Հիմա մեր պրոբլեմն առողջապահական համակարգում չէ. Փաշինյան Արձանագրված դեպքերի մոտ 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալիզացիայի. Թորոսյան Մահվան 6 դեպք. 66-ամյա կնոջից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ 697 նոր դեպք և 14 առողջացած. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 11221-ի Վանաձորի Թումանյանի անվան թիվ 3 դպրոցին պատկանող տարածքը հատկացվելու է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանը Կամո Սարգսյանի թեկնածությունը կառաջադրվի ՀԾԿՀ անդամի թափուր պաշտոնում Գործը հաշվարկողները լավ չէին հաշվել, որ այն հակառակ շրջադարձն է ունենալու. Փաստաբանը՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի մասին Ով է մեղավոր` իշխանությունը, թե ժողովուրդը. կորոնավիրուսի դեմ պայքարը` սեփական օրինակով եւ Ֆեյսբուքից դուրս Ինչ կենսագրություն ունի Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանը Փարաքարում կորոնավիրուսից մահացած տղամարդը սրտի հետ կապված խնդիր ուներ, կինը քաղցկեղ ունի, նրանից նմուշ են վերցրել. համայնքի ղեկավար
Երևան, 04.Հունիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Պարզաբանում. Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը և ի՞նչ անել, երբ դրանք խախտվում են

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք աշխատողների իրավունքներին, ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը, որ իրավունքներն են ամենաշատը խախտվում, ինչպե՞ս վերականգնել դրանք, ի՞նչ կետերի ուշադրության դարձնել աշխատանքային պայմանագրերում։
 
Ինչ իրավունքներ ունի աշխատողը
 
Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմնական օրենքը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է:
Աշխատողների իրավունքներից խոսելիս նախ պետք է հասկանալ, թե ովքեր են համարվում աշխատողներ և ինչպիսի բնորոշում է տրված ՙաշխատող՚ հասկացությանը օրենսդրի կողմից:
 
Օրենսդիրը սահմանում է, որ աշխատողը օրենքով սահմաված որոշակի տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:
 
ՀՀ աշխատանքային օրենսգրքի  համաձայն աշխատողները Հայաստանի Հանրապետությունում ունեն հետևյալ իրավունքները.
 
• աշխատանքի  ազատորեն ընտրության, աշխատանքային ունակությունները տնօրինելու իրավունք,
• հարկադիր աշխատանքի բացառման և ցանկացած բնույթի բռնություններից պաշտպանության իրավունքը,
• աշխատանքային հարաբերություններում իրավահավասարության, աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության իրավունքը,
• աշխատանքային արդարացի պայմանների ապահովման իրավունք ներառյալ՝ անվտանգության ապահովման, հիգիենայի բավարար պայմանների և հանգստի իրավունք,
• աշխատանքի արդարցի վարձատրության իրավունք,
• աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունք ներառյալ՝ արհեստակցական  միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունք,
• աշխատանքային հարաբերությունների կայունության իրավուն:
 
Հարկ է նշել նաև, որ պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: 
 
Աշխատողի որ իրավունքներն են ամենաշատը խախտվում,  ինչպես վերականգնել դրանք
 
Աշխատանքային հարաբերություններում ամենախոցելի կողմը հանդիսանում է աշխատողը, չնայած նրան, որ օրենսդիրը աշխատողների իրավունքների պաշտպանության ապահովման համար սահմանել է մի շարք երաշխիքներ:
Գործատուները շատ հաճախ օգտվելով այն հանգամանքից, որ աշխատողները չեն տիրապետում իրենց իրավունքներին, կոպտորեն խախտում են դրանք:
 
Գործատուները խախտելով օրենքը աշխատողների հետ՝ առանց աշխատանքային պայմանագրի կնքման մտնում են աշխատանքային հարաբերությունների մեջ: Աշխատանքային պայմանագիրը աշխատողի և գործատուի համաձայնությունն է, որով կողմերը երկուստեք ձեռք են բերում իրավունքներ և ստանձնում պարտականությունները: Աշխատանքային պայմանագրի առկայությունը պարտադիր է աշխատանքային հարաբերությունների մասնակիցների համար:
 
Շատ հաճախ գործատուների կողմից խախտվում է փորձաշրջան անցնող աշխատողների իրավունքները: Փորձաշրջան անցնող աշխատողը ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով և աշխատանքային պայմանագրով:
 
Գործատուները պարտավոր են կնքել աշխատանքային պայմանագիր փորձաշրջան անցնող աշխատողների հետ, ընդ որում օրենսդիրը սահմանում է, որ աշխատանքային պայմանագրում փորձաշրջանի նախատեսման դեպքում դրա առավելագույն ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել (օրենքով նախատեսված դեպքերում կարող է սահմանվել փորձաշրջան մինչև վեց ամիս ժամկետով):
 
Շատ հաճախ գործատուների կողմից խախտվուն են աշխատողների հանգստի, մասնավորապես ամենամյա արձակուրդի իրավունքը: Նշենք, որ ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:
 
Գործատուները խախտում են աշխատողների իրավունքները  նաև այն դեպքում, երբ պարտադրում են աշխատողներին օրենքով սահմանված աշխատաժամանակից ավել ժամանակահատվածով աշխատել: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատաժամանակի հստակ տևողություը:
 
Այսպես, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, օրենքով, պայմանագրով նախատեսված դեպքերի: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:
 
Մեր իրականությունում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գործատուները խախտելով աշխատողների իրավունքները, չեն վճարում վերջիններիս կատարված աշխատանքի դիմաց կամ վճարում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ:
Անդրադառնալով այս խնդրին նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: 
 
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 55 000 ՀՀ դրամ:
Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը:
 
Հիմնական աշխատավարձը օրենքով կամ պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափն է, իսկ լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են:
 
Գործատուները պարտավոր են յուրաքանչյուր ամիս հաշվարկել և մինչև հաջորդ ամսվա 15-ը աշխատողին վճարել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից ոչ ցածր  աշխատավարձ:
 
Աշխատողների իրավունքների խախտման համար, որպես  հիմք կարող է հանդիսանալ ինչպես աշխատողների կողմից իրենց աշխատանքային իրավունքների չիմացությունը, այնպես էլ ոչ բարեխիղճ գործատուների կողմից այդ իրավունքների չարաշահման հակվածությունը:
Աշխատողները իրենց խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով կարող են դիմել դատական պաշտպանության:
 
Ինչ կետերի ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանագրերում
 
Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը:
 
Գրավոր աշխատանքային պայմանագիրը, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պետք է կնքվի երկու օրինակից և նրանում պետք է նշվեն հետևյալ պարտադիր կետերը.
 
• աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը,
• աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
• կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը,
• կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում),
• աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,
• պաշտոնի անվանումը և (կամ) աշխատանքային գործառույթները,
• հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը,
• աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և այլն,
• աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում),
• փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները,
• աշխատաժամանակի ռեժիմը՝ աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ,
• ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը,
• կողմերի համաձայնությամբ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ:
 
Աշխատանքային պայմանագիր կնքելիս, պետք է ուշադրություն դարձնել վերը նշված յուրաքանչյուր կետին: Անհրաժեշտության դեպում, երբ աշխատանքային պայմանագրում առկա են անհասկանալի ձևակերպումներ, ապա գործատուի հետ պետք է հստակեցնել դրանք: Աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատողը պետք է համուզված լինի, որ այն համապատախանում է օրենքի պահանջներին և նրանում սահմանված կետերը չեն խախտում իր իրավունքները:
 
Վերոնշյալ կետերից առանձնացնենք մի քանիսը, որոնց առավել ուշադիր պետք է լինել աշխատանքային պայմանագիր կնքելիս:
Այսպես, աշխատողը պետք է համոզված լինի, որ աշխատանքային պայմանագիր կնքում է դրա համար իրավասու անձի հետ: Աշխատանքային պայմանագրում հստակ նշված են աշխատողի պաշտոնը և/կամ աշխատանքային գործունեությունը, աշխատավարձի չափը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը, աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինպես նաև եթե աշխատանքային պայմանագրով սահմանված է փորձաշրջան, ապա փորձաշրջանի տևողությունը և պայմանները :

Հարցերին պատասխանեց «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ-ի ավագ իրավախորհրդատու Սաթենիկ Վարդանյանը:
 
«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝ 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes մակնիշի ավտոքարշակը գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում Հիմա մեր պրոբլեմն առողջապահական համակարգում չէ. Փաշինյան Արձանագրված դեպքերի մոտ 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալիզացիայի. Թորոսյան Գյումրու 37 ավագ դպրոցում վերջին զա՞նգ է անցկացվել. նախարարությունը մեկնաբանում է Այս պահին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Աջափնյակում. ուղիղ Պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ծրագրով մինչև 10 մլն դրամ կտրվի ամեն հաղթող նախագծի իրագործման համար Սևանա լճից ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվեց մինչև 170.0 մլն խմ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ Վարչապետը հեռավար անցկացնում է կառավարության հերթական նիստը. ուղիղ Մահվան 6 դեպք. 66-ամյա կնոջից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ 697 նոր դեպք և 14 առողջացած. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 11221-ի Այսօր ժամը 10-19-ը շինարարության նպատակով փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը Վանաձորի Թումանյանի անվան թիվ 3 դպրոցին պատկանող տարածքը հատկացվելու է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանը Սպառազինությունը ներկրվում է պլանային կարգով ու առանց խախտումների. Գուցե սա ցավեցնում է որոշ մարդկանց. Արտակ Դավթյան Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Մհեր Աղաջանյանի թեկնածությունը Երեկ մահացած զինվորը տան փոքրն էր. նա վթարի է ենթարկվել զորավարժությունից վերադառնալիս Բառերի կենսագրության խաչուղիներում. մաս 1 Կամո Սարգսյանի թեկնածությունը կառաջադրվի ՀԾԿՀ անդամի թափուր պաշտոնում Այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով Լուսաձորի «գերեզմաններ» կոչվող թաղամասում խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից՝ մոտ 6 մ բարձրությունից 17-ամյա տղան բերման է ենթարկվել մետրոյի կայարանի նախասրահից՝ սառը զենք կրելու համար Հրդեհ տան նկուղում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Не только смерть Джорджа Флойда. Что стоит за протестами в США? (WP) Վատ լուրեր ունենք. այսօր կա վարակման 697 դեպք. Փաշինյան «Փաստ». Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ Կորոնավիրուսից մահացել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Մարգարյանը. մանրամասներ «Ժամանակ». Նոր տուգանք՝ լռությունը կամ գիշերային անդորրը խախտելու համար «Ժամանակ». Վնասի չափը՝ 2,4 մլրդ դրամ. Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը «Հրապարակ». Ում թեկնածությունն է քննարկվում ՊՎԾ պետի տեղապահի պաշտոնում Սա պետք է դառնա զանգվածային հակահամաճարակային շարժում. Փաշինյանն ուղիղ եթերում է Օրվա աստղագուշակ «Ժողովուրդ». ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է ընդամենը 1.2 տոկոս. միսն ու բանջարեղենը էժանացել են «Փաստ». Մինչեւ ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն «Ժողովուրդ». Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը «Ժողովուրդ». ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում «Հրապարակ». Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին В Калифорнии иммигранты спасли от погромов русский ресторан (WP) «Փաստ». Հնարավոր են նաեւ ծայրահեղ միջոցներ Լույս չի լինի Քաղաքական գերեզմանը փորող տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը գնացել է․ Արսեն Թորոսյանը՝ ԼՀԿ-ին Պարտադի՞ր է մեքենայում դիմակ կրելը, երբ մենակ եք, թե՝ ոչ Արցախում կորոնավիրուս է հաստատվել Ռուսաստանից ժամանած 3 քաղաքացու մոտ․ նրանք մեկուսացվել են Ինչպես են ԱՄՆ-ում ոստիկանները ծնկի գալիս ցուցարարների առջև, իսկ քիչ անց արցունքաբեր գազ օգտագործում (տեսանյութ) Լոնդոնում ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշը և ներխուժել վարչապետի նստավայր (տեսանյութ) Զինվորներն Ուրալով զորավարժություններից էին վերադառնում․ մասնամասներ ողբեգրությունից Արայիկ Հարությունյանը երկու լավ լուր է հայտնում Պրոակտիվ ձևով աշխատելու դեպքում Հայաստանը 2.5 տարում դուրս կգա ստեղծված իրավիճակից. Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ) Հույս ունեմ, որ մեր հայրենակիցների մահերը ձեզ ցավ են պատճառում. Դավիթ Սանասարյանի կոչը նախորդ իշխանության ներկայացուցիչներին Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ Ուժեղացված ստուգայցեր՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում