Որտեղ են լինելու բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր Սովորական գործընթաց է, արտառոց բան չկա. Արմեն Գրիգորյանը՝ ՀՅԴ-ից հեռացված երիտասարդների մասին Ովքեր են ՀՖՖ նախագահի թեկնածուները ԱԳՆ-ում բոլոր սխալների մեղավորը վատ թարգմանիչն է Ովքեր են ներկա գտնվել Փաստաբանության ստեղծման 101-ամյակի միջոցառմանը (լուսանկարներ) ԵԱՀԿ նախարարների խորհրդում Ադրբեջանի հայտարարությունը բավական կոշտ, ռազմատենչ, սպառնալիքով հայտարարություն էր, հայկական կողմի լռությունը մտահոգիչ է․ Արա Պապյան Արայիկ Հարությունյանն իր ժողովրդի հետ խոսում է նախարարին ոչ հարիր բառապաշարով. ՀՅԴ ՀԵՄ նախագահ (տեսանյութ) Ինչ փաստերի հիման վրա է դատարանը կասեցրել Գագիկ Ծառուկյանի հյուրանոցի շինարարությունը Մահացել է պատգամավոր Արման Եղոյանի հայրը Մոսկվայում ձեռբակալվել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարը
Երևան, 07.Դեկտեմբերի.2019,
00
:
00

Հորդորակ՝ «մոտ» բառի սխալ գործածության մասին

ՀՈՐԴՈՐԱԿ «ՄՈՏ» ԲԱՌԻ ՍԽԱԼ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մոտ» կապը թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում հաճախադեպ է: Այս բառի գործածության սխալների մասին խոսվել է տարբեր առիթներով, սակայն անհրաժեշտություն կա դրանց կրկին անդրադառնալու։
Նախ ներկայացնենք բառի հիմնական իմաստները։ Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ մոտ-ը նշանակում է՝ կողքին, կողքը, ոչ հեռավոր, մտերիմ, գրեթե, մոտավորապես, ներկայությամբ, հարակից և այլն։ Այն սխալները, որոնց մասին կխոսենք, առնչություն չունեն բառի ո՛չ այս և ո՛չ էլ այն իմաստների հետ, որոնք չհիշատակեցինք։
Ներկայացնենք հանդիպող հիմնական դեպքերը.

1. «Մոտ» բառն ավելորդ է, գործածվում է անհարկի։ Օրինակ.
Առայժմ դա նրանց մոտ չի հաջողվում:
Հաղթողների մոտ տրամադրությունը միշտ էլ բարձր է:

Այս նախադասություններում ամեն բան տեղը կընկնի, եթե մոտ-ը չգործածվի.
Առայժմ դա նրանց չի հաջողվում:
Հաղթողների տրամադրությունը միշտ էլ բարձր է:

2. Նախադասությունը սխալ է ձևակերպված։ Այսպես.
Խաղից դուրս վիճակ է արձանագրել մրցավարը հարձակվողի մոտ:
Միս ուտելուց հետո այդ տեսակի շների մոտ նյարդային համակարգը խանգարվում է։
Փորձի պակաս կա երիտասարդ մասնագետների մոտ:

Հարձակվողի մոտ խաղից դուրս վիճակ արձանագրել նշանակում է նրա մոտ կանգնած արձանագրել, որ ֆուտբոլիստը խաղից դուրս է։ Նյարդային համակարգի խանգարումը ոչ թե շների մոտ է, այլ նրանք ունենում են այդ խանգարումը։ Իսկ երրորդ նախադասությունը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չի էլ զգում։
Պետք է լիներ այսպես.
Մրցավարն արձանագրել է, որ հարձակվողը խաղից դուրս վիճակում է:
Միս ուտելուց հետո այդ տեսակի շների նյարդա¬յին հա¬մա¬¬կար¬գը խան¬գար-վում է։
Փորձի պակաս ունեն երիտասարդ մասնագետները։

Այդպես էլ սխալ են.
Հիվանդների մոտ լինում է գլխացավ։
Ինձ մոտ սրտխառնոց է առաջանում։

Այս մտքերը պետք է ձևակերպվեն այսպես.
Հիվանդները գլխացավ են ունենում։
Ես սրտխառնոց եմ ունենում։

3. Մոտ-ը գործածվում է մեջ-ի փոխարեն։ Օրինակ.
Ինձ մոտ մի միտք ծագեց։
Արվեստագետների մոտ խանդի զգացումն ուժեղ է արտահայտվում։
Ռուսական արբանյակի մոտ շարժիչի խնդիրներ են ի հայտ եկել։

Այս դեպքերում ճիշտ կլինի գործածել «մեջ» բառը կամ ներգոյական հոլովով բառ.
Իմ մեջ մի միտք ծագեց։
Արվեստագետների մեջ խանդի զգացումն ուժեղ է արտահայտվում։
Ռուսական արբանյակում շարժիչի խնդիրներ են ի հայտ եկել։

4. Նախադասությունն ամբողջովին պատճենում է ռուսերենից։ Օրինակ.
Դու ե՞րբ ես լինելու քեզ մոտ։
Տնօրենն իր մոտ է։
Ես կլինեմ ինձ մոտ։

Մեր լեզվամտածողությամբ մարդն ինքն իր մոտ լինել չի կարող։ Այսպես ասելիս սովորաբար նկատի են ունենում աշխատասենյակում, առանձնասենյակում, տեղում լինելը։ Հենց այդ բառերն էլ պետք է գործածել.
Դու ե՞րբ ես լինելու քո աշխատասենյակում։
Տնօրենն իր տեղում է։
Ես կլինեմ իմ առանձնասենյակում։

5. Մոտ-ը գործածվում է «համար», «շրջանում» բառերի փոխարեն։ Այսպես.
Գայլերի մոտ դժվար է վազել ձյան վրայով։
Մեկ փոփոխության հնարավորություն կմնա Վենգերի մոտ։
Գյուղացիների մոտ դա անհանգստություն է առաջացրել։

Այս նախադասությունները ճիշտ հայերեն կլինեն այսպես.
Գայլերի համար դժվար է վազել ձյան վրայով։ Կամ Գայլերը դժվար են վազում ձյան վրայով։
Վենգերի համար մեկ փոփոխության հնարավորություն կմնա։
Գյուղացիների շրջանում դա անհանգստություն է առաջացրել։
Իհարկե, վերջին օրինակում մոտ-ը կարող է ունենալ նաև մեջ-ի իմաստը։

6. «Մոտ» բառը սխալ ձևեր է կազմում «ստացվել» բառի հետ։ Օրինակ.
Ոչինչ չի ստացվում նրանց մոտ։
Այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մոտ չստացվեց լավ խաղալ:

Սրանք ևս անհարազատ՝ օտար լեզվամտածողության հետևանք են, ընդ որում սխալ է գործածված նաև «ստացվել» բառը: Հաջողվել-ը կարծես մոռացվել է. ամեն բան ստացվում կամ չի ստացվում:
Վերևում բերված նախադասությունները ճիշտ են այսպես.
Նրանց ոչինչ չի հաջողվում։
Այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստին չհաջողվեց լավ խաղալ:

Այս գրությամբ
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
«մոտ» բառը գործածելիս խուսափել հայերենին խորթ կառույցներից, տուրք չտալ օտար լեզվամտածողությանը։

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Հետևեք մեզ Telegram-ում
«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը վերադարձնում է ՀՀԿ կադրերին «Փաստ». «Զտում». սիրով ազատվում են «հնաբնակներից» Որտեղ են լինելու բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր «Հրապարակ». Արսեն Բաբայանի հետ հեռախոսազրույցից հետո «Իմ քայլի» պատգամավորին հարցաքննության են կանչել Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է Երևանի ամանորյա բյուջեն վերջին 5 տարիներին Ֆրանսիայում պղծել են Հայոց Ցեղասպանության հուշակոթողը ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանին որպես Ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Տիգրան Հակոբյան Ունեք առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացումն ապացուցող փաստեր. Արսեն Թորոսյան Մոսկվայում աճուրդի կդնեն կալանավայրից Փարաջանովի գրած նամակները "Если нас забудут, мы пропадем". Как выносили приговоры обвиняемым по "московскому делу" (WP) Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում Սովորական գործընթաց է, արտառոց բան չկա. Արմեն Գրիգորյանը՝ ՀՅԴ-ից հեռացված երիտասարդների մասին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեք անգամ 100 տոկոսով պարգևատրել է իրեն. factor.am Ժիրայր Սեֆիլյանը բարձրաձայնում է երկրի ներսում հեղաշրջման վտանգի մասին (տեսանյութ) Ուրախ եմ, որ Հայաստանն այժմ ապրում է տեխնոլոգիական հանգույց դառնալու շրջան. Արմեն Աարգսյան Ովքեր են ՀՖՖ նախագահի թեկնածուները Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին (լուսանկարներ) ՀՊՏՀ-ում սկսվեց «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացը՝ առողջապահական ոլորտի ղեկավար անձնակազմի համար Три тактические победы Иванишвили. Будет ли четвертая? (WP) ԱԳՆ-ում բոլոր սխալների մեղավորը վատ թարգմանիչն է Արմեն Աշոտյանը ակնհայտ սուտ ա խոսում, երբ ասում ա, թե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ՀՀԿ-ն խորհրդարան չանցնի. Սուրեն Սահակյան Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը Ովքեր են ներկա գտնվել Փաստաբանության ստեղծման 101-ամյակի միջոցառմանը (լուսանկարներ) Как крупнейшее в мире IPO и сделка ОПЕК повлияют на нефтяные цены (WP) ԵԱՀԿ նախարարների խորհրդում Ադրբեջանի հայտարարությունը բավական կոշտ, ռազմատենչ, սպառնալիքով հայտարարություն էր, հայկական կողմի լռությունը մտահոգիչ է․ Արա Պապյան «Արմավիր» ՔԿՀ-ում Մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում․ ՍԱՏՄ 2019-ին գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել. պատգամավորներն արձագանքում են Ի դեպ. ՀՅԴ օրակարգի եւ «պարտիզանական պատերազմների» մասին 91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. Փաշինյանն ուղիղ եթերում է Грузия: пропорциональная система будет введена в 2024 году (WP) Արայիկ Հարությունյանն իր ժողովրդի հետ խոսում է նախարարին ոչ հարիր բառապաշարով. ՀՅԴ ՀԵՄ նախագահ (տեսանյութ) Մամուլի ասուլիս ՀՖՖ-ում. հրապարակվում են նախագահի եւ գործկոմի անդամության թեկնածուների անունները. ուղիղ Մելանիա եւ Դոնալդ Թրամփները Սպիտակ տան Սուրբծննդյան տոնածառի լույսերը վառել են ՊՆ-ն 2,4 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանի ընկերության հետ. Hetq.am Ինչ փաստերի հիման վրա է դատարանը կասեցրել Գագիկ Ծառուկյանի հյուրանոցի շինարարությունը Эксперты НАТО: Россия - главный поставщик фальшивых лайков в соцсетях (WP) Դատախազները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննող դատավորին Էն ժամանակ «տապոռային» լուծում է եղել՝ զոհ դառնա՞նք դրան. ԿԲ փոխնախագահ (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն. գողություններ, թմրանյութեր, կեղծ ձեռնարկատիրություն Как Голливуд формирует общество по образцу восточных каст (часть 2) Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն. Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել Как Голливуд формирует общество по образцу восточных деспотий (часть 1) (WP) «Ֆլեշ» բենզալցակայանի դանակահարված աշխատակիցը լավ է. հարուցվել է քրգործ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին «Հյուսիս-հարավ»-ի գործով գործել են հանցավոր սխեմաներ, կա 18 մեղադրյալ. շուրջ 23.7մլրդ դրամի վնաս է հասցվել Այն պարտիզանական քայլերը, որոնք մտադիր են իրականացնել, բների մեջ խեղդվելու են. պատգամավոր (տեսանյութ)