ՔՊ համաժողովի ընթացքում այսօր ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունում դիրքեր զիջելու խնդիր չկա.«Մատծում եք, որ իշխող կուսակցության մեջ պետք է լինեն դիրքեր, առանձին խմբեր,իրար տակ փորել, բայց ՔՊ -ում այդպիսի բան չկա»։
Միրզոյանն անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի՝ հարցաքննվելու նպատակով ծանուցագրման պատրելուն.«Ես հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը կներկայանա այն վայրում և ժամին, ինչը նշված է ծանուցագրում։ Բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են»։
ArmDaily.am-ի այն հարցին՝ ինչպես կգնահատի ԲԴԽ անդամների հրաժարականները, ԱԺ նախագահն ասաց.«ԲԴԽ-ին, երբ մեղադրեցին անգործության մեջ, շատ առողջ քննարկում սկսվեց դատական համակարգի ներկայացուցիչների մեջ և ես ողջունում եմ այդ ինքնաքննադատական մոտեցումը։ Մարդիկ արձագանքում են հանրության պահանջներին»։
Միրզոյանն անդրադարձավ նաև Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին.«Շատ նորմալ պրոցես է, երբ նախագահն առաջադրում է թեկնածուներ, իսկ ԱԺ-ն ընդունում է այն կամ՝ ոչ։ Նախագահն առաջադրում է նրան, ում նպատակահարմար է գտնում, ԱԺ-ն էլ քվեարկում այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում»։
