Կարիերա, սեռափոխություն, դանակահարություն․ Ամեն ինչ Մել Դալուզյանի մասին Նման բառամթերքով հանդես եկողները ոչ թե ընդդիմադիրներն են, այլ նախկին իշխանությունների մնացուկները․ Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ) Վիտալի Բալասանյանն ինչ ասում է Սերժ Սարգսյանի ասածն է. Տիգրան Գրիգորյան Երբ դուք հրաժարական տաք, իսկ ես դառնամ ՍԴ դատավոր՝ կհամարվե՞մ չեզոք․ Սիսակ Գաբրիելյանը՝ Ալվինա Գյուլումյանին Իշխանությունը նախընտրեց այն սկզբունքը, որը կար Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից. Նարինե Դիլբարյան (տեսանյութ) Դատական իշխանության վարկանիշը բարձրացնելու համար առաջինը հենց քաղաքական իշխանությունը պետք է որոշակի զսպվածություն դրսևորի․ ՍԴ անդամ Այն կարծիքը, որ հիմա ուսանողները ձգտում չունեն, այդքան էլ ճիշտ չէ. քաղաքացիները՝ ուսանողների մասին (տեսանյութ) Հայաստանում առավել բարձր կրթվածություն ունեցող մարդիկ ավելի քիչ են վստահում դատական համակարգին․ Դանիել Իոաննիսյան Ինքը քնած ժամանակ կաթ է ուտում, ես չէի տեսել նման բան․ Վահրամ Սահակյանը` նորածին դստեր մասին (տեսանյութ) 4 առանձնատուն, 1 բնակարան, 1 ամառանոց, 2 մեքենա, 250 հազար դոլար. Վահագն Վերմիշյանի ահռելի ունեցվածքը
Երևան, 17.Նոյեմբերի.2019,
00
:
00

Եթե նորից ծնվեի, ներկա կգտնվեի Մայքլ Ջեքսոնի համերգին. բլից հարցազրույց դատավոր Տիգրան Փոլադյանի հետ

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին: Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը։

Նայեք հայելու մեջ: Ո՞ւմ եք տեսնում այնտեղ:

-Կոմունիզմի ուրվականին: Հնի և նորի միջև անընդհատ կողմնորոշվելուն դատապարտված սերնդի ներկայացուցչի:

Որպես անհատականություն` ե՞րբ եք կայացել:

-Կարծում եմ դա գործընթաց է: Որպես անհատականություն կայանում են յուրաքանչյուր օր ու ժամ: Երևի թե գործընթացի ավարտը կյանքի վերջին պահն է:

Ի՞նչ հատկանիշներ կցանկանայիք ունենալ, որ չունեք:

-Դիմացինի մտքերը կարդալու ունակություն:

Ի՞նչ հատկանիշներից կցանկանայիք ձերբազատվել:

-Հիշաչարությունից:

Եթե նորից ծնվեիք...ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:

-Ներկա կգտնվեի Մայքլ Ջեքսոնի համերգին, որն այլևս հնարավոր չէ:

Ինչպիսի՞ մանուկ էիք, մի հետաքրքիր դրվագ կպատմե՞ք, ցանկալի է` հումորային:

-Մանկությունս գրեթե չեմ հիշում, բայց վստահ եմ՝ դրանում հումոր չկար:

Ինչի՞ համար եք ափսոսում:

-Ափսոսում եմ, որ ես չեմ կազմել Հուստինիանոսի դիգեստները, ներկա չեմ գտնվել Աուստերլիցի ճակատամարտին, ես չեմ գրել «Այսպես խոսեց Զրադաշտը», չեմ արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի:

Որո՞նք են Ձեր խոցելի կողմերը:

-Չինարենի, արաբերենի, եբրաերենի չիմացությունը:

Ինչո՞ւմ եք ամենաշատը Ձեզ մեղադրում:

-Որ չեմ կարողանում ներկա գտնվել սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ «Բի-2» խմբի ամեն տարի մայիս ամսին Մոսկվայում անցկացվող համերգին:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել, բացի «10 րոպեից կհասնեմ»։

-«20 րոպեից կհասնեմ»։

Ձեր հաջողության հասնելու գաղտնիքը ո՞րն է: Բացի Աստծուց եւ ընտանիքից` էլ ո՞ւմ եք շնորհակալ:

-Գաղտնիքը որևէ ձեռքբերում որպես հաջողություն չորակելն է: իսկ Ձեր նշած սուբյեկտային կազմը սպառիչ է:

Ինքներդ ձեզնից գո՞հ եք, եթե այո, ապա ինչպե՞ս է հաջողվել գոհ լինել, եթե ոչ, ապա դժգոհությունը ի՞նչ հարցերի շուրջ է:

-Սեփական անձից դժգոհ լինել նշանակում է դժգոհ լինել նաև շրջապատող ողջ աշխարհից: Իսկ այդպիսի մարդն ավելորդ է երկրի էկոհամակարգում:

Ովքե՞ր (ինչեր) են ձեր թշնամիները, հակառակորդները եւ աջակիցները:

-Դրանք միևնույն դեմքն ունեն:

Ֆոբիաներ ունե՞ք։

-Վախը բոլոր կենդանիներին, այդ թվում՝ մարդկանց ներհատուկ երևույթ է: Վախերի բացակայությունը ուղիղ համեմատական է կյանքի կարճ տևողությանը:

Վիսկի, թե թթի օղի։

-Ինչպես կասեր Կեվին Կոստները «Թիկնապահը» ֆիլմում – նարնջի հյութ:

Ի՞նչ կենացներ եք խմում։

-Ընդգծված հակակրանք ունեմ կենացների նկատմամբ: Դրանցով մարդիկ ոչ միայն գոյություն չունեցող կերպարներ ու երևույթներ են պատկերում, այլև ամբողջ սրտով սկսում են հավատալ դրանց:

Սիրելի ուտեստ եւ ուտեստ, որը կարողանում եք պատրաստել։

-Գրեթե յուրաքանչյուր ուտեստ, որն արդեն պատրաստ է:

Հայաստանում ի՞նչն է ամենից շատ Ձեզ նյարդայնացնում:

-Աշխարհագրական դիրքը:

Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք: Չասեք, թե Ձեզ համար կարեւորը հոգեւոր հարստությունն է:

-Իհարկե կասեմ: Դրանով իրեն սփոփում է յուրաքանչյուրը, որը զուրկ է նյութական հարստությունից:

Ամենառոմանտիկ օրը:

-Դա կարող էր լինել Կասաբլանկայում երեկոյան ծովափին, որտեղ խարույկի մոտ կնվագեր Պակո դե Լուչիան, բայց դա երևի արդեն հաջորդ կյանքում, որովհետև Պակոն այլևս չկա:

Անցած սերեր։

-Այս հարցում ես Սևակի հետ համաձայն չեմ: Ոչ նորից են սիրում և ոչ էլ կրկին: Սերը հյուրանոցային ռեժիմ չի հանդուրժում: Այն միայն մեկ հաճախորդի համար է:

Ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո։

-Չգիտեմ: Կարևորը զոհողությունների դիմաց որևէ ակնկալիք չունենալն է:

Եթե Հայաստանում բազմակնություն լիներ, քանի՞ կին կպահեիք:

-Իմ կողքին կա կին, որի մեջ ամփոփված են աշխարհի բոլոր կանանց բոլոր դրական հատկանիշները: Ուստի, Ճիշտ պատասխանն է՝ 1 կին, այն էլ միևնույն կինը:

Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է։

-Ինչ արած: Դա սրտին ամենամոտ գտնվող օրգանն է:

Հայոց պատմության ամոթալի դրվագը։

-Տիգրանակերտի հանձնումը: Կարծում եմ Տիգրանակերտի ճակատամարտում հաղթելու դեպքում աշխարհի քարտեզի վրա այսօր կլիներ այլ Հայաստան:

Քանի լեզու գիտեք։

-Որոշ վերապահումներով՝ 3:

Ասում են՝ մանուկ հասակում դասական երաժշտության մեծ սիրահար եք եղել, ծնողներն են պարտադրել։

-Երբեք այդպիսին չեմ եղել: Երաժշտությունն ինձ համար ինչ-որ կիսատ և դժվար ընկալելի բան է, եթե դրանում բառեր չկան:

Ինչքա՞ն գումար կարող եք ծախսել մեկ օրվա ընթացքում։

-Տարբեր. կախված, թե այդ օրն ինչքան մոտ է աշխատավարձ ստանալու օրվան:

Պարտքով փող տալի՞ս եք, իսկ վերցնո՞ւմ եք։

-Լեմը դեռ 200 տարի առաջ մարդկությունը բաժանում էր պարտքով գումար տվողների և պարտքով գումար վերցնողների: Փողն ինձ համար երբեք սուբստանցիա չի եղել ու դրա տեղաշարժին հիմնականում անտարբեր եմ:

Ընկեր, որից հիասթափվել եք։

-Իրական հիասթափություններ չեմ ունենում, քանի որ փորձում եմ դիմացինից չակնկալել ավելին, քան նա ունակ է տալ:

Խաղադրույք անել, խաղատուն գնալ, թե բլոտ խաղալ...որտեղ եք անպարտելի։

-Կյանքի որևէ բնագավառում անպարտելի չեմ: կարծում եմ՝ սեփական անձի նկատմամբ հաղթանակները և իրական վեհությունը հենց պարտությունների մեջ է:

Մոլախաղում հաղթած ամենամեծ եւ փոքր գումարը։

-«Մոլախաղ» և  «դատավոր» բառերը մինյանց հակադարձ համեմատական են:

Եթե ոչ դատավոր, ապա...

-Շոկոլադիե:

Խորհրդակցական սենյակում:

-Խորհրդակցական սենյակի խորհրդի լավագույն որակում կարող է ծառայել Մեծ գերմանացու աշխատության վերնագիրը. «Չարից ու բարուց անդին» /По ту сторону добра и зла/:

-Քանի որ ձեր եղբայրը՝ Կարեն Փոլադյանը դատական դեպարտամենտի ղեկավարն է, կարող ենք ենթադրել, որ ամենալավ կաբինետը, սեղան, աթոռ, համակարգիչը Ձե՞զ է բաժին հասել։ 

-Ենթադրել կարող եք, սակայն այսօր ամենավատ աշխատանքային պայմանները, այդ թվում՝ կաբինետը, սեղանն ու աթոռը հենց ինձ մոտ են:

Ամուսնանում են, որովհետեւ սիրում են, թե սիրում են, քանի որ ամուսնացել են...։

-Երբեք չեմ տեսել աղերս սիրո և հասարական, սոցիալական երևույթ ամուսնության միջև: Սիրում են, որովհետև բնությունը որևէ բան մեկ օրինակից չի ստեղծել, ամուսնանում են, որովհետև համայնքը զորեղ է:

Բարսելոնա, թե Ռեալ-Մադրիդ...սիրելի ֆուտբոլիստը:

-Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող: Իհարկե Ռեալ Մադրիդ: Սիրած ֆուտբոլիստը՝ Էդեն Ազար, որը հուսով եմ այս տարի վերջապես կտեղափոխվի Արքայական ակումբ:

Սիրելի հավաքականի խաղին հետեւելիս ձեր գործողությունները...եղուգներն եք կրծում, բազմոցի վրա թռչկոտում, ափսեներ ջարդում, գոռգռում, թե...։  

-Իրականում սիրելի հավաքական չունեմ: Իսկ ձեր նշած էմոցիոնալ դրսևորումներն իմ կարծիքով հատուկ են Դարվինի՝ մարդու էվոլյուցիան պատկերող նկարում ձախից առաջին էակին:

Զանգ ԲԴԽ-ից...թե եղբայրը չի թողնի զանգեն:

ԲԴԽ-ն ունի բարձր սահմանադրական առաքելություն և դրանում դատավորներին զանգելը կարծում եմ տեղ չունի: Ինչ վերաբերում է Կարեն Փոլադյանին, ապա եթե մեր պետական համակարգում և ընդհանրապես «Առաքինի» բառը ունի հոմանիշ, ապա ինձ համար դա Կարեն Փոլադյան անուն ազգանունն է:

Հարց շարքի հաջորդ մասնակցին։

-Ինչ կասեք առաջինը, երբ հանդիպեք Աստծուն:

-Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը Ձեզ հարցնում է՝ դու ինձ սիրում ես։

Այո, սերն ու հանդուրժողականությունը արդեն իսկ մեր կյանքի կարեւոր բաղադրիչներն են, պարոն Խալաթյան։

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են

Ալեքսանդր Ազարյանը

Գագիկ Հովհաննիսյանը

 Քրիստինե Մկոյանը

 Գեւորգ Նարինյանը

 Անի Հարությունյանը

Սուրեն Մնոյանը

Ռաֆիկ Խանդանյանը

Ստեփան Միքայելյանը

Դավիթ Հարությունյանը

Արսեն Նիկողոսյանը

Արման Օհանյանը

Աննա Փիլոսյանը

Հովսեփ Բեդեւյանը

Դավիթ Բալայանը

Վահե Խալաթյանը

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Հետևեք մեզ Telegram-ում
В Праге около 300 тысяч человек вышли на антиправительственную демонстрацию (WP) Միխայիլ Գալուստյանը տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ) Reebok-ը վերադարձրել է իր հին լոգոն Արամ MP3-ին նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ) Մեգան Մարքլը և արքայազն Հարրին իրենց որդու նոր լուսանկարն են հրապարակել Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդում իր անդամակցությունը Жители Киева перекрыли дорогу из-за отсутствия отопления (WP) Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են.ԱՎԾ տվյալներ Սիրուշոն շնորհավորել է Լևոն Քոչարյանի ծննդյան օրը Նոր-Հաճնում բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը Նիկոլ ջան, տղաս, հասարակության մեջ կա հատված, որը Ձեզ ուզում է միշտ տեսնել չբարկացած ու չնեղացած. Անահիտ Բախշյան Раскрыта просьба Шумахера (WP) Անհրաժեշտություն կար պոպուլիզմով զբաղվելու ու հասարակության աչքին հերթական «թոզ փչելու». ավագանու անդամ Դավիթ Տոնոյանն այցելել և շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին Իտալիայում վայրի վարազները կոկաին են գողացել եւ նետել անտառը Հարցրու հոգեբանին. ինչո՞ւ են մարդիկ խուսափում ներողություն խնդրել Կարիերա, սեռափոխություն, դանակահարություն․ Ամեն ինչ Մել Դալուզյանի մասին Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է Դատախազությունը` Արթուր Բաղդասարյանի կողմից ապօրինաբար գույք ձեռք բերելու լուրի մասին Քննարկվել են Հայաստանի ու Հնդկաստանի միջև համագործակցության և փորձի փոխանակման հարցեր.ՊԵԿ Շատ կարեւոր հանդիպումներ ունեցանք ԱՄՆ սենատորների հետ. Մարուքյան Նման բառամթերքով հանդես եկողները ոչ թե ընդդիմադիրներն են, այլ նախկին իշխանությունների մնացուկները․ Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ) "Желтые жилеты" отмечают 1-ю годовщину (WP) Վիտալի Բալասանյանն ինչ ասում է Սերժ Սարգսյանի ասածն է. Տիգրան Գրիգորյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Այսօր տնկեցինք շուրջ 600 ծառ. Սուրեն Պապիկյան Ոչ բոլորը կարող են ասել՝ նախկինում «ղալլաթ» եմ արել, հիմա պատրաստ եմ նորմալ աշխատել ․ ԲԴԽ անդամ Հանձնաժողովը գտնում է, որ Ստյոպա Սաֆարյանի առանձին արտահայտություններ ունեն սեքսիստական բնույթ. ՀԽ Գողություն՝ «Զվարթնոց»-ի ավտոկայանատեղիում.երկու օր անց ոստիկանները բռնել էին կասկածյալին Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել. տեղումներ չեն սպասվում Երեւանում նորոգվում են ստորգետնյա անցումները (տեսանյութ) Հայ-ռուսական հարաբերություններում որակական փոփոխություններ են տեղի ունենում. Արման Նավասարդյան ԿԳՄՍՆ-ն՝ Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի մասին Շաբաթ օրը անցկացնում ենք Վանաձորում. Արսեն Թորոսյան «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը. Pastinfo.am Արցախի ոստիկանությունում իրականացվել է ՔՊ կառավարման մարմինների եւ ուժերի ստուգում Մոնրեալի համալսարանի հայ ուսանողական միությունը միացել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին Դիտավորությո՞ւն, թե՞ անզգուշություն․ Արմավիր քաղաքի խոշոր հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարվել․ նոր լուսանկաներ դեպքի վայրից Երբ դուք հրաժարական տաք, իսկ ես դառնամ ՍԴ դատավոր՝ կհամարվե՞մ չեզոք․ Սիսակ Գաբրիելյանը՝ Ալվինա Գյուլումյանին Удержит ли на сей раз власть Иванишвили? (WP) Սերը Վիկտորիան է. Ալեն Սիմոնյանը նոր լուսանկարներ է հրապարակել դստեր հետ Աշունը նախագահական նստավայրի այգում. նոր լուսանկարներ՝ Արմեն Սարգսյանից Իշխանությունը նախընտրեց այն սկզբունքը, որը կար Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից. Նարինե Դիլբարյան (տեսանյութ) «Զվարթնոց»-ի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղեւորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով Թունավորում՝ շմոլ գազից. Կոտայքի մարզի Առինջ գյուղի 4 բնակիչներ բուժօգնության են դիմել Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ Դատական իշխանության վարկանիշը բարձրացնելու համար առաջինը հենց քաղաքական իշխանությունը պետք է որոշակի զսպվածություն դրսևորի․ ՍԴ անդամ Այն կարծիքը, որ հիմա ուսանողները ձգտում չունեն, այդքան էլ ճիշտ չէ. քաղաքացիները՝ ուսանողների մասին (տեսանյութ) Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Շաբաթ առավոտը սկսում ենք ծառ տնկելով. Դավիթ Խուդաթյան