաջին անգամ անունս կարդալուց միշտ ցատկում էի եւ արտաբերում այն, որպեսզի ուսուցիչները անհարմար վիճակում չհայտնվեին։ Իսկ վերջին թարմ դեպքը Ձեր աշխատանաքային զանգն է եղել տղայիս, երբ նշել եք, որ ցանկանում եք իր հորից հարցազրույց վերցնել։ Դուք իհարկե միակը չեք. շատ են եղել պաշտոնական գրությունները, երբ ինձ դիմել են պարոնով։

Ձեզ կինոյի, գրքի ո՞ր հերոսուհուն եք նմանեցնում։
-Որքան էլ զարմանիլի լինի Դեյներիս Տարգարիենին Գահերի խաղից, իր արդարության համար համառ պայքարով եւ նպատակասլացությամբ, եթե իհարկե չհաշվենք վերջին եթերաշրջանում այդ հերոսին ամբողջությամբ եւ անտրամաբանորեն բացասական կերպար դարձնելը։

Կյանքի դասեր։
-Կյանքը լավագույն միաժամանակ ամենախիստ ուսուցիչն է, ով շարունակում է դասեր տալ մինչեւ վերջին օրը։

Բամբասանք ձեր մասին։
-Չեմ լսել երբեւէ։

Ինչի՞ համար եք զղջում։
- Ինչպես արդեն նշեցի, դուստր չունենալը, ավելի ճիշտ որդիներիս՝ քույր չունենալը։

Ո՞ւմ եք սիրում։
-Ընտանիքիս անդամներին, հարազատներիս, քրոջս եւ եղբայրներիս թոռներին, շանս՝ Մաքս անունով անգլիական բուլդոգին.

Ու՞մից եք դժգոհ։
-Դժգոհելու առիթ չունեմ։

Երբ զայրանում եք եւ զարմանում եք։
-Զարմանալու եւ զայրանալու առիթներ լինում են ամեն օր, եւ դրանով է կյանքը նաեւ հետաքրքիր, ցավալի կլինի երբ մի օր սկսեմ այլեւս չզարմանալ։

Համարձակ որոշում։
-Առանց համարձակ որոշումների չի լինում, սակայն մտաբերել կոնկրետ մեկը կդժվարանամ։

Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Դեր խաղալը ընդունելի է միայն թատրոնում, կյանքում փորձում եմ չխաղալ որեւէ դեր։

Հիասթափվել եւ հուսահատվել եք, որ ԲԴԽ անդամ չեք ընտրվել:
-Ընտրություններին նախորդող դեպքերից հետո կանխատեսել էի չընտրվելս, մի քանի օր ցավ էի ապրում ոչ թե չընտրվելու այլ մարդկանց ճանաչելու իմաստով։ Ներկայումս սակայն շնորհակալ եմ Աստծուն, որ չընտրվեցի։ Շնորհակալ լինելու պատճառները, կարծում եմ, ակնհայտ են։

Վեթինգ, թե ինքնավեթինգ։
-Ոչ մեկը, ոչ մյուսը, այլ համակարգի շարունակական բարեփոխում։ Ասվածը սակայն չընկալեք այդ պրոցեսից վախենալու առումով, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ պատասխան տալ եւ գույքային դրությանս համար, եւ անցնել ցանկացած մասնագիտական ստուգում։

Հավատո՞ւմ եք...։
-Հավատում եմ եւ վստահ եմ Աստծո գոյությանը, ով ամեն օր ինձ ապացուցում է իմ կյանքում իր ներկայությունը։

Պատերին ծեփել, ասֆալտին փռել...ինչ սպառնալիքներ են եղել Ձեր գործունեութան ընթացքում:
-Ինձ ճանաչողները գիտեն, որ սպառնալիքի լեզվով հետս չեն կարող խոսել։

Խենթություններ ձեզ համար արված կամ ձեր կողմից արված, օրինակ՝ պատուհանից կփորձեք մտնել կաբինետ, եթե դռները փակ լինեն։                                                            

-Խենթություններ ինձ համար արել են, սակայն ինքս բնույթով չեմ սիրում խենթություններ, փորձում եմ քայլերս կշռադատել։

Ընտանիքի անդամներին է՞լ եք դատում, թե՞ բավարարվում եք վեթինգով:
-Ընտանիքի անդամների նկատմամբ միշտ պահանջկոտ եմ եղել, ինչպես նրանք են իրավացիորեն նշում՝ ինչ որ բան ինձ միշտ չի գոհացնում, երեւի նրանից է, որ գիտեմ նրանց ունակությունները եւ վստահ եմ որ շատ ավելին կարող են։

Ինչ է դատավորի պաշտոնը Ձեզ համար, որ դեպքում հրաժարական կտաք եւ ինչու...։
-Երազանքի իրականացում, գտնում եմ որ դատավորը առաջին հերթին կոչում է, հպարտ եմ որ քսան եւ ավելի տարի ծառայում եմ այդ կոչմանը եւ չեմ պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած աշխատանքային անհավատալի ծանրաբեռնվածությանը։

Թուլություններ, թերություններ։
-Թուլությունս փոքր երեխաները, թերությունս, որ չեմ դադարում մարդկանց անկեղծորեն հավատալ։

Հայատտանի լավագույն պաշտոնյան ո՞վ է կամ քաղաքական գործչի Ձեր իդեալը:
-Դեռեւս Գերագույն խորհրդում աշխատելուս տարիներին պատիվ եմ ունեցել ճանաչել եւ շփվել առաջին նախագահի հետ, ում էլ համարում եմ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչը, իսկ գլոբալ քաղաքականության մեջ ինձ վրա մեծ տպավորություն է թողել Ուինսթոն Չերչիլը։

Սիրելի արտահայտություն ունե՞ք, որը Ձեզ համար կարգախոս եք դարձրել:
-Աստվածաշնչյան ոսկե կանոնը՝ մի արա այն, ինչ չես ուզենա անեն քո նկատմամբ, ինչպես նաեւ օգնիր մարդկանց քանի դեռ ունես այդ հնարավորությունը։

Ինչո՞ւմ է հաջողության հասնելու գաղտնիքը:
-Նվիրվածությունը կատարածդ աշխատանքին եւ հավատը առ այն որ այդ աշխատանքով դու աշխարհը մի փոքր ավելի լավն ես դարձնում։

Ի՞նչ կփոխեիք Ձեր մեջ` թե արտաքինում, թե ներքին աշխարհում:                                      -Ամեն ինչ կթողնեի նույնը։

Զանգ ԲԴԽ-ից։
-Չեմ ստացել, ԲԴԽ-ում ունեմ ընկերներ եւ համոզված եմ զանգը կլինի միայն ընկերական շփման շրջանակներում։

Խորհրդակցական սենյակում։
-Ես եմ, մասնագիտական կարողություններս եւ խիղճս։

Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։
-Պահի թելադրանքով։

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Շատ եմ սիրում Վլադիմիր Պոզների հեղինակային հարցը՝ երբ հանդիպեք Աստծուն ինչ կհարցնեիք կամ կասեիք նրան։

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ դատավոր Արշակ Վարդանյանը Ձեզ հարցնում է՝ արդյոք հասցնելու եք բլից հարցազրույցին մասնակցել։
-Փաստորեն, այո, հասցրեցի։

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են

Ալեքսանդր Ազարյանը  
Գագիկ Հովհաննիսյանը  
Քրիստինե Մկոյանը  
Գեւորգ Նարինյանը  
Անի Հարությունյանը  
Սուրեն Մնոյանը 
Ռաֆիկ Խանդանյանը  
Ստեփան Միքայելյանը  
Դավիթ Հարությունյանը  
Արսեն Նիկողոսյանը 
Արման Օհանյանը  
Աննա Փիլոսյանը  
Հովսեփ Բեդեւյանը  
Դավիթ Բալայանը  
Վահե Խալաթյանը  
Տիգրան Փոլադյանը  
Լիլիթ Սարգսյանը  
Լիլիթ Կատվալյանը  
Հովհաննես Ավագյանը  
Ռուբեն Վարդազարյանը  
Ելիզավետա Դանիելյանը  
Նախշուն Տավարացյանը  
Կարեն Մաթեւոսյանը  
Արթուր Աթաբեկյանը  
Կարինե Բաղդասարյանը  
Դավիթ Գրիգորյանը  
Լիզա Գրիգորյանը  
Արշակ Վարդանյանը  

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Бердымухамедов рассказал, за что в мире уважают Туркмению (WP) Կառավարությունը հաստատել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Արժեթղթերի շուկայի հետ կապված դեռ խնդիրներ կան.Նիկոլ Փաշինյան Արմեն Ջիգարխանյանին կրկին հիվանդանոց են տեղափոխել Նոր հրաժարականներ Կադաստրում. տեղակալի հրաժարականի դիմումին ընթացք չի տրվել Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ․Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը՝ Փաշինյանի հայտարարության մասին Մամ, դու էլ երգիր. Մարիամ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել տարեդարձից ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Крушение MH17: следствие установило связи между Москвой и лидерами ДНР (WP) Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել Բժիշկները պատմել են, որ քաղցկեղի վաղ ախտանշանները հիշեցնում են ծերացման գործընթացը Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ. ԿԳՄՍ նախարարություն Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար Պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ՀԽ-ին. Ստեփան Սաֆարյանը իր՝ նախագահ դառնալու լուրերի մասին Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել քրեակատարողական հիմնարկների 46 աշխատակիցները Վթար Մարտակերտ-Վարդենիս մայրուղու վրա. զոհվել է Հայաստանի՝ 2, Արցախի՝ 1 քաղաքացի Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցվել է թարմ մսի վաճառքը. ՍԱՏՄ Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկու հանքավայրը երկար տարիներ շահագործվել է ապօրինաբար. Քրգործ է հարուցվել Ինչո՞ւ են բեռանափոխադրում իրականացնող ընկերությունները բարձրացրել գները Ամանորի միջոցառումների համար Երևանում կծախսվի 325 մլն դրամ․ հայտնի է տոնական միջոցառումների ծրագիրը Ученые определили место на Марсе, где они будут искать признаки жизни (WP) Ամանորին ընդառաջ տոնական լուսավորության հետ միասին ևս մեկ նվեր կմատուցվի էջմիածնեցիներին. Դիանա Գասպարյան (լուսանկարներ) Գևորգ Պետրոսյանը զրկվե՞լ է ԱԺ-ում ելույթի իրավունքից. Արարատ Միրզոյանը՝ իր և Գևորգ Պետրոսյանի վիճաբանության մասին Բոլոր տեսակի ֆիլմերն էլ կարող են գոյություն ունենալ. Միրզոյանը՝ «Մել» ֆիլմի մասին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքը Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը. ուղիղ Առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի Ինչպես է Մարիամ Փաշինյանը փչում 21-ամյակի ծննդյան տորթի մոմը (տեսանյութ) Այստեղ ոչ թե իմ մասնակցության հարցն էր, այլ Ազգային ժողովի նախագահի. Արարատ Միրզոյան (տեսանյութ) В Тбилиси началась акция протеста после провала поправок в конституцию (WP) Որոշ բիզնեսմեններ փորձում են միջամտել ՀՀ-ի բանկային կայունությանը. Ջավադյան (տեսանյութ) Որտեղ է Աննա Հակոբյանը դուստրերի հետ՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան օրը (լուսանկարներ) Հայաստանի թիվ մեկ հպարտ քաղաքացին երեկ ներկայացրեց «Փաշինյանների հետ» ռեալիթի շոույի հերթական դրամատիկ սերիան․ Արթուր Ղազինյան Անդրանիկ Քոչարյանն էր եկել մեր շարքերը համալրելու. Սիփան Փաշինյան Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. սկիզբը. Միքայել Մինասյան Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա ՀՀ ԱԺ նախագահը և Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը ծառ են տնկում. ուղիղ Կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից Ի դեպ․ Երեխաների ապօրինի որդեգրումների մասին Ե՞րբ ԱԺ օրակարգ կբերվի ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնող նախագիծը Ի՞նչ անակնկալ են պատրաստել Մարիամ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ քույրերը (լուսանկարներ) Սպառողական և հիփոթեքային վարկավորման կտրուկ աճ կա. Արթուր Ջավադյան Премьер Кувейта подал заявление об отставке правительства (WP) Երիտասարդները կառավարության շենքի առաջ Արայիկ Հարությունյանի համար աթոռ էին բերել (տեսանյութ) Ես նույնիսկ չեմ հանդիպել վարչապետի հետ, ոչ մի համաձայնություն չի եղել նրա հետ. Արման Բաբաջանյան (տեսանյութ) «Ազգակցական կապ չունի». Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը՝ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ