Ձեռք բերված զինատեսակները թույլ չեն տալու, որպեսզի Ադրբեջանի օդուժն էֆեկտիվ գործի. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ) Պետք չէ դավադրություն փնտրել. ռազմական փորձագետը՝ Հայաստանում Բանակի 28-ամյակի տոնակատարություններին Արցախից պատվիրակության բացակայության մասին Այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենը չէ, բավականին խոսուն է. Ավինյան Հիմա հո չեմ մանրամասնի, թե ինչ ա կատարվում բանակում. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Նրանց գործունեությունը ֆեյսբուքում ծաղրական գրառումներ, քոմենթներ ու լայքեր դնելն է. Խաժակյան (տեսանյութ) Ովքեր էին այցելել Եռաբլուր Շուտով կհանգուցալուծվի. Փաշինյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ինձ շատ ուրախեցնում են սպառազինությունների այս մրցավազքում նոր զինատեսակների գնումը. Արամ Սարգսյան (տեսանյութ) Ես վարչապետի այսօրվա շարժը չեմ կարող մեկնաբանել, բայց անհոգ եղեք՝ տոնելու ենք շատ մեծ շուքով. Տոնոյան (տեսանյութ) Հեղաշրջում բառ չեմ օգտագործել. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Երևան, 28.Հունվարի.2020,
00
:
00

Սկանդալ Կ-Փոփ համաշխարհային փառատոնի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլում

Կ-Փոփ համաշխարհային փառատոն 2019-ի հայաստանյան կիսաեզրափակիչ փուլը հարթ չի անցել: Մասնակից խմբերը սուր վիճաբանություն են ունեցել կազմակերպիչների հետ և այս ամենը չեն ցանկանում անհետևանք թողնել:
Նշենք, որ 2017թ-ից Հայաստանում անցկացվում է Կ-Փոփ համաշխարհային փառատոնը, որի կազմակերպիչներն են Ռուսաստանում Կորեայի դեսպանատանը կից մշակույթի կենտրոնը և KBS հեռուտաընկերությունը: Փառատոնի շրջանակներում խմբերը կամ անհատները ներկայանում են կորեական որևէ խմբի երգով կամ պարով: Մրցակցության արդյունքում ընտրվում են հաղթողները (Լավագույն կ-փոփ պար և Լավագույն կ-փոփ երգ անվանակարգերում) և Կորեայի KBS հեռուտաընկերության կողմից ընտրվելու դեպքում մեկնում Կորեա՝ մասնակցելու եզրափակիչ փուլին:
Այս տարվա փառատոնի վիճաբանությունն էլ սկսվել է կանոնների անընդմեջ փոփոխվելուց, և ինչպես նշում են որոշ մասնակիցներ՝ դա արվում էր իրենց ծանոթ խմբին հաղթող դարձնելու համար:
Փառատոնի մասնակից Blue Rose խմբի անդամներից մեկը դժգոհում էր անկազմակերպվածությունից և կանոններից.
‹‹Նախ կազմակերպվածության մակարդակն էր շատ ցածր, ես կասեի` բացակայում էր ընդհանրապես կազմակերպվածությունը։ Ինչի՞ մասինա խոսքը, կանոնները հստակ չեն գրում, բայց հետո խմբեր են հեռացնում` կանոնները չպահպանելու համար, ըստ ցանկության կամ ըստ պահանջի որոշ դետալներ ավելացնելու հնարավորություն են տալիս (օրինակ` ելույթի ժամանակ էկրանին ետնանկարի կամ վիդեոի ցուցադրությունը), բայց նյութերը ստանալուց հետո չեղարկում են, առանց հաշվի առնելու, որ էդ մարդիկ ժամանակ ու ջանք են ծախսել դրա վրա ու ոգևորված սպասում են։ Ամեն խմբի ելույթի ժամանակ ինչ-որ խնդիր առկա էր, որը չեմ կարող ասել, որ պատահական էր, որովհետև խնդիր չի եղել միայն ժյուրիի հավանությանն արժանացած խմբերի ելույթների ժամանակ։ Օրինակ` մեր ելույթից առաջ մենք հստակ ասիստենտին ասել էինք, թե ինչ լուսային էֆֆեկտներ պիտի լինեն մեր ելույթի ժամանակ, նույնիսկ երգի րոպե ու վայրկյանով ասել էի, բայց ոչինչ մեր ուզածով չէր, ավելին` կրկներգի ժամանակ նույնիսկ բացակայում էր էֆֆեկտը։ Կամ ուրիշ դեպք, երբ տեսախցիկը իբր փչացել էր ու արդյունքում 3 ելույթ չի նկարահանվել, որոնցից մեկն ամենալավերից էր (Earth A), իսկ հետո տեսախցիկը հանկարծակի սկսեց աշխատել։ Մի քանի ելույթի ժամանակ էլ խոսափողն անջատվեց, որոնցից մեկի արդյունքում աղջկա ելույթի վերջի հատվածից կրճատվեց։ Բայց ամենաաբսուրդն այն է, որ նույնիսկ հանդիսատեսը, դեռ մրցույթը չսկսած, արդեն գիտեր, որ հաստատ առաջին մրցանակը Միչոսինն է լինելու։ Դե բնական է, վերջիվերջո մշակույթի կենտրոնի սաներն են։ Կամ, լավ, անում էին, գոնե էդքան բացահայտ չանեին։ Ի՞նչա նշանակում, ասում են, որ չի թույլատրվում միքս, ռեմիքս ու ինտրո, բայց հենց մենակ Միչոսի ելույթի ժամանակ ինտրո կար։ Ես, իհարկե իրենց դեմ ոչ մի բան չունեմ, բայց անկեղծ կային շատ ավելի տաղանդավոր խմբեր, ովքեր արժանի էին››։
Մասնակիցներից մեկն էլ դժգոհում էր ֆեյսբուքյան էջի անընդմեջ փոփոխվող հրապարակումներից.
«Ամեն ինչը վերջին օրերով փոփոխում են։ Վստահություն չներշնչելը էլ ո՞նցա լինում։ Ամեն օր պիտի նստենք հետևենք, թե էլ ինչ նոր կանոնա փոխվելու, որ գլխներիս ճարը տեսնենք: Ու ամենաանհասկանալին էնա, որ որոշ շատ կարևոր հրապարակումներ խմբագրելով են փոխում, ոչ թե հերքում հրապարակում… Իսկ ինչը վերաբերում ա էդ կանոններին՝ կոպիտ ասել գլխներիս սարքում էին: Ասում էին մի երգը պետքա չկրկնվեր երկու խմբի մոտ, բայց իմ խմբին ու մեկ այլ խմբի ապատեղեկատվություն էին տալիս, թե իբր երգը չի կրկնվում և կարող ենք պարել: Ես ամեն իրանց խոսքի սքրինները ունեմ, թե պետքա կհանրայնացնեմ : Բայց փաստ էր, որ էդքան էլ միամիտ չէինք ու հասկացանք, որ ուզում են զուտ մեզ արանքից հանեն: Պոտենցիալ վտանգ էինք…ի՜նչ խոսք››:
Մասնակցող խմբերից մեկի՝ Բենգի անդամները սուր վիճաբանության մեջ էին մտել Շուշան Խաթայանի հետ (հայաստանյան կողմից օգնական նաև կանոնները հրապարակող ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորը): Խմբի լիդերը ասաց իր դժգոհությունը և պատմեց վիճաբանության մասին.
‹‹Նախ իմ բողոքը սկսվելա նրանից, որ անարդար էր էն, որ ամեն տարի հաղթող տալիս են նույն մասնակցին ու բոլորը գիտեն, որ հաղթող խումբը՝ Միչյոսը, իրանց ծանոթնա: Ես չեմ գնացել կռիվ արել նրա համար, որ մենք չենք անցել, այլ անարդարության համար: Օրինակ, իմ համար շատ այլ խմբեր արժանի էին: Պրոֆեսորը նշել էր, որ մասնակիցների հագուստը պետք է նման լիներ յուրաքանչյուր խմբի հագուստին, որով նրանք պարում են. Միչյոսի հագուստը ընդհանրապես չէր համապատասխանում: Ու լիքը կատարյալ խմբեր կային, որ արժանի էին: Ու ես մոտեցել, ասել եմ, որ համարում եմ, որ սա անարդարա ու պահանջել եմ, որ պարերը համեմատեն օրիգինալ տեսանյութերի հետ, ու տեսնեն, որ լիքը մարդիկ արժանի էին հաղթանակի, որովհետը էս երկու խմբի պարած պարը նայել եմ ու գիտեմ, որ որոշ բարդ շարժումներ իրանք ‹‹սղցրել էին›› ու չէին անում: Ու երբ բոլոր մրցույթի մասնակիցների մոտ լարված վիճակ էր՝ Միչյոսը իրա համար ուրախ, խնդալով ֆռում էր, ու սովորաբար, երբ մարդիկ հաղթում են նման մրցույթում, անգամ ուրախությունից լացում են, իսկ իրանք ընենց էին իրանց պահում, ոնց որ ըտենց էլ պետքա լիներ, ոչ մի զարմանք, ոչ մի անսպասելի բան չկար իրանց մոտ: Ես մոտեցել էի պրոֆեսորին ու ուզում էի իրա հետ խոսայի, ու քանի որ ես կորեերեն չգիտեի՝ խնդրեցի Շուշանին, որ իմ ասածները թարգմաներ: Շուշանն ինձ ասեց՝ դու արդար մրցույթ ես ուզում, ուրեմն մի մասնակցի վապշե էս մրցույթին: Ինքը իրան ‹‹պալիտա անում››, որ ըտենց էլ պետքա լիներ: Երբ ես իրան բան էի հարցնում, ինքը սենցա անում. ‹‹Ես եմ ստեղի կազմակերիչը ու պատասխանատուն ու կանոններ ստեղ ես եմ թելադրում››, իսկ երբ ներկայացնում եմ իմ բողոքը՝ ասումա ‹‹ես չեմ կազմակերպիչը, ես չեմ որոշում››: Ու ասենք մեր ելույթը, մենք աչքերներս փակ Բանթանի Ֆեյք լավն ենք պարել ու իրանք դրա բարդությունը կարան համեմատե՞ն մնացած պարերի հետ: Ես խնդրում եմ՝ ինքը իմ ասածը փոխանցի, որովհետև ես ունեմ խոսքի, բողոքի իրավունք, իսկ ինքը սկսեց հիստերիկի պես գոռալ ու երբ իրա վրա են սկսում գոռալ, ինքը չգիտեմ ինչ արտահայտություններա անում, որ գնացեք մի մասնակցեք և այլն, և այլն… Ու կան լիքը սքրինշոթեր ու լիքը խմբեր, որ համաձայն են մեր հաղթանակին: Ու ես զգում էի, որ սենց մի բան լինելու ա: Զուտ ճիշտ չի էտ վերաբերմունքը…››:
Այդ դժգոհություններին ի պատասխան Շուշան Խաթայանն ասաց.
‹‹Նրանց նշվածներից ընդամենը տեսանյութերի կապված հարցն է եղել, որը ընդհանրապես չի ազդել գնահատականի վրա: Եթե դա է անհանգստացնում։ Ինչպես նկատեցիք ոչ ոք հոլովակ չուներ: Հետևաբար սա նույնիսկ անիմաստ է մեջբերել ու որպես խախտում մատնանշել: Իսկ ինչ վերաբերում է տարաձայնությանը: Մասնակիցներից ոմանք տենց էլ չհասկացան՝ ժյուրին ով է, հաղորդավարը՝ ով: Ուղղակի գտան մարդ ում ինչ ասես ասեցին`չմտածելով ում են դիմում: Դրանից առաջ շատ վատ ձևով բողոք արտահայտելով օտարերկրացի ժյուրիին: Թերևս այսքանը կարող եմ ասել՝ որպես հայաստանյան կողմից օգնական, բայց ոչ ժյուրի կամ կազմակերպիչ››:
Վեճերը շարունակվեցին նաև համացանցում՝ մասնակցող խմբերի ինստագրամյան էջերում: Այդ հարցերին հաղթող Միչյոս խումբը իր էջում անդրադարձել է.

‹‹Ուշադրություն հատուկ պոստ մի շարք անհասկացողների և անմակարդակների համար, ովքեր դուխ չունեն, որ հենց մեր հետ պարզեն ճղճիմ հարցերը, և մեր մեջքի հետևում եք լաչառ կնիկների նման բանբասում են ու բարեկամների գրած սթորիներ անում: Ուրեմն սենց, Միչյոս KPOP Cover խումբը եղելա, կա ու կլինի լավագույններից մեկը Հայաստանում (ինչքան ուզում եք ձեզ մեջտեղից ճղեք), պարզապես պետք է ունենալ ուղեղ հասկանալու համար, որ ոչ մի բան սարքած չի եղել, պարզապես կան կանոններ, որոնց պետք է հետևել, եթե դուք արդարությամբ չեք հաղթել, դա դեռ չի նշանակում, որ մյուսների հաղթանակը սարքած է: Ուղղակի անմակարդակությունը ունի սահմաններ, որից շատ մարդիկ տեղյակ չեն, էսքան բան»:
Փառատոնի մասնակից խմբերը ցանկանում են կատարվածի մասին տեղեկացնել KBS հեռուտաընկերությանը և փոխել հաջորդ տարվա փառատոնի կազմակերպչական աշխատանքներով զբաղվողին, հակառակ դեպքում չեն մասնակցի փառատոնին:

Գոգ Պետրոսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Գնում ենք Բանակի օրը նշելու. պատգամավոր Մեր պարտքն է ամեն նոր օրվա հետ մեր զինվորի միջավայրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի անվտանգ. Արթուր Դավթյան Россияне оказались недовольны милитаризмом Дня Победы (WP) Այս օրը տոն է դարձել մեր ժողովրդի զավակների կյանքի գնով. Հրայր Թովմասյանի շնորհավորանքը Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը. Վանեցյան Ձեռք բերված զինատեսակները թույլ չեն տալու, որպեսզի Ադրբեջանի օդուժն էֆեկտիվ գործի. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ) Պետք չէ դավադրություն փնտրել. ռազմական փորձագետը՝ Հայաստանում Բանակի 28-ամյակի տոնակատարություններին Արցախից պատվիրակության բացակայության մասին Այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենը չէ, բավականին խոսուն է. Ավինյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը՝ Բանակի օրվա կապակցությամբ Հիմա հո չեմ մանրամասնի, թե ինչ ա կատարվում բանակում. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Բակո Սահակյանը պաշտոնյաների եւ Պարգեւ սրբազանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր Сирии не нужны ни Барзани, ни автономный Курдистан (WP) Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ. Փաշինյան Նրանց գործունեությունը ֆեյսբուքում ծաղրական գրառումներ, քոմենթներ ու լայքեր դնելն է. Խաժակյան (տեսանյութ) Ովքեր էին այցելել Եռաբլուր Շուտով կհանգուցալուծվի. Փաշինյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ինձ շատ ուրախեցնում են սպառազինությունների այս մրցավազքում նոր զինատեսակների գնումը. Արամ Սարգսյան (տեսանյութ) Հրդեհ՝ «ԵրԱԶ» բիզնես-կենտրոնի ավտոկայանատեղիում. այրվել են «Howo» բեռնատարը Օրվա աստղագուշակ Այսօր Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրն է Эрдоган может оттянуть Зеленского от Запада (WP) Հայը հայ է, ուր էլ լինի. ինչպիսի համարանիշեր են օգտագործում Ամերիկայում (լուսանկարներ) Ես վարչապետի այսօրվա շարժը չեմ կարող մեկնաբանել, բայց անհոգ եղեք՝ տոնելու ենք շատ մեծ շուքով. Տոնոյան (տեսանյութ) Հեղաշրջում բառ չեմ օգտագործել. Արմեն Գրիգորյան (տեսանյութ) Ծնվելով սխրանքներով լի պատերազմում, Հայոց բանակը կոփվեց ու դարձավ հզոր և անպարտելի․ Արշավիր Ղարամյան Հայտնի են այն մթերքները, որոնք այրում են ճարպը և զարգացնում մկանները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հայոց բանակի օրվա առթիվ Եռաբլուրում են. ուղիղ Նժդեհի հրապարակում բախվել են «Opel Zafira»-ն եւ «Kia Rio»-ն. Վերջինս վրաերթի է ենթարկել երկու կանանց. կա 4 վիրավոր От Лондона отвернулись финансисты со всего мира (WP) Անհնար է հայ զինվորին հաղթելը. ԵԿՄ վարչության շնորհավորանքը «Հրապարակ». Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Իրակլի Կոբախիձեն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ «Հրապարակ». Փաշինյանը կալանքի տակ է պահում ոչ միայն ՌԴ նախագահի, այլ նաեւ ՌԴ վարչապետի ընկերոջը «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել, քանի որ չունի թեկնածու ИГ пригрозило сделать из Израиля полигон для химического оружия (WP) «Հրապարակ». Արման Բաբաջանյանը այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»՝ ԱԺ-ի «էլիտար թաղամասում» Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետևից` «դառնալ Սերժ». Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին «Հրապարակ». Ոչ հանձնաժողովին, մերսի՝ Արարատ Միրզոյանին. Ինչու էր Հայր Մարությանը եկել ԱԺ Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան Какие экономики вырастут в 2020 году. прогнозы темпов роста ББП от Всемирного банка (WP) Իշխանություն դարձած ապաքաղաքական զանգվածին թշնամի է պետք. Ստեփան Դանիելյան «Հրապարակ». ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. կազմվել է 2 ցուցակ. մեկում 12 «օրենքով գողեր» են Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ Հայի կյանքն իր գորգին է նման. բայց որքան հեշտ ու պատրաստակամորեն ենք այդ «գորգը»՝ նախշուն, փռում ոտքերի տակ. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար «Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարին մասնակցելու համար գրանցման փուլը շարունակվում է Թումանյան փողոցում «Նոր Զովք» չկա. որտե՞ղ է Հրայր Թովմասյանի կողմից հետևից գրկախառնության արժանացել Ալեն Սիմոնյանը Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Արփիի հետ