Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota և 24 պարկուճ Ողբերգական վթարի վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. մանրամասներ Եթե կան փաստեր՝ խնդրում եմ ներկայացնել, խոսքերով, ցեխ շպրտելով որևէ բան անել չես կարող․ Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանին (տեսանյութ) Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ. Վանեցյանը՝ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության մասին (տեսանյութ) Ընդունող կողմը պարտավոր է ապահովել անվտանգությունը. Ալեն Սիմոնյանը՝ Միլանում տեղի ունեցած միջադեպի մասին Ո՞վ էր այսօր Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 24-ամյա երիտասարդը Ես պետք է արձագանքեի՞ ինքս իմ բացահայտմանը․ Արթուր Վանեցյանը՝ պայմանավորված խաղերին չարձագանքելու մասին (տեսանյութ) Ինչու է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը հեռացվել աշխատանքից Դա անհեթեթ է․ Արթուր Վանեցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի թևից թիմի ավագի թևնոցը հանելու մասին Լևոն Տեր-Պետրոսյա՞նն էլ է չարիք եղել․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
Երևան, 22.Նոյեմբերի.2019,
00
:
00

Պարզաբանում. Ո՞ր դեպքերում է նախածննդյան հսկողությունը և ծննդաբերությունն անվճար

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք, թե որ դեպքում է հղիության վարումը, ծննդաբերությունն անվճար, ում համար, որտեղ, պլանավորած կեսարյան վիրահատությունն անվճա՞ր է, թե՝ ոչ, հիվանդանոցներում սահմանված գները՝ թե հղիության վարման, թե ծննդաբերության վերաբերյալ, օրինակա՞ն են, թե՝ ոչ:

Ո՞ր դեպքերում է նախածննդյան հսկողությունը և ծննդաբերությունը անվճար՝ ում համար, արդյո՞ք անվճար բուժծառայություններից օգտվելու համար պարտադիր է դիմել հղի կնոջ բնակության հասցեում գտնվող բուժհաստատությանը։

Երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եվ սպասարկման հարցերը կարգավորվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին 28 նոյեմբերի 2013 թ. թիվ 77-Ն հրաման:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում իրականացվում է տարածքային սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, անկախ մինչ այդ կատարված տեղամասային կցումներից: Այն դեպքերում, երբ հղին ներկայացնում է քաղվածք իր բնակության վայրում հաշվառված չլինելու մասին կամ ուղեգրվում է որպես ռիսկի խմբի հղի, հսկողությունն իրականացվում է անվճար:

Այն դեպքերում, երբ կինը բնակվում է տվյալ առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության սպասարկման տարածքում, սակայն ընտրում է մեկ այլ բժշկական կազմակերպության տարածքում ընդգրկված կանանց կոնսուլտացիա, ապա պետք է իր բնակության տարածքային բժշկական կազմակերպությունից ներկայացնի քաղվածք այն մասին, որ ինքը հաշվառված չէ այնտեղ և/կամ որպես հղի հսկողութության տակ չի գտնվում, կամ էլ դուրս է եկել հաշվառումից: Նշված քաղվածքը տարածքային բժշկակական կազմակերպության կողմից տրվում է անվճար:

Այն դեպքում, երբ հղին հաշվառման է վերցվում ոչ իր բնակության վայրի տարածքային բժշկական կազմակերպության կանանց կոնսուլտացիայի կողմից, ապա վերջինս պարտավոր է ապահովել հղիի նախածննդյան հսկողության իրականացումը` պատշաճ մակարդակով և որակով` սույն չափորոշիչով ամրագրված ծավալներին համապապատասխան, ներառյալ պատրոնաժի իրականացումը:
Անվճար նախածննդյան հսկողության իր իրավունքի մասին նախապես տեղեկացված լինելու պարագայում, հղիի կողմից, իր բնակության վայրի բժշկական կազմակերպությունում հաշվառված չլինելու վերաբերյալ քաղվածք չներկայացնելու դեպքում, նախածննդյան հսկողությունը այլ բժշկական կազմակերպության կանանց կոնսուլտացիայի կողմից իրականացվում է վճարովի, անկախ բնակության վայրից:
Հղիության ախտաբանական ընթացքով բարձր ռիսկի խմբի հղիների խորհրդատվությունը և հետազոտությունը կազմակերպվում է բժշկական ցուցումների առկայության դեպքում` երրորդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում տեղամասային մանկաբարձ- գինեկոլոգների և երրորդ մակարդակի ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գինեկոլոգների ուղեգրմամբ:

Հղիության ախտաբանական ընթացքով բարձր ռիսկի խմբի հղիների հսկողությունը, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, կարող է իրականացվել այլ մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների կողմից (Երևան քաղաքում` երրորդ մակարդակի ծննդօգնության հաստատություններ, իսկ Շիրակի մարզում Գյումրու ծննդատուն)` տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված N 7-ով սահմանված ուղեգրի ձևի համաձայն:

Այն դեպքերում, երբ հղին նախընտրում է հսկվել միայն բարձր ռիսկի հղիների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից և հրաժարվում է ըստ բնակության վայրի կանանց կոնսուլտացիայի ծառայություններից դուրս գալով իր սպասարկման տարածքի կանանց կոնսուլտացիայի հսկողությունից: Այս դեպքերում մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացության հիման վրա հղին պարտադիր կերպով դուրս է գալիս իր անմիջական սպասարկման տարածքի կանանց կոնսուլտացիայի հաշվառումից:

Բարձր ռիսկի հղիների նեղ մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը, հղիության ախտաբանության և/կամ ծննդաբերության կապակցությամբ ուղեգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանի համաձայն:

Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր կանանց:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, ըստ սահմանված կարգի, նախածննդյան հսկողության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք:

Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է թիվ 77-Ն հրամանի 20-րդ կետով նշված դեպքերում։
ՀՀ կառավարության որոշումը պետության կողմից երաշխավորված անվճար եվ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եվ սպասարկման մասին 4 մարտի 2004 թվականի թիվ 318-Ն Որոշմանը կից Հավելված 2-ի 12-րդ մասի 1-ի կետի զ ենթակետի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներից է՝ ծննդօգնություն։

Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերվում է բոլոր հղիների, ծննդաբերների և ծննդկանների համար և ընդգրկում է`

1) հղիների նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամանով հաստատած կարգի,
2) հղիների և ծննդաբերների ծննդալուծման և հետծննդյան (ներառյալ նորածինների) խնամքը,
3) հղիների, ծննդաբերների բարդացած ծննդաբերության և հետծննդյան (ներառյալ հիվանդ նորածինների) խնամքն ու բարդությունների բուժումը իրականացվում է համաձայն հետծննդյան շրջանի բարդությունների։

Ծննդաբերությունների համար սահմանված գները իրենց մեջ ներառում են հղիի և ծննդկանի ստացիոնար բուժման և հետազոտության, ինչպես նաև նորածնի խնամքի, հետազոտության ու բուժման ծախսերը:

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնությունն ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը (հղիին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով և հեղուկներով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական ծառայությունները):

Այն դեպքում, երբ հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում բացակայում են հիվանդի բուժման կազմակերպման համար անհրաժեշտ բաղադրամասերը /մասնագիտացված կոնսուլտացիաների, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորությունները և այլն/ հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները սույն չափորոշչով նախատեսված միջոցառումները կազմակերպում և ապահովում է այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային սկզբունքով, կատարելով հատուցում հիվանդի բուժման համար պետության կողմից հատկացվող ուղեգրող կազմակերպության համապատասխան գումարներից:

Արդյո՞ք պլանավորված կամ բժշկի կողմից կայացրած որոշման հիման վրա կեսարյան հատումն իրականացվում է անվճար․

Հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ/արտասեռական ախտաբանություններով ուղեկցվող բարդությունների դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական օգնությունն իրականացվում է հղիների և ծննդկանների հսկողությունն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից տրված ուղեգրի ներկայացմամբ (հղիության և/կամ հետծննդյան ժամկետի պարտադիր նշումով), իսկ ծննդօգնության բժշկական կազմակերպությունների հիվանդանոցային մասնագիտացված այլ բժշկական կազմակերպությունների /բաժանմունք տեղափոխելու դեպքում` տեղափոխման էպիկրիզի ներկայացմամբ` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ /արտասեռական/ ախտաբանություններով ուղեկցվող հիվանդությունների դեպքում կամ կեսարյան հատման ժամանակ, երբ կատարվում են այլ վիրահատական միջամտություններ փոխհատուցումը իրականացվում է պետության կողմից տվյալ միջամտության կամ հիվանդության համար սահմանված բժշկական օգնության ամբողջ արժեքով, բժշկական օգնության յուրաքանչյուր տեսակի համար։Առողջ ծննդկանի դուրս գրումը, հետծննդյան նորմալ ընթացքի դեպքում կատարվում է ծննդաբերությունից հետո` 3-4-րդ օրը, իսկ կեսարյան հատման դեպքում` 4-5-րդ օրը, իսկ բարդացած ծննդաբերության դեպքում` կախված ախտաբանության բնույթից և ծննդկանի վիճակից:

Հաշվի առնելով վերոգրյալը, նշենք, որ պետության կողմից երաշխավորվում է անվճար ծննդաբերություն ինչպես բնական, այնպես ել կեսարյան հատման դեպքում, անկախ այն հանգամանքից կեսարյան հատումը եղել է պլանավորված թէ բժշկի կողմից կայացրած որոշման հիման վրա։

Անհրաժեշտ է նշել նաև, որ վերը նշված կարգավորումներով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար նախածննդյան հսկողության, ծննդաբերության ինչպես նաև հետծննդյան ընթացքում կնոջ և երեխային տրամադրվող ծառայությունները, սակայն անհրաժեշտ է նշել, որ նշված անվճար բուժծառայությունները տրամադրվում են միայն պետական հիվանդանոցների և պոլիկլինիկաների կողմից, ինչ վերաբերվում է մասնավոր առևտրային բուժհաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունների, ապա նշենք, որ դրանց գների վերաբերյալ ձերք է բերվում համաձայնություն անձի և բուժհաստատության միջև և բուժհաստատություն է որոշում ծառայությունների մատուցման վճարի չափը։

Արդյո՞ք թույլատրելի է բուժհաստատությունների կողմից սահմանել նախածննդյան հսկողության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում իրականացվող բուժծառայությունների դիմաց վճարներ․

Հարկ ենք համարում նշել նաև, այն մասին, որ բացի անվճար տրամադրվող բուժծառայություններից կան նաև ոչ բժշկական ծառայությունները, որոնք պետական բժշական հաստատություններում վճարովի են՝ անհատական (միայն մեկ ծննդաբերի/ծննդկանի համար նախատեսված) լրացուցիչ տարածքով և բարելավված պայմաններով հիվանդասենյակի տրամադրում, ներառյալ խնամողի համար համապատասխան պայմանների ստեղծումը (առանձին մահճակալ, հիգիենայի պարագաներ և այլն):

Վերոհիշյալ վճարովի ծառայության հետ կապված գները սահմանվում են բժշկական կազմակերպության տնօրինության կողմից, սակայն մեկ օրվա համար սահմանվող գները չեն կարող գերազանցել`

1) 20000 դրամը` լրացուցիչ տարածքով, հիմնանորոգված և բարելավված սանիտարա-հիգենիկ պայմաններով ու հագեցվածությամբ, 2 սենյակից բաղկացած հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ և նորածնի համար անձնական հիգիենայի պարագաների և խնամողի համար մահճակալի ու պարագաների առկայությունը:
2) 15000 դրամը` լրացուցիչ տարածքով, հիմնանորոգված և բարելավված սանիտարա-հիգենիկ պայմաններով ու հագեցվածությամբ, 1 սենյակից բաղկացած հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ և նորածնի համար անձնական հիգիենայի պարագաները և խնամքի համար անհրաժեշտ պայմանների առկայությունը` մահճակալ, պարագաներ և այլն:
3) 10000 դրամը` հիմնանորոգված և բարելավված պայմաններով 1 սենյակից բաղկացած հիվանդասենյակի համար` ներառյալ կնոջ և նորածնի համար հիգենայի պարագաները, առանց խնամակալի համար նախատեսված պայմանների:

Բժշկական կազմակերպության տնօրինությունը պարտավոր է վճարովի ծառայությունների գնացուցակը փակցնել բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում և տեղադրել կազմակերպության կայքէջում:

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ իրավախորհրդատ Լիլիթ Գրիգորյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

Հետևեք մեզ Telegram-ում
Հռոմում հանդիպում եմ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոի հետ. ՈՒՂԻՂ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն (տեսանյութ) Ինչպե՞ս ստացվեց, որ միայն հիմա է Վանեցյանը մտահոգվում այդ հիմնադրամի վտանգավոր լինելու մասին. Սարգիս Խանդանյան Հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին Генеральный прокурор Израиля решил предъявить Нетаньяху обвинения по трем делам о злоупотреблениях (WP) Բախվել են 3 ավտոմեքենա, կա տուժած Ներքին անվտանգության վարչությունում համապատասխան ստուգումներ են իրականացվում. ոստիկանությունը՝ հակագազով ու մահակով ցուցմունք կորզելու մասին Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota և 24 պարկուճ Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի Ողբերգական վթարի վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. մանրամասներ Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար El Pais: В Испании начато расследование из-за предполагаемого участия РФ в дестабилизации ситуации в Каталонии (WP) Փախստականներն ավելի շատ ձգտում են գնալ Ֆրանսիա, քան՝ Գերմանիա ՄԻՊ-ը արձագանքել է երեկվա սկանդալային տեսանյութին Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարեւոր հարցի շուրջ. Մնացական Բիչախչյան Բոցավառվող շարժիչով Boeing 777-ը թռել Է Լոս Անջելեսի վրայով Գեղամա լեռներում անհետ կորած ակտիվիստը գտնվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Ալրաղացի Լյովը ձերբակալվել է Импичмент Трампа. Что нового мы услышали на слушаниях в конгрессе (WP) Օրվա աստղագուշակ «Ժամանակ». Ալեն Սիմոնյանն ուզում է օրենքով արգելել եղեւնիների վաճառքը Ամանորին «Իրատես». Բակո Սահակյանը լռում է, որ հար­վա­ծի տակ չդ­նի իր թեկնածուին. կարող է անակնկալ լինել «Ժողովուրդ». Յուրի Խաչատուրովի որդին փոշմանել է․ նա կրկին դատի է տվել Սուրիկ Խաչատրյանին «Ժողովուրդ». Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են. իրավիճակը լարված է «Ժամանակ». Գերմանիայից «դեսանտ կիջեցվի» Արցախ «Հրապարակ». Առաջիկայում օրինագիծն ընդունվելու է. ինչու նոր իշխանությունը չի նստում «ոզնու վրա» «Ժամանակ». Մարտի 1-ին Ղարաբաղից Երեւան բերված զինվորականների թվում է եղել նաեւ Սեյրան Օհանյանի որդին «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում «Հրապարակ». Նախկիններին քննադատելը իր արդյունքը տվեց. «Վեդի Ալկոն» վերակենդանանում է «Իրատես». Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը» «Ժողովուրդ». Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից «Փաստ». Քանի դեռ վարչապետն ապավինում է պոպուլիզմին, վարկանաիշը շարունակաբար անկում է գրանցելու Հուսանք՝ նաև կպարզվի, թե ովքեր են հանդես գալիս խորհրդատուների կամ մարիոնետավարների դերում. Գոռ Աբրահամյան «Հրապարակ». ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները Լույս չի լինի Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն. բլից հարցում Վանեցյանի հետ (տեսանյութ) ԱԺ-ում պատգամավոր կա, որը ժամանակ առ ժամանակ մոռանում է բերանի հատվածից դուրս եկող գոլորշին կառավարել. Արմեն Փամբուխչյան Վանեցյանն այն մասին, թե որ հարցում պետք է կանգ առնի Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ) Եթե կան փաստեր՝ խնդրում եմ ներկայացնել, խոսքերով, ցեխ շպրտելով որևէ բան անել չես կարող․ Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանին (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ՇՄԿ խորհրդակցությանը ներկայացրել է ՀՀ գիտատեխնիկական ոլորտը Փառք Աստծո, որ ինձ իրենք չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ. Վանեցյանը՝ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության մասին (տեսանյութ) Ընդունող կողմը պարտավոր է ապահովել անվտանգությունը. Ալեն Սիմոնյանը՝ Միլանում տեղի ունեցած միջադեպի մասին Ո՞վ էր այսօր Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 24-ամյա երիտասարդը Ես պետք է արձագանքեի՞ ինքս իմ բացահայտմանը․ Արթուր Վանեցյանը՝ պայմանավորված խաղերին չարձագանքելու մասին (տեսանյութ) Ինչու է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանը հեռացվել աշխատանքից Ոստիկանության տարածքային բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (տեսանյութ) Սա ֆիլմ չէ. մասշտաբային ցույցեր՝ Իրանում (տեսանյութ) «Աշտարակի պոպոքը, Համայակի սապոգը». երգի պրեմիերա․Գարիկ և Սոնա՝ «Համայակ» Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը