1991-2019 թվականների մանկատան շրջանավարտները բնակարան կստանան Այն, ինչ տեղի է ունենում Սասնա ծռերի նկատմամբ՝ իրավական գործընթաց չէ, սա միանշանակ քաղաքական հետապնդում է. փաստաբան ԵՊԲՀ-ում նիստ է. Մուրադյանի «սրտի թեկնածուն» կընտրվի՞ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քո իրավունքը. ժառանգություն Մեր նեղ փողոցում էլիտար նոր շենք է կառուցվում, երկու տարում մեր փողոցը դարձրեցին քարուքանդ․ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ահազանգում են. Ունեմ հիպոթեզ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի ուզում շահագործել Ամուլսարի հանքը. Աղազարյան (տեսանյութ) Շուշան Փաշինյանի տարեդարձին վարչապետի ընտանիքի անդամները դիմակներ չեն կրել. կտուգանվե՞ն արդյոք նրանք Արտակարգ դրության նոր կանոնները՝ հին քննադատությունների արդյունք եւ բազմաթիվ ճշգրտումների անհրաժեշտությամբ Քաղաքական և իրավական հարթակից դուրս Վլադիմիր Գասպարյանին շատ նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան (տեսանյութ)
Երևան, 13.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Պարզաբանում. Ի՞նչ խնդիրների կարող են բախվել վարորդները ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս և փոխհատուցում ստանալիս

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք, թե ինչպես է ԱՊՊԱ-ն փոխհատուցում գումարը վթարների դեպքում, ինչ խնդիրների են բախվում վարորդները, ինչով է պայմանավորված ապահովագրական վճարի տարբերությունը ընկերությունների դեպքում։

Հանրային տարածքներում ավտոտրանսպորտային միջոցների լայն կիրառումը սկսվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ավտոտրանսպորտային միջոցների թվաքանակի աճը հետզհետե առաջացրել էր դրանց ներգործության արդյունքում տուժած անձանց ավելացմանը։

Այդ փուլում չկար որևէ պարտադիր ապահովագրություն, որի արդյունքում տուժածները հազվադեպ էին ստանում փոխհատուցում, իսկ ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կրում էին զգալի ծախսեր՝ իրենց գույքով վնաս պատճառելու հետևանքով։

Տրանսպորտային միջոցների սեփականատերերի/վարորդների մի մասն ուղղակի համոզված է, որ իրենք չեն կարող մեղավոր լինել որևէ պատահարում, ուստի ոչ բոլորն ինքնակամ կապահովագրեին իրենց պատասխանատվությունը, ուստի որոշ պետություններում ապահովագրումը պարտադրվում է օրենքի ուժով՝ հանրային շահից ելնելով։

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համակարգն առաջին անգամ ներկայացվել է Միացյալ Թագավորությունում՝ 1930 թ. Ճանապարհային երթևեկության մասին օրենքով (Road Traffic Act 1930): Նշված իրավական ակտով առաջին անգամ սահմանվել էր տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների պարտականությունը՝ տրանսպորտային միջոցների օգտագործման արդյունքում երրորդ անձանց վնասվածքների կամ մահվան դեպքերի պատասխանատվությունից ապահովագրելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը (այսուհետ՝ ԱՊՊԱ) պարտադիր է դարձել 2011 թվականի հունվարի 1-ից սկսած։
ԱՊՊԱ-ի առավելությունն ակնհայտ է, առաջին հերթին ճանապարհային երթևեկության մասնակիցների համար։ Վերջիններս պատճառված վնասի փոխհատուցումն իսկապես ստանում են (փոխհատուցումը ստանում են անկախ վնաս պատճառողի գույքային դրությունից), և այն ստանում են բավականին արագ, ինչպես նաև ազատվում են մի շարք գործողություններ կատարելու հոգսերից (օրինակ՝ ազատվում են վնասի չափը որոշելու համար համապատասխան փորձագետ գտնելու, վերջինիս ծառայությունների համար վճարելու պարտականությունից՝ իրենց փոխարեն դա կատարում է ապահովագրական ընկերությունը)։

Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի շահագործող առնչվում է ԱՊՊԱ ոլորտի հետ, իսկ իրենց թիվը բավականին մեծ է, ստորև կներկայացվի տվյալ ոլորտի վերաբերյալ ծագող առավել հաճախ հանդիպող հարցերը և դրանց պատասխանները․

 Ով կարող է (պարտավոր է) կնքել ԱՊՊԱ պայմանագիրը․
ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է ապահովագրական ընկերության և հետևյալ անձանց միջև.
1) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ավտոտրանսպորտային միջոցի օտարման պայմանագրով ձեռք բերող համարվող կողմի կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալի կամ
2) Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցները ներմուծող անձանց` անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր համարվելու փաստից:

Վերը նշված անձինք իրավունք ունեն ԱՊՊԱ պայմանագիրը կնքել նաև իրենց ներկայացուցիչների միջոցով։

 Ինչու են տարբեր ապահովագրական ընկերություններում սահմանվում տարբեր ապահովագրավճարներ․
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված բանաձևի հիման վրա Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները։
Այսինքն, երբ քաղաքացին դիմում է ապահովագրական ընկերություն, վերջինս, հիմքում ունենալով Բյուրոյի կողմից սահմանված ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները, իրավունք ունի սահմանելու տարբերակված ապահովագրավճարներ` հիմնվելով ապահովադիրների, ապահովագրված անձանց և (կամ) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցների ռիսկայնության վրա:
ՀՀ ԱՊՊԱ ոլորտում գործում է նաև Բոնուս-Մալուս համակարգը, որն իրենից ներկայացնում է կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը։

 Որ դեպքում է հնարավոր Պարզեցված հատուցման գործընթացի կիրառումը․
Սույն օրվա դրությամբ գործող իրավակարգավորումների համաձայն («ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» (կոդ՝ 1-001), 72-րդ կետ)՝ Պարզեցված հատուցման գործընթացը կիրառվում է այն դեպքերում, երբ առկա են հետևյալ պայմանները միաժամանակ՝
1) տեղի է ունեցել ապահովագրական պատահար,
2) ապահովագրական պատահարում ներգրավված է միայն երկու ավտոտրանսպորտային միջոց, որոնցից առնվազն մեկի վերաբերյալ ապահովագրական պատահարի պահին առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,
3) ապահովագրական պատահարի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ ավտոտրանսպորտային միջոցներին կամ դրանցից մեկին,
4) ապահովագրական պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներից որևէ մեկի վարորդն ընդունում է, որ ապահովագրական պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է, և դրա վերաբերյալ ավտոտրանսպորտային միջոցների վարորդների միջև առկա է փոխադարձ համաձայնություն,
5) տուժողի կամ նրա ավտոտրանսպորտային միջոցի վարորդի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում Օրենքով նախատեսված ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը, որը կազմում է 100.000 ՀՀ դրամ:
Վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում, Պարզեցված հատուցման գործընթացի կիրառումը հնարավոր չէ։

 Ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի ապահովագրական ընկերությունից ստանալ փոխհատուցման գումարը․
Ապահովագրական պատահարից հետո եռամսյա ժամկետում տուժողը, կամ վերջինիս իրավահաջորդը (անձամբ, կամ լիազորված անձի միջոցով) կարող է համապատասխան դիմումը և փաստաթղթերը ներկայացնել ապահովագրական ընկերությանը, կամ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյին (այսուհետ՝ Բյուրո)։

 Որ դեպքում է ապահովագրական ընկերությունը մերժում կամ նվազեցնում հատուցումը․
Ապահովագրական ընկերությունը մերժում կամ համապատասխան չափով նվազեցնում է ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
1) տուժողը տվյալ վնասի գծով արդեն իսկ հատուցում է ստացել այլ ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա կամ Բյուրոյից (անկախ հատուցման գումարը վճարված լինելու հանգամանքից) կամ վնասը պատճառած անձից և (կամ) վնասի համար պատասխանատու այլ անձից կամ նրանց անունից` բացառությամբ, եթե նշված անձանց միջև առկա է գրավոր ձևով կնքված և գործող համաձայնագիր կամ գրավոր հայտարարություններ, համաձայն որոնց` տուժողը ստանձնում է կողմերի միջև առկա այլ հարաբերություններով չպայմանավորված պարտավորություն ապահովելու նախապես իր կողմից ստացված և (կամ) նախապես իր համար վճարված գումարների վերադարձը վնաս պատճառած անձին և (կամ) վնասի համար պատասխանատու այլ անձին: Սույն ենթակետով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերության կողմից կարգով հատուցվող գումարից մասհանվում է տուժողի կողմից սույն ենթակետով նկարագրված կարգով ստացված գումարները (հատուցումները),
2) տուժողի կողմից խախտվել են ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովագրական ընկերությանը դիմելու կամ պահանջվող բոլոր փաստաթղթերը ապահովագրական ընկերությանը ներկայացվելու ժամկետները և չի հիմնավորվել ժամկետների բացթողումը հարգելի ճանաչելու հիմքերի առկայությունը,
3) տուժողի կողմից հատուցում ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ և (կամ) փաստաթղթեր, որոնք վերացնում են տվյալ տուժողին ապահովագրական հատուցման վճարումը մերժելու կամ ավելի պակաս չափով հատուցելու հիմքերը,
4) տուժողը պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր է կամ օրինական հիմքով տիրապետող այլ անձ և համաձայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի կամ փորձաքննության արդյունքների՝ բացակայում է տվյալ պատահարում նրան վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) տիրապետողի (տիրապետողների) մեղավորությունը: Սույն ենթակետը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) տիրապետողի (տիրապետողների) անմեղությունը պայմանավորված է վերջինի մահով կամ առողջական վիճակով կամ պատահարի առաջացման պատճառ (կամ պատճառներից մեկը) հանդիսացող այնպիսի գործոններով, որոնք հաշվի չեն առնվում պատճառների փորձագետի կողմից վարորդի մեղավորության որոշման համար: Նշված դեպքերում անմեղ ճանաչված ավտոտրանսպորտային միջոցի տիրապետողի կողմից բոլոր այլ անձանց պատճառված վնասի հատուցման պարտավորությունն առաջանում է առանց նրա մեղքի՝ որպես առավել վտանգի աղբյուրով տվյալ պայմաններում իրենցից այդպիսի վտանգ չներկայացնող օբյեկտներին և անձանց պատճառված վնասի համար պատասխանատվության արդյունք,
5) պատահարի առաջացման մեջ առկա է տուժողի կամ տուժողի ավտոտրանսպորտային միջոցը տիրապետող անձի ոչ դիտավորյալ մեղքը, որի դեպքում հատուցումը նվազեցվում է տվյալ տուժողի գույքին պատճառված վնասների`
ա. 100%-ի չափով, եթե վերջինս տվյալ պատահարում միակ մեղավորն է,
բ. 50%-ի չափով, եթե պատահարում առկա է նաև այլ անձանց մեղքը,
6) ապահովագրական պատահարից հետո տուժողն ապահովագրական ընկերությանը և (կամ) Բյուրոյի ներկայացուցչին և (կամ) փորձագետին չի տրամադրել համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը՝ զննում անցկացնելու համար, կամ մինչև հատուցում վճարելու կամ հատուցման վճարումը մերժելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելը իրականացնել է այդ ավտոտրանսպորտային միջոցի կամ գույքի վերանորոգման կամ ապամոնտաժման աշխատանքներ (բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք պայմանավորված են մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ կամ իրավասու պետական մարմինների ցուցումով, կամ վնասված բաղադրիչների ապամոնտաժման արդյունքում ամբողջական կպահպանվեն պատահարի արդյունքում պատճառված վնասները),
7) Օրենքով կամ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով» նախատեսված այլ դեպքերում։

 Որ դեպքերում է ապահովագրական ընկերությունը ձեռք բերում հետադարձ պահանջի իրավունք, և ում նկատմամբ․
Սույն հարցի պատասխանը սահմանված է Օրենքի 27-րդ հոդվածով, որը (սույն օրվա դրությամբ գործող խմբագրությամբ) մեջբերվում է ստորև․
«1. Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի՝
1) վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե`
ա. նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո.
բ. նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց.
գ. նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ սույն մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքի.
դ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.
2) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե՝
ա. ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում.
բ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.
գ. ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք.
դ. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը.
3) ինչպես նաև՝
ա. պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը.
բ. ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով.
գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը:
2. Եթե սույն հոդվածի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա այդ անձինք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:»։

 Ինչ խնդիրների են բախվում վարորդները․
ԱՊՊԱ ոլորտում վարորդները բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնց սպառիչ ցանկը հնարավոր չէ կազմել, սակայն սույն հոդվածում ցանկանում եմ մատնանշել առավել տարածված հետևյալ խնդիրները՝
-վարորդները չեն կարևորում ՃՈ տեսուչների կողմից համապատասխան փաստաթղթերում Ճանապարհատրանսպորտային պատահարների տեղի ունենալու ժամը (իրական ժամը) պատշաճ լրացնելու հանգամանքը, և վերջիններիս հայտնում են Ճանապարհատրանսպորտային պատահարների տեղի ունենալու կամայական (մոտավոր) ժամանակը, որի արդյունքում հետագայում կրում են բացասական հետևանքներ՝ ապահովագրական ընկերությունների կողմից հետադարձ պահանջի իրավունքի իրացման ձևով,
-վարորդները պատշաճ չեն կատարում ԱՊՊԱ պայմանագրով (դրա անբաժան մասը կազմող «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններով») սահմանված իրենց պարտականությունները, օրինակ՝ Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ապահովագրական ընկերություններին ընդհանրապես չեն տեղեկացնում, կամ տեղեկացնում են սահմանված ժամկետների (40 րոպե) խախտմամբ, որի արդյունքում կրկին առաջանում են բացասական հետևանքներ,
-որոշ վարորդներ ընդհանրապես տեղյակ չեն ապահովագրական ընկերությունների հետադարձ պահանջի իրավունքի առկայության մասին, և ունենալով ԱՊՊԱ պայմանագիր իրենց դրսևորում են այլ կերպ, քան ԱՊՊԱ պայմանագրի բացակայության պայմաններում կդրսևորեին (Օրինակ՝ ալկոհոլի ազդեցության տակ նստում են ղեկին, համոզված լինելով, որ որևէ նյութական պատասխանատվություն չեն կրելու, քանի որ իրենց փոխարեն պատճառված վնասի փոխհատուցումը կատարվելու է ապահովագրական ընկերության կողմից)։

Վերը նշված խնդիրների առաջացման պատճառը հանդիսանում է վարորդների կողմից ԱՊՊԱ ոլորտի իրավակարգավորումներին (այդ թվում նաև «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններն») պատշաճ ծանոթ չլինելու, դրանց փոփոխություններին չհետևելու արդյունքում։

Հաշվի առնելով այն, որ սույն հոդվածում նշված տեղեկատվությունը տրվել է սույն օրվա դրությամբ գործող իրավակարգավորումների հիման վրա, որոնք ժամանակի ընթացքում բավականին հաճախ են փոփոխվում, ստորև ներկայացվում են համապատասխան ինտերնետային կայքերի հղումները, որտեղ հրապարակված են (թարմացվող) այն իրավական ակտերը, որոնցով կարգավորվում է ԱՊՊԱ ոլորտը։

Հղում 1-ին՝ https://www.appa.am/index.php?al=bureau_rules, «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» (կոդ՝ 1-001),
Հղում 2-րդ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=110848, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենք։

Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ դատական պաշտպանության բաժնի ղեկավար Նորայր Յուզբաշյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ Հեղափոխության փայատերերը եւ տնօրենների խորհուրդը. Այլընտրանքային նախագծեր խումբ Երբ հարկերը վճարելու ժամանակն է գալիս, հայտնի լացի պատմությունը սկսվում է. Փաշինյան В Минске утром продолжились акции солидарности с задержанными (WP) Հիմա ղալաթ կանի մեկը, որ կասի` կառավարությունը կոռումպացված է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում Մեր տնտեսվարողները ամսեամիս ավելի ու ավելի պարտաճանաչ վարքագիծ են ցույց տվել. Ավինյան 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտները բնակարան կստանան Այն, ինչ տեղի է ունենում Սասնա ծռերի նկատմամբ՝ իրավական գործընթաց չէ, սա միանշանակ քաղաքական հետապնդում է. փաստաբան Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, 4 հիվանդ ապաքինվել է Հայկ Մարությանը այս անգամ որոշել է չվերադառնա՞լ արձակուրդից. խոսնակը հրաժարականի լուրերը բամբասանք է համարում ԵՊԲՀ-ում նիստ է. Մուրադյանի «սրտի թեկնածուն» կընտրվի՞ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կորոնավիրուսից մահացել է 3 անձ Կառավարության նիստ. ուղիղ Կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, առողջացել է 405 մարդ Բողոքի ակցիա` կառավարության դիմաց. ուղիղ Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային օրակարգ» Գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները կրկին օժանդակություն կստանան. կառավարությունը նոր միջոցառում է ներկայացնում Մի շարք ոլորտներ պետությունից կստանան օգնություն. կառավարությունը նոր միջոցառում է հաստատում Ակնհայտ է, որ Թուրքիան ինչ որ պահանջներ է ներակայցրել Ադրբեջանին և ստացել է դրական պատասխան. Կարեն Հովհաննիսյան ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ բախվել է հինգ մեքենա, կա տուժած Հրդեհ Էջմիածին քաղաքում․ այրվել է խոտածածկ տարածք Ակտիվ քննարկումներ՝ Ընտրական օրենսգրքի և սահմանադրական փոփոխությունների շուրջ․ «Ժողովուրդ» Դատախազի եղբայրը, քաղաքապետարանի նախկին պաշտոնյան և այլք Դալմայի տարածքում բարձրահարկ շենքեր են կառուցելու «Ժողովուրդ». Հայաստանի ազգային արխիվի տնօրենի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել «Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել Գազամատակարարումը 6 ժամով կդադարեցվի Երևան և Սևան քաղաքների հետևյալ հասցեներում Պուտինն ու Ալիեւը քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին Գլխավոր դատախազը, դատելով բոլոր հանգամանքներից, կատարում է վարչապետի ուղիղ հրահանգները. Հայկ Մարտիրոսյան Երևան-Դոնի Ռոստով չվերթ կիրականացվի Այսօր 14 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներով Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ Մինչև 8 ժամ լույս չի լինի Երևանի և 2 մարզի հետևյալ հասցեներում UFC избавился от бойца после его отказа продолжать поединок (WP) Ավտովթար Երևանում. բախվել են Subaru-ն ու Opel-ը. կա վիրավոր Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մակարդակով տեսագրվել են բարձրաստիճան պաշտոնյաների սեռական ակտեր ու անձնական կյանք. Ստյոպա Սաֆարյան Ոչ՛ բռնապետական ռեժիմներին. նոր ֆլեշմոբ ֆեյսբուքում Արարատի մարզում 55–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է (տեսանյութ) Երեւանում բեռնատար է կողաշրջվել․ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության Ձմեռ-ամառ ամփոփում. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ) Раскрыта мощность iPhone 12 (WP) Հարգելի՛ պարոն վարչապետ, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. առաջարկում եմ ինձ և Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին. Դավիթ Սանասարյան Պրեմիերա. Արամե - «Корабль Жизни» Որքան երկարացվի արտակարգ դրությունը, այնքան խորանալու են սոցիալական խնդիրները. Արման Աբովյան Շենքի մուտքում բռնկված հրդեհը մարվել է Ապամոնտաժվել է աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը Բացահայտվել են մի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է (տեսանյութ) Անհրաժեշտ է արդիականացնել Սևրի հաշտության պայմանագրի միջազգային ազդեցությունը. 10 կուսակցությունների հայտարարությունը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ