ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում Փաշինյանի ելույթից հետո գրել է. «Փաշինյանը պետերբուրգյան համաժողովում. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»»:
Նրա այս գրառումը միանշանակ չի ընկալվել սոցցանցի օգտատերերի կողմից: Ոմանց կարծիքով՝ Զախարովան ցանկացել է ուշադրություն հրավիրել Փաշինյանի խոսքի և շարադրանքի ձևակերպման վրա, և դա այնքան էլ չի գոհացրել նրա հետևորդներին:
Ֆեյսբուքի հայկական տիրույթում Զախարովայի գրառումը սկսեց ակտիվորեն քննարկվել և քննադատվել, ինչից հետո Զախարովան թարմացրեց իր գրառումը:
Հետևեք մեզ Telegram-ում
