Ապրիր առողջ. ինչպես պահպանել տեսողությունը Մել Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է. Փաշինյան (տեսանյութ) Սեռականության օրակարգով գմփցնելու եւ այդ խելոք մարդիկ գողերի մասին. բենեֆիս Աժ-ում Երկու ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ) Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ձերբակալված փաստաբաններին տեսակցելու խնդրանքով Ի՞նչ է նշանակում ՝ կառավարությունը դիալոգ չի անում, կառավարությունը հո միայն վարչապետը չի՞. ՀԽ անդամը՝ Վազգեն Մանուկյանի հեռանալու մասին Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ դեսպան Արշակ Փոլադյանը և ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել նախկինում Որքա՞ն արժե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ընտրյալի հարսանեկան զգեստը (լուսանկարներ) Պարոն Մանուկյանը սկսել էր ակտիվ կերպով խախտել օրենքը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին (տեսանյութ) Նոր փոխնախարար կարող է պետք լինել, կարող է պետք չլինել. Ռուստամ Բադասյանը՝ Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատվելու մասին
Երևան, 14.Նոյեմբերի.2019,
00
:
00

Պարզաբանում. Ինչպե՞ս կարելի է գնված ապրանքը փոխանակել եւ հետ վերադարձնել. ժամկետներ, մեխանիզմներ, պայմաններ

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք, թե որ դեպքում, ինչպես կարելի է գնված ապրանքը փոխանակել եւ հետ վերադարձնել, ժամկետներին, մեխանիզմներին, պայմաններին։  Կամ եթե ապրանք ես գնել եւ պարզել, որ վնասված է կամ օրեր անց օգտագործելուց հետո վնասվել է, ինչպես կարող ես վերադարձնել այն եւ ում կարող ես դիմել, եթե տնտեսվարողը հրաժարվում է գումարը հետ վերադարձնել կամ փոխանակել ապրանքը։

Ո՞ր դեպքում, և ինչպե՞ս կարելի է գնված ապրանքը փոխանակել կամ վերադարձնել:

Գնված ապրանքը փոխանակելու կամ վերադարձնելու կարգն ու պայմանները հստակ սահմանելու համար անհրաժեշտ է առանձնացնել երկու հիմնական ընթացակարգ՝ առաջին՝ ոչ պատշաճ որակի ապրանքի, երկրորդ՝ պատշաճ որակի ապրանքի:
Ի սկզբանե անհրաժեշտ է նշել, որ ապրանքի որակ ասելով պետք է հասկանալ վերջինիս պիտանիությունն է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:
1. Այսպես, ոչ պատշաճ որակի ապրանք գնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթներով:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածի համաձայն, եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել`
1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.
2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.
3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 493-րդ հոդվածի՝
Վաճառողը պատասխանատվություն է կրում ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:
2. Որակի երաշխիքով հանձնված ապրանքի թերությունների համար վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե չի ապացուցում, որ ապրանքի թերությունները ծագել են գնորդին հանձնելուց հետո` գնորդի կողմից ապրանքն օգտագործելու կամ պահպանելու կանոնները խախտելու կամ երրորդ անձանց գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ հանձնված ապրանքի թերությունների հայտնաբերման համար սահմանված են որոշակի ժամկետներ:ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 493-րդ հոդվածի համաձայն եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թերությունները հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում, կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակման վայրը հասնելու օրվանից:Եթե ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:

Համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝

1.Ոչ պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:
2. Ոչ պատշաճ որակի ապրանքն այլ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) նույնպիսի ապրանքով փոխարինելիս, եթե փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի ցածր է, քան փոխարինման համար տրվող ապրանքի գինը, սպառողը պետք է վճարի գների տարբերությունը, իսկ այն դեպքում, երբ փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի բարձր է, քան փոխարինման համար տրվող ապրանքինը, գների տարբերությունը վճարվում է սպառողին: Նշված հաշվարկներում փոխարինման ենթակա ապրանքի գնի բարձրացման դեպքում կիրառվում է սպառողի պահանջի ներկայացման օրվա առկա գինը, իսկ իջեցման դեպքում` այն սպառողի կողմից գնման օրվա գինը:
Եթե վաճառողն սպառողի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով:
3. Առուվաճառքի պայմանագիրը լուծելիս, կամ ոչ պատշաճ որակի ապրանքն արտադրողին վերադարձնելիս, կամ ապրանքի գնման գինը համաչափորեն իջեցնելու մասին սպառողի պահանջը բավարարելիս հաշվի է առնվում ապրանքի գնի իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե սպառողի պահանջը կամավոր չի բավարարվել, գինը համաչափորեն իջեցնելու մասին դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը:
4. Վաճառողին ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս սպառողն իրավունք ունի պահանջել առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա դրությամբ գնի (իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա դատարանի վճիռը կայացնելու օրվա դրությամբ գնի) միջև տարբերությունը:
5. Այն սպառողներին, որոնց ապրանքը վաճառվել է ապառիկ, առուվաճառքի պայմանագիրը լուծելիս վերադարձվում է ապրանքի համար վճարված դրամական գումարը` ապառիկ ապրանքի վերադարձման օրվա մարման չափով, ինչպես նաև հատուցվում է ապառիկի տրամադրման վճարը:
Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձման կամ փոխանակման դեպքում պահանջ է ներկայացվում և վաճառողին և արտադրողին,

2. Պատշաճ որակի ապրանք գնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին»ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված դրույթների համաձայն: Ի տարբերություն ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձի, որը կրում է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու և վաճառողի կամ արտադրողի նկատմամբ քաղաքացիական պատասխանատվության միջոց կիրառելու բնույթ, պատշաճ որակի ապրանքի վերադարձը չի պայմանավորում սպառողի իրավունքի խախտում, այլ ուղղված է գնորդի՝ սպառողական պահանջմունքների լավագույնս բավարարմանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝

1.Սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
2.Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու ժամկետը համարվում է պահպանված, եթե սպառողն ապրանքն ստանալու օրվանից 14-օրյա ժամկետում այն հանձնել է փոստային, սուրհանդակային, տրանսպորտային կամ առաքման այլ ծառայության:
3.Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Հետևաբար, եթե անձը գնել է ոչ պարենային ապրանք օրինակ վերնաշապիկ և այն որոշակի հանգամանքներով պայմանավորված (գույն,չափ) չի համապատասխանում գնորդի նախընտրած պահանջներին, այն չի կարող օգտագործվել իր նպատակային նշանակության համաձայն, ապա գնորդը տասնչորս օրվա ընթացքում իրավունք ունի վերադարձնել կամ փոխարինել գնված ապրանքը: Սակայն հարկ է նշել, որ գնված ապրանքը կարող է վերադարձվել կամ փոխարինվել, եթե պահպանված են ապրանքային պիտակները, ապրանքատեսքը, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը:

Ո՞ր ապրանքները ենթակա չեն վերադարձման.

Կան որոշակի ապրանքներ որոնք ենթակա չեն վերադարձման: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկ,այն է ՝

1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք
2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)
3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ,բացառությամբ օծանելիքի,
4.Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ` (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն) մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ
5. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,
6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ
8. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353 -Ն)
9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր
10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ
11. (կետն ուժը կորցրել է 06.04.17 N 353 -Ն)
12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները
13. Կենդանիներ և բույսեր

Ո՞ր դեպքում քաղաքացին չի կարող վերադարձնել ապրանքը.

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն դեպքերը, երբ սպառողը չի կարող վերադարձնել ապրանքը,մասնավորապես այն սահմանում է
Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել՝
ա) եթե ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
բ) երբ մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
գ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով, և որոնք մատակարարվելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից.
դ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնց մատակարարումից հետո, իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
ե) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման մատակարարման դեպքում, որոնք մատակարարելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
զ) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի մատակարարման դեպքում.
է) աճուրդում կամ բորսայում կնքված պայմանագրերի առկայության դեպքում.
ը) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակությ ան մատակարարման դեպքում, երբ դրա կատարումն սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, ըստ որի` սպառողն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով:»:

Սպառողների իրավունքների խախտման դեպքում ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված

Օրենքով սահմանվում է պատասխանատվություն սպառողի իրավունքների, այդ թվում վերը նշված՝ ապրանքի փոխարինման կամ վերադարձման իրավունքի խախտման համար: Մասնավորապես՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝
1. Սպառողների իրավունքների խախտման համար վաճառողը (արտադրողը, կատարողը) կրում է օրենքով և (կամ) պայմանագրով նախատեսված պատասխանատվություն:
2. Սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման լրիվ չափով` չհաշված սույն օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը (տուգանքը):
3. Տուժանքի (տուգանքի) վճարումը և վնասների հատուցումը վաճառողին (արտադրողին, կատարողին) չի ազատում սպառողի նկատմամբ բնեղենով պարտավորությունները կատարելու պարտականությունից:
4. Վաճառողը (արտադրողը, կատարողը) ազատվում է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ պարտավորությունների կատարումը կամ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքի (աշխատանքի, ծառայության) օգտագործման, պահման և փոխադրման սահմանված կանոնների խախտման կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով:
5. Սույն օրենքով կամ պայմանագրով նախատեսված տուժանքի (տուգանքի) վճարման մասին սպառողի պահանջները պետք է բավարարվեն վաճառողի (արտադրողի, կատարողի) կողմից` կամավոր կամ դատական կարգով:

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ իրավախորհրդատու Արփինե Մինասյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

Հետևեք մեզ Telegram-ում
«Ժողովուրդ». «Այլ ծախսերը» եւ առողջապահության նախարարի ընկերը. Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ. Սուրեն Սարգսյան «Ժամանակ». Փաշինյանը Արցախի հարցը դարձնում է հայկական հարցի ծանրության կենտրոն. Լրջագույն տրանսֆորմացիա «Հրապարակ». ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. Ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները «Ժողովուրդ». Ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. մանրամասներ «Փաստ». Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. ուշագրավ մանրամասներ «Հրապարակ». Վարդան Ղուկասյանը սպառնացել է «Իմ քայլի» կին պատգամավորին, ինչը զայրացրել էր Փաշինյանին «Փաստ». «Իմ քայլի» պատգամավորների մի մասը ցնցումների մեջ է. ի՞նչն է խաթարել «քայլողների» հոգեկան ու հոգեբանական անդորրը Լույս չի լինի 4 հոգու մահվան պատճառ դարձած վարորդը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել Ճիշտ էր արել Տիրան թագավորը, երբ հրամայել էր բրածեծ անելով սպանել Հուսիկ կաթողիկոսին. Կարպիս Փաշոյան Русская рулетка Эрдогана (WP) ԵՊՀ առաջին կուրսում կաշառք է բաժանվել. «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Կարծես Հայոց վարչապետը այսօր գողական էր գնում. Վարուժան Ավետիքյան Երևանում կանխվել է ոչ սթափ վիճակում գտնվող 36-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը Մեր աղոթքն ենք մատուցում համայնքի հոգևոր հովվի և նրա հոր հոգիների խաղաղության համար. Գարեգին Բ Տղամարդը փախել է ոստիկանության բաժանմունքից՝ «վերցնելով» ջեռուցման մարտկոցը (տեսանյութ) Ինչպես է Արմեն Գրիգորյանը անցկացրել մեղրամիսը (լուսանկարներ) Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել Վարչապետը իրավունք չունի օգտագործել պատկերավոր արտահայտություններ, որովհետև նա ֆեյսբուքյան քոմենթչի չէ. Վարուժան Բաբաջանյան Հրդեհ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում 4-րդ զորամիավորումում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել Սա էն մարդն ա, ով իմ առարկայի քննութունը ստացել ա մի կերպ. Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին Դուխներդ տեղը. Արթուր Վանեցյանը՝ Հայաստանի ազգային հավաքականին (տեսանյութ) Ապրիր առողջ. ինչպես պահպանել տեսողությունը «Волшебник» Цукерберг: глава Facebook пытается провернуть очередной фокус (WP) Հայաստանի հավաքականն ամբողջ կազմով մարզում է անցկացրել Այս ամբողջ ինդուստրիայի դեմ շատ դժվար է պատկերացնել ավանդական տրեխը հողմաղացի դեմ պահող, յափնջին ուսած հային. Արթուր Ավետյան Մել Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է. Փաշինյան (տեսանյութ) Սեռականության օրակարգով գմփցնելու եւ այդ խելոք մարդիկ գողերի մասին. բենեֆիս Աժ-ում Երկու ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ) Ի դեպ․ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին Երկրաշարժ` Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ ԻՊ-ն սպանեց հայ քահանային, Էրդողանը պետք է երջանիկ լինի. Շեր Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ձերբակալված փաստաբաններին տեսակցելու խնդրանքով "Мне нравится хлестать тебя плеткой": любовная переписка Яна Флеминга с женой уйдет с молотка (WP) Ի՞նչ է նշանակում ՝ կառավարությունը դիալոգ չի անում, կառավարությունը հո միայն վարչապետը չի՞. ՀԽ անդամը՝ Վազգեն Մանուկյանի հեռանալու մասին Անձի առևանգում, անչափահասի հետ սեռական հարաբերություն. մեկ օրում գրանցվել է 54 հանցագործություն Թիմ. Վիկտոր Ենգիբարյանը լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ Կոնգրեսում ընթանում են Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ հանրային լսումները. ուղիղ Երևանում նախկինում օղի էին նախընտրում, այժմ՝ գինի . Արտադրված է Արցախում (տեսանյութ) Facebook запустила возможность платить через Instagram и WhatsApp (WP) Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է (տեսանյութ) Ապարան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և գործադիր տնօրենին Կպառկացնենք ասֆալտին, կտանք պատերին. Փաշինյանը անդրադարձավ հանրապետության 2-րդ քաղաքը թալանողին (տեսանյութ) Վարդանի՛կ, նստի տեղդ ու դասը մի խանգարե. պատգամավորի «քաղաքական» անեկդոտը Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ դեսպան Արշակ Փոլադյանը և ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել նախկինում Ցանկանում ենք ունենալ 2 լաստանավ. Սուրեն Պապիկյան (տեսանյութ) Փետրվարին պետք չի լողանալ, կարող է մրսենք, թոքաբորբ ստանանք. Փաշինյան (տեսանյութ)