ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ունեցվածքը։
Ո՞վ է Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին, Լոռու մարզի Լոռի Բերդ գյուղում: 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ:
Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ]: 2016 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ[5]«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանհիմնադիր անդամ է: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է կուսակցության վարչության անդամ:
Երեկ Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ։ 2018 թվականից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է։ Ամուսնացած չէ։
Ունեցվածքը
2018 թվականի մայիսի 11-ին Պապիկյանը նշանակվեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար։ Այդ օրվա դրությամբ հեղափոխական պաշտոնյան հայտարարագրել է 12.493.175.00 դրամ փոխառություն։
Պապիկյանը հաշվառված է Երևան, Ն.Տիգրանյան 19/1 հասցեում Նրա դրամական միջոցները կազմել են 1,3 մլն դրամ և 1400 դոլար։ Նրա եկամուտները կազմել են 1,801,139.00 դրամ, որը ձեռք է բերել աշխատանքի վարձատրությունից։ 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Պապիկյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է Լոռի Բերդ գյուղում գտնվող հողամաս 1.2հա մակերեսով։
Պապիկյանն ունի 2005 թվականի արտադրության Nissan Teana ավտոմեքենա։ 2019 թվականին ներկայացրած հայտարարագրում 2.3մլն դրամ և 2հազար դոլար դրամական միջոց։ Նրա եկամուտները կազմում են 8,827,168.00դրամ, որոնք գոյացել են աշխատանքի վարձատրությունից։
Դուսյա Ղազարյան
Կարդացեք նաև՝
Արթուր Ջավադյանի «օրինական» ահռելի ունեցվածքը. ինչպե՞ս է նա այդ ամենը ձեռք բերել
ԲԴԽ նախագահի ԺՊ Գևորգ Դանիելյանի եկամուտները նվազել են
Հայկ Սարգսյանի դրամական միջոցներն ու եկամուտները
Հավերժ պաշտոնյա Գագիկ Հարությունյանիունեցվածքը
Նախագահ Սարգսյանի և իր տիկնոջ եկամուտները տարեցտարի նվազում են
Պատգամավոր դառնալուց հետո Մարիա Կարապետյանի եկամուտները նվազել են
Պաշտոնի առաջխաղացմանը զուգահեռ Արարատ Միրզոյանի ունեցվածքը աճում է
Մանե Թանդիլյանի համեստ ունեցվածքը
Էդմոն Մարուքյանի եկամուտներն աճում են, բայց այդպես էլ Երեւանում տուն չի գնում
3մլն դոլար արժողությամբ ոսկե մատանի, կահույք և շքեղ ավտոպարկ․ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը
