ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանի ունեցվածքը։
Ով է Գևորգ Դանիելյանը
Գևորգ Դանիելյանը ծնվել է 1958 թվականի մայիսի 5-ին, Երևանում։
1975-1983 - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1987 թ. - ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։
Դանիելյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է։
• 1992-1996 թթ. - Հրազդանի միջշրջանային դաատախազ։
• 1996-1999 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության բաժնի դատախազ։
• 2000-2004 թթ. - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ։
• 2004-2007 թթ. - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
• 2007 թ. մայիսի - ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
• 2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[1]:
• 2010 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար[2]:
• 2011 թվականից ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական է։
• 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ է։ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարում է Գևորգ Դանիելյանը։
ՍԴ խորհրդականի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է 3 անշաժ գույք՝2 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում և 1անհատական բնակելի տուն։ Նա որպես շարժական գույք հայտարարագրել է
FORD KUGA մակնիշի մարդատար ավտոմքենա։
Նրա դրամական միջոցները կազմել են 4,570,000.00 դրամ, և 6,017,306.00 դրամ եկամուտ, որից 2,951,586.00դրամը կենսաթոշակ, մնացածը որպես աշխատանքի դիմաց վարձատրություն։
Պաշտոնը ստանձնելուց հետո Դանիելյանի ունեցվածն աճել է։
Նրա 2017 թվականի դրամական միջոցները կազմել են 4,100,000.00դրամ, իսկ եկամուտները՝ 11,962,000.00դրամ, որից 5,892,000.00դրամը որպես կենսաթոշակ, մնացածն աշխատանքից ստացած վարձատրություն։
2018-ին ՍԴ նախկին խորհրդականի դրամական միջոցները նվազել են՝ 3,500,000.00դրամից հասնելով 3,500,000.00դրամի։
Տասնապատիկ նվազել են նաև նրա եկամուտները՝ 11,962,000.00դրաից հասնելով
1,942,000.00դրամի։
2019 թվականի Դանիելյանն ընտրվեց ԲԴԽ անդամ։
Նա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 2 անշարժ գույք, մեկ ավտոմեքենա,
3,500,000.00դրամական միջոց և 3,864,000.00 եկամուտ։
Դանիելյանի կինը՝ Զինա Վարդանյանը հայտարարագրել է 1,440,000.00 դրամ եկամուտ, որը ստացել է փոխառություններից ստացած տոկոսից։
Շարքը պատրաստեց Դուսյա Ղազարյանը
