Երևանի թիվ 116 դպրոցի բակում դասի ժամին կրակոցներ են հնչել. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ՀՅԴ-ն ու ԵՊՀ-ն՝ ԵՊՀ-ում կաշառք բաժանելու լուրերի մասին ԵՊՀ ռեկտորը հրաժարվում է իր սենյակը տրամադրել ուսանողներին՝ տապալելով 10 տարվա ավանդույթը Ապրիր առողջ. ինչպես պահպանել տեսողությունը Մել Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է. Փաշինյան (տեսանյութ) Սեռականության օրակարգով գմփցնելու եւ այդ խելոք մարդիկ գողերի մասին. բենեֆիս Աժ-ում Երկու ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ) Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ձերբակալված փաստաբաններին տեսակցելու խնդրանքով Ի՞նչ է նշանակում ՝ կառավարությունը դիալոգ չի անում, կառավարությունը հո միայն վարչապետը չի՞. ՀԽ անդամը՝ Վազգեն Մանուկյանի հեռանալու մասին Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ դեսպան Արշակ Փոլադյանը և ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել նախկինում
Երևան, 14.Նոյեմբերի.2019,
00
:
00

Ու տեսեք, թե ինչ են լսում երեխաները՝ «Մադագասկար» մուլտֆիլմը դիտելիս

«ՄԱԴԱԳԱՍԿԱՐ» ՄՈՒԼՏՖԻԼՄԸ երեխաները ոչ միայն դիտում, այլև լսում են:

Ու տեսեք, թե ինչ են լսում: Մուլտֆիլմի լեզվական սխալները՝ «Եթեր» թերթում

Երեխաները սիրում են մուլտֆիլմեր: Երեխաները սիրում են ջունգլիների մասին պատմություններ: Ահա թե ինչու նրանց սիրելի մուլտֆիլմերի ցանկում միշտ կա «Մադագասկարը»: Լավ է, որ այս մուլտֆիլմը թարգմանվել է հայերեն: Լավ է նաև, որ կրկնօրինակող խումբը բավական ջանք է թափել. հիանալի ձայներ են, դերասանական լավ աշխատանք է կատարված: Բայց ափսոս, շատ ափսոս, որ հայերեն տեքստը մեղմ ասած՝ անթերի չէ: Ահա դուրս գրված սխալներից մի քանիսը:

Զեբր Մարտին ասում է առյուծ Ալեքսին. «Դու ճիշտ մարդու մոտ ես եկել, ընկերս»: Մուլտֆիլմում ինչ ասես կարող է լինել: Ասենք, զեբրը կարող է մարդու պես խոսել: Բայց նա իր մասին չի ասի՝ ճիշտ մարդու մոտ ես եկել: Այստեղ հեշտությամբ կարելի էր խուսափել «մարդ» բառից: «Ինչ էլ գիտես, թե ում պիտի դիմես», «Լավ է, որ ինձ մոտ ես եկել» և այլն:

«Պետք է դուրս գաս նույն, ձանձրալի առօրյայից»: Եթե առօրյան ձանձրալի է, ուրեմն այն միապաղաղ է, անհետաքրքիր, բայց ոչ նույն(ը): Սա սխալ ձևակերպում է:
«Դրանից ավելի էլ ի՞նչ անեմ»: Ավելի-ն ու էլի-ն անհամատեղելի են: Ճիշտ է՝ «Դրանից ավելի ի՞նչ անեմ» կամ «Էլ ի՞նչ անեմ»:

Զեբրն ասում է, որ ուզում է գնալ վայրի բնություն: Առյուծը պատասխանում է. «Էլ այդպես չասես, թե չէ՝ իրոք անհանգստացել էի»: Այստեղ խոսքը ասելու ձևի՝ ինչպես ասելու մասին չէ, այլ ասվածի բովանդակության՝ ինչ ասելու մասին: Ուրեմն՝ «Էլ այդպիսի բան չասես…» կամ «Էլ նման բան չասես…»:
«Իմ քաղցր, հյութալի սթեյք»,-ասում է առյուծը մսի կտորին: Գուցե անուշահամ, համեղ, բայց ո՛չ քաղցր:

«Քո ընկերը որսորդ է, ով միս է ուզում», «Կենդանիների պաշտպանները, ում շնորհիվ այս կենդանիներին ուղարկել էին Աֆրիկա…»: Ո՛չ թե «ով», այլ «որը», ո՛չ թե «ում», այլ «որոնց»: Եվ ո՛չ այն պատճառով, որ խոսքը կենդանիների մասին է: Այդպես է նաև մարդկանց դեպքում՝ «երեխան, որը», «կանայք, որոնց»: Ուրեմն՝ «որսորդ է, որը» «պաշտպանները, որոնց»:

«Ո՞ւր վերացավ դասային անհավասարությունը»: Ճիշտ է, երբ ասում ենք «ո՞ւր կորավ», քանի որ կորած բանը մի այլ՝ անհայտ վայրում է: Իսկ այն, ինչ վերացել է, չի կարող այլ տեղում լինել: Ուրեմն պետք էր ասել «Ինչո՞ւ վերացավ դասային անհավասարությունը» կամ «Ո՞ւր կորավ դասային անհավասարությունը»:
Մուլֆիլմի հերոսներից մեկը հարցնում է. «Ես երազո՞ւմ եմ»: Իրավիճակը շատ նման է և՛ երազի, և՛ երազանքի, բայց այստեղ խոսքը երազ տեսնելու մասին է: Ուրեմն իմաստային շփոթ չառաջացնելու համար ճիշտ կլիներ ասել «Ես երա՞զ եմ տեսնում»:
«Պետք է հեռանա հազար տարով կամ ամբողջ կյանքով»: Այս խոսքով առյուծին վտարում են Աֆրիկայից: Ամբողջ կյանքով-ն այստեղ ցմահ-ն է:

«Գլխումս մի քանի մտքեր ծանրութեթև անելուց հետո․․․», «Մենք գտել ենք մի քանի օգնող ձեռքեր»: Մի քանի-ն եզակի թիվ է պահանջում: Ճիշտ է՝ «Գլխումս մի քանի միտք ծանրութեթև անելուց հետո․․․», «Մենք գտել ենք մի քանի օգնող ձեռք»:
«Երբ հաղթեմ քեզ ու դառնամ առյուծների առաջնորդը, դու կկարողանաս ավելի շատ ժամանակ անցկացնել»: Պետք էր թարգմանել այսպես. «Երբ հաղթեմ քեզ ու դառնամ առյուծների առաջնորդը, դու ավելի շատ ազատ ժամանակ կունենաս»:
«Հետույքս որպես աղա՞նդ»,-հուզված հարցնում է զեբրը, երբ առյուծը բնազդաբար կծում է նրան: Աղանդը իշխող եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք է: Պարզ է, որ այստեղ խոսքը աղանդերի՝ ճաշից հետո մատուցվող թեթև ուտելիքի մասին է:
Մենք ձեզ հետ միասին այս ամենը գիտեինք կամ իմացանք, իսկ երեխաները, ավաղ, կշարունակեն իրենց սիրելի մուլտֆիլմը դիտելուն զուգահեռ լսել այստեղ ներկայացված և մյուս բոլոր լեզվական սխալները:
Կհանդիպենք «Եթերում»:

Երազիկ Գրիգորյան
Լեզվի կոմիտեի աշխատակից

Հետևեք մեզ Telegram-ում
Երևանի թիվ 116 դպրոցի բակում դասի ժամին կրակոցներ են հնչել. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ՀՅԴ-ն ու ԵՊՀ-ն՝ ԵՊՀ-ում կաշառք բաժանելու լուրերի մասին Ո՞վ ա ճշտել՝ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու դեպքեր կան, թե ոչ. Գևորգ Պետրոսյան ԵՊՀ ռեկտորը հրաժարվում է իր սենյակը տրամադրել ուսանողներին՝ տապալելով 10 տարվա ավանդույթը Կառավարության նիստ. ուղիղ Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է. Արմեն Դարբինյան Էրդողանի հետ հանդիպումից հետո ամերիկացի սենատորն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 37.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Օրվա աստղագուշակ Суд отклонил апелляцию Трампа на решение о раскрытии его налоговых деклараций (WP) ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները. ուղիղ ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից հայ երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) Սուրբ Ղազար կղզու մի մասը հայտնվել է ջրի տակ (լուսանկարներ) Աջափնյակի մի շարք հասցեներում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը «Ժամանակ». Փաշինյանի անուղղակի աջակցությունը՝ Արցախի նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանին «Հրապարակ». Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականներն են եղել «Ժողովուրդ». Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է «Ժամանակ». Ընտանեկան ՊԵԿ. Հայր ու որդի իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը «Ժամանակ». ՍԴ-ի հարցը կլուծվի 2020-ի կեսերին. Այն կա՛մ ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով «Հրապարակ». «Սանիթեքը» սկսել է հավաքել իր աղբամանները. Դրանք հանձնելու է բանկին «Ժողովուրդ». «Այլ ծախսերը» եւ առողջապահության նախարարի ընկերը. Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ. Սուրեն Սարգսյան «Ժամանակ». Փաշինյանը Արցախի հարցը դարձնում է հայկական հարցի ծանրության կենտրոն. Լրջագույն տրանսֆորմացիա «Հրապարակ». ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. Ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները «Ժողովուրդ». Ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. մանրամասներ «Փաստ». Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. ուշագրավ մանրամասներ «Հրապարակ». Վարդան Ղուկասյանը սպառնացել է «Իմ քայլի» կին պատգամավորին, ինչը զայրացրել էր Փաշինյանին «Փաստ». «Իմ քայլի» պատգամավորների մի մասը ցնցումների մեջ է. ի՞նչն է խաթարել «քայլողների» հոգեկան ու հոգեբանական անդորրը Լույս չի լինի 4 հոգու մահվան պատճառ դարձած վարորդը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել Ճիշտ էր արել Տիրան թագավորը, երբ հրամայել էր բրածեծ անելով սպանել Հուսիկ կաթողիկոսին. Կարպիս Փաշոյան Русская рулетка Эрдогана (WP) ԵՊՀ առաջին կուրսում կաշառք է բաժանվել. «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Կարծես Հայոց վարչապետը այսօր գողական էր գնում. Վարուժան Ավետիքյան Երևանում կանխվել է ոչ սթափ վիճակում գտնվող 36-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը Մեր աղոթքն ենք մատուցում համայնքի հոգևոր հովվի և նրա հոր հոգիների խաղաղության համար. Գարեգին Բ Տղամարդը փախել է ոստիկանության բաժանմունքից՝ «վերցնելով» ջեռուցման մարտկոցը (տեսանյութ) Ինչպես է Արմեն Գրիգորյանը անցկացրել մեղրամիսը (լուսանկարներ) Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել Վարչապետը իրավունք չունի օգտագործել պատկերավոր արտահայտություններ, որովհետև նա ֆեյսբուքյան քոմենթչի չէ. Վարուժան Բաբաջանյան Հրդեհ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում 4-րդ զորամիավորումում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել Սա էն մարդն ա, ով իմ առարկայի քննութունը ստացել ա մի կերպ. Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին Դուխներդ տեղը. Արթուր Վանեցյանը՝ Հայաստանի ազգային հավաքականին (տեսանյութ) Ապրիր առողջ. ինչպես պահպանել տեսողությունը «Волшебник» Цукерберг: глава Facebook пытается провернуть очередной фокус (WP) Հայաստանի հավաքականն ամբողջ կազմով մարզում է անցկացրել Այս ամբողջ ինդուստրիայի դեմ շատ դժվար է պատկերացնել ավանդական տրեխը հողմաղացի դեմ պահող, յափնջին ուսած հային. Արթուր Ավետյան Մել Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է. Փաշինյան (տեսանյութ) Սեռականության օրակարգով գմփցնելու եւ այդ խելոք մարդիկ գողերի մասին. բենեֆիս Աժ-ում